«Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1230. | Տող 1230. | ||
===== Եվրոպայի թիմային 23-րդ առաջնություն, [[2021]], [[Տերմե Չատեժ]], [[Սլովենիա]]<ref>[http://chess-results.com/tnr583987.aspx?lan=11&art=20&turdet=YES&flag=30&snr=11 Եվրոպայի թիմային առաջնություն-2021. Հայաստանի հավաքականի արդյունքները]</ref>===== |
===== Եվրոպայի թիմային 23-րդ առաջնություն, [[2021]], [[Տերմե Չատեժ]], [[Սլովենիա]]<ref>[http://chess-results.com/tnr583987.aspx?lan=11&art=20&turdet=YES&flag=30&snr=11 Եվրոպայի թիմային առաջնություն-2021. Հայաստանի հավաքականի արդյունքները]</ref>===== |
||
Առաջնությունը կայացել է նոյեմբերի 12-ից 22-ը [[Սլովենիա]]յի [[Տերմե Չատեժ]] քաղաքում։ Հավաքականը մասնակցել է հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ [[Գաբրիել Սարգսյան]], 2-րդ խաղատախտակ՝ [[Հայկ Մարտիրոսյան (շախմատիստ)|Հայկ Մարտիրոսյան]], 3-րդ խաղատախտակ՝ [[Ռոբերտ Հովհաննիսյան]], 4-րդ խաղատախտակ՝ [[Սամվել Տեր-Սահակյան]], պահեստային՝ [[Հովհաննես Գաբուզյան]]։ Թիմի ավագն էր [[Հրաչիկ Թավադյան]]ը։ |
Առաջնությունը կայացել է նոյեմբերի 12-ից 22-ը [[Սլովենիա]]յի [[Տերմե Չատեժ]] քաղաքում։ Հավաքականը մասնակցել է հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ [[Գաբրիել Սարգսյան]], 2-րդ խաղատախտակ՝ [[Հայկ Մարտիրոսյան (շախմատիստ)|Հայկ Մարտիրոսյան]], 3-րդ խաղատախտակ՝ [[Ռոբերտ Հովհաննիսյան]], 4-րդ խաղատախտակ՝ [[Սամվել Տեր-Սահակյան]], պահեստային՝ [[Հովհաննես Գաբուզյան]]։ Թիմի ավագն էր [[Հրաչիկ Թավադյան]]ը։ Վերջին խաղափուլից առաջ հավաքականը 1-ին հորիզոնականում էր<ref>[http://chess-results.com/tnr583987.aspx?lan=11&art=0&rd=8&turdet=YES&flag=30 23rd European Team Chess Championship 2021 - Open. After 8rd round.]</ref>։ Վերջին խաղափուլում թիմը կրեց թիմային միակ պարտությունը և նահանջեց 7-րդ տեղ։ |
||
{| class="wikitable" |
{| class="wikitable" |
10:21, 30 Նոյեմբերի 2021-ի տարբերակ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկիրը ներկայացնում է միջազգային թիմային մրցաշարերում։ Թիմը կազմավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012)։
2012-ի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի հավաքականի անդամները
Պատմություն
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախանալուց անմիջապես հետո՝ 1992-ին։ Եվ հենց առաջին մրցաշարում, որին մասնակցեց թիմը՝ համաշխարհային օլիմպիադայում (1992, Մանիլա, Ֆիլիպիններ), գրավեց մրցանակային երրորդ տեղը։ Առաջին թիմի առաջին խաղատախտակի վրա խաղում էր մինչ այդ ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձած (1984, 1986) Ռաֆայել Վահանյանը։
Հետագա տարիներին հավաքականը մասնակցել է համաշխարհային բոլոր օլիմպիադաներին։ 1992-2014-ին կայացած օլիմպիադաներից Վլադիմիր Հակոբյանը չի մասնակցել միայն մեկին՝ 2000-ի Ստամբուլի օլիմպիադային։ Նա 11 անգամ մասնակցել է օլիմպիադաներին, 8 անգամ՝ աշխարհի և 7 անգամ՝ Եվրոպայի առաջնություններին։ Դա լավագույն արդյունքն է հավաքականում։
Համաշխարհային օլիմպիադաներում հաղթելու համար հավաքականի անդամներն արժանացել են պետական պարգևների։ 2006-ին Թուրինի 37-րդ օլիմպիադայում հաղթելու համար նրանք պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով, 2008-ին Դրեզդենում կայացած 38-րդ օլիմպիադայում տարած հաղթանակի համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։ 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած 40-րդ օլիմպիադայում տարած հաղթանակի համար թիմի առաջատար Լևոն Արոնյանը և մարզիչ Արշակ Պետրոսյանը պարգևատրվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[2][3], իսկ թիմի մյուս անդամները՝ Պատվո շքանշանով[4]։
Կազմը
Առաջին տարիներին հավաքականի կազմը ձևավորվում էր ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշների։ Վերջին տարիներին սկզբունքը փոխվել է. չորս կամ հինգ խաղացողները, կախված առաջիկա մրցաշարում հայտավորվող խաղացողների թվից, ընտրվում են ըստ վարկանիշի, ևս մեկ տեղ հավաքականում ստանում է Հայաստանի ընթացիկ տարվա առաջնության հաղթողը։
1992-1994-ին, 1998-ին և 2000-ին առաջին խաղատախտակի վրա հանդես է եկել Ռաֆայել Վահանյանը։ 1996-1997-ին և 2001-ից մինչև 2005-ի օգոստոս հավաքականը գլխավորել է Վլադիմիր Հակոբյանը։ 2005-ի նոյեմբերից մինչ օրս թիմը գլխավորում է Լևոն Արոնյանը։
1996-ից հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը։
Վիճակագրություն
Թիմային վիճակագրություն
Աղյուսակում բերված են Հայաստանի հավաքականի ընդհանուր վիճակագրական տվյալները թիմային բոլոր երեք մրցաշարերում (օգտագործված են հետևյալ համառոտագրությունները. ՊՀ՝ հաղթանակ պարտիաներում, ՊՈ՝ ոչ-ոքի պարտիաներում, ՊՊ՝ պարտություն պարտիաներում, ՄՀ՝ հաղթանակ մրցախաղերում, ՄՈ՝ ոչ-ոքի մրցախաղերում, ՄՊ՝ պարտություն մրցախաղերում)։
Մրցաշար | Մաս- նակ- ցություն |
Տարիներ | Լավագույն արդյունք | Միա- վոր- ներ |
Պար- տիա- ներ |
Թիմային միավորներ |
Մրցա- խաղեր |
ՊՀ | ՊՈ | ՊՊ | ՄՀ | ՄՈ | ՄՊ | Թիմային մեդալներ - - |
Անհատական մեդալներ - - |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Համաշխարհային օլիմպիադա | 13 | 1992-2018 | 3 (2006, 2008, 2012) | 413½ | 660 | 238 | 165 | 246 | 335 | 79 | 100 | 38 | 27 | 3 - 0 - 3 | 5 - 5 - 1 |
Աշխարհի թիմային առաջնություն | 8 | 1993-2015 | (2011) | 159½ | 280 | 91 | 71 | 82 | 155 | 43 | 36 | 19 | 15 | 1 - 0 - 4 | 6 - 7 - 7 |
Եվրոպայի թիմային առաջնություն | 11 | 1992-1999, 2005-2019 | (1999) | 235 | 396 | 134 | 99 | 128 | 214 | 54 | 56 | 23 | 20 | 1 - 2 - 1 | 6 - 6 - 4 |
Անհատական վիճակագրություն
Համաշխարհային օլիմպիադա
Համաշխարհային օլիմպիադաներին Հայաստանի հավաքականների կազմում (1996-ի օլիմպիադային, որպես կազմակերպիչ երկիր, Հայաստանը ներկայացրել էր երեք թիմ) մասնակցել է 27 շախմատիստ։ Օլիմպիադաներում ամենից շատ՝ 11 անգամ, թիմի կազմում եղել է Վլադիմիր Հակոբյանը։ Աղյուսակում բերված են մեր հավաքականների կազմում հանդես եկած բոլոր շախմատիստների վիճակագրական տվյալները։ Ռաֆայել Վահանյանի և Սերգեյ Մովսիսյանի դեպքում հաշվարկված են նաև այլ հավաքականների կազմերում ցույց տված արդյունքները։
Շախմատիստ | Հավա- քական |
Մաս- նակ- ցություն |
Տարիներ | Մ | Պար- տիա- ներ |
Հ | Ո | Պ | % | Թիմային մեդալներ - - |
Անհատական մեդալներ - - |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անաստասյան Աշոտ | 6 | 1992–2002 | 27½ | 48 | 23 | 9 | 16 | 57,3 | 0 - 0 - 2 | 1 - 0 - 0 | |
Ասրյան Կարեն | (2) |
5 | 1996–2002, 2006 | 29½ | 46 | 17 | 25 | 4 | 64,1 | 1 - 0 - 1 | 1 - 0 - 0 |
Արոնյան Լևոն | (2) |
8 | 1996, 2004–2014, 2018 | 50½ | 80 | 28 | 45 | 7 | 63,1 | 3 - 0 - 1 | 1 - 1 - 0 |
Գալդունց Սերգեյ | (3) | 1 | 1996 | 8 | 12 | 7 | 2 | 3 | 66,7 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Գրիգորյան Ավետիք | 1 | 2010 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 100,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Գրիգորյան Վարդան | (3) | 1 | 1996 | 3½ | 6 | 3 | 1 | 2 | 58,3 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Եղիազարյան Արսեն | (3) |
2 | 1994–1996 | 8½ | 16 | 4 | 9 | 3 | 53,1 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Լպուտյան Սմբատ | 8 | 1992–2006 | 57 | 86 | 38 | 38 | 10 | 66,3 | 1 - 0 - 3 | 0 - 2 - 1 | |
Խաչիյան Մելիքսեթ | (2) | 1 | 1996 | 3½ | 8 | 3 | 1 | 4 | 43,8 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Հակոբյան Վլադիմիր | 11 | 1992–1998, 2002–2014 | 78½ | 122 | 42 | 73 | 7 | 64,3 | 3 - 0 - 3 | 1 - 2 - 0 | |
Հովհաննիսյան Ռոբերտ | 1 | 2018 | 4½ | 6 | 3 | 3 | 0 | 75 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Մատիկոզյան Անդրանիկ | (3) | 1 | 1996 | 3½ | 6 | 3 | 1 | 2 | 58,3 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Մարտիրոսյան Հայկ | 1 | 2018 | 6 | 8 | 4 | 4 | 0 | 75 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Մելքումյան Հրանտ | 1 | 2018 | 6 | 10 | 3 | 6 | 1 | 60 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Մինասյան Արա | (2) | 1 | 1996 | 3 | 8 | 2 | 2 | 4 | 37,5 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Մինասյան Արտաշես | 9 | 1992–2008 | 38 | 64 | 24 | 28 | 12 | 59,4 | 2 - 0 - 3 | 0 - 0 - 0 | |
Միրումյան Վիգեն | (2) | 1 | 1996 | 3½ | 10 | 2 | 3 | 5 | 35,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Մովսիսյան Սերգեյ | 8 | 1998–2004, 2008–2014 | 55 | 89 | 30 | 50 | 9 | 61,2 | 1 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Նադանյան Աշոտ | (3) | 1 | 1996 | 6½ | 11 | 5 | 3 | 3 | 59,1 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Նալբանդյան Տիգրան | (2) | 1 | 1996 | 5 | 11 | 3 | 4 | 4 | 45,5 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Չիբուխչյան Արթուր | (3) | 1 | 1996 | 3 | 5 | 3 | 0 | 2 | 60,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Պետրոսյան Արշակ | 2 | 1992, 1996 | 1½ | 4 | 0 | 3 | 1 | 37,5 | 0 - 0 - 1 | 0 - 0 - 0 | |
Պետրոսյան Տիգրան Լ. | 2 | 2008, 2012 | 10 | 14 | 7 | 6 | 1 | 71,4 | 2 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Սարգսյան Գաբրիել | 9 | 2000–2014, 2018 | 57½ | 88 | 36 | 43 | 9 | 65,3 | 3 - 0 - 2 | 1 - 0 - 0 | |
Վահանյան Ռաֆայել | 9 | 1978, 1984–1986, 1992–2000, 2004 |
59½ | 95 | 35 | 49 | 11 | 62,6 | 2 - 1 - 2 | 2 - 1 - 0 | |
Փաշիկյան Արման | 1 | 2010 | 7 | 11 | 4 | 6 | 1 | 63,6 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Քոթանջյան Տիգրան | 1 | 2014 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 100,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Աշխարհի թիմային առաջնություն
