Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Վարդանանց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի | |
---|---|
Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1994 |
Կառուցման ավարտ | 1998 |
Holy Martyrs Vardanants Church Վիքիպահեստում |
Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցման հովանավորներն են ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները։ Եկեղեցին օծվել է 1998 թվականին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։
Եկեղեցու շուրջ աստիճանաբար ձևավորվել է համայնք` կազմված այն զոհված ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Սուրբ Վարդանանց և Սուրբ Սարգիս Զորավարի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
-
Եկեղեցին Փառքի պանթեոնի ֆոնին
-
Հատված Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցուց
-
Փորագրություն Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու պատին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի կատեգորիայում։ |