Անդրանիկ Մատիկոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Վազգենի Մատիկոզյան
Անդրանիկ-Մատիկոզյան.JPG
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 3, 1979(1979-06-03) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումՄիջազգային վարպետ (1999)
Առավելագույն վարկանիշ2527 (հուլիս, 2005)
Ներկայիս վարկանիշ2392 (սեպտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար13300440
365chessAndranik_Matikozian

Անդրանիկ Վազգենի Մատիկոզյան (ծնվ.` 1979, հունիսի 3, Երևան), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1999), մարզիչ։ 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Մատիկոզյանն իր առաջին քայլերն արել է Երևանի շախմատի դպրոցում, որտեղ արագ հասել է հաջողությունների։ Առաջին էական նվաճումը եղել է 1989 թ., երբ դարձել է մինչև 10 տարեկանների ԽՍՀՄ չեմպիոն։ Հետագա տարիներին նա բավականաչափ հաջող հանդես է եկել համաշխարհային և եվրոպական պատանեկան տարբեր մրցաշարերում։ Ամենամեծ նվաճումը եղել է 1995 թ., երբ Լեհաստանի Ժագան քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա նվաճեց արծաթե մեդալ։ Այդ հաջողության շնորհիվ նա ընդգրկվեց Հայաստանի 3-րդ հավաքականի կազմում և մասնակցեց Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային: Լինելով առաջին պահեստային խաղացողը` նա անցկացրեց է 6 պարտիա, որոնցում վաստակեց 3½ միավոր (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն)[1]։

Միջազգային վարպետի կոչումը ստացել է 1999-ին, երբ Հայաստանի առաջնությունում խիստ մրցակցության պայմաններում երրորդ անգամ լրացրեց վարպետի նորման։

2000-ին մշտական բնակության է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ գրոսմայստերական նորմաներով մրցաշարերի սակավաթիվ լինելու պատճառով չի կարողանում երրորդ անգամ լրացնել գրոսմայստերի նորման և արժանանալ այդ տիտղոսին (երկու նորմա նա արդեն լրացրել է)։

ԱՄՆ-ում Մատիկոզյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ, սակայն գործնական շախմատը չի թողել և շարունակում է մասնակցել մրցաշարերի։ Նա երկու անգամ դարձել է ամերիկյան բաց մրցաշարերի հաղթող, երեք անգամ Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոն և առաջին տեղն է բաժանել 2004 թ. ԱՄՆ-ի բաց առաջնությունում, որտեղ նրա մրցակիցներից էր ներկայումս աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Հիկարու Նակամուրան, որին Անդրանիկը բարդ մարտավարական պայքարում հաղթել է։

Անդրանիկ Մատիկոզյանն աշխատում է Ամերիկայի շախմատային ակադեմիայում։ Նա սկզբնախաղերի և վերջնախաղերի տեսական խոր գիտելիքներով մարզիչ է։ Նա հաջողությամբ համատեղում է խորհրդային շախմատային դպրոցի լավագույն մեթոդները և այսօրվա տվյալների հսկայական շտեմարանը։ Նրա լավագույն աշակերտներից է ամերիկահայ պատանի շախմատիստ Սամվել Սևյանը, որը 8 տարեկան և 2 ամսական հասակում հասել է ԱՄՆ-ի վարպետի մակարդակին՝ դառնալով այդ կոչմանն արժանացած ամենապատանի շախմատիստը։ 2012 թվականին Սամվելը Սլովենիայի Մարիբոր քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[2]։

Բացի ակադեմիայում դասավանդելուց, նա նաև անցկացնում է խմբակային պարապմունքներ, ինչպես նաև Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում կազմակերպում է մեծ ժողովրդականություն վայելող շախմատային ճամբարներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]