Ուազաբաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուզաբաից)
Գյուղ
Ուազաբաա
վրաց.՝ უაზაბაა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՇրջանՍուխումի շրջան
ԲԾՄ220 մ
Բնակչություն130 մարդ (1989)
Ազգային կազմհայեր, աբխազներ, վրացիներ
Ժամային գոտիUTC+4
Ուազաբաա (Աբխազիա)##
Ուազաբաա (Աբխազիա)

Ուազաբաա ( վրացերեն՝ უაზაბაა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 15 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 220 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 97 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին՝ 130 մարդ[2]։ Գյուղում բնակվում են հայեր, աբխազներ, նաև վրացիներ։

Բնակչությունը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ-կինո։

Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից` 1885 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։