Գրիգոր XVI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր XVI
Gregorius PP. XVI
Դրոշ
Դրոշ
Հռոմի պապ
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն (Մաուրո) Բարտոլոմեո Ալբերտո Կապելարի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
(Mauro) Bartolomeo Alberto Cappellari
Ծնունդ սեպտեմբերի 18, 1765(1765-09-18)[1][2][3][…]
Բելունո, Վենետիկի հանրապետություն
Մահ հունիսի 1, 1846(1846-06-01)[2][3] (80 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[4]
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
 
Ստորագրություն Изображение автографа
|

Գրիգոր XVI (լատին․՝ Gregorius PP. XVI, աշխարհիկ անունը՝ Բարտոլոմեո Ալբերտո Կապելարի, իտալ.՝ Bartolomeo Alberto Cappellari, սեպտեմբերի 18, 1765(1765-09-18)[1][2][3][…], Բելունո, Վենետիկի հանրապետություն - հունիսի 1, 1846(1846-06-01)[2][3], Հռոմ, Պապական մարզ[4]), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 1831 թվականի փետրվարի 2-ից մինչ 1846 թվականի հունիսի 1-ը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապելարին ծնվել է 1765 թվականի սեպտեմբերի 18-ին իրավաբանի ընտանիքում։ 18 տարեկանում ստացել է կամալդուլների ճգնավորի շքանշան[5]։ 1799 թվականին նա հրատարակել է «Սուրբ Աթոռի Տրիումֆ» ժողովածուն[6], ուղղված իտալացի յանսենիստներին, որը մի քանի անգամ վերահրատարակվել է Իտալիայում և մի շարք եվրոպական երկրներում։ 1800 թվականին Կապելարին դարձավ Կաթոլիկ կրոնի ակադեմիայի անդամ, որը հիմնադրել էր Պիեմ VII (1800-1823)[7]: 1805 թվականին եղել է Հռոմի Սուրբ Գրիգոր վանքի վանահայր։ Երբ Ֆրանսիայի կայսր Նապոլեոնը գրավեց Հռոմը և 1809 թվականին վտարեց այնտեղից Պիյա VII, Կապելարին փախչեց Մուրանո։ Այնտեղից նա մի խումբ վանականների հետ Նապոլեոնի վերջնական պարտությունից հետո տեղափոխվում է Պադովա։ Պապական ինքնիշխանության վերականգնումից հետո Կապելարին վերադարձավ Հռոմ, որպեսզի զբաղեցնի առաջնորդական տեղապահի դիրքը Հռոմում։ Այնուհետև նա աշխատել է որպես հավատի քարոզչության միաբանության խորհրդատու[7], որը կազմակերպում էր ամբողջ միսիոներական աշխատանքը իսպանական կայսրությունից դուրս, այդ թվում՝ Եվրոպայի ոչ կաթոլիկ երկրներում։

Կարդինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր XVI պատկերը մետաղադրամի վրա

1825 թվականի մարտի 21-ին Կապելարին ընդունեց Կարդինալի գլխարկը[8]։ Նա հայ կաթոլիկների անունից բանակցություններ էր վարում Օսմանյան կայսրության հետ խաղաղության մասին, հասարակայնորեն դատապարտում էր լեհ հեղափոխականներին, ովքեր աշխատում էին քայքայել Ֆրանսիայում Նիկոլայ I կաթոլիկ միապետականներին սատարելու ջանքերը։

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականի փետրվարի 2-ին Կապելարիի 50 օր տևած ժողովից հետո անսպասելի ընտրվում է նրա իրավահաջորդ Պիոս VIII (1829-1830). Նա ընտրվեց քանի որ պապական աթոռի հիմնական թեկնածուն Ջակոմո Ջուստինյանին վտարվել էր Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII կողմից, և ևս երկու թեկնածու՝ Էմանուելե դե Գրիգորոն և Բարտոլոմեո Պական չհաշտվեցին միմյանց հետ։ Այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար թեկնածուները դիմեցին Կապելարիին, և նա ստացավ քվեարկության 83 ձայն իր օգտին։ Ընտրությունների ժամանակ կարդինալ Կապելարին դեռ եպիսկոպոս չէր, դա վերջին նման դեպքն էր պատմության մեջ[7]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1846 թվականի մայիսի 20-ին պապը իրեն վատ զգաց։ Մի քանի օր անց նա հիվանդացավ։ Սկզբում թվում էր, որ կյանքին ոչինչ չէր սպառնում, սակայն մայիսի 31-ին նրա վիճակը կտրուկ վատացավ, և հունիսի 1-ին նա մահացավ[9]։ Նա թաղված է Սուրբ Պետրոսի տաճարում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Григорий, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Григорий (римские папы) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Cappellari, Bartholomäus Albert (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 2. — S. 275.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 4,3 Union List of Artist Names — 2015.
  5. Richard P. McBrien, Lives of the Popes, (HarperCollins, 2000), 336.
  6. Richard P. McBrien, Lives of the Popes, 337.
  7. 7,0 7,1 7,2 John-Peter Pham, Heirs of the Fisherman, 322.
  8. Richard P. McBrien, Lives of the Popes, 335.
  9. «Pope Gregory XVI». Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. 1913.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր XVI» հոդվածին։