Հախումի ջրամբար, ջրամբար Հայաստանի Տավուշի մարզում՝ Հախում գետի վրա՝ Պառավաքար գյուղի մոտ՝ 670 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1985 թ.-ին՝ գետի հոսքը կանոնավորելու և ոռոգման նպատակով։ Մակերեսը 0, 84 կմ2 է, միջին խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը' 12 միլիոն մ3, օգտակարը՝ 11 միլիոն մ3։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարարությունը՝ 652 մ, առավելագույն բարձրությունը՝ 46 մ։ Ջրթողքը 4, 9 մ3/վ է։ Ջուրը բաց է թողնվում Հախումի ջրհան կայանի միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։