Աշխարհի թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 16 շախմատիստ։ Ամենից շատ՝ 8 անգամ, թիմի կազմում եղել է Վլադիմիր Հակոբյանը։ Ռաֆայել Վահանյանն աշխարհի թիմային առաջնություններին մասնակցել է 6 անգամ, սակայն ելույթներից 2-ը նա ունեցել է Խորհրդային Միության հավաքականի կազմում։ Աղյուսակում բերված են մեր հավաքականի կազմում հանդես եկած բոլոր շախմատիստների վիճակագրական տվյալները (Ռ. Վահանյանի դեպքում հաշվարկված են նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում ցույց տված արդյունքները)։
Շախմատիստ | Հավա- քական |
Մաս- նակ- ցություն |
Տարիներ | Մ | Պար- տիա- ներ |
Հ | Ո | Պ | % | Թիմային մեդալներ - - |
Անհատական մեդալներ - - |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անաստասյան Աշոտ | 4 | 1993-2005 | 10½ | 20 | 7 | 7 | 6 | 52,5 | 0 - 0 - 3 | 0 - 1 - 1 | |
Ասրյան Կարեն | 2 | 2001–2005 | 6 | 10 | 2 | 8 | 0 | 60,0 | 0 - 0 - 2 | 1 - 0 - 0 | |
Արոնյան Լևոն | 5 | 2005–2015 | 28 | 42 | 16 | 24 | 2 | 66,7 | 1 - 0 - 2 | 2 - 3 - 0 | |
Լպուտյան Սմբատ | 4 | 1993–2005 | 17 | 27 | 13 | 8 | 6 | 63,0 | 0 - 0 - 3 | 1 - 0 - 1 | |
Խաչիյան Մելիքսեթ | 1 | 1997 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 50,0 | 0 - 0 - 1 | 0 - 0 - 0 | |
Հակոբյան Վլադիմիր | 8 | 1993–2015 | 36½ | 58 | 18 | 37 | 7 | 62,9 | 1 - 0 - 4 | 2 - 1 - 1 | |
Հովհաննիսյան Ռոբերտ | 1 | 2011 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 100,0 | 1 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Մելքումյան Հրանտ | 1 | 2015 | 4½ | 8 | 3 | 3 | 2 | 56,2 | 0 - 0 - 1 | 0 - 0 - 0 | |
Մինասյան Արտաշես | 3 | 1993–2001 | 10½ | 18 | 4 | 13 | 1 | 58,3 | 0 - 0 - 2 | 0 - 1 - 1 | |
Մովսիսյան Սերգեյ | 3 | 2011-2015 | 10½ | 22 | 3 | 15 | 4 | 47,7 | 1 - 0 - 1 | 0 - 0 - 1 | |
Պետրոսյան Արշակ | 1 | 1993 | 0 | 1 | 0 | 0 | 1 | 0,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Պետրոսյան Տիգրան Լ. | 2 | 2010, 2013 | 5 | 10 | 2 | 6 | 2 | 50,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Սարգսյան Գաբրիել | 4 | 2010–2015 | 16 | 32 | 6 | 20 | 6 | 50,0 | 1 - 0 - 1 | 0 - 0 - 1 | |
Վահանյան Ռաֆայել | 6 | 1985–2005 | 20 | 33 | 12 | 16 | 5 | 60,6 | 2 - 0 - 3 | 2 - 1 - 0 | |
Փաշիկյան Արման | 1 | 2010 | 3½ | 6 | 2 | 3 | 1 | 58,3 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 1 | |
Քոթանջյան Տիգրան | 1 | 2010 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Եվրոպայի թիմային առաջնություն
Եվրոպայի թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 17 շախմատիստ։ Ամենից շատ՝ 9 անգամ, թիմի կազմում եղել է Լևոն Արոնյանը։ Ռաֆայել Վահանյանը Եվրոպայի թիմային առաջնություններին մասնակցել է 6 անգամ, սակայն ելույթներից 3-ը նա ունեցել է Խորհրդային Միության հավաքականի կազմում։ Աղյուսակում բերված են մեր հավաքականի կազմում հանդես եկած բոլոր շախմատիստների վիճակագրական տվյալները (Ռ. Վահանյանի դեպքում հաշվարկված են նաև ԽՍՀՄ, իսկ Ս. Մովսիսյանի դեպքում՝ Չեխիայի հավաքականների կազմում ցույց տված արդյունքները)։
Շախմատիստ | Հավա- քական |
Մաս- նակ- ցություն |
Տարիներ | Մ | Պար- տիա- ներ |
Հ | Ո | Պ | % | Թիմային մեդալներ - - |
Անհատական մեդալներ - - |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անաստասյան Աշոտ | 4 | 1992–1999, 2005 | 21½ | 30 | 15 | 13 | 2 | 71,7 | 1 - 0 - 1 | 2 - 0 - 1 | |
Ասրյան Կարեն | 1 | 2007 | 4 | 8 | 1 | 6 | 1 | 50,0 | 0 - 1 - 0 | 0 - 0 - 0 | |
Արոնյան Լևոն | 9 | 1999, 2005–2019 | 46½ | 74 | 24 | 45 | 5 | 62,8 | 1 - 2 - 0 | 1 - 3 - 1 | |
Գաբուզյան Հովհաննես | 1 | 2017 | 2 | 4 | 2 | 0 | 2 | 50,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Գրիգորյան Կարեն | 1 | 2015 | 1 | 3 | 0 | 2 | 1 | 33,3 | 0 - 1 - 0 | 0 - 0 - 0 | |
Լպուտյան Սմբատ | 5 | 1992–1999, 2005–2007 | 17½ | 31 | 10 | 15 | 6 | 56,5 | 1 - 1 - 1 | 0 - 0 - 0 | |
Հակոբյան Վլադիմիր | 7 | 1992–1997, 2005–2013 | 30 | 53 | 14 | 32 | 7 | 56,6 | 0 - 1 - 1 | 0 - 0 - 1 | |
Հովհաննիսյան Ռոբերտ | 1 | 2011 | 1½ | 2 | 1 | 1 | 0 | 75,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Մարտիրոսյան Հայկ | 1 | 2019 | 3½ | 6 | 3 | 1 | 2 | 58,3 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Մելքումյան Հրանտ | 3 | 2015-2019 | 15½ | 26 | 7 | 17 | 2 | 59,6 | 0 - 1 - 0 | 1 - 0 - 0 | |
Մինասյան Արտաշես | 3 | 1992–1999 | 12 | 24 | 7 | 10 | 7 | 50,0 | 1 - 0 - 1 | 0 - 0 - 0 | |
Մովսիսյան Սերգեյ | 6 | 1997–1999, 2011-2017 | 20 | 48 | 9 | 22 | 17 | 41,7 | 0 - 1 - 0 | 0 - 0 - 0 | |
Պետրոսյան Արշակ | 1 | 1999 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0,0 | 1 - 0 - 0 | 0 - 0 - 0 | |
Պետրոսյան Տիգրան Լ. | 2 | 2009, 2013 | 7½ | 12 | 4 | 7 | 1 | 62,5 | 0 - 0 - 0 | 0 - 1 - 0 | |
Սարգսյան Գաբրիել | 7 | 2007–2019 | 41 | 60 | 24 | 34 | 2 | 68,3 | 0 - 2 - 0 | 1 - 2 - 1 | |
Վահանյան Ռաֆայել | 6 | 1980–1997, 2005 | 25 | 39 | 17 | 16 | 6 | 64,1 | 3 - 0 - 1 | 1 - 2 - 0 | |
Փաշիկյան Արման | 2 | 2009, 2019 | 6 | 10 | 4 | 4 | 2 | 60,0 | 0 - 0 - 0 | 0 - 0 - 0 |
Ելույթները համաշխարհային օլիմպիադաներում
Համաշխարհային օլիմպիադաներին Հայաստանի հավաքականն սկսեց մասնակցել հիմնադրման թվականից՝ 1992-ից։ Եվ հենց առաջին օլիմպիադայում հասավ մեծ հաջողության՝ նվաճելով բրոնզե մեդալներ։ Հետագայում թիմը ևս երկու անգամ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ 2006-2012 թվականներին կայացած չորս օլիմպիադաներից երեքում դարձավ օլիմպիական չեմպիոն։ Այդ նվաճումների շնորհիվ Հայաստանի ընտրանին օլիմպիադաների պատմության ընթացքում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ հավաքականին, նրա իրավահաջորդ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Հունգարիային։ Վերջինիս Հայաստանը զիջում է միայն արծաթե մեդալների քանակով։
Հավաքականների դասավորությունը ըստ վաստակած մեդալների
Տեղ | Երկիր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|
1 | ԽՍՀՄ | 18 | 1 | 0 | 19 |
2 | ԱՄՆ | 6 | 6 | 9 | 21 |
3 | Ռուսաստան | 6 | 3 | 3 | 12 |
4 | Հունգարիա | 3 | 7 | 2 | 12 |
5 | Հայաստան | 3 | 0 | 3 | 6 |
6 | Ուկրաինա | 2 | 2 | 3 | 7 |
7 | Չինաստան | 2 | 1 | 0 | 3 |
8 | Հարավսլավիա | 1 | 6 | 5 | 12 |
9 | Լեհաստան | 1 | 2 | 3 | 6 |
10 | Գերմանիա* | 1 | 1 | 3 | 5 |
11 | Անգլիա | 0 | 3 | 3 | 6 |
12 | Արգենտինա | 0 | 3 | 2 | 5 |
13 | Չեխոսլովակիա | 0 | 2 | 1 | 3 |
14 | Իսրայել | 0 | 1 | 1 | 3 |
14 | Նիդերլանդներ | 0 | 1 | 1 | 3 |
14 | Շվեդիա | 0 | 1 | 1 | 3 |
17 | Բոսնիա և Հերցեգովինա | 0 | 1 | 0 | 1 |
17 | Դանիա | 0 | 1 | 0 | 1 |
17 | Ուզբեկստան | 0 | 1 | 0 | 1 |
20 | Բուլղարիա | 0 | 0 | 1 | 1 |
20 | Էստոնիա | 0 | 0 | 1 | 1 |
20 | Հնդկաստան | 0 | 0 | 1 | 1 |
30-րդ օլիմպիադա, 1992, Մանիլա, Ֆիլիպիններ[5]
Այս օլիմպիադային հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 1-ին պահեստային՝ Արշակ Պետրոսյան, 2-րդ պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Առաջին անգամ մասնակցելով օլիմպիադային՝ Հայաստանի ընտրանին գերազանց ելույթ ունեցավ՝ տանելով թիմային 9 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 3-ը և կրելով 2 պարտություն։ Թիմն ընդամենը կես միավորով հետ մնաց երկրորդ մրցանակակրից։ 3-րդ խաղատախտակի վրա անհատական բրոնզե մեդալի արժանացավ Սմբատ Լպուտյանը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 3½ | 2½ | 2½ | 1½ | 3 | 2 | 3 | 2½ | 2½ | 2 | 1½ | 3 | ½ | 34½ | 56 | 22 | 25 | 9 | 3 |
1 | Ռ. Վահանյան | 2590 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 6 | 12 | 1 | 10 | 1 | 52 | ||
2 | Վ. Հակոբյան | 2605 | 0 | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | 1 | 8 | 12 | 5 | 6 | 1 | 9 | ||
3 | Ս. Լպուտյան | 2560 | 1 | 1 | ½ | 1 | 1 | 1 | 0 | 1 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 1 | 11 | 14 | 9 | 4 | 1 | 3 |
4 | Ա. Մինասյան | 2545 | 1 | 1 | ½ | 1 | 1 | 1 | ½ | ½ | 0 | 0 | 1 | 0 | 7½ | 12 | 6 | 3 | 3 | 20 | ||
1-ին պահ. | Ա. Պետրոսյան | 2470 | ½ | 0 | ½ | 1 | 3 | 0 | 2 | 1 | - | |||||||||||
2-րդ պահ. | Ա. Անաստասյան | 2490 | 1 | 0 | 0 | 1 | 3 | 1 | 0 | 2 | - | |||||||||||
Միջին վարկանիշ | 2575 | Հ | Հ | Հ | Հ | Պ | Հ | Ո | Հ | Հ | Հ | Ո | Պ | Հ | Ո | 14 | 9 | 3 | 2 |
31-րդ օլիմպիադա, 1994, Մոսկվա, Ռուսաստան[6]
Այս օլիմպիադային հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Աշոտ Անաստասյան, 1-ին պահեստային՝ Արտաշես Մինասյան, 2-րդ պահեստային՝ Արսեն Եղիազարյան։ Այս անգամ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 7 հաղթանակ, 4 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն և զբաղեցրեց 13-րդ տեղը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 3 | 3 | 2 | 1 | 3½ | 3½ | 1 | 3 | 1½ | 2½ | 2 | 2 | 2 | 33 | 56 | 20 | 26 | 10 | 13 |
1 | Ռ. Վահանյան | 2645 | 1 | ½ | ½ | 0 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | 1 | 6½ | 11 | 4 | 5 | 2 | 28 | |||
2 | Վ. Հակոբյան | 2630 | ½ | 1 | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | 8 | 13 | 4 | 8 | 1 | 27 | |
3 | Ս. Լպուտյան | 2590 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 0 | 1 | 0 | ½ | 7 | 12 | 4 | 6 | 2 | 35 | ||
4 | Ա. Անաստասյան | 2540 | 0 | 1 | ½ | 1 | 1 | 0 | ½ | 1 | 0 | 0 | 5 | 10 | 4 | 2 | 4 | 58 | ||||
1-ին պահ. | Ա. Մինասյան | 2525 | 1 | ½ | 0 | 1 | ½ | ½ | 3½ | 6 | 2 | 3 | 1 | - | ||||||||
2-րդ պահ. | Ա. Եղիազարյան | 2390 | 1 | ½ | 1 | ½ | 3 | 4 | 2 | 2 | 0 | - | ||||||||||
Միջին վարկանիշ | 2601 | Հ | Հ | Հ | Ո | Պ | Հ | Հ | Պ | Հ | Պ | Հ | Ո | Ո | Ո | 14 | 7 | 4 | 3 |
32-րդ օլիմպիադա, 1996, Երևան, Հայաստան[7]
