Մասնակից:O'micron/Սևագրություն1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Ադրրբեջանի Հանրապետություն
Azərbaycan Respublikası
Ադրբեջանի դրոշ
Դրոշ
Ադրբեջանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Azərbaycan Marşı
Ադրբեջանի քայլերգ  (տառադարձություն)
Ազերբայչան մարշը

Ադրբեջանի դիրքը
Ադրբեջանի դիրքը
Ադրբեջանի Հանրապետության տեղագրական քարտեզը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Բաքու
Պետական լեզուներ ադրբեջաներեն
Էթնիկ խմբեր  ադրբեջանցիներ, լեզգիներ, ռուսներ, թալիշներ և այլն[1]
Կառավարում Նախագահական հանրապետություն[2]
 -  Նախագահ Իլհամ Ալիև
 -  Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա
 -  Վարչապետ Նովրուզ Մամեդով
Ձևավորում
 -  Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում մայիսի 28, 1918 
 -  Խորհրդային Ադրբեջանի ստեղծում ապրիլի 28, 1920 
 -  Անկախացումը Խորհրդային Միությունից օգոստոսի 30,1991 (հռչակված) 
 -  Անդամակցումը Միավորված Ազգերի Կազմակերպությանը մարտի 2, 1992 
 -  Սահմանադրության ընդունում նոյեմբերի 12, 1995 
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  2018 նախահաշիվը 9,911,646[3]  (91-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $175 միլիարդ[4] (72-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $17,857[4] (71-րդ)
ՀՆԱ (անվանական) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $39.207 billion [4] (110-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,097[4] (110-րդ)
Ջինի (2018) 31.8 
ՄՆԶԻ (2018) 0.759 (78-րդ)
Արժույթ Մանաթ (₼) (AZN)
Ժամային գոտի AZT (UTC+04)
Ազգային դոմեն .az
Հեռախոսային կոդ +994

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանի Հանրապետություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ արևելյան Եվրոպայի և հարավարևմտյան Ասիայի խաչմերուկում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ տաս կմ երկարությամբ սահմանը ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ։

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրը իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից[5]՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին[6]։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Արցախյան հիմնահարցն ու երկրի միջազգային ճանաչումը ներկայումս համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը[7][8][9][10]։

Ադրբեջանը կիսանախագահական կառավարմամբ ունիտար պետություն է[2], որը համարվում է Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ[11][12][13][14]։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ[13]։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91%), որոնք դավանում է շիա իսլամ[15]։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ Ալկոհոլն ու մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումները Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ վաճառքի ենթակա են[16][17][18][19]։

Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝ տնտեսական զարգացման[20] և գրագիտության[21] բարձր ցուցանիշով, ինչպես նաև գործազրկության ցածր մակարդակով[22]։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության և արտասահմանյան ներդրումների վրա։ Ազգային արժույթը մանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝ «Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մի շարք միջազգային կառուցների կողմից մեղադրվել է պատմակեղծարարության, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների խախտման մեջ[23]։ Ժողովրդավարությունն Ադրբեջանում ունի բավականին ցածր մակարդակ։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ընդունված վարկածի՝ Ադրբեջանի անվանումը կապված է հնագույն ժամանակներում վերջինիս ներկայիս տարածքում գոյություն ունեցած Ատրպատականի և Աղվանից թագավորությունների անվան հետ։ Հայց պատմիչներ Մովսես Կաղանկատվացին գրել է․

Հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արևելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը», որի իշխան է սահմանում Սյունիքի իշխանական հարստությունից Առան անունով մի իշխանի։ Այս Առանից է սերվել Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի և Կուրի միջագետքը,«Հայկական Աղվանքը»՝ Հնարակերտ ամրոցից մինչև այդ երկու գետերի միախառնման կետը։ Եվ Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր)

Ատրպատականը որպես Աքեմենյան տիրակալության ենթակա թագավորություն գոյություն է ունեցել ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Մեծ Հայքի թագավորությունից արևելք։ Երկրանվանումն ունի իրանական ծագում և կապված է Ատրպատականի զրադաշտական ավանույթների հետ։ Վերջինիս անվանումը հիշատակված է նաև Զրադաշտական կրոնի սուրբ գրքի՝ Ավեստայի «Խնամակալ հրեշտակների երգեր» գլխում։ «Ատրպատական» բառը իրանական ծագում ունեցող նույնաբովանդակ բառի հին հունարեն թարգմանությունն է։ Հունական աղբյուրներում երկրամասը հայտնի էր «Ատրոպատենե» անվանումով։ Այն անվանված էր Մարաստանի սատրապ Ատրոպատեսի անունով։ Ատրպատականի մասին իրենց աշխատություններում գրել են հին աշխարհի նշանավոր պատմիչներ Դիոդորոս Սիցիլիացին և Ստրաբոնը։

