Jump to content

Վարդան Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Գրիգորյան
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 24, 1972(1972-05-24)[1] (53 տարեկան)
Ներկայիս վարկանիշ2299 (ապրիլ, 2014)
ՖԻԴԵ համար13300814
365chessVardan_Grigorian
Chesstempo համար78037
ICCF համար78037
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996[2]

Վարդան Գրիգորյան (մայիսի 24, 1972(1972-05-24)[1]), հայ շախմատիստ։ ՖԻԴԵ-ի կոչում չունի։

1996 թվականին Հայաստանի տղամարդկանց երրորդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային։ Չորրորդ խաղատախտակի վրա նա անցկացրել է վեց պարտիա` տանելով 3 հաղթանակ, 1 պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով 2 պարտություն (վաստակել է 3½ միավոր)։ Թիմային պայքարում երրորդ հավաքականը զբաղեցրել է 42-րդ տեղը[3]։

Վերջին տարիներին ակտիվ շախմատով չի զբաղվում։ Վերջին մրցաշարը, որում խաղացել է Գրիգորյանը, կայացել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում 2010 թվականի հուլիսին։ Վարպետների այս բաց մրցաշարում նա 9 հնարավորից վաստակել է 4 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի երկրորդ կեսում[4]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[5] RatingDate22402260228023002320234023602380Հուլ. 1996Հուն. 2014Վարդան ԳրիգորյանElo rating

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]