Այս օլիմպիադային Հայաստանը, որպես ընդունող կողմ, իրավունք ուներ ներկայանալու երկու հավաքականով։ Սակայն քանի որ ընդհանուր մասնակիցների քանակը կենտ էր, արագորեն ձևավորվեց նաև Հայաստանի երրորդ հավաքական, որն օլիմպիադայում մեկնարկեց երկրորդ խաղափուլում։
Առաջին հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 1-ին պահեստային՝ Աշոտ Անաստասյան, 2-րդ պահեստային՝ Արշակ Պետրոսյան։ Հայաստան-1-ը տարավ թիմային 7 հաղթանակ, 5 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն և զբաղեցրեց 5-րդ տեղը։ Երկրորդ հավաքականը 50-րդն էր, երրորդը՝ 42-րդը։ Երկրորդ հավաքականի կազմում փայլուն հանդես եկավ առաջին պահեստային Կարեն Ասրյանը, որն արժանացավ անհատական ոսկե մեդալի։
Հայաստան-1
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 1 | 2½ | 4 | 3 | 1½ | 2 | 3 | 2 | 2 | 2 | 2½ | 2½ | 2 | 33½ | 56 | 17 | 33 | 6 | 5 |
1 | Վ. Հակոբյան | 2630 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 7 | 12 | 2 | 10 | 0 | 28 | ||
2 | Ռ. Վահանյան | 2595 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 0 | ½ | 0 | 1 | ½ | 5½ | 10 | 3 | 5 | 2 | 34 | ||||
3 | Ս. Լպուտյան | 2595 | 1 | ½ | 1 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 7½ | 12 | 4 | 7 | 1 | 14 | ||
4 | Ա. Մինասյան | 2540 | 1 | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | 7 | 11 | 4 | 6 | 1 | 20 | |||
1-ին պահ. | Ա. Անաստասյան | 2550 | 1 | 0 | 1 | 1 | ½ | 1 | 0 | ½ | ½ | ½ | 6 | 10 | 4 | 4 | 2 | 20 | ||||
2-րդ պահ. | Ա. Պետրոսյան | 2480 | ½ | ½ | 1 | 0 | 1 | 0 | - | |||||||||||||
Միջին վարկանիշ | 2593 | Հ | Պ | Հ | Հ | Հ | Պ | Ո | Հ | Ո | Ո | Ո | Հ | Հ | Ո | 14 | 7 | 5 | 2 |
Հայաստան-2
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 2 | 2 | 1 | 2½ | 2 | ½ | 4 | 1½ | 2 | 1½ | 2 | 1½ | 2 | 28½ | 56 | 22 | 13 | 21 | 50 |
1 | Վ. Միրումյան | 2430 | 1 | 1 | ½ | 0 | ½ | 0 | 0 | 0 | 0 | ½ | 3½ | 10 | 2 | 3 | 5 | 97 | ||||
2 | Մ. Խաչիյան | 2480 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ½ | 0 | 3½ | 8 | 3 | 1 | 4 | - | ||||||
3 | Տ. Նալբանդյան | 2490 | 1 | 0 | 0 | ½ | ½ | 1 | ½ | 0 | 0 | 1 | ½ | 5 | 11 | 3 | 4 | 4 | 59 | |||
4 | Արա Մինասյան | 2425 | ½ | 0 | ½ | 0 | 1 | 1 | 0 | 0 | 3 | 8 | 2 | 2 | 4 | - | ||||||
1-ին պահ. | Կ. Ասրյան | 2380 | 1 | 1 | ½ | 0 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ½ | 1 | 10 | 12 | 9 | 2 | 1 | 1 | ||
2-րդ պահ. | Լ. Արոնյան | 2390 | ½ | 1 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 3½ | 7 | 3 | 1 | 3 | 36 | |||||||
Միջին վարկանիշ | 2456 | Հ | Ո | Ո | Պ | Հ | Ո | Պ | Հ | Պ | Ո | Պ | Ո | Պ | Ո | 14 | 3 | 6 | 5 |
Հայաստան-3
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | - | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
- | 4 | 2 | 3 | 2 | 3 | ½ | 2½ | 3 | 1 | 3½ | 1½ | 1 | 3 | 30 | 52 | 23 | 14 | 15 | 42 |
1 | Ա. Եղիազարյան | 2455 | - | 1 | 0 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | 0 | ½ | 5½ | 12 | 2 | 7 | 3 | 70 | |
2 | Ս. Գալդունց | 2465 | - | 1 | 1 | 1 | ½ | 1 | 0 | 1 | 1 | 0 | 1 | ½ | 0 | 8 | 12 | 7 | 2 | 3 | 9 | |
3 | Ա. Նադանյան | 2325 | - | 1 | 0 | 1 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | 0 | 1 | 6½ | 11 | 5 | 3 | 3 | 25 | ||
4 | Վ. Գրիգորյան | 2355 | - | 1 | 1 | 0 | ½ | 1 | 0 | 3½ | 6 | 3 | 1 | 2 | - | |||||||
1-ին պահ. | Ա. Մատիկոզյան | 2300 | - | 1 | 1 | 0 | 1 | 0 | ½ | 3½ | 6 | 3 | 1 | 2 | - | |||||||
2-րդ պահ. | Ա. Չիբուխչյան | 2310 | - | 0 | 1 | 0 | 1 | 1 | 3 | 5 | 3 | 0 | 2 | - | ||||||||
Միջին վարկանիշ | 2400 | - | Հ | Ո | Հ | Ո | Հ | Պ | Հ | Հ | Պ | Հ | Պ | Պ | Հ | 13 | 7 | 2 | 4 |
33-րդ օլիմպիադա, 1998, Էլիստա, Ռուսաստան[8]
Այս օլիմպիադան անցկացվեց 13 խաղափուլով՝ նախկին 14-ի փոխարեն։ Հայաստանի հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 2-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 1-ին պահեստային՝ Կարեն Ասրյան, 2-րդ պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Այս անգամ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 7 հաղթանակ, 3 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն և զբաղեցրեց 16-րդ տեղը։ Առաջին անգամ երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Սմբատ Լպուտյանը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (2) | (1) | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 3 | 2 | 1½ | 3½ | 2½ | 2½ | 1½ | 2½ | 2½ | 2 | 2 | 1 | 30 | 52 | 19 | 22 | 11 | 16 |
1 | Ռ. Վահանյան | 2630 | 1 | ½ | ½ | 1 | 0 | ½ | 0 | 1 | ½ | 5 | 9 | 3 | 4 | 2 | 36 | ||||
2 | Ս. Լպուտյան | 2615 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 0 | 8 | 11 | 6 | 4 | 1 | 2 | ||
3 | Վ. Հակոբյան | 2655 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | 0 | 6 | 11 | 3 | 6 | 2 | 45 | ||
4 | Ա. Մինասյան | 2620 | ½ | ½ | ½ | 1 | 1 | ½ | 1 | ½ | 0 | 1 | 6½ | 10 | 4 | 5 | 1 | 15 | |||
1-ին պահ. | Կ. Ասրյան | 2600 | 1 | ½ | 0 | 0 | 1½ | 4 | 1 | 1 | 2 | - | |||||||||
2-րդ պահ. | Ա. Անաստասյան | 2560 | 0 | ½ | 1 | 1 | ½ | 0 | 0 | 3 | 7 | 2 | 2 | 3 | 32 | ||||||
Միջին վարկանիշ | 2630 | Հ | Հ | Ո | Պ | Հ | Հ | Հ | Պ | Հ | Հ | Ո | Ո | Պ | 13 | 7 | 3 | 3 |
34-րդ օլիմպիադա, 2000, Ստամբուլ, Թուրքիա[9]
Այս օլիմպիադան կրկին անցկացվեց 14 խաղափուլով։ Հայաստանի հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 2-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 3-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 4-րդ խաղատախտակ՝ Աշոտ Անաստասյան, 1-ին պահեստային՝ Կարեն Ասրյան, 2-րդ պահեստային՝ Գաբրիել Սարգսյան։ Այս անգամ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 7 հաղթանակ, 2 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 5 պարտություն և զբաղեցրեց 17-րդ տեղը։ Չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Աշոտ Անաստասյանը, 12 հնարավորից վաստակելով 9 միավոր, արժանացավ ոսկե մեդալի։ 2000-ի օլիմպիադան միակն է, որին Հայաստանի հավաքականի կազմում չի մասնակցել Վլադիմիր Հակոբյանը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 3 | 1½ | 2½ | 3 | 2 | 3 | 2½ | 3½ | 1½ | 1½ | ½ | 2 | 1½ | 32 | 56 | 21 | 22 | 13 | 17 |
1 | Ռ. Վահանյան | 2627 | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | 0 | ½ | 0 | ½ | 5 | 11 | 2 | 6 | 3 | 75 | |||
2 | Ս. Լպուտյան | 2610 | ½ | 1 | ½ | 0 | ½ | ½ | 1 | 0 | ½ | 0 | 1 | 5½ | 11 | 3 | 5 | 3 | 58 | |||
3 | Ա. Մինասյան | 2614 | 1 | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | ½ | 0 | 0 | 0 | 5½ | 11 | 3 | 5 | 3 | 61 | |||
4 | Ա. Անաստասյան | 2558 | 1 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 12 | 9 | 0 | 3 | 1 | ||
1-ին պահ. | Կ. Ասրյան | 2574 | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | 5½ | 8 | 3 | 5 | 0 | 11 | ||||||
2-րդ պահ. | Գ. Սարգսյան | 2474 | 1 | ½ | 0 | 1½ | 3 | 1 | 1 | 1 | - | |||||||||||
Միջին վարկանիշ | 2606 | Հ | Հ | Պ | Հ | Հ | Ո | Հ | Հ | Հ | Պ | Պ | Պ | Ո | Պ | 14 | 7 | 2 | 5 |
35-րդ օլիմպիադա, 2002, Բլեդ, Սլովենիա[10]
Այս օլիմպիադային Հայաստանի հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 3-րդ խաղատախտակ՝ Կարեն Ասրյան, 4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 1-ին պահեստային՝ Արտաշես Մինասյան, 2-րդ պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Այս օլիմպիադայում Հայաստանի ընտրանին, տանելով թիմային 7 հաղթանակ, 4 մրցախաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 3 պարտություն, կրկնեց 1992-ի հաջողությունը՝ նվաճելով բրոնզե մեդալներ։ Իսկ առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 2½ | 3½ | 3½ | 2 | 1½ | 2 | 1½ | 2 | 1½ | 3½ | 3 | 2 | 3 | 35 | 56 | 20 | 30 | 6 | 3 |
1 | Վ. Հակոբյան | 2689 | ½ | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 1 | ½ | 1 | 8 | 11 | 5 | 6 | 0 | 2 | |||
2 | Ս. Լպուտյան | 2627 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | 7½ | 11 | 4 | 7 | 0 | 7 | |||
3 | Կ. Ասրյան | 2597 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | 7½ | 12 | 3 | 9 | 0 | 23 | ||
4 | Գ. Սարգսյան | 2568 | 1 | 0 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 5½ | 10 | 3 | 5 | 2 | 42 | ||||
1-ին պահ. | Ա. Մինասյան | 2560 | 1 | 1 | 0 | 0 | ½ | ½ | 3 | 6 | 2 | 2 | 2 | - | ||||||||
2-րդ պահ. | Ա. Անաստասյան | 2555 | 1 | 1 | 1 | 0 | ½ | 0 | 3½ | 6 | 3 | 1 | 2 | - | ||||||||
Միջին վարկանիշ | 2620 | Հ | Հ | Հ | Հ | Ո | Պ | Ո | Պ | Ո | Պ | Հ | Հ | Ո | Հ | 14 | 7 | 4 | 3 |
36-րդ օլիմպիադա, 2004, Կալվիա, Իսպանիա[11]
Այս օլիմպիադային Հայաստանի հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 3-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 4-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 1-ին պահեստային՝ Գաբրիել Սարգսյան, 2-րդ պահեստային՝ Արտաշես Մինասյան։ Առաջին անգամ օլիմպիական թիմի կազմում ընդգրկվեց հավաքականի և հայկական շախմատի ներկայիս առաջատար Լևոն Արոնյանը։ Այս օլիմպիադայում Հայաստանի ընտրանին, տանելով թիմային 8 հաղթանակ, 4 մրցախաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 2 պարտություն, երրորդ անգամ նվաճեց բրոնզե մեդալներ։ Ընդ որում, մեր հավաքականը վաստակեց նույնքան միավոր, որքան երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի ընտրանին և նրան զիջեց միայն լրացուցիչ գործակցով (459,0-ն ընդդեմ 460,0-ի)։ Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկած վետերան Ռաֆայել Վահանյանը գերազանց արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 3 | 3 | 2 | 1½ | 3½ | 3 | 1½ | 2 | 3½ | 2½ | 2 | 2 | 3½ | 36½ | 56 | 23 | 27 | 6 | 3 |
