«Տավուշի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 83. Տող 83.
== Բնակավայրեր ==
== Բնակավայրեր ==
Տավուշի մարզը իր մեջ ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է [[Գուգարք]]ի [[Կողբափոր]], կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ [[Կայեն]] և [[Կանգարք]] գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է [[Այրարատ]] աշխարհի [[Վարաժնունիք]] գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են [[Ուտիք]] աշխարհի [[Փառիսոս]] և [[Արցախ]] աշխարհի [[Քուստի]] գավառներում։
Տավուշի մարզը իր մեջ ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է [[Գուգարք]]ի [[Կողբափոր]], կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ [[Կայեն]] և [[Կանգարք]] գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է [[Այրարատ]] աշխարհի [[Վարաժնունիք]] գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են [[Ուտիք]] աշխարհի [[Փառիսոս]] և [[Արցախ]] աշխարհի [[Քուստի]] գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում [[Հայաստան Համահայկական հիմնադրամ]]ն իր [[Արգենտինա]]յի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարեւորագույն ենթակառուցվածքային ծրագիր: Շնորհիվ այդ ձեռնարկների գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց<ref>[http://www.hottv.am/people/170809 Նորակառույց դպրոց Դիտավանում]</ref> եւ համայնքային կենտրոն:


== Տնտեսություն ==
== Տնտեսություն ==

19:11, 7 փետրվարի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշի մարզ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակմարզ
Մտնում էՀայաստան
ՎարչկենտրոնԻջևան
Բնակչություն103 589 մարդ (2022)
Տարածք2704 կմ²
Հիմնադրված էնոյեմբերի 7, 1995 թ.
ISO 3166-2 կոդAM-TV
Փոստային ինդեքսներ3901–4216
tavush.mtad.am
Գոշավանք վանական համալիրը

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Աշխարհագրություն

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Կիրանց վանքը
Տավուշի բերդ
Աղստև գետը

Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։

Բնակավայրեր

Տավուշի մարզը իր մեջ ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս և Արցախ աշխարհի Քուստի գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում Հայաստան Համահայկական հիմնադրամն իր Արգենտինայի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարեւորագույն ենթակառուցվածքային ծրագիր: Շնորհիվ այդ ձեռնարկների գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց[2] եւ համայնքային կենտրոն:

Տնտեսություն

Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Բնապահպանություն

Պարզ լիճը

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Իջևանի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը

Տուրիզմ

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