Jump to content

Էսվատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսվատինի
Էսվատինիի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն և թագավորություն
Ներառում էՀոհո, Լուբոմբո, Մանզինի և Շիսելվենի
Պետական լեզուանգլերեն և սվատի
ՄայրաքաղաքԼոբամբա և Մբաբանե
Պետական կարգԲացարձակ միապետություն
Օրենսդիր մարմինԷսվատինիի խորհրդարան
Երկրի ղեկավարՄսվատի III
Կառավարության ղեկավարRussell Dlamini?
Ազգաբնակչություն1 160 164 մարդ (2020)
ՀիմնNkulunkulu Mnikati wetibusiso temaSwati
ԿարգախոսՄենք ամրոց ենք
Հիմնադրված էսեպտեմբերի 6, 1968 թ.
Արժույթլիլանգենի
Ժամային գոտիՀարավային Աֆրիկայի ստանդարտ ժամանակ, UTC+2 և Africa/Mbabane?[1]
Հեռախոսային կոդ+268
Ինտերնետ-դոմեն.sz
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,597[2]
gov.sz

Էսվատինիի Թագավորություն (անգլերեն՝ Kingdom of Eswatini, նախկինում՝ Սվազիլենդի Թագավորություն) փոքր երկիր է Հարավային Աֆրիկայում, որը սահմանկցում է ՀԱՀ-ի հետ արևմուտքում և Մոզամբիկի հետ արևելքում։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։ Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 601 հզ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մբաբանե (29,9 հզ. բն., 1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։

Պետական կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության գլուխը թագավորն է։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) պառլամենտին։ Պառլամենտի ընտրությունները երկաստիճան են. բնակչությունն ընտրում է ընտրողների կոլեգիա, իսկ կոլեգիան էլ ներքին պալատի 40 պատգամավոր և 10 սենատոր։ Բացի այդ, ներքին պալատի 10 անդամներին և 10 սենատորներին նշանակում է թագավորը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։

Արտաքին հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ՝ Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն։ Նյու Յորքում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
  2. Human Development ReportUNDP, 2022.
  3. Հայաստանի և Սվազիլենդի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ/ http://www.emedia.am/hy/1367664720 Արխիվացված 2013-05-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսվատինի» հոդվածին։