1 | Վ. Հակոբյան | 2692 | ½ | 0 | ½ | 1 | ½ | ½ | 0 | 1 | 4 | 8 | 2 | 4 | 2 | - | ||||||
2 | Լ. Արոնյան | 2675 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 8 | 12 | 4 | 8 | 0 | 10 | ||
3 | Ռ. Վահանյան | 2640 | +:- | 1 | ½ | ½ | 1 | 1 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 1 | 9½ | 12 | 7 | 5 | 0 | 1 | ||
4 | Ս. Լպուտյան | 2634 | 1 | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 0 | 1 | 0 | 1 | 1 | 8 | 12 | 6 | 4 | 2 | 16 | ||
1-ին պահ. | Գ. Սարգսյան | 2611 | 1 | 1 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | 5½ | 8 | 4 | 3 | 1 | 12 | ||||||
2-րդ պահ. | Ա. Մինասյան | 2584 | ½ | 0 | ½ | ½ | 1½ | 4 | 0 | 3 | 1 | - | ||||||||||
Միջին վարկանիշ | 2660 | Հ | Հ | Հ | Ո | Պ | Հ | Հ | Պ | Ո | Հ | Հ | Ո | Ո | Հ | 14 | 8 | 4 | 2 |
37-րդ օլիմպիադա, 2006, Թուրին, Իտալիա[12]
Թուրինի օլիմպիադան դրեց Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակների սկիզբը։ Մեր ընտրանին, տանելով թիմային 10 հաղթանակ, 3 մրցախաղ ավարտելով ոչ-ոքի և չկրելով ոչ մի պարտություն, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Հավաքականի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Կարեն Ասրյան, 4-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 1-ին պահեստային՝ Գաբրիել Սարգսյան, 2-րդ պահեստային՝ Արտաշես Մինասյան։ Առաջին անգամ օլիմպիական թիմի առաջին խաղատախտակի վրա հանդես եկավ Լևոն Արոնյանը։ 2006-ի օլիմպիադան կրկին անցկացվեց 13 խաղափուլով։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 3½ | 3 | 4 | 2 | 2½ | 3 | 3 | 2½ | 2½ | 3 | 2 | 2 | 36 | 52 | 22 | 28 | 2 | 1 |
1 | Լ. Արոնյան | 2756 | 1 | 1 | 0 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 7 | 11 | 4 | 6 | 1 | 20 | ||
2 | Վ. Հակոբյան | 2706 | 1 | 1 | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 9 | 12 | 6 | 6 | 0 | 4 | |
3 | Կ. Ասրյան | 2646 | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 5 | 10 | 1 | 8 | 1 | 74 | |||
4 | Ս. Լպուտյան | 2619 | 1 | ½ | 1 | 2½ | 3 | 2 | 1 | 0 | - | ||||||||||
1-ին պահ. | Գ. Սարգսյան | 2612 | 1 | 1 | ½ | 1 | 1 | ½ | 1 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 10 | 13 | 7 | 6 | 0 | 11 |
2-րդ պահ. | Ա. Մինասյան | 2574 | 1 | 1 | ½ | 2½ | 3 | 2 | 1 | 0 | - | ||||||||||
Միջին վարկանիշ | 2682 | Հ | Հ | Հ | Հ | Ո | Հ | Հ | Հ | Հ | Հ | Հ | Ո | Ո | 13 | 10 | 3 | 0 |
38-րդ օլիմպիադա, 2008, Դրեզդեն, Գերմանիա[13]
Դրեզդենում Հայաստանի հավաքականը կրկնեց նախորդ օլիմպիադայի հաջողությունը և երկրորդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն։ Նոր մրցակարգով անցկացվող օլիմպիադայում, որտեղ կրճատվել էին մասնակիցների (5) ու խաղափուլերի քանակը (11), և միավորների հաշվարկը կատարվում էր ոչ թե ըստ խաղատախտակների արդյունքների, այլ թիմային արդյունքներով (թիմային հաղթանակը՝ 2 միավոր, ոչ-ոքին՝ 1, պարտությունը՝ 0), մեր ընտրանին տարավ թիմային 9 հաղթանակ, 1 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի և կրեց ընդամենը 1 պարտություն։ Հավաքականի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 4-րդ խաղատախտակ՝ Տիգրան Լ. Պետրոսյան, պահեստային՝ Արտաշես Մինասյան։ Իրենց խաղատախտակների վրա գերազանց հանդես եկան Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը, որոնք արժանացան ոսկե մեդալների։ Գաբրիել Սարգսյանը լավագույնն էր նաև օլիմպիադայի բոլոր մասնակիցների մեջ՝ 2869 ընթացիկ գործակցով։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 3 | 4 | 2 | 2½ | 2½ | 2½ | 3½ | 1½ | 3 | 2½ | 19 | 31 | 44 | 20 | 22 | 2 | 1 |
1 | Լ. Արոնյան | 2757 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 1 | ½ | 5½ | 10 | 2 | 7 | 1 | 13 | ||
2 | Վ. Հակոբյան | 2679 | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | 8 | 11 | 5 | 6 | 0 | 1 | |
3 | Գ. Սարգսյան | 2642 | 1 | 1 | 1 | ½ | 1 | ½ | 1 | 1 | 1 | ½ | ½ | 9 | 11 | 7 | 4 | 0 | 1 | |
4 | Տ. Պետրոսյան | 2629 | 1 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | 1 | 7½ | 11 | 5 | 5 | 1 | 7 | |
պահ. | Ա. Մինասյան | 2541 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | - | |||||||||||
Միջին վարկանիշ | 2677 | Հ | Հ | Հ | Ո | Հ | Հ | Հ | Հ | Պ | Հ | Հ | 11 | 9 | 1 | 1 |
39-րդ օլիմպիադա, 2010, Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան[14]
Հայաստանի հավաքականի ելույթն այս օլիմպիադայում համեմատաբար համեստ էր։ Մեր ընտրանին տարավ թիմային 7 հաղթանակ, 2 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն և զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հավաքականի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 4-րդ խաղատախտակ՝ Արման Փաշիկյան, պահեստային՝ Ավետիք Գրիգորյան։ Առաջին խաղատախտակի վրա արծաթե մեդալի արժանացավ Լևոն Արոնյանը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (3) | (2) | (1) | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 3½ | 3½ | 2½ | 2½ | 2 | 1½ | 2½ | 1½ | 2½ | 2 | 16 | 26 | 44 | 14 | 26 | 4 | 7 |
1 | Լ. Արոնյան | 2783 | 1 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 1 | 7½ | 10 | 5 | 5 | 0 | 2 | ||
2 | Վ. Հակոբյան | 2691 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 5½ | 11 | 1 | 9 | 1 | 21 | |
3 | Գ. Սարգսյան | 2677 | 1 | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | 0 | ½ | ½ | 6 | 11 | 3 | 6 | 2 | 12 | |
4 | Ա. Փաշիկյան | 2639 | ½ | 1 | 1 | ½ | 1 | 1 | 0 | ½ | ½ | ½ | ½ | 7 | 11 | 4 | 6 | 1 | 9 | |
պահ. | Ա. Գրիգորյան | 2579 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | - | |||||||||||
Միջին վարկանիշ | 2698 | Հ | Հ | Հ | Հ | Հ | Ո | Պ | Հ | Պ | Հ | Ո | 11 | 7 | 2 | 2 |
40-րդ օլիմպիադա, 2012, Ստամբուլ, Թուրքիա[15]
Այս օլիմպիադան Հայաստանի հավաքականին բերեց չեմպիոնական երրորդ տիտղոսը։ Մեր հավաքականը տարավ թիմային 9 հաղթանակ, 1 մրցախաղ ավարտեց ոչ-ոքի և կրեց ընդամենը 1 պարտություն, վաստակեց 19 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ Ռուսաստանի հավաքականից։ Օլիմպիադաներին հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցեց Սերգեյ Մովսիսյանը։ Հավաքականի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, պահեստային՝ Տիգրան Լ. Պետրոսյան։ Իրենց խաղատախտակների վրա գերազանց հանդես եկան Լևոն Արոնյանը (արժանացավ ոսկե մեդալի) և Վլադիմիր Հակոբյանը (արծաթե մեդալ)։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 4 | 2½ | 2½ | 2½ | 2 | 1½ | 3 | 2½ | 3 | 2½ | 19 | 29 | 44 | 18 | 22 | 4 | 1 |
1 | Լ. Արոնյան | 2816 | 1 | 1 | ½ | 1 | 0 | ½ | ½ | 1 | 1 | ½ | 7 | 10 | 5 | 4 | 1 | 1 | ||
2 | Ս. Մովսիսյան | 2698 | 0 | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | ½ | 1 | 5 | 10 | 2 | 6 | 2 | 16 | ||
3 | Վ. Հակոբյան | 2687 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 1 | 1 | ½ | 7½ | 10 | 5 | 5 | 0 | 2 | ||
4 | Գ. Սարգսյան | 2693 | 1 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | 7 | 11 | 4 | 6 | 1 | 7 | |
պահ. | Տ. Պետրոսյան | 2661 | 1 | 1 | ½ | 3 | 2½ | 2 | 1 | 0 | - | |||||||||
Միջին վարկանիշ | 2724 | Հ | Հ | Հ | Հ | Հ | Ո | Պ | Հ | Հ | Հ | Հ | 11 | 9 | 1 | 1 |
41-րդ օլիմպիադա, 2014, Տրոմսյո, Նորվեգիա[16]
Օլիմպիադան կայացավ օգոստոսի 1-14-ին։ Օլիմպիադաներին հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցեց Հայաստանի 2014 թ. չեմպիոն Տիգրան Քոթանջյանը։ Հավաքականի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 3-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 4-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, պահեստային՝ Տիգրան Քոթանջյան։ Թիմը հանդես եկավ ոչ այնքան հաջող՝ տանելով թիմային 6 հաղթանակ, 4 մրցախաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն։ Հավաքականը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Անհատական պայքարում մեր շախմատիստները ևս մնացին առանց պարգևների։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (1) | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 3 | 1½ | 4 | 2½ | 2½ | 2 | 2 | 2 | 2 | 3 | 16 | 28½ | 44 | 16 | 25 | 3 | 8 |
1 | Լ. Արոնյան | 2805 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | 6½ | 10 | 3 | 7 | 0 | 7 | ||
2 | Գ. Սարգսյան | 2686 | 1 | 1 | ½ | 1 | 1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | 1 | 7½ | 11 | 5 | 5 | 1 | 11 | |
3 | Ս. Մովսիսյան | 2672 | 1 | ½ | 0 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 6 | 11 | 3 | 6 | 2 | - | |
4 | Վ. Հակոբյան | 2655 | 1 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | 7½ | 11 | 4 | 7 | 0 | 14 | |
պահ. | Տ. Քոթանջյան | 2500 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | - | |||||||||||
Միջին վարկանիշ | 2705 | Հ | Հ | Պ | Հ | Հ | Հ | Ո | Ո | Ո | Ո | Հ | 11 | 6 | 4 | 1 |
42-րդ օլիմպիադա, 2016, Բաքու, Ադրբեջան
Սեպտեմբերի 1-14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած օլիմպիադային Հայաստանի հավաքականը քաղաքական պատճառներով չմասնակցեց[17]։
43-րդ օլիմպիադա, 2018, Բաթում, Վրաստան[18]
Օլիմպիադան կայացավ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5-ին։ Օլիմպիադաներին հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցեցին Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի 2018 թվականի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը։ Հավաքականի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 3-րդ խաղատախտակ՝ Հրանտ Մելքումյան, 4-րդ խաղատախտակ՝ Ռոբերտ Հովհաննիսյան, պահեստային՝ Հայկ Մարտիրոսյան։ Միջին վարկանիշով (2688) հավաքականը 8-րդն էր և օլիմպիադան ավարտեց հենց 8-րդ տեղում։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 2½ | 2½ | 3 | 1½ | 3½ | 3 | 2 | 2½ | 1½ | 2 | 16 | 27½ | 44 | 14 | 27 | 3 | 8 |
