Մուրանո
Մուրանո կղզու տեղադիրքը Վենետիկյան ծովածոցում
| ||
Տեղագրություն | Leguna Veneta.png | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Վենետիկ (գավառ) | |
Ջրատարածություն | Վենետիկի ծովածոց | |
Մակերես | 1,17 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 4 մ | |
Բնակչություն (2014[1]) | 4616 մարդ | |
![]() ![]() | ||
![]() |
Մուրանո (իտալ.՝ Murano, լատ.՝ Amurianum բառից), Վենետիկի ծովածոցի ամենամեծ կղզիներից մեկը։ Հռչակված է այստեղ արտադրվող ապակով՝ վենետիկյան մուրանոյի ապակով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրանո կղզին գտնվում է Վենետիկի ծովածոցում։ Այն Վենետիկ քաղաքից գտնվում է հյուսիս-արևելք ուղղության վրա։ Բաղկացած է թվով 7 փոքրիկ կղզիներից, որոնք միմյանցից բաժանվում են ջրանցքներով[2]։ Ընդհանուր տարածքը կազմում է 1,17 կմ2:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին բնակավայրերը կղզում ի հայտ են եկել մեր թվարկության V-VII դարերում[3]։ Մուրանոյի ծաղկումը տեղի ունեցավ 1291 թվականին, երբ որոշում ընդունվեց այնտեղ տեղափոխել վենետիկյան ապակեգործական արհեստանոցները, քանի որ ապակու արտադրությունը հույժ վտանգավոր էր քաղաքի փայտյա շինությունների համար[3][4]։ Այդ պահից սկսած ապակեգործությունը դարձավ կղզու անբաժան մասը և պատմությունը։
XVIII դարում Մուրանոն, որին հաճախ անվանում են «Վենետիկի մանրակերտ», դարձավ վենետիկյան պատրիկների ամենասիրած հանգստավայրը[2]։