Ավետում (նկար, Ռոսսետտի)
Ավետում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1850 |
բարձրություն | 72,4 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 41,9 ± 0,1 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Ավետում |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rossetti/ancilla.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Ecce Ancilla Domini! by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Ավետում» (լատին․՝ Ecce Ancilla Domini), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1850 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73 × 41,9 սմ։ Կտավը պիտի ունենար նաև երկրորդ մաս, որը սակայն չիրագործվեց[2]։ «Ավետում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավետում» ստեղծագործությունը նկարիչ, պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտին կտավին հանձնել 1850 թվականին։ Ավարտելուց հետո, նույն թվականին, կտավը ցուցադրության է ներկայացվել լոնդոնյան Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ «Ավետում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավետում» կտավում նկարիչը նկարել է նորկտակարանյան այն պատումը, երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնում է անարատ հղացման լուրը։ Ղուկաս Ավետարանիչի մոտ, Նոր Կտակարանում, ներկայացված է հետևյալ պատմությունը, որը և որպես սյուժե է ներկայացրել Դանթե Գաբրիել Ռոսսետտին.
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանթե Գաբրիել Ռոսսետտին խիստ կերպով հեռացել է քրիստոնեական ընդունված ավանդույթներից, երբ ստեղծել է «Ավետում» նկարը։ Այդ իսկ պատճառով հասարակական կարծիքը նրա հանդեպ բացասական բնույթ ուներ[3]։ Մարիամ Աստվածածինը նկարում պատկերված է սարսափած և վախեցած հետ թեքված։ Գաբրիել հրեշտակի ձեռքին ձյունաթույր շուշաններ են, որը խորհրդանշում է Մարիամի անարատությունը՝ կուսությունը։ Նկարում գերակշռում է սպիտակ երանգավորումը, այն ժամանակ, երբ Աստվածամոր գույնը դասականորեն ընդունված է երկնագույնը։
Տե՛ս Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/ecce-ancilla-domini-the-annunciation-117678
- ↑ Лоранс де Кар. Прерафаэлиты: модернизм по-английски / Пер. с англ. Ю. Эйделькинд.. — М.: Астрель, 2003. — ISBN 5-17-008099-9
- ↑ Энциклопедия Кольера
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
- Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books ISBN 978-1-85793-412-0; New York: Abrams ISBN 978-1-85793-950-7.
- Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller
- Fredeman, William E. (Ed.) (2002-8) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols. Brewer, Cambridge.
- Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
- Dinah Roe: The Rossettis in Wonderland. A Victorian Family History. Haus Publishing, London 2011, ISBN 978-1-907822-01-8.
- Rossetti, D. G. The House Of Life
- Treuherz, Julian, Prettejohn, Elizabeth, and Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson, ISBN 0-500-09316-4.
- Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications, ISBN 0-8230-4285-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Rossetti Archive
- Birmingham Museums and Art Gallery's Pre-Raphaelite Online Resource Արխիվացված 2009-07-13 Wayback Machine
- Rossetti's Ecce Ancilla Domini Արխիվացված 2014-10-15 Wayback Machine, by Ben Pollitt at Smarthistory
- www.victorianweb.org (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետում (նկար, Ռոսսետտի)» հոդվածին։ |
|