1 | Լ. Արոնյան | 2780 | 1 | ½ | 1 | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 5½ | 10 | 2 | 7 | 1 | 17 | ||
2 | Գ. Սարգսյան | 2691 | ½ | ½ | ½ | 0 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 5½ | 10 | 2 | 7 | 1 | 12 | ||
3 | Հ. Մելքումյան | 2660 | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 6 | 10 | 3 | 6 | 1 | 8 | ||
4 | Ռ. Հովհաննիսյան | 2621 | 1 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 4½ | 6 | 3 | 3 | 0 | - | ||||||
պահ. | Հ. Մարտիրոսյան | 2597 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | ½ | 6 | 8 | 4 | 4 | 0 | 4 | ||||
Միջին վարկանիշ | 2688 | Հ | Հ | Հ | Հ | Պ | Հ | Հ | Ո | Հ | Պ | Ո | 11 | 7 | 2 | 2 |
Ելույթները աշխարհի թիմային առաջնություններում
Աշխարհի թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականն սկսել է մասնակցել 1993-ից և բաց չի թողել ոչ մի առաջնություն։ 1993-ից մինչ օրս կայացել է 8 առաջնություն, որոնցում Հայաստանի հավաքականը մեկ անգամ (2011) դարձել է չեմպիոն, ևս չորս անգամ նվաճել է բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005, 2015)։ Այդ նվաճումների շնորհիվ Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի, արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ հավաքականին, Չինաստանին, Ուկրաինային և ԱՄՆ-ին։ Վերջին երեքին Հայաստանը զիջում է միայն արծաթե մեդալների քանակով։ Իսկ վաստակած թիմային մեդալների ընդհանուր քանակով (5) մեր հավաքականը ուկրաինացիների հետ բաժանում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։
Հավաքականների դասավորությունը ըստ վաստակած մեդալների
Տեղ | Երկիր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|
1 | Ռուսաստան | 4 | 1 | 1 | 6 |
2 | ԽՍՀՄ | 2 | 0 | 0 | 2 |
3 | Չինաստան | 1 | 3 | 0 | 4 |
4 | Ուկրաինա | 1 | 2 | 2 | 5 |
5 | ԱՄՆ | 1 | 2 | 0 | 3 |
6 | Հայաստան | 1 | 0 | 4 | 5 |
7-8 | Հարավսլավիա | 0 | 1 | 0 | 1 |
7-8 | Հունգարիա | 0 | 1 | 0 | 1 |
9 | Անգլիա | 0 | 0 | 2 | 2 |
10 | Հնդկաստան | 0 | 0 | 1 | 1 |
Աշխարհի թիմային 3-րդ առաջնություն, 1993, Լյուցեռն, Շվեյցարիա[19]
Մեկ տարի առաջ օլիմպիական բրոնզե մեդալներ նվաճած Հայաստանի հավաքականը այս առաջնությանը մասնակցեց նույն կազմով։ Տարբերությունն այն էր, որ փոխատեղվել էին պահեստային խաղացողների դիրքերը. Աշոտ Անաստասյանը առաջին պահեստայինն էր, իսկ Արշակ Պետրոսյանը՝ երկրորդ։ Հավաքականը կրկին գլխավորում էր ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու անգամ աշխարհի թիմային առաջնությունների ոսկե մեդալ նվաճած (1985, 1989) Ռաֆայել Վահանյանը։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 1-ին պահեստային՝ Աշոտ Անաստասյան, 2-րդ պահեստային՝ Արշակ Պետրոսյան։ Առաջին անգամ մասնակցելով աշխարհի թիմային առաջնությանը՝ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 2-ը, կրեց 3 պարտություն և զբաղեցրեց 4-րդ տեղը։ Սակայն մեր շախմատիստներն անմասն չմնացին պարգևներից. 2-րդ խաղատախտակի վրա անհատական արծաթե մեդալի արժանացավ Վլադիմիր Հակոբյանը, իսկ Աշոտ Անաստասյանը երրորդն էր 1-ին պահեստայինների մեջ։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
1½ | 2 | 1½ | 2½ | 1½ | 2½ | 3 | 2½ | 2 | 19 | 36 | 10 | 18 | 8 | 4 |
1 | Ռ. Վահանյան | 2615 | ½ | ½ | 1 | 0 | 0 | ½ | ½ | 3 | 7 | 1 | 4 | 2 | 6 | ||
2 | Վ. Հակոբյան | 2600 | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 5 | 8 | 2 | 6 | 0 | 2 | |
3 | Ս. Լպուտյան | 2565 | 0 | ½ | 0 | 1 | 1 | 1 | ½ | 0 | 4 | 8 | 3 | 2 | 3 | 6 | |
4 | Ա. Մինասյան | 2535 | ½ | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | 3½ | 7 | 1 | 5 | 1 | 4 | ||
1-ին պահ. | Ա. Անաստասյան | 2530 | ½ | 1 | 0 | 1 | 1 | 3½ | 5 | 3 | 1 | 1 | 3 | ||||
2-րդ պահ. | Ա. Պետրոսյան | 2485 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 1 | - | ||||||||
Միջին վարկանիշ | 2579 | Պ | Ո | Պ | Հ | Պ | Հ | Հ | Հ | Ո | 9 | 4 | 2 | 3 |
Աշխարհի թիմային 4-րդ առաջնություն, 1997, Լյուցեռն, Շվեյցարիա[20]
Այս առաջնությունում հավաքականը գլխավորում էր Վլադիմիր Հակոբյանը։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 1-ին պահեստային՝ Աշոտ Անաստասյան, 2-րդ պահեստային՝ Մելիքսեթ Խաչիյան։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 4-ը, չկրեց ոչ մի պարտություն և առաջին անգամ արժանացավ բրոնզե մեդալների։ Մեր գրոսմայստերներից երկուսն արժանացան նաև անհատական պարգևների. 3-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց Սմբատ Լպուտյանը, իսկ Արտաշես Մինասյանը երրորդն էր 4-րդ խաղատախտակի վրա։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (կանայք) |
Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2½ | 2 | 2 | 2½ | 2 | 2 | 3 | 2½ | 2½ | 21 | 36 | 10 | 22 | 4 | 3 |
1 | Վ. Հակոբյան | 2660 | ½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 5 | 9 | 2 | 6 | 1 | 4 |
2 | Ռ. Վահանյան | 2640 | ½ | 0 | ½ | ½ | 1½ | 4 | 0 | 3 | 1 | - | |||||
3 | Ս. Լպուտյան | 2585 | 1 | ½ | ½ | 1 | 1 | ½ | 1 | ½ | 1 | 7 | 9 | 5 | 4 | 0 | 1 |
4 | Ա. Մինասյան | 2545 | ½ | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | 4½ | 7 | 2 | 5 | 0 | 3 | ||
1-ին պահ. | Ա. Անաստասյան | 2545 | ½ | ½ | 1 | 0 | 0 | 2 | 5 | 1 | 2 | 2 | 5 | ||||
2-րդ պահ. | Մ. Խաչիյան | 2520 | ½ | ½ | 1 | 2 | 0 | 2 | 0 | - | |||||||
Միջին վարկանիշ | 2608 | Հ | Ո | Ո | Հ | Ո | Ո | Հ | Հ | Հ | 9 | 5 | 4 | 0 |
Աշխարհի թիմային 5-րդ առաջնություն, 2001, Երևան, Հայաստան[21]
Առաջին անգամ հայրենիքում ընդունելով իր մրցակիցներին՝ Հայաստանի հավաքականը կրկնեց նախորդ առաջնության հաջողությունը և նվաճեց բրոնզե մեդալներ։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Կարեն Ասրյան, 1-ին պահեստային՝ Աշոտ Անաստասյան, 2-րդ պահեստային՝ Արտաշես Մինասյան։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 1-ը և կրեց 3 պարտություն։ Մեր վեց գրոսմայստերներից չորսն արժանացան նաև անհատական պարգևների. 1-ին խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց Վլադիմիր Հակոբյանը, 2-րդ և 2-րդ պահեստային խաղատախտակների վրա արծաթե մեդալներ նվաճեցին, համապատասխանաբար, Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը, իսկ 3-րդ խաղատախտակի վրա երրորդն էր Սմբատ Լպուտյանը։ Այս անգամ առաջնությանը մասնակցեց ինը հավաքական. չէր ժամանել Աֆրիկայի չեմպիոնը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ազատ | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 4 | 3 | 1 | 3 | 2 | 1½ | 1½ | 20 | 32 | 14 | 12 | 6 | 3 | |
1 | Վ. Հակոբյան | 2660 | 1 | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 5 | 7 | 3 | 4 | 0 | 1 | ||
2 | Ռ. Վահանյան | 2650 | 1 | ½ | 1 | 1 | 0 | 1 | 4½ | 6 | 4 | 1 | 1 | 2 | |||
3 | Ս. Լպուտյան | 2618 | 1 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 4 | 7 | 4 | 0 | 3 | 3 | ||
4 | Կ. Ասրյան | 2604 | ½ | ½ | ½ | 1½ | 3 | 0 | 3 | 0 | - | ||||||
1-ին պահ. | Ա. Անաստասյան | 2588 | 1 | 1 | 0 | ½ | 0 | 2½ | 5 | 2 | 1 | 2 | 4 | ||||
2-րդ պահ. | Ա. Մինասյան | 2581 | 1 | ½ | ½ | ½ | 2½ | 4 | 1 | 3 | 0 | 2 | |||||
Միջին վարկանիշ | 2633 | Հ | Հ | Հ | Պ | Հ | Ո | Պ | Պ | 8 | 4 | 1 | 3 |
Աշխարհի թիմային 6-րդ առաջնություն, 2005, Բեեր Շևա, Իսրայել[22]
Այս անգամ ևս Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երրորդ անգամ անընդմեջ նվաճելով բրոնզե մեդալներ։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Կարեն Ասրյան, 4-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 1-ին պահեստային՝ Սմբատ Լպուտյան, 2-րդ պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 3-ը և կրեց 1 պարտություն։ Մեր վեց գրոսմայստերներից երեքն արժանացան նաև անհատական պարգևների. 3-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց Կարեն Ասրյանը, 1-ին խաղատախտակի և 2-րդ պահեստային խաղատախտակի վրա արծաթե մեդալներ նվաճեցին, համապատասխանաբար, Լևոն Արոնյանը և Աշոտ Անաստասյանը։ Այս անգամ ևս առաջնությանը մասնակցեց ինը հավաքական. կրկին չէր ժամանել Աֆրիկայի չեմպիոնը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ազատ | (կանայք) |
Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2 | 3 | 2½ | 2 | 1½ | 3 | 2½ | 2 | 18½ | 32 | 7 | 23 | 2 | 3 | |
1 | Լ. Արոնյան | 2724 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 5 | 8 | 2 | 6 | 0 | 2 | |
2 | Վ. Հակոբյան | 2707 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 4 | 7 | 1 | 6 | 0 | 4 | ||
3 | Կ. Ասրյան | 2645 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | 4½ | 7 | 2 | 5 | 0 | 1 | ||
4 | Ռ. Վահանյան | 2614 | 0 | ½ | ½ | 2 | 0 | 1 | 1 | - | |||||||
1-ին պահ. | Ս. Լպուտյան | 2614 | 1 | ½ | ½ | 2 | 3 | 1 | 2 | 0 | - | ||||||
2-րդ պահ. | Ա. Անաստասյան | 2596 | 1 | ½ | ½ | 0 | ½ | 2½ | 5 | 1 | 3 | 1 | 2 | ||||
Միջին վարկանիշ | 2673 | Ո | Հ | Հ | Ո | Պ | Հ | Հ | Ո | 8 | 4 | 3 | 1 |
Աշխարհի թիմային 7-րդ առաջնություն, 2010, Բուրսա, Թուրքիա[23]
