Ավետում (Վան Էյքի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ավետում
Annunciation - Jan van Eyck - 1434 - NG Wash DC.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Յան վան Էյկ[1]
տարի 1430[1]
բարձրություն 902 Միլիմետր[1]
լայնություն 341 Միլիմետր[1]
ուղղություն վաղ հոլանդական գեղանկարչության
ժանր հոգևոր արվեստ[1]
նյութ յուղաներկ[1] և կտավ[1]
գտնվում է Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[2]
հավաքածու Andrew W. Mellon collection[3]
հիմնական թեմա Ավետում[1]
Annunciation by Jan van Eyck (Washington DC) Վիքիպահեստում

«Ավետում» (հոլ.՝ Annunciatie), հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի վերածննդի կարկառուն ներկայացուցիչ Յան վան Էյքի նկարներից: Կտավը ստեղծվել է 1434 թվականին և համարվում է եռապատկերի ձախ ծալովի փեղկի նկարը. տրիպտիխը չի պահպանվել: Յուղաներկով նկարի չափերն են 93 × 37 սմ: Այսօր «Ավետում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[4]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան վան Էյքը «Ավետում» ստեղծագործությունը վրձնել է Բրյուգգեում ապրելու տարիներին, որտեղ 1431 թվականին նկարիչը տուն և արվեստանոց է գնում ու այդտեղ ապրում ու ստեղծագործում է ցկյանս[5]: «Ավետում» եռապատկերը որպես ընծա է ստեղծվել Բուրգունդիայի Վալուա դինաստիայի հերցոգ Կառլ Քաջագործին: Յան վան Էյքն իր ստեղծագործությունն ուղարկում է Դիժոնի Շանմոլ վանքային համալիր. Դիժոնն այդ ժամանակ Բուրգունդիայի հերցոգության մայրաքաղաքն էր ու եկեղեցական գլխավոր ծիսակարգերի անցկացման վայրը[6]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Նոր Կտակարանի, Ավետումը քրիստոնեության պատմության ծիրի մեջ համարվում է ամենակարևոր իրադարձություններից մեկը: «Ավետում» նկարի համար որպես հիմք է ծառայել նորկտակարանյան այն պատումը, որտեղ Գաբրել հրեշտակապետը հայտնվում է Մարիամին և ավետում նրա սուրբ հղացման լուրը: Այդ մասին Ղուկաս Ավետարանիչը գրում է.

Aquote1.png Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարիկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհումէր, թե ին բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց.«Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի: Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»: Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից:
- Ղուկասի Ավետարան 1:26-38
Aquote2.png

Հիսուս Քրիստոսի ծնունդից հետո տեղի է ունենում Մովսեսի օրենքների դադարում («Sub Lege») և սկսում է նոր դարաշրջան՝ Sub Gratia («Ավետումից հետո»): Այդ հույժ կարևոր քրիստոնեական իրադարձության շնորհիվ Վերածննդի ժամանակահատվածում այն դառնում է նկարիչների համար ամենակարևոր սյուժեներից մեկը: 16-ից 17-րդ դարերի ընթացքում այս սյուժեն պատկերվել է ինչպես ռեալիզմի ոճով, այնպես էլ միստիկական ու սրբազան սիմվոլիզմով: Այս ամենը խիստ կերպով վերահսկվում էր կաթոլիկ եկեղեցու կողմից, քանի որ այդ ժամանակներում սկսեց Հակառեֆորմացիայի շարժումը[7]:

Յան վան Էյքը «Ավետում» ստեղծագործությունը կերտել է ամենայն մանրամասնությամբ՝ հաշվի առնելով ամենաչնչին դետալները, որոնք վերաբերում են ինչպես եկեղեցու ինտերիերին, այնպես էլ Գաբրիել հրշետակի, Մարիամ Աստվածանի հանդերձանքին: Վերջիններիս գլուխները այնպես է նկարված, որ դրանք հասնեն խոյակների բարձրությանը: Այդպիսի համաչափությամբ, եթե նրանց վերածեին իրական կերպարների, միքանիմետրանոց հսկաներ կլինեին:

Գաբրիել հրեշտակի թևերը փոխաբերական իմաստով գունավոր են նկարված, որոնք խորհրդանշում են Երկնային թագավորության փայլը[8]: Մարիամի հանդերձանքը երկնագույն է, որը համարվում է նրա բնորոշ գույնը: Պատուհանից Սուրբ հոգու տեսքով աղավնին է ներքև իջել: Մարիամի դիմաց, ոտքերի մոտ, գտնվում է ճերմակաթույր շուշանների փունջը, որը խորհրդանշում է վերջինիս անարատ հղիությունը:

Տե՛ս Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 The Annunciation
  2. The Annunciation
  3. The Annunciation
  4. Carol M. Richardson Locating Renaissance Art Renaissance art reconsidered (Vol 2). — Yale University Press, 2007. — С. 68. — 334 с. — ISBN 0300121881
  5. А. Ю. Королева Великие художники Нидерландов XV - XVII веков. — Мастера европейской живописи. — М: Олма Пресс Образование, 2006. — С. 10. — 144 с. — ISBN 5948496872
  6. Lynn F. Jacobs Opening Doors: The Early Netherlandish Triptych Reinterpreted. — Penn State Press, 2012. — С. 61. — 357 с. — ISBN 9780271048406
  7. Е. В. Яйленко Библейские сюжеты в европейской живописи. — М: ОЛМА Медиа Групп, 2005. — 423 с. — ISBN 5224052513
  8. Н. В. Василенко, Е. В. Яйленко Живопись Эпохи Возрождения. — Шедевры живописи. — М: Олма-Медиа Групп, 2014. — С. 289. — 448 с. — ISBN 9785373052306

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gifford, E. Melanie, The Art Bulletin, March 1999: "Van Eyck's Washington 'Annunciation': technical evidence for iconographic development, Vol. 81, No. 1, pp. 108-116, Page references are to online version, no longer available (was here), JSTOR
  • Hand, J.O., & Wolff, M., Early Netherlandish Painting (catalogue), National Gallery of Art, Washington/Cambridge UP, 1986, ISBN 0-521-34016-0. Entry pp. 75-86, by Hand.
  • Harbison, Craig, Jan van Eyck, The Play of Realism, Reaktion Books, London, 1991, ISBN 0-948462-18-3
  • Jacobus, Laura, The Art Bulletin, March 1999: "Giotto's 'Annunciation' in the Arena Chapel, Padua", Vol. 81, No. 1 (Mar., 1999), pp. 93–107 Page references are to online version, no longer available (was here), JSTOR
  • Lane, Barbara G,The Altar and the Altarpiece, Sacramental Themes in Early Netherlandish Painting, Harper & Row, 1984, ISBN 0-06-430133-8
  • Purtle, Carol J, The Art Bulletin, March 1999, "Van Eyck's Washington 'Annunciation': narrative time and metaphoric tradition", Vol. 81, No. 1 (Mar., 1999), pp. 117–125. Page references are to online version, no longer available (was here), JSTOR
  • Schiller, Gertrude Iconography of Christian Art, Vol. I,1971 (English trans from German), Lund Humphries, London, pp 33–52 & figs 66-124, ISBN 0-85331-270-2
  • Walker, John, The National Gallery, Washington, Thames & Hudson, London, 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]