Որսորդական գործիքներ և պարագաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որսորդական գործիքներ և պարագաներ, արդյունագործական գազանների և թռչունների որսի համար գործածվող միջոցներ։ Բաժանվում են ակտիվ (որսորդական հրացան, նետ ու աղեղ, ցանցեր, որսական կենդանիներ) և որոգայթային (թակարդ, ծուղակ, որսափոս, որսարկղ և այլն) ձևերի։ Ակտիվ միշոցներից առավել գործածական են ողորկափող, ակոսափող և կոմբինացված մեկ, երկու և բազմափողավոր հրացանները։ Որսացանցերը (որոգայթացանց, ցանցապարկ, վրանացանց, մեծ որսացանց, ձեռքի ցանցապարկ, կածանցանց և այլն) օգտագործվում են հիմնականում կենդանիներին և թռչուններին ողջ բռնելու և կենդանաբանական այգիներ կամ այլ վայրեր տեղափոխելու ու նշագրելու նպատակով։ Որսկան կենդանիներից և թռչուններից են՝ քերծեները, որսաշները, վագրակատուն, քարարծիվը, բազեն, ճախրուկը, շահենը և այլն։ Որոգայթներից հիմնականում գործածվում են թակարդները և ծուղակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png