Ճախրուկ
| Ճախրուկ | |
Ճախրուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
| Ընտանիք | Քարադրներ (Charadriidae) |
| Ցեղ | Vanellus |
| Տեսակ | Ճախրուկ (V. gregarius) |
| Միջազգային անվանում | |
| Vanellus gregarius | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող Տաքսոնի տարածվածությունը | |
Ճախրուկ (լատիներեն՝ Sociable lapwing), քարադրների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տփաստանային և կիսաանապատային շրջաններից՝ մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում։ Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Ձմեռում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիսարևմտյան Հնդկաստանում և Պակիստանում։ Հայաստանում եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրելավայրերը ուսումնասիրված չեն։ Բնադրում են խմբերով, ապրիլի երկրորդ կեսին, դնում են 4 ձու, թխսումը տևում է 25 օր։ Հայաստանում չի բնադրում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է։ Նախկին ԽՍՀՄ-ի էնդեմիկ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է վտանգված կարգավիճակով։
Թվաքանակի և դրա փոփոխման միտումների վերաբերյալ տվյալներ չկան։
Վտանգման հիմնական գործոններից է սակավաթիվ լինելը;
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճախրուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճախրուկ» հոդվածին։ |
| ||||||