Բնօրինակ ադրբեջաներենով երկիրը կոչվում է «Ազերբայջան», որը կազմված է պարսկերեն «ազեր» (թարգմանաբար՝ «կրակ») և «բայջան» (թարգմանաբար՝ «երկիր») բառերի միացումից: Հետևաբար՝ երկրի անվանումը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակու է «կրակե երկիր» կամ «կրակի երկիր»։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են զրադաշտական տաճարներ՝ ատրուշաններ)։‌

Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն «ադուր» բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է «ադր»)։

Անվան վիճարկումներ և տարածքային հավակնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ I-ը` Սեֆյանների արքայատոհմի հիմնադիրը։ Ադրբեջանական իրականության մեջ հայտնի է որպես ադրբեջանական ծագում ունեցող Սեֆյան արքա, մինչդեռ Իսմայիլը եղել է զտարյուն ազարի։ Բացի այդ, ադրբեջանցի պատմիչները իրենց երկրին վերագրում Իրանի միջնադարյան շրջանի պատմությունը։
Ազարիների կամ իրանական ադրբեջանցիների մասին

Ի տարբերություն Հարավային Կովկասում գտնվող Ադրբեջանի՝ ազարիներն իրանցիներ են, ովքեր ժամանակին Օսմանյան կայսրության ձուլման քաղաքականության հետևանքով կորցրել են իրենց մայրենի իրանական լեզուն, սակայն պահպանել են սեփական իրանական մշակույթը, ուստիև իրենց համարում են իրանցիներ։ Իրանի հյուսիսային հատվածը, որտեղ բնակվում են ազարիները, կոչվում է Իրանական Ադրբեջան, իր մեջ ներառելով 4 ազարիաբնակ նահանգներ։ Ազարիները բնակվում են նաև այլ նահանգներում և Իրանից դուրս։ Պանթյուրքական և Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ազարիների շրջանում տարածվել է այն գաղափարը, որի համաձայն իրենք նույն ադրբեջանցիներն են, և միևնույն երկրի՝ հարավային հատված

Պարսկական ծագմամբ «Ադրբեջան» եզրը 1918 թվականին դառնում է Ռուսական կայսրության տրոհման հետևանքով ձևավորված ժողովրդավարական իսլամադավան պետության պաշտոնական անվանում։ Մինչ այդ, «Ադրբեջան» եզրը բացառապես վերաբերվում էր Շահական Իրանի պատմական երկրամասին։ Հենց այս պատճառով էլ պարսից կառավարությունը բողոքարկում է նորանկախ երկրի կողմից պատմական Իրանի անբաժան մաս կազմող ադրբեջանական երկրամասի անվան կիրառումը՝ որն ինքնին ներկայացնում է վերջիններիս տարածքային հավակնությունները այդ երկրամասի նկատմամբ։ Ժամանակակից Իրանական Ադրբեջանն ընդգրկում է հիմնականում պատմական Ատրպատականի տարածքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքն ու Պարսկահայքը, որոնք անջատվել էին Հայաստանի առաջին բաժանման հետևանքով։

Ատրպատական-Ադրբեջան պատմաաշխարհագրական տարածքը հիմնականում բնակեցված է մուսուլմաններով։ 2016 թվականի տվյալներով՝ իրանաբնակ ադրբեջանցիների (հայտնի են ազարիներ անվանմամբ) ընդհանուր թիվը հասնում է 17 միլիոնի, որոնց մոտ կեսը բնակվում է Իրանական Ադրբեջանում։ Իրանի շահական կառավարման ընթացքում «Ադրբեջան» անվան տակ հայտնի է եղել պետության հյուսիսը, որն այժմ բաժանված է երեք ոստանների՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան։ Մերօրյա Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող Ադրբեջանի պատմական երկրամասը համարում է իր պատմական տարածքը՝ հարավային Ադրբեջան անվանումով։ Դա կապված է պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում էր Փոքր Ասիայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքները վերածել թյուրքական պետության։ Մինչ 1918 թվականը, աշխարհի որևէ կետում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանումով պետություն, իսկ Իրանի հյուսիսը ժամանակակից Ադրբեջանի հետ միասնական պետություն երբևէ չի ձևավորել։ Այս ֆոնի վրա էլ հաճախ առաջանում են ադրբեջանա-իրանական հակասություններ, որի գլխավոր պատճառը Ադրբեջանի կողմից իրանական ադրբեջանցիների շրջանում անջատողական գաղափարախոսության և ազգային անկախ պետականության քարոզչությունն է։