Այս առաջնությունը պետք է կայանար 2009-ին, սակայն կազմակերպչական խնդիրների պատճառով կայացավ 2010-ին։ Այս անգամ Հայաստանի հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 4-րդ խաղատախտակ՝ Արման Փաշիկյան, 1-ին պահեստային՝ Տիգրան Լ. Պետրոսյան, 2-րդ պահեստային՝ Տիգրան Քոթանջյան։ Առաջնությունն անցկացվեց նոր մրցակարգով. միավորների հաշվարկը կատարվում էր ոչ թե ըստ խաղատախտակների արդյունքների, այլ թիմային արդյունքներով (թիմային հաղթանակը՝ 2 միավոր, ոչ-ոքին՝ 1, պարտությունը՝ 0)։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 2-ը և կրեց 2 պարտություն՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։ Մեր վեց գրոսմայստերներից չորսն արժանացան անհատական պարգևների. 1-ին խաղատախտակի վրա արծաթե մեդալ նվաճեց Լևոն Արոնյանը, իսկ 2-րդ, 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա հանդես եկած Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը պարգևատրվեցին բրոնզե մեդալներով։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
1½ | 2½ | 3½ | 2½ | 2 | 1 | 2 | 2½ | 3 | 12 | 20½ | 36 | 11 | 19 | 6 | 5 |
1 | Լ. Արոնյան | 2781 | ½ | 1 | ½ | 1 | 0 | ½ | ½ | 1 | 1 | 5 | 8 | 2 | 6 | 0 | 2 | |
2 | Վ. Հակոբյան | 2678 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 0 | 1 | ½ | 1 | 6 | 9 | 4 | 4 | 1 | 3 | |
3 | Գ. Սարգսյան | 2680 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | 3 | 6 | 1 | 4 | 1 | 3 | ||||
4 | Ա. Փաշիկյան | 2647 | 0 | 1 | ½ | ½ | ½ | 1 | 3½ | 6 | 2 | 3 | 1 | 3 | ||||
1-ին պահ. | Տ. Պետրոսյան | 2627 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 0 | 2 | 6 | 0 | 4 | 2 | 5 | ||||
2-րդ պահ. | Տ. Քոթանջյան | 2537 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | ||||||||||
Միջին վարկանիշ | 2697 | Պ | Հ | Հ | Հ | Ո | Պ | Ո | Հ | Հ | 9 | 5 | 2 | 2 |
Աշխարհի թիմային 8-րդ առաջնություն, 2011, Նինբո, Չինաստան[24]
Այս առաջնությանը, որը կայացավ փոփոխված մրցակարգով (յուրաքանչյուր թիմում 6 շախմատիստի փոխարեն հայտավորված էր 5-ը), Հայաստանի հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, պահեստային՝ Ռոբերտ Հովհաննիսյան։ Հավաքականի կազմում առաջին անգամ ընդգրկվել էին Հայաստանի քաղաքացիություն ստացած Սերգեյ Մովսիսյանը և երկրի 2011-ի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի ընտրանին փայլուն ելույթ ունեցավ՝ տանելով թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 4-ը և չկրելով ոչ մի պարտություն, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող։ Մեր գրոսմայստերներից երեքն արժանացան նաև անհատական պարգևների. 3-րդ խաղատախտակի վրա հաղթող դարձավ Վլադիմիր Հակոբյանը, 1-ին խաղատախտակի վրա արծաթե մեդալ նվաճեց Լևոն Արոնյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը երրորդն էր երկրորդ խաղատախտակի վրա։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 2 | 2 | 3½ | 2½ | 2½ | 2½ | 2 | 2 | 14 | 22½ | 36 | 12 | 21 | 3 | 1 |
1 | Լ. Արոնյան | 2805 | 1 | 0 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 5 | 8 | 3 | 4 | 1 | 2 | ||
2 | Ս. Մովսիսյան | 2700 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 6 | 9 | 3 | 6 | 0 | 3 | |
3 | Վ. Հակոբյան | 2667 | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 6 | 9 | 3 | 6 | 0 | 1 | |
4 | Գ. Սարգսյան | 2663 | 1 | ½ | 0 | ½ | 1 | ½ | ½ | 0 | ½ | 4½ | 9 | 2 | 5 | 2 | 5 | |
պահ. | Ռ. Հովհաննիսյան | 2556 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | - | |||||||||
Միջին վարկանիշ | 2709 | Հ | Ո | Ո | Հ | Հ | Հ | Հ | Ո | Ո | 9 | 5 | 4 | 0 |
Աշխարհի թիմային 9-րդ առաջնություն, 2013, Անթալիա, Թուրքիա[25]
Առաջնությունն անցկացվեց Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը։ Հայաստանի հավաքականը մասնակցեց է նույն կազմով, ինչ 2012-ին Ստամբուլում կայացած հաղթական օլիմպիադայում և Եվրոպայի 2013 թ. առաջնությունում. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, պահեստային՝ Տիգրան Լ. Պետրոսյան։ Այս անգամ մեր հավաքականը հանդես եկավ անհաջող և զբաղեցրեց 5-րդ տեղը։ Միակ մեդալը վաստակեց Լևոն Արոնյանը, որն 1-ին խաղատախտակի վրա նվաճեց ոսկե մեդալ (6 միավոր 8-ից՝ 75 տոկոս)։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2 | 3 | 2½ | 1½ | 2 | 1 | 3 | 3½ | 1½ | 10 | 20 | 36 | 10 | 20 | 6 | 5 |
1 | Լ. Արոնյան | 2801 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 1 | 1 | ½ | 6 | 8 | 4 | 4 | 0 | 1 | ||
2 | Ս. Մովսիսյան | 2700 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 0 | 2 | 6 | 0 | 4 | 2 | 9 | ||||
3 | Վ. Հակոբյան | 2681 | ½ | 1 | ½ | 0 | 1 | 0 | ½ | 1 | 0 | 4½ | 9 | 3 | 3 | 3 | 7 | |
4 | Գ. Սարգսյան | 2676 | ½ | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | ½ | 4½ | 9 | 1 | 7 | 1 | 6 | |
պահ. | Տ. Պետրոսյան | 2660 | 1 | ½ | 1 | ½ | 3 | 4 | 2 | 2 | 0 | - | ||||||
Միջին վարկանիշ | 2715 | Ո | Հ | Հ | Պ | Ո | Պ | Հ | Հ | Պ | 9 | 4 | 2 | 3 |
Աշխարհի թիմային 10-րդ առաջնություն, 2015, Ծաղկաձոր, Հայաստան[26]
Առաջնությունն անցկացվում էր Ծաղկաձորում` ապրիլի 18-ից 28-ը։ Հայաստանի հավաքականը մասնակցում էր հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ` Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 3-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 4-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, պահեստային՝ Հրանտ Մելքումյան։ Այս անգամ հավաքականը ձևավորվել էր միայն ըստ անհատական վարկանիշների. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ Հայաստանի առաջնության հաղթողն այս անգամ չէր ընդգրկվել հավաքականի կազմում։ Առաջին անգամ մեր թիմի կազմում հանդես եկավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը[27]։ Առաջնության սկզբնամասն անհաջող էր հավաքականի համար՝ 4 խաղափուլում՝ թիմային 3 պարտություն և միայն մեկ հաղթանակ։ Երկրորդ հատվածում մեր ընտրանին անցկացրեց վերելքով և, տանելով 4 հաղթանակ և մեկ մրցախաղ ավարտելով ոչ-ոքի, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում չորրորդ անգամ արժանանալով բրոնզե մեդալների։ Անհատական պարգևի արժանացավ Լևոն Արոնյանը, որը ոսկե մեդալ նվաճեց առաջին խաղատախտակի վրա։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. |
Ընդ. միավ. |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
1½ | 2½ | 1½ | ½ | 2½ | 2 | 2½ | 2½ | 2½ | 11 | 18 | 36 | 8 | 20 | 8 | 3 |
1 | Լ. Արոնյան | 2770 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | 6 | 9 | 3 | 6 | 0 | 1 | |
2 | Գ. Սարգսյան | 2666 | ½ | ½ | 0 | 0 | ½ | 1 | ½ | 1 | 4 | 8 | 2 | 4 | 2 | 6 | ||
3 | Ս. Մովսիսյան | 2662 | ½ | ½ | 0 | ½ | ½ | ½ | 0 | 2½ | 7 | 0 | 5 | 2 | 8 | |||
4 | Վ. Հակոբյան | 2656 | 0 | 0 | ½ | ½ | 1 | 4 | 0 | 2 | 2 | - | ||||||
պահ. | Հ. Մելքումյան | 2651 | ½ | 1 | 0 | 1 | 0 | ½ | 1 | ½ | 4½ | 8 | 3 | 3 | 2 | 9 | ||
Միջին վարկանիշ | 2681 | Պ | Հ | Պ | Պ | Հ | Ո | Հ | Հ | Հ | 9 | 5 | 1 | 3 |
Ելույթները Եվրոպայի թիմային առաջնություններում
Եվրոպայի թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականն սկսել է մասնակցել հիմնադրման թվականից՝ 1992-ից։ Այդ թվականից մինչ օրս կայացած 13 առաջնություններից մեր ընտրանին չի մասնակցել միայն երկուսին՝ 2001-ին ու 2003-ին։ 1999-ին Վրաստանի Բաթում քաղաքում կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե մեդալներ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դառնալով թիմային առաջնության հաղթող։ Հետագայում թիմը ևս երկու անգամ զբաղեցրեց մրցանակային տեղեր՝ մեկական անգամ արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների։ Այդ նվաճումների շնորհիվ Հայաստանի ընտրանին առաջնությունների պատմության ընթացքում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ հավաքականին, նրա իրավահաջորդ Ռուսաստանին, Ադրբեջանին և Նիդերլանդներին։
Հավաքականների դասավորությունը ըստ վաստակած մեդալների
Տեղ | Երկիր | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|
1 | ԽՍՀՄ | 9 | 0 | 0 | 9 |
2 | Ռուսաստան | 5 | 2 | 1 | 8 |
3 | Ադրբեջան | 3 | 1 | 1 | 5 |
4 | Նիդերլանդներ | 2 | 0 | 0 | 2 |
5 | Հայաստան | 1 | 2 | 1 | 4 |
6 | Անգլիա | 1 | 0 | 3 | 4 |
7 | Գերմանիա | 1 | 0 | 2 | 3 |
8 | Հարավսլավիա | 0 | 6 | 1 | 7 |
9 | Հունգարիա | 0 | 4 | 6 | 10 |
10 | Ուկրաինա | 0 | 2 | 2 | 4 |
11 | Ֆրանսիա | 0 | 2 | 1 | 3 |
12 | Իսրայել | 0 | 2 | 0 | 2 |
13 | Չեխիա | 0 | 0 | 1 | 1 |
13 | Արևելյան Գերմանիա | 0 | 0 | 1 | 1 |
13 | Վրաստան | 0 | 0 | 1 | 1 |
13 | Արևմտյան Գերմանիա | 0 | 0 | 1 | 1 |
Եվրոպայի թիմային 10-րդ առաջնություն, 1992, Դեբրեցեն, Հունգարիա[28]
Չորս ամիս առաջ Հայաստանի ընտրանին նվաճել էր օլիմպիադայի բրոնզե մեդալներ և այս առաջնությանը մասնակցեց նույն կազմով, բացառությամբ Արշակ Պետրոսյանի, քանի որ Եվրոպայի առաջնությունների ձևաչափը թույլ է տալիս հայտավորելու հինգ շախմատիստի։ Հավաքականը կրկին գլխավորում էր ԽՍՀՄ հավաքականի կազմում երեք անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների ոսկե մեդալ նվաճած (1980, 1983, 1989) Ռաֆայել Վահանյանը։ Թիմի կազմը հետևյալն էր. 1-ին խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 2-ը, կրեց 3 պարտություն և զբաղեցրեց 19-րդ տեղը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (2) | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2½ | 2 | 3 | 3 | 3 | ½ | 1½ | 2 | ½ | 18 | 36 | 10 | 16 | 10 | 19 |
1 | Ռ. Վահանյան | 2615 | 0 | ½ | ½ | 1 | 0 | ½ | 1 | 0 | 3½ | 8 | 2 | 3 | 3 | 28 | |
2 | Վ. Հակոբյան | 2600 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | ½ | 4 | 8 | 1 | 6 | 1 | 20 | |
3 | Ս. Լպուտյան | 2585 | ½ | 1 | 1 | ½ | 0 | 0 | 0 | 3 | 7 | 2 | 2 | 3 | 28 | ||
4 | Ա. Մինասյան | 2530 | ½ | 1 | 1 | 1 | 0 | ½ | 0 | 4 | 7 | 3 | 2 | 2 | 9 | ||
պահ. | Ա. Անաստասյան | 2490 | ½ | ½ | 1 | 1 | ½ | 0 | 3½ | 6 | 2 | 3 | 1 | 9 | |||
Միջին վարկանիշ | 2583 | Հ | Ո | Հ | Հ | Հ | Պ | Պ | Ո | Պ | 9 | 4 | 2 | 3 |
Եվրոպայի թիմային 11-րդ առաջնություն, 1997, Պուլա, Խորվաթիա[29]
