Ուազաբաա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Ուազաբաա | ||
վրաց.՝ უაზაბაა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Շրջան | Սուխումի շրջան | |
ԲԾՄ | 220 մ | |
Բնակչություն | 130 մարդ (1989) | |
Ազգային կազմ | հայեր, աբխազներ, վրացիներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ուազաբաա ( վրացերեն՝ უაზაბაა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 15 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 220 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 97 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին՝ 130 մարդ[2]։ Գյուղում բնակվում են հայեր, աբխազներ, նաև վրացիներ։
Բնակչությունը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ-կինո։
Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից` 1885 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|