«Ադրբեջան» անվան հերթական վիճարկումը կապված է երկրի ներկայիս կառավարության իրենդենտական քաղաքական ձգտումների հետ։ Մասնավոր այս դեպքը ադրբեջանցի պատմիչների կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրի օգտագործումն է՝ նկատի ունենալով Հայաստանի ներկայիս տարածքը։ Ադրբեջանցի ազգայնականները հայաստանյան հողերը (ներառյալ՝ Սևանա լճի ավազանը, Սյունիքը, Երևանը և Արարատյան դաշտավայրը) համարում են պատմական Ադրբեջանի անքակտելի մաս՝ ձգտելով դրա վերադարձին։ Այս հասկացությունը ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ծայրահեղական հայտարարություններում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը՝

Առաջիկա չորս բաժիններում ներկայացված տեղեկատվությունը ներկայացնում է Ադրբեջանի ժամանակակից տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այլ ոչ թե Ադրբեջանի պատմությունը։

Հնագույն ժամանակներից մինչև Ատրպատականի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախամարդկանց ժայռապատկերներ Ապշերոնյան թերակղզու ծայրամասում գտնվող Գաբուստանի հնագիտական արգելոցում։ Գրանցված է Ադրբեջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Ադրբեջանի մերօրյա տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից ի վեր։ Գյոյգյոլի շրջանից հայտնաբերվել են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ երկրամասը բնակեցված է եղել վերին պալեոլիթի ժամանակաշրջանում։ Հնագիտական արժեք են ներկայացնում հատկապես Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդաղի, Շոնղարդաղի և Շիհգայի քարանձավները, որտեղ պահպանվել են քարի դարի և հաջորդող ժամանակաշրջանների բնակիչների բնակության մասին հավաստող ժայռապատկերներ, անթրոպոգեն բրածոներ, տապանաքարեր և այլն։ Քարանձավներից ամենանշանավորը Գոբուստանի հնագիտական արգելոցն է, որը ներառված է Ադրբեջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Գոբուստանի ժայռապատկերներում հանդիպում են հնագույն մարդկանց ժայռապատկերներ։ Տղամարդիկ պատկերված են որսորդական հագուստով, աղեղով և նետով և որպես կանոն ունեն բարձր հասակ և ամրակազմ մարմին։ Պահպանվել են նաև կնոջ պատկերներ։

Նախնադարյան համայնական հասարակարգից ստրկատիրության անցումն ուղեկցվում է առաջին պետական միավորումների ի հայտ գալով։ Մ․թ․ա․ 9-րդ դարում Ադրբեջանի մերօրյա տարածքում հաստատվում են սկյութները, որոնց գերիշխանությունը երկրամասում տևում է շուրջ քառորդ հազարամյակ։ Հաջորդիվ տարածաշրջանը նվաճվում է արիական ծագում ունեցող մարերի կողմից և ներառվում Ասորեստանից անկախացած Մարաստանի հզոր պետականության կազմի մեջ։ Շուտով Մարաստանը դառնում է Աքեմենյան տիրակալության վասալը և սկսվում է երկրամասի պարսկական տիրապետության շրջափուլը։ Պարսից տիրապետության տարիներին Ադրբեջանի տարածքում տարածվում է զրադաշտականությունը և վերջինս դառնում է կրակապաշտական կրոնի սրբատեղիներից մեկը։ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ Ատրպատականը պաշարում են հունամակեդոնական զորքերը, իսկ «մեծ արքայի» մահից հետո այս տարածքն անցնում է Մակեդոնիայի թագավորության իրավահաջորդ հանդիսացող Սելևկյաննների կայսրությանը։ Մ․թ․ա․ 7-րդ դարում մարական սատրապության հյուսիսում ստեղծվում է Ատրպատականի հնագույն պետությունը։ Նախքան ներկայիս Ադրբեջանի տարածքում առաջին խոշոր բնակավայրի՝ Գանձակի հիմնադրումը, կիսանկախ թագավորության մայրաքաղաքը եղել է Փրաասպան։ Ատրպատականի երկրամասը տարածվում էր Ուրմիո լճի և Կասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝ Մեծ Հայքի Նոր Շիրական, Վասպուրական և Փայտակարան նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին Ատրպատականն ամբողջովին անկախանում է և հարստության հիմնադիր Ատրոպատես I-ի անունով կոչվում Ատրպատական։ Հենվելով սեփական ռազմական ներուժի վրա՝ Ատրպատականի թագավորները վարում եռանդուն արտաքին քաղաքականություն՝ ստեղծելով կայուն և մարտունակ բանակ։ Հույն պատմիչ Պոլիբիոսի վկայությամբ, Ատրպատականի զորեղ թագավոր Արտաբազանեսը փորձում էր հափշտակել Մեծ Հայքի թագավորության հարավարևելյան հողերը, սակայն Անտիոքոս Մեծի պատժիչ արշավանքից հետո այդ պլանները հոդս են ցնդում։