Այս առաջնությունում Հայաստանի ընտրանին առաջին անգամ արժանացավ եվրոպական ստուգատեսի մեդալների. թիմը զբաղեցրեց երրորդ տեղը։ Հավաքականի կազմը նույնն էր, ինչ նախորդ առաջնությունում, միայն մի տարբերությամբ՝ փոխատեղվել էին 1-ին և 2-րդ խաղատախտակների խաղացողները. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 3-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 4-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 6 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 1-ը, կրեց 2 պարտություն։ Բացի այդ, մեր գրոսմայստերներից երկուսը հաղթող դարձան անհատական պայքարում. Ռաֆայել Վահանյանը լավագույնն էր 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ, իսկ Աշոտ Անաստասյանը՝ պահեստայինների։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2½ | 1½ | 3½ | 2 | 3½ | 1½ | 2½ | 2½ | 2½ | 22 | 36 | 14 | 16 | 6 | 3 |
1 | Վ. Հակոբյան | 2655 | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 5 | 8 | 2 | 6 | 0 | 6 | |
2 | Ռ. Վահանյան | 2585 | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 5 | 7 | 3 | 4 | 0 | 1 | ||
3 | Ս. Լպուտյան | 2615 | 0 | ½ | ½ | 1 | 0 | 2 | 5 | 1 | 2 | 2 | 24 | ||||
4 | Ա. Մինասյան | 2550 | ½ | 1 | 1 | 0 | ½ | 0 | ½ | 0 | 3½ | 8 | 2 | 3 | 3 | 21 | |
պահ. | Ա. Անաստասյան | 2575 | 1 | 0 | 1 | 1 | ½ | 1 | 1 | 1 | 6½ | 8 | 6 | 1 | 1 | 1 | |
Միջին վարկանիշ | 2608 | Հ | Պ | Հ | Ո | Հ | Պ | Հ | Հ | Հ | 9 | 6 | 1 | 2 |
Եվրոպայի թիմային 12-րդ առաջնություն, 1999, Բաթում, Վրաստան[30]
Այս առաջնությունում Հայաստանի ընտրանին գերազանց ելույթ ունեցավ և արժանացավ եվրոպական ստուգատեսի ոսկե մեդալների։ Ուշագրավ է, որ այս առաջնությանը մեր հավաքականը մասնակցում էր ոչ ուժեղագույն կազմով. տարբեր պատճառներով բացակայում էին թիմի առաջատարներ Վլադիմիր Հակոբյանը և Ռաֆայել Վահանյանը, իսկ պահեստային Արշակ Պետրոսյանը չանցկացրեց ոչ մի պարտիա։ Հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, 2-րդ խաղատախտակ՝ Արտաշես Մինասյան, 3-րդ խաղատախտակ՝ Աշոտ Անաստասյան, 4-րդ խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, պահեստային՝ Արշակ Պետրոսյան։ Հայաստանի ընտրանին տարավ թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 3-ը և կրեց 1 պարտություն։ Բացի այդ, 3-րդ խաղատախտակի վրա անհատական պայքարում հաղթեց Աշոտ Անաստասյանը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Ընդ. միավոր |
Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 2½ | 3 | 2 | 2½ | 1½ | 3 | 2 | 2 | 22½ | 36 | 13 | 19 | 4 | 1 |
1 | Ս. Լպուտյան | 2625 | 1 | 1 | 1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | 5½ | 9 | 3 | 5 | 1 | 11 |
2 | Ա. Մինասյան | 2600 | 1 | 0 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 4½ | 9 | 2 | 5 | 2 | 13 |
3 | Ա. Անաստասյան | 2545 | 1 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 6½ | 9 | 4 | 5 | 0 | 1 |
4 | Լ. Արոնյան | 2518 | 1 | ½ | 1 | 1 | 1 | 0 | ½ | ½ | ½ | 6 | 9 | 4 | 4 | 1 | 6 |
պահ. | Ա. Պետրոսյան | 2514 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||||||||
Միջին վարկանիշ | 2572 | Հ | Հ | Հ | Ո | Հ | Պ | Հ | Ո | Ո | 9 | 5 | 3 | 1 |
Եվրոպայի թիմային 15-րդ առաջնություն, 2005, Գյոթեբորգ, Շվեդիա[31]
Այս առաջնությունն անցկացվեց նոր մրցակարգով. միավորների հաշվարկը կատարվում էր ոչ թե ըստ խաղատախտակների արդյունքների, այլ թիմային արդյունքներով (թիմային հաղթանակը՝ 2 միավոր, ոչ-ոքին՝ 1, պարտությունը՝ 0)։ Հայաստանի ընտրանու ելույթը համեմատաբար համեստ էր. թիմը տարավ 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 2-ը, կրեց 2 պարտություն և զբաղեցրեց 12-րդ տեղը։ Հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 2-րդ խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 3-րդ խաղատախտակ՝ Ռաֆայել Վահանյան, 4-րդ խաղատախտակ՝ Սմբատ Լպուտյան, պահեստային՝ Աշոտ Անաստասյան։ Պահեստային խաղատախտակի վրա անհատական պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Աշոտ Անաստասյանը։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (3) | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2 | 4 | 3 | 1½ | 3½ | 2 | 1½ | 1½ | 4 | 10 | 22½ | 36 | 13 | 19 | 4 | 12 |
1 | Վ. Հակոբյան | 2705 | 1 | ½ | 0 | 1 | ½ | ½ | ½ | 1 | 5 | 8 | 3 | 4 | 1 | 7 | ||
2 | Լ. Արոնյան | 2724 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 0 | 1 | 4½ | 8 | 2 | 5 | 1 | 13 | ||
3 | Ռ. Վահանյան | 2614 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 0 | 3½ | 6 | 2 | 3 | 1 | 9 | ||||
4 | Ս. Լպուտյան | 2629 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | 5 | 7 | 3 | 4 | 0 | 6 | |||
պահ. | Ա. Անաստասյան | 2595 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | 5 | 7 | 3 | 4 | 0 | 3 | |||
Միջին վարկանիշ | 2668 | Ո | Հ | Հ | Պ | Հ | Ո | Պ | Պ | Հ | 9 | 4 | 2 | 3 |
Եվրոպայի թիմային 16-րդ առաջնություն, 2007, Իրակլիոն, Հունաստան[32]
Կրետե կղզու վարչական կենտրոնում կայացած այս առաջնությունում Հայաստանի հավաքականը կրկին բարձրացավ պատվո պատվանդանին։ Թիմը տարավ 6 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 2-ը, կրեց 1 պարտություն և զբաղեցրեց 2-րդ տեղը։ Հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 4-րդ խաղատախտակ՝ Կարեն Ասրյան, պահեստային՝ Սմբատ Լպուտյան։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 1½ | 3 | 2 | 2½ | 2½ | 2½ | 2 | 2½ | 14 | 21½ | 36 | 10 | 23 | 3 | 2 |
1 | Լ. Արոնյան | 2741 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 4½ | 8 | 1 | 7 | 0 | 11 | ||
2 | Վ. Հակոբյան | 2713 | ½ | 0 | ½ | 1 | 1 | ½ | 0 | 1 | 4½ | 8 | 3 | 3 | 2 | 13 | ||
3 | Գ. Սարգսյան | 2673 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | 1 | ½ | 6½ | 9 | 4 | 5 | 0 | 4 | |
4 | Կ. Ասրյան | 2623 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 0 | 4 | 8 | 1 | 6 | 1 | 16 | ||
պահ. | Ս. Լպուտյան | 2633 | 1 | ½ | ½ | 2 | 3 | 1 | 2 | 0 | - | |||||||
Միջին վարկանիշ | 2690 | Հ | Պ | Հ | Ո | Հ | Հ | Հ | Ո | Հ | 9 | 6 | 2 | 1 |
Եվրոպայի թիմային 17-րդ առաջնություն, 2009, Նովի Սադ, Սերբիա[33]
Այս առաջնությունում Հայաստանի հավաքականը տարավ 6 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 1-ը, կրեց 2 պարտություն և զբաղեցրեց 4-րդ տեղը։ Հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 3-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 4-րդ խաղատախտակ՝ Արման Փաշիկյան, պահեստային՝ Տիգրան Լ. Պետրոսյան։ Անհատական պայքարում մրցանակակիրներ դարձան Գաբրիել Սարգսյանը (1-ին տեղ) և Տիգրան Լ. Պետրոսյանը (2-րդ տեղ)։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | (1) | (2) | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 2½ | 1½ | 3 | 2 | 3 | 2½ | 1½ | 2½ | 13 | 21½ | 36 | 12 | 19 | 5 | 4 |
1 | Լ. Արոնյան | 2773 | 1 | 1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | 4½ | 8 | 2 | 5 | 1 | 12 | ||
2 | Վ. Հակոբյան | 2698 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | 0 | 3½ | 8 | 1 | 5 | 2 | 27 | ||
3 | Գ. Սարգսյան | 2678 | ½ | ½ | 0 | 1 | 1 | 1 | ½ | 1 | 5½ | 8 | 4 | 3 | 1 | 1 | ||
4 | Ա. Փաշիկյան | 2663 | 1 | ½ | 0 | ½ | 2 | 4 | 1 | 2 | 1 | - | ||||||
պահ. | Տ. Պետրոսյան | 2602 | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 1 | 6 | 8 | 4 | 4 | 0 | 2 | ||
Միջին վարկանիշ | 2703 | Հ | Հ | Պ | Հ | Ո | Հ | Հ | Պ | Հ | 9 | 6 | 1 | 2 |
Եվրոպայի թիմային 18-րդ առաջնություն, 2011, Պորտո Կարաս, Հունաստան[34]
Այս առաջնությունում Հայաստանի հավաքականը նույնությամբ կրկնեց նախորդ առաջնության արդյունքը՝ տարավ 6 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց մրցախաղերից 1-ը, կրեց 2 պարտություն և զբաղեցրեց 4-րդ տեղը։ Հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, պահեստային՝ Ռոբերտ Հովհաննիսյան։ Անհատական պայքարում մրցանակակիրներ դարձան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը (2-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (3-րդ տեղ)։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 1 | 2 | 3 | 3½ | 2½ | 2½ | 3 | 1½ | 13 | 19 | 36 | 13 | 19 | 4 | 4 |
1 | Լ. Արոնյան | 2802 | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 5½ | 8 | 3 | 5 | 0 | 2 | ||
2 | Ս. Մովսիսյան | 2710 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | 0 | 4 | 9 | 1 | 6 | 2 | 17 | |
3 | Վ. Հակոբյան | 2681 | 1 | ½ | 0 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 5 | 8 | 3 | 4 | 1 | 3 | ||
4 | Գ. Սարգսյան | 2671 | 1 | 0 | 1 | 1 | 1 | 1 | ½ | ½ | ½ | 6½ | 9 | 5 | 3 | 1 | 2 | |
պահ. | Ռ. Հովհաննիսյան | 2586 | 1 | ½ | 1½ | 2 | 1 | 1 | 0 | - | ||||||||
Միջին վարկանիշ | 2716 | Հ | Պ | Ո | Հ | Հ | Հ | Հ | Հ | Պ | 9 | 6 | 1 | 2 |
Եվրոպայի թիմային 19-րդ առաջնություն, 2013, Վարշավա, Լեհաստան[35]
Նոյեմբերի 7-18-ին կայացած այս առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցեց նույն կազմով, ինչ 2012-ին Ստամբուլում կայացած հաղթական օլիմպիադայում. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, պահեստային՝ Տիգրան Լ. Պետրոսյան։ Վերջին խաղափուլում հաղթելու դեպքում մեր ընտրանին կդառնար Եվրոպայի չեմպիոն, սակայն խաղաց ոչ-ոքի և ի վերջո, բաժանելով 2-4-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ տեղը[36]։ Առաջնությունում միակ մեդալը նվաճեց Լևոն Արոնյանը. 1-ին խաղատախտակի վրա նա արժանացավ բրոնզե պարգևի։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
2 | 2½ | 2½ | 1 | 3 | 2½ | 2½ | 2 | 2 | 13 | 20 | 36 | 7 | 26 | 3 | 4 |
1 | Լ. Արոնյան | 2801 | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 6 | 9 | 3 | 6 | 0 | 3 | |
