Չիանգմայ (Թաիլանդ)
Բնակավայր | ||
---|---|---|
Չիանգմայ | ||
թաի.՝ เทศบาลนครเชียงใหม่ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 13-րդ դար թ. | |
Մակերես | 40,00 կմ² | |
ԲԾՄ | 310 մետր | |
Բնակչություն | 132 634 մարդ (դեկտեմբերի 31, 2014)[1] | |
Ժամային գոտի | UTC+7 | |
Հեռախոսային կոդ | 53 և 52 | |
Փոստային ինդեքսներ | 50000, 50200, 50100 և 50300 | |
Պաշտոնական կայք | cmcity.go.th | |
| ||
Չիանգմայ (թաի.՝ เชียงใหม่, նաև Չիանգ-Մայ, Չենգ-Մայ, Չանգ Մայ), Թաիլանդի հյուսիսում գտնվող քաղաք, նույնանուն գավառի մայրաքաղաք[2]: Կոորդինատներ. 18°47′20″ հս․ լ. 98°59′00″ ավ. ե.HGЯO: Գտնվում է Բանգկոկից 700 կիլոմետր հեռավորության վրա, լեռնային Մենամ-Չաո-Պրայա գետի Պինգ Վտակի մոտ: Քաղաքից 90 մետր դեպի հյուսիս գտնվում է Թայլանդի ամենաբարձր կետը` Դոինտհանոն : Քաղաքի մոտակայքում է գտնվում Դոյսուտհեպ-Դոյպույի ազգային պարկի մաս Դոյսուտհեպ սարը: Չիանգմայը համարվում է երկրի հին մշակութային և տուրիզմի խոշոր կենտրոն: Քաղաքում է գործում թայլանդական խոշոր հաստատություններից Չիանգմայի համալսարանը, որի ուսանողական թաղամասը զբաղեցնում է քաղաքի գրեթե մեկ չորրորդը: Այստեղ է նաև գտնվում Հեռավոր Արևելքի Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային կենտրոններից մեկը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրել է 1292 թվականին իշխան (հետո արքա) Մենգրայը[3]: Քաղաքի անվանումը նշանակում է «նոր ամրոց», քանի որ մոնյան Հարիպունջայմ թագավորությանը հաղթելուց հետո Մենգրայը Լանատհայի թագավորական մայրաքաղաքը տեղափոխվեց Չիանգրայ: Մենգրայ արքան Բիրմայի ներխուժումից խուսափելու համար քաղաքի շուրջը պարիսպ կառուցեց: 1556 թվականին քաղաքը շրջապատվեց բիրմացիներով, նրանց պարբերական տիրապետությունը շարունակվեց ընդհուպ մինչև 1774 թվականը: 1774 թվականին, երբ Տակիսին արքան հետ այն գրավեց բիրմցիներից, Չիանգմայը մտավ Սիամայի կազմի մեջ: Հետագայում քաղաքը սկսեց աճել և մայրաքաղաքից հետո երկրում դարձավ երկրորդ նշանակալի քաղաքը:
Կրոնական կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիանգմայն ունի մոտ 300 բուդդայական վանք (վանական համալիր), որոնցից կարող ենք առանձնացնել հետևյալները.
- Դոյլ Սուտհել Պրահատի վանական համալիր. քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած բլուրի վրա գտնվող վանք: Այն կառուցվել է 1383 թվականին, ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա Դոյսուտխեպ սարի գագաթին: Փղի մեջքին դրեցին բուդդայական սրբապատկերներ և հենց այդ վայրում փիղը սկսեց փող փչել ու շրջաններ անել: Հենց դա եղավ վանքի կառուցվան վայրը:
- Չիանգ Ման վանք. Մենգրեմ արքայի կողմից հիմնված ամենահին վանքն է: Վանքում են պահվում նեֆրիտյան Բուդդայի և բյուրեղապակյա Բուդդայի սրբապատկերները:
- Պհրա Սինգհ վանք. գտնվում է քաղաքի ներսում պարիսպների մեջ: Կառուցվել է 1345 թվականին հյուսիսթայլանդական դասական ոճով: Իր մեջ ունի Պհրա Սինգհ Բուդդայի թանկարժեք արձանը: Վանական համալիրի մեջ է մտնում նաև Վիհան Լայ Կհանը:
- Չեդի Լուանգ վանք. հիմնադրվել է 1401 թվականին, եկեղեցում զբաղեցնում է հայտնի աստիճան, մասամբ վնասվել է XVI դարի եկրաշարժից:
- Չեդ Յոտ վանք. հիմնադրվել է 1455 թվականին, գտնվում է քաղաքի ծայրամասում: 1977 թվականին ծառայել է որպես բուդդիստների համաշխարհային կոնգրեսի նստավայր:
- Վիանգ Կումկամ. գտնվում է Սիանգ-Մայի ծայրամասում` հին քաղաքի ավերակներում: Չիանգմայի հիմնադրումից հետո շուրջ 10 տարի այն եղել է Մենգրայ թագավորի նստավայրը: Այս տարածքում այժմ կան շատ ավերված վանքեր:
- ՈՒ-Մոնգ վանք. քաղաքի արևմուտքում` համալսարանին մոտ գտնվող անտառային և քարանձավային վանք :
- Սուան Դոկ վանք. XIV դարի վանք, գտնվում է քաղաքային պարիսպից արևմուտք: Վանքի անվանումը նշանակում է «ծաղիկների դաշտ»: Այնտեղ շատ աստիճաններ կան: Վանական համալիրի մեջ է մտնում համալսարանական թաղամաս Մախա Չուլալոնգկորը:
- Սրի Սուպխանի վանք. արծաթագույն վանք, որը կառուցված է այն շրջանում, որտեղ ժամանակին ապրել են արծաթից իրեր պատրաստող արհեստավորներ:
Մշակույթ և տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիանգմայում կան ոչ շատ թանկ հոսթելներ և հյուրատներ, որտեղ հնարավոր է անցկացնել ինչպես մի քանի օր, այնպես էլ մի քանի ամիս: Քաղաքում կան բազմաթիվ մասնավոր տուրիստական գործակալություններ, տարբեր սրճարաններ և ռեստորաններ (այստեղ ներկայացված է ոչ միայն թայլանդական ավանդական խոհանոցը, այլև շատ երկրների խոհանոցներ), սպա-սրահներ, ժամանակակից առևտրական կենտրոններ և ավանդական գիշերային շուկաներ: Բազմաթիվ տուրիստական ուղեկցողներ խորհուրդ են տալիս քաղաքի հին հատվածը այցելել ոտքով, օգտագործելով ոտքով երթուղիների քարտեզներ, իսկ քաղաքի շրջակայքը` հեծանվով: Հայտնի տուրիստական այցելությունների վայր են համարվում նաև խոհարարական դպրոցները, որոնք առաջարկում են թայլանդական խոհանոցի երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ: Քաղաքում բաց են նաև պատմական և գեղարվեստական թանգարններ, ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, երկրի հյուսիսային մասի անտառային ազգերի կյանքի ցուցադրություններ: Քաղաքի շրջակայքը հարուստ է կաղնու, շագանակենու, կղբու մշտադալար անտառների արգելոցներով, բարձրադիր ջրվեժներով, հանքային տաք աղբյուրներով, ինչպես նաև կենդանական աշխարհով: Քաղաքի ծայրամասից 200 ակր հողատարածքում տեղակայված է կենդանաբանական այգի, որտեղ կա շուրջ 7000 կեդանատեսակ, որոնցից գլխավորը պանդան է:
Քաղաքում անց են կացվում մի քանի մշտական փառատոններ, ներառյալ.
- «Լոի Կրաթոնգ» (Loi Krathong), որը կազմակերպվում է նոյեմբերին` կիսալուսնի ժամանակ: Յուրաքանչյուր տարի 1000 մարդ դեպի ջուր է ուղարկում բանանի տերևներից, լույսերից և ծաղիկներից պատրաստված փոքրիկ նավակներ, որպես հարգանքի մատուցում Ջրերի Աստծուն:
- «Սոնկրան» (Songkran), որը կազմակերպվում է ապրիլի կեսերին` թայլանդական Ամանորի ժամանակ: Փառատոնը բնութագրվում է շատ կրոնական և ավանդական զվարճանքներով, ինչպես նաև համընդհանուր ջրօծմամաբ:
- Ծաղկի փառատոն, որը եռօրյա փառատոն է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի փետրվարի առաջին հանգստյան օրերին: Փառատոնի ժամանակ կազմակերպվում են շքերթներ, ավանդական պարեր, գեղեցկության մրցույթներ:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական քաղաքային տրանսպորտը սոնգտեոն է, որը ծածկ ունեցող փոքրիկ մարդատար ամտոմեքենա է և քաղաքի շրջաններին համապատասխան տարբեր գունավորումներ ունի: Օրինակ քաղաքի կենտրոնի ավտոմեքենաները կարմիր գույն ունեն, քաղաքի հյուսիսինը` դեղին, քաղաքի հարավինը` կապույտ, քաղաքի հյուսիսարևելյան մասինը` կանաչ, քաղաքի արևելքինը` սպիտակ: Դրանք ունեն սեփական հաստատված երթուղիներ, որոնք ուեն օրենքով հաստատված գներ: Քաղաքում տարածված են երեքակնանի մոտոցիկլները (տուկ-տուկիները), մինչև օրս կարող ենք հանդիպել հեծանվային տրանսպորտի միջոցներին, ինչպես նաև ժամանակակից չափանիշների տաքսիների, որոնց վճարի չափը որոշվում է հաշվիչով:
Միջքաղաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիանգմայը Թայլանդի այլ քաղաքների հետ կապ է հաստատում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով: Տրանսպորտի ավելի հայտնի և հասանելի ձևերը ավտոբուսներն են, որոնք Չիանգմայից տանում են ինչպես Բանգկոկ (10-12 ժամ), այնպես էլ քաղաքի մյուս մասերը: Չիանգմայում կա նաև երկաթգծային կայարան, որը Բանգկոկից օրական ընդունում է 14 գնացք:
Ավիահաղորդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքից ոչ հեռու գտնվում է Չիանգմայի միջազգային օդանավակայանը, որն իրականացնում է ինչպես ներերկրային այնպես էլ միջերկրային թռիչքներ:
Արդյունաբերություն և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հայտնի է իր ծառերի գեղեցիկ փորագրություններով: Չիանգմայում արտադրվում են նաև ավանդական թղթե անձրևանոցներ, արծաթից պատրաստված իրեր: Չիանգմայը նաև հայտնի է գորգերի արտադրությամբ: Համարվում է փայտամթերքների արտադրման կենտրոն: Չիանգմայում կա նաև սննդահամի, ծխախոտի արդյունաբերություն և ավանադական արհեստագործական արտադրություն:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիա Ուոդզու, Ճապոնիա
Ճապոնիա Սայտամա, Ճապոնիա
Չինաստան Կունմին, Չինաստան
Չինաստան Հարբին, Չինաստան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չիանգմայ (Թաիլանդ) կատեգորիայում։ |
|