Փհենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Փհենյան
평양 직할시, 平壤直轄市
Քաղաքի համայնապատկերը
ԵրկիրՀյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Ենթարկումմայրաքաղաք
Ներքին բաժանումՉունգույոկ, Mangyongdae District?, Songyo-guyok?, Pyongchon-guyok?, Tongdaewon-guyok?, Ryongsong-guyok?, Unjong-guyok?, Taesong-guyok?, Moranbong-guyok?, Sosong-guyok?, Potonggang-guyok?, Taedonggang-guyok?, Sadong-guyok?, Hyongjesan-guyok?, Sunan-guyok?, Samsok-guyok?, Sungho County?, Ryokpo-guyok?, Rangrang-guyok?, Kangnam County?, Chunghwa County?, Sangwon County? և Kangdong County?
Հիմնադրված էմ.թ.ա. 1122 թ.
Մակերես3,194 կմ²
ԲԾՄ27 մ
Բնակչություն3․255․388 մարդ (2008)
Խտություն1,019.22 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+8:30
Փհենյան (Հյուսիսային Կորեա)##
Փհենյան (Հյուսիսային Կորեա)

Փհենյան (կորեերեն՝ 평양, հանգըլ՝ 평양직할시, հանջա՝ 平壤直轄, Փյոնգ Յանգ), Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը։

Փհենյան համարվում է երկրի վարչական, մշակութային և պատմական կենտրոնը։ Քաղաքի անվանումը կորեերենից թարգմանաբար նշանակում է «լայնատարած երկիր» կամ «հարմարավետ տարածք»։

1946 թվականից վարչականորեն մտնում է Հյուսիսային Կորեայի Փհենան Նամդոյի մարզի մեջ, որի կազմում էլ ունի մայրաքաղաքային ինքնավարություն և քաղաքային անմիջական ենթակայություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Տեդոնգան գետի ափին՝ գետի և Դեղին ծովի միախառնման տեղում։

Ըստ Հյուսիսային Կորեայի վարչա-տարածքային բաժանման, Փհենյանը հանդես է գալիս որպես առանձին տարածքային միավոր՝ մարզի կարգավիճակով։

Փհենյան քաղաքի և հարակից արվարձանների միացյալ բնակչությունը գերազանցում է 4 մլն մարդը։ Բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում են կորեացիները։ Բնակչության հիմնական լեզուն համարվում է կորեերենը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման մուսսոնային է, անձրևառատ։ Թեև Կորեական թերակղզին գտնվում է ցածր լայնություններում և երեք կողմերից շրջապատված է ծովային ավազաններով, այնուհանդերձ նրա կլիման ավելի խիստ է՝ մի շարք այլ պետությունների համեմատությամբ, որոնք գտնվում են նույն աշխարհագրական լայնություններում։

Ձմռան ամիսներին սառը օդի հզոր հոսքեր անցնում են Անդրբայկալով և Մոնղոլիայով՝ Կորեական թերակղզի բերելով չոր օդային զանգվածներ, որի արդյունքում էլ ձևավորվում է քաղաքի խոնավ կլիման։

Ամառային կլիման ձևավորվում է օվկիանոսային տաք և սառը ծովային հոսանքների ազդեցությամբ։ Ամառային երեք ամիսներին տեղումների քանակը կազմում է 50-60 % (933 մմ)։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10,6 °C: Տարվա ամենացուրտ եղանակը հունվարն է (-6 °C), իսկ ամենատաքը՝ օգոստոսը +25 °C:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համեմատ Փհենյանի կլիման ավելի զով է, իսկ տեղումները՝ ավելի քիչ։

Փհենյան (1971-2000) Extremes (1907 - 1993)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.0
(51.8)
15.5
(59.9)
22.5
(72.5)
29.3
(84.7)
35.2
(95.4)
37.1
(98.8)
37.2
(99)
36.7
(98.1)
34.6
(94.3)
28.3
(82.9)
22.6
(72.7)
13.0
(55.4)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) −0.8
(30.6)
2.4
(36.3)
8.9
(48)
17.1
(62.8)
22.6
(72.7)
26.7
(80.1)
28.6
(83.5)
28.9
(84)
24.7
(76.5)
18.2
(64.8)
9.4
(48.9)
1.7
(35.1)
15.7
(60.3)
Միջին օրական °C (°F) −5.8
(21.6)
−2.7
(27.1)
3.6
(38.5)
11.0
(51.8)
16.8
(62.2)
21.6
(70.9)
24.7
(76.5)
24.7
(76.5)
19.5
(67.1)
12.5
(54.5)
4.6
(40.3)
−2.8
(27)
10.7
(51.3)
Միջին ցածր °C (°F) −10.7
(12.7)
−7.8
(18)
−1.8
(28.8)
4.9
(40.8)
10.9
(51.6)
16.5
(61.7)
20.7
(69.3)
20.5
(68.9)
14.3
(57.7)
6.7
(44.1)
−0.3
(31.5)
−7.2
(19)
5.6
(42.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −28.5
(−19.3)
−23.4
(−10.1)
−18.8
(−1.8)
−4.5
(23.9)
1.4
(34.5)
7.0
(44.6)
12.3
(54.1)
12.3
(54.1)
2.7
(36.9)
−6.6
(20.1)
−19.9
(−3.8)
−30.2
(−22.4)
−30.2
(−22.4)
Տեղումներ մմ (դյույմ) 12.2
(0.48)
11.0
(0.433)
24.7
(0.972)
49.9
(1.965)
72.2
(2.843)
90.3
(3.555)
275.2
(10.835)
212.8
(8.378)
100.2
(3.945)
39.9
(1.571)
34.9
(1.374)
16.5
(0.65)
939.8
(37)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 5.2 4.2 5.1 6.7 8.1 8.7 14.4 11.0 7.2 6.1 7.3 5.9 89.9
Աղբյուր #1: World Meteorological Organization[1]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst[2]

Դիվանագիտական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Փհենյան քաղաքը ունի 10 քույր քաղաքներ, որոնք բացառությամբ Մոսկվայի և Ջորջթաունի ասիական քաղաքներ են։


Քաղաքի համայնապատկերը
Քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Weather Information Service - Pyongyang». WMO. Վերցված է 2011 թ․ հուլիս-ին.
  2. «Pyongyang extreme values» (PDF). DWD. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  3. https://web.archive.org/web/20010919131236/http://www.kcna.co.jp/item/2000/200001/news01/06.htm#3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://books.google.com/books?id=a46gFDWr3aMC&pg=PA196
  5. http://en.people.cn/90001/90776/90883/6656320.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհենյան» հոդվածին։