2 | Ս. Մովսիսյան | 2700 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | 0 | ½ | 4 | 9 | 1 | 6 | 2 |
16 | |
3 | Վ. Հակոբյան | 2681 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 3 | 5 | 1 | 4 | 0 |
- | |||||
4 | Գ. Սարգսյան | 2676 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 5½ | 9 | 2 | 7 | 0 |
11 | |
պահ. | Տ. Պետրոսյան | 2660 | ½ | ½ | ½ | 0 | 1½ | 4 | 0 | 3 | 1 |
- | ||||||
Միջին վարկանիշ | 2715 | Ո | Հ | Հ | Պ | Հ | Հ | Հ | Ո | Ո | 9 | 5 | 3 | 1 |
Եվրոպայի թիմային 20-րդ առաջնություն, 2015, Ռեյկյավիկ, Իսլանդիա[37]
Առաջնությունը կայացավ նոյեմբերի 12-22-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Այս առաջնությունից առաջ Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց հավաքականում ելույթները դադարեցնելու մասին։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 3-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 4-րդ խաղատախտակ՝ Հրանտ Մելքումյան, պահեստային՝ Կարեն Հ. Գրիգորյան[38]։ Տանելով թիմային 5 հաղթանակ, երեք մրցախաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն՝ հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ արժանացավ արծաթե մեդալների։ Բացի այդ, անհատական պարգևների արժանացան թիմի հիմնական կազմի խաղացողներից երեքը։ Լ. Արոնյանը 2-րդն էր 1-ին խաղատախտակի վրա, Գ. Սարգսյանը՝ 3-րդը 2-րդ խաղատախտակի վրա, իսկ Հ. Մելքումյանը՝ 1-ինն էր 4-րդ խաղատախտակի վրա[39]։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
4 | 1½ | 2½ | 2 | 2 | 2½ | 3 | 2 | 3 | 13 | 22½ | 36 | 15 | 15 | 6 | 2 |
1 | Լ. Արոնյան | 2781 | 1 | 0 | 1 | 0 | 1 | ½ | 1 | ½ | 1 | 6 | 9 | 5 | 2 | 2 | 2 | |
2 | Գ. Սարգսյան | 2689 | 1 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 5½ | 8 | 3 | 5 | 0 | 3 | ||
3 | Ս. Մովսիսյան | 2666 | 1 | ½ | 0 | 0 | 1 | 0 | 1 | 3½ | 7 | 3 | 1 | 3 | 20 | |||
4 | Հ. Մելքումյան | 2632 | 1 | ½ | 1 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 6½ | 9 | 4 | 5 | 0 | 1 | |
պահ. | Կ. Գրիգորյան | 2616 | 0 | ½ | ½ | 1 | 3 | 0 | 2 | 1 | - | |||||||
Միջին վարկանիշ | 2692 | Հ | Պ | Հ | Ո | Ո | Հ | Հ | Ո | Հ | 9 | 5 | 3 | 1 |
Եվրոպայի թիմային 21-րդ առաջնություն, 2017, Խերսոնիսոս, Հունաստան[40]
Առաջնությունը կայացավ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Հունաստանի Կրետե կղզում։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Սերգեյ Մովսիսյան, 3-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 4-րդ խաղատախտակ՝ Հրանտ Մելքումյան, պահեստային՝ Հովհաննես Գաբուզյան։ Հայաստանի հավաքականը անհաջող ելույթ ունեցավ` տանելով թիմային 3 հաղթանակ, 4 մրցախաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 2 պարտություն և զբաղեցնելով 12-րդ տեղը։ Անհատական պարգևների արժանացան Լ. Արոնյանը («ոսկի»` 1-ին խաղատախտակի վրա) և Գ. Սարգսյանը («արծաթ»` 3-րդ խաղատախտակի վրա)։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | 1 | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | ||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3 | 2½ | 2 | 2½ | 2 | 1½ | 1½ | 2 | 2 | 9 | 19 | 36 | 9 | 20 | 7 | 12 |
1 | Լ. Արոնյան | 2801 | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 4½ | 7 | 5 | 0 | 2 | 1 | |||
2 | Ս. Մովսիսյան | 2671 | ½ | 0 | ½ | 0 | ½ | 0 | ½ | 2 | 7 | 0 | 4 | 3 | 30 | |||
3 | Գ. Սարգսյան | 2657 | 1 | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 6½ | 9 | 4 | 5 | 0 | 2 | |
4 | Հ. Մելքումյան | 2642 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 0 | ½ | 0 | ½ | 4 | 9 | 1 | 6 | 2 | 16 | |
պահ. | Հ. Գաբուզյան | 2583 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 4 | 2 | 0 | 2 | - | ||||||
Միջին վարկանիշ | 2693 | Հ | Հ | Ո | Հ | Ո | Պ | Պ | Ո | Ո | 9 | 3 | 4 | 2 |
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնություն, 2019, Բաթում, Վրաստան[41]
Առաջնությունը կայացավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթում քաղաքում։ Հավաքականը մասնակցեց հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան, 2-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 3-րդ խաղատախտակ՝ Հրանտ Մելքումյան, 4-րդ խաղատախտակ՝ Հայկ Մարտիրոսյան, պահեստային՝ Արման Փաշիկյան։ Հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Անհատական արծաթե մեդալ 1-ին խաղատախտակի վրա նվաճեց Լևոն Արոնյանը[42]։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 3 | 2½ | 2 | 1½ | 3 | 1½ | 2½ | 3 | 13 | 22½ | 36 | 12 | 21 | 3 | 4 |
1 | Լ. Արոնյան | 2758 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 5 | 8 | 2 | 6 | 0 | 2 | ||
2 | Գ. Սարգսյան | 2690 | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 5 | 8 | 2 | 6 | 0 | 8 | ||
3 | Հ. Մելքումյան | 2650 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 5 | 8 | 2 | 6 | 0 | 4 | ||
4 | Հ. Մարտիրոսյան | 2607 | 1 | ½ | 1 | 0 | 1 | 0 | 3½ | 6 | 3 | 1 | 2 | 8 | ||||
պահ. | Ա. Փաշիկյան | 2599 | 1 | 1 | ½ | 0 | 1 | ½ | 4 | 6 | 3 | 2 | 1 | 5 | ||||
Միջին վարկանիշ | 2676 | Հ | Հ | Հ | Ո | Պ | Հ | Պ | Հ | Հ | 9 | 6 | 1 | 2 |
Եվրոպայի թիմային 23-րդ առաջնություն, 2021, Տերմե Չատեժ, Սլովենիա[43]
Առաջնությունը կայացել է նոյեմբերի 12-ից 22-ը Սլովենիայի Տերմե Չատեժ քաղաքում։ Հավաքականը մասնակցել է հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան, 2-րդ խաղատախտակ՝ Հայկ Մարտիրոսյան, 3-րդ խաղատախտակ՝ Ռոբերտ Հովհաննիսյան, 4-րդ խաղատախտակ՝ Սամվել Տեր-Սահակյան, պահեստային՝ Հովհաննես Գաբուզյան։ Թիմի ավագն էր Հրաչիկ Թավադյանը։ Վերջին խաղափուլից առաջ հավաքականը 1-ին հորիզոնականում էր[44]։ Վերջին խաղափուլում թիմը կրեց թիմային միակ պարտությունը և նահանջեց 7-րդ տեղ։
Խաղափուլ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Թիմ. միավ. | Ընդ. միավ. | Պար- տիաներ |
+ | = | - | Տեղ | |||||||||||
№ | Մասնակից | Միավոր Էլո |
3½ | 2 | 2½ | 2 | 2½ | 2 | 2 | 3½ | 1 | 12 | 21 | 36 | 4 | 4 | 1 | 7 |
1 | Գ. Սարգսյան | 2664 | 1 | 1 | 1 | 0 | ½ | ½ | ½ | 0 | 4½ | 8 | 3 | 3 | 2 | 10 | ||
2 | Հ. Մարտիրոսյան | 2624 | 1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | 1 | 0 | 4 | 8 | 2 | 4 | 2 | 8 | ||
3 | Ռ. Հովհաննիսյան | 2622 | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 6 | 9 | 3 | 6 | 0 | 5 | |
4 | Ս. Տեր-Սահակյան | 2615 | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | ½ | 6 | 9 | 3 | 6 | 0 | 4 | |
պահ. | Հ. Գաբուզյան | 2598 | ½ | 0 | ½ | 2 | 0 | 1 | 1 | - | ||||||||
Միջին վարկանիշ | 2631 | Հ | Ո | Հ | Ո | Հ | Ո | Ո | Հ | Պ | 9 | 4 | 4 | 1 |
Ծանոթագրություններ
- ↑ Պարգևատրման մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Լ. Գ. Արոնյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Բ. Պետրոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ Օլիմպիադա-1992. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-1994. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-1996. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-1998. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2000. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2002. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2004. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2006. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2008. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2010. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2012. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Օլիմպիադա-2014. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից
- ↑ «43rd Olympiad Batumi 2018 Open. Armenia».
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-1993. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-1997. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-2001. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-2005. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-2009. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-2011. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Աշխարհի թիմային առաջնություն-2013. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ «Աշխարհի թիմային առաջնություն-2015. պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին. Վերցված է 2015-04-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ(չաշխատող հղում)
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-1992. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-1997. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-1999. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2005. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2007. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2009. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2011. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2013. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային 19-րդ առաջնության պաշտոնական կայքը
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2015. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային 20-րդ առաջնությունում
- ↑ Եվրոպայի թիմային 20-րդ առաջնություն. շախմատիստների արդյունքներն ըստ խաղատախտակների
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2017. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2019. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2021. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ 23rd European Team Chess Championship 2021 - Open. After 8rd round.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |