Ադրբեջանի փոխնախագահ
Ադրբեջանի փոխնախագահ Azərbaycan Respublikası Vitse-prezidenti | |
---|---|
Պաշտոնական նստավայր | Բաքու |
Նշանակվում է | Ադրբեջանի նախագահի կողմից |
Պաշտոնը հայտ է եկել | 2016 թվականի սեպտեմբերի 26 |
Առաջինը պաշտոնում | Մեհրիբան Ալիևա |
Ադրբեջանի Հանրապետության փոխնախագահ (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının vitse-prezidenti), պարտականությունների խումբ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահին հաջորդող պաշտոնը։ Գոյություն ունի Առաջին փոխնախագահի պաշտոն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Birinci vitse-prezidenti) և Ադրբեջանի փոխնախագահների պաշտոններ։ Ադրբեջանի այժմ գործող առաջին փոխնախագահը Մեհրիբան Ալիևան է՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կինը, մյուս փոխնախագահների պաշտոնները թափուր են։
Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնը հաստատվել է Սահմանադրության բարեփոխումների ընթացքում, որն ընդունվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին սահմանադրական հանրաքվեի միջոցով[1]։ Այդ բարեփոխումները իրավունք են տալիս նախագահին՝ պաշտոնում նշանակել և արձակել առաջին փոխնախագահին և փոխնախագահներին։
Առաջին փոխնախագահը դառնում է նախագահի պարտականությունների կատարողը, եթե վերջինս հրաժարական է տալիս կամ դառնում է անգործունակ, այն դեպքերում, երբ առաջին փոխնախագահը չի կարողանում կատարել նախագահի պարտականությունները, դրանք անցնում են վարչապետին[2]։ Փոխնախագահն անձեռնմխելի է և չի կարող ձերբակալվել, մեղադրվել կամ դատվել պաշտոնավարման ընթացքում։
Ադրբեջանի փոխնախագահ կարող է դառնալ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձը, որն ունի ձայնի իրավունք և բարձրագույն կրթություն, ինչպես նաև չունի օտարերկրյա քաղաքացիություն[3]։
2017 թվականի փետրվարի 21-ին Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Միհրիբան Ալիևային, նշանակեց Ադրբեջանի փոխնախագահ[4]։
Ադրբեջանի փոխնախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Պատկեր | Անուն (ծնվել է) |
Լիազորության ժամկետ | Կուսակցություն | |
---|---|---|---|---|---|
Պաշտոնը հաստատվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին | |||||
Պաշտոնը թափուր է եղել (2016 թվականի սեպտեմբերի 26 – 2017 թվականի փետրվարի 21) | |||||
1 | ![]() |
Մեհրիբան Ալիևա (ծնվել է 1964 թվականին) |
2017 թվականի փետրվարի 21 - այժմ | Նոր Ադրբեջան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Holding APA Information Agency, APA (2017-02-21)։ «Mehriban Aliyeva appointed first vice-president of Azerbaijan» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Azerbaijan’s leader names his wife vice president»։ BNO News։ փետրվարի 21, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է փետրվարի 21, 2017
- ↑ «What powers does Azerbaijan’s First Vice-President have?»։ Azerbaijan Press Agency։ փետրվարի 21, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է փետրվարի 21, 2017
- ↑ Holding APA Information Agency, APA։ «Mehriban Aliyeva appointed first vice-president of Azerbaijan» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին։ Վերցված է 2017-02-21