Ավետում (Լեոնարդո դա Վինչիի կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ավետում
Annunciation (Leonardo) (cropped).jpg
տեսակգեղանկար[1]
նկարիչԼեոնարդո դա Վինչի[1]
տարիմոտ. 1472[1]
բարձրություն90 սանտիմետր[2]
լայնություն222 սանտիմետր[2]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և գեղանկարչության տախտակ[1]
գտնվում էUffizi Gallery[1] և Territorial Abbey of Monte Oliveto Maggiore
հավաքածուUffizi Gallery[1]
հիմնական թեմաԱվետում
https://www.uffizi.it/opere/annunciazione, http://www.polomuseale.firenze.it/inv1890/scheda.asp?position=1&ninv=1618 կայք
Annunciation by Leonardo da Vinci Վիքիպահեստում

«Ավետում» (իտալ.՝ Annunciazione), աստվածաշնչյան սյուժեով նկար, որը վրձնել է Վերածննդի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչին: «Ավետումը» ստեղծվել է 1472-1475 թվականներին երիտասարդ Լեոնարդոյի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր իր ուսուցչի՝ Անդրեա դել Վերոկկիոյի արվեստանոցում[3]: 1867 թվականից մինչև մեր օրերը այս ստեղծագործությունը պահպանվում է Ուֆֆիցի թանգարանում[3]:

«Ավետման» սյուժեում ընկած է աստվածաշնչյան այն հատվածը, երբ Գաբրիել Հրեշտակապետը Կույս Մարիամին ավետում է այն մասին, որ շուտով սուրբ հոգուց հղիանալու է և ծնելու է Հիսուս Քրիստոսին:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը պարզ է, բայց միևնույն ժամանակ նաև ավանդական ու հստակ: Առաջին պլանում նկարիչը պատկարել է ծնկաչոք հրեշտակապետին՝ Գաբրիելին՝ ձախ ձեռքին սպիտակ շուշան (Կույս Մարիամի անարատության խորհրդանիշը): Աջ ձեռամբ Գաբրիել Հրեշտակապետը օրհնում է իր տան մեջ նստած նստած Մարիամին: Հրեշտակի զգեստի քղանցքը տարածված է խոտերից և ծաղիկներից կազմված գորգի վրա, որը պատկերված է խիստ պայմանական: Մարիամ Աստվածածնին նկարիչը, որպես կանոն ու ավանդույթ, պատկերել է Աստվածաշնչով, որը դրված է Մարիամի առջև գտնվող սպիտակ, ճոխ, դրվագազարդ գրակալի վրա:

Հորիզոնական մեծածավալ ստեղծագործությունը թույլ է տալիս, որ հետին պլանում նկարիչը ցուցադրի լայն բնապատկեր: Այստեղ տեղ են գտել ծառերի ուրվագծեր, դեպի հեռուն գնացող գետ, որի վրա նավարկում են նավերը: Կան նաև նավահանգստային քաղաքի աշտարակներ, պարիսպներ՝ շրջապատված թույլ երկնագույն ծխի շերտի մեջ գտնվող լեռնագագաթներով:

Նկարի հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AA.VV. Galleria degli Uffizi. — Roma, 2003. — (I Grandi Musei del Mondo).
  • Milena Magnano Leonardo. — Milano: Mondadori Arte, 2007. — (I Geni dell’arte). — ISBN 978-88-370-6432-7
  • Gloria Fossi Uffizi. — Firenze: Giunti, 2004. — ISBN 88-09-03675-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]