Վաղմիջնադարյան ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբրան քաղաքի շրջակայքում գտնվող Չիրաղ Կալայի ամրոցը կառուցվել է 5-րդ դարի սկզբերին։

Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով տեղի է տալիս դասակարգային հասարակությունների առաջացմանը։ Արդյունքում՝ Կասպից ծովի հարակից շրջաններում բնակվող 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. 1-ին դարի սկզբերին առաջացնում է Աղվանքի վաղ ստրկատիրական պետությունը։ Աղվանից թագավորությունը դաշնակցային կապեր ուներ Մեծ Հայքի հետ և կրում էր վերջինիս սոցիալ-քաղաքական և մշակութային ազդեցությունը։ Այդ համագործակցությունն առավել ակնառու է դառնում հայոց արքա Տիգրան II Մեծի գահակալության ժամանակահատվածում, երբ հայ-հռոմեական պատերազմների շրջանակում աղվանաց հեծելազորը զինակցում է Արտաշեսյան բանակին։ Աղվանների պայքարն ընդդեմ հանրապետական Հռոմի շարունակվում է նաև հետագա տարիներին, որի արդյունքում՝ մ.թ.ա. 36 թվականին Կանիդիոս Կրասոս զորավարը ներխուժում է տարածաշրջան և արյունալի պատերազմների արդյունքում հպատակեցնում Աղվանքը՝ այն դարձնելով վասալական տերություն։

Կում գյուղի եկեղեցու ավերակները, որը ներկայումս պահպանվել է Ադրբեջանի Շաքի-Զաքաթալայի երկրամասում։

Հայոց Արտաշես II արքայի հետ համագործակցության արդյունքում մ.թ.ա. 20-ին Աղվանքը փաստացիորեն անկախանում է։ Նույն տարում Աղվանից թագավորությունում հաստատվում են ունեցող Մազքթաց Արշակունիները, որոնք սերվում էին Պարթև Արշակունիներից։ Ի տարբերություն հայոց Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարթևստանից անկախ, Աղվանքի Արշակունի թագավորները, 4-րդ դարից սկսած, սովորաբար ենթակա էին արյաց արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Այնուամենայնիվ, Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվում են։ 370-ական թվականներին Ուռնայր թագավորն ընդունում է քրիստոնեությունը որպես Աղվանից թագավորության պետական կրոն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Արշակունյաց Հայաստանի արքունիքի հետ, Մեսրոպ Մաշտոցի հետ միասին ստեղծում է աղվանական գիրը։ Մեծ Հայքի առաջին բաժանումից հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացնում է Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Պատմության թատերաբեմ է դուրս գալիս Աղվանքի մարզպանությունը՝ որպես Սասանյան Պարսկաստանի ենթակա թագավորություն։ 5-րդ դարում տարածաշրջանը ենթարկվում է Արաբական խալիֆայության զավթողական արշավանքներին։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ 885 թվականին Բագրատունիները Մեծ Հայքում, իսկ 893 թվականին Առանշահիկները՝ Աղվանքում, իրենց հռչակում են անկախ պետությունների արքայատոհմեր։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամն իր իշխանության սահմանները հյուսիսում հասցնում է մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին։ Գրիգոր-Համամի մահվանից հետո Աղվանքը դառնում է Բագրատունյաց Հայաստանի վասալը և այդ կարգավիճակը պահպանում է մինչև Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ Դրանից հետո Աղվանքը կառավարվում է Լոռու Կյուրիկյանների կողմից՝ մինչև Դավիթ Շինարարի կողմից վերջինիս միացումը Վրաց թագավորությանը։ Այնուամենայնիվ, արաբները շարունակում էին տարածել իրենց վերահսկողությունը Պարտավի և Գանձակի ամիրայություններում։

