Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության և անձի՝ քաղաքացու միջև կայուն իրավական կապ և անձի կարգավիճակ, որի ուժով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, և անհատը ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է Ն-041-I ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության մասին»։ ՀՀ Կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է ՀՀ քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Լինելով պետության իրավունքի համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիությունն իր ամրագրումն է ստացել նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ։ 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Սահմանադրության 47-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը» և սահմանում է, որ

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
  2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
  3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
  4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգովԼ
  5. ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
  6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով։
  7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև հանրային շահերի պաշտպանության նպատակով։
  8. ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, ՀՀ պաշտպանության ներքո են։

Քաղաքացիությունն իր առավել մանրամասն կարգավորումն է ստացել 2007 թվականին ընդունված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Այս օրենքի համաձայն՝ այնձի քաղաքացիությունը ճանաչվսւմ կամ հաստատվում է հատուկ փաստաթղթերով, որոնք են․

  1. անձնագիրը, որը տրվում է 16 տարին լրացած անձանց, 10 տարի ժամկետով, համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և որտեղ ամրագրվում են քաղաքացու անձի մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, ազգանունը, սեռը, ծննդյան տարեթիվը և այլն,
  2. ծննդյան վկայականը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը, որ տրվում են մինչև 16 տարեկան անձանց։

Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաղաքացիություն». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]