Jump to content

Մոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոն երիտասարդ կանայք (Մյանմա)

Մոներ (մոներեն՝ မန်, բիրմաներեն՝ မွန်လူမျိုး‌), տալաիններ, ժողովուրդ։ Բնակվում են Մյանմայի հարավում (մոտ 1,1 միլիոն, 2018), Թաիլանդի հարավ-արևմուտքում (մոտ 200 հազար, 2018) և փոքր քանակությամբ՝ Լաոսում (մոտ 1000)։ Լեզուն պատկանում է մոն-քրմեր լեզուներին։ Ունեն գիր, որ ստեղծվել է VI դ։ Դավանում են բուդդայականություն։ Մոները մշակութային խոշոր ազդեցություն են թողել մ․ թ․ I հազարամյակում հյուսիսից իրենց երկիրը ներխուժած բիրմացիների վրա։ Հիմնական զբաղմունքը բրնձի մշակությունն է, զարգացած են արհեստները (բրուտագործություն և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 701
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոներ» հոդվածին։