Արաբական խալիֆայությունից մինչև պարսից տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանների հաստատումը տարածաշրջանում՝ Թուրքմենչայի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսավաթական Ադրբեջանի նվիրակոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևանի և Արցախի բռնակցումը Ադրբեջանական ԽՍՀ-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական և քաղաքական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկ արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգաբնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.
  2. 2,0 2,1 LaPorte, Jody (2016). «Semi-presidentialism in Azerbaijan» (PDF). In Elgie, Robert; Moestrup, Sophia (eds.). Semi-Presidentialism in the Caucasus and Central Asia. London: Palgrave Macmillan (published 15 May 2016). էջեր 91–117. ISBN 978-1-137-38780-6. Վերցված է 13 October 2017-ին. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  3. «Аzərbаycаndа dеmоqrаfik vəziyyət» (ադրբեջաներեն). Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. հոկտեմբերի 31, 2017.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ադրբեջան». Արժույթի միջազգային հիմնադրամ.
  5. Pipes, Richard (1997). The Formation of the Soviet Union: Communism and Nationalism 1917–1923 (2nd ed.). Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 218–220, 229. ISBN 978-0-674-30951-7.
  6. King, David C. (2006). Azerbaijan. Marshall Cavendish. էջ 27. ISBN 978-0761420118.
  7. Резолюция СБ ООН № 822 от 30 апреля 1993 года (ռուսերեն). United Nations. Արխիվացված է օրիգինալից 3 May 2011-ին. Վերցված է 4 January 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Резолюция СБ ООН № 853 от 29 июля 1993 года (ռուսերեն). United Nations. Վերցված է 4 January 2011-ին.
  9. Резолюция СБ ООН № 874 14 октября 1993 года (ռուսերեն). United Nations. Արխիվացված է օրիգինալից 3 May 2011-ին. Վերցված է 4 January 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Резолюция СБ ООН № 884 от 12 ноября 1993 года (ռուսերեն). United Nations. Արխիվացված է օրիգինալից 3 May 2011-ին. Վերցված է 4 January 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Europa Publications Limited (1998). Eastern Europe and the Commonwealth of Independent States. Routledge. էջ 154. ISBN 978-1-85743-058-5.
  12. «Elections & Appointments – Human Rights Council». United Nations. Արխիվացված է օրիգինալից 20 December 2008-ին. Վերցված է 3 January 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 «Azerbaijan: Membership of international groupings/organisations». British Foreign & Commonwealth Office. Արխիվացված է օրիգինալից 9 June 2007-ին. Վերցված է 26 May 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «The non-aligned engagement». The Jakarta Post. Վերցված է 26 May 2011-ին.
  15. Cornell, Svante E. (2010). Azerbaijan Since Independence. M.E. Sharpe. էջեր 165, 284.
  16. «WHO ranks Azerbaijan 38th on alcohol use». 18 November 2011.
  17. What Alabamians and Iranians Have in Common. Gallup. Retrieved on 30 June 2017.
  18. Islam and Secularism: the Azerbaijani experience and its reflection in France. Prweb.com (17 June 2013). Retrieved on 30 June 2017.
  19. Muslims and Islam: Key findings in the U.S. and around the world | Pew Research Center. Pewresearch.org (26 May 2017). Retrieved on 30 June 2017.
  20. «Interactive Infographic of the World's Best Countries». Newsweek. 15 August 2010. Արխիվացված է օրիգինալից 22 July 2011-ին. Վերցված է 24 July 2011-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Literacy rate among schoolchildren in Azerbaijan is 100% – UN report». News.Az. 28 October 2011.
  22. «Employment statistics in Azerbaijan». The State Statistical Committee of the Republic of Azerbaijan. Վերցված է 26 May 2007-ին.
  23. «Human Rights Watch: Azerbaijan». Human Rights Watch. Վերցված է 6 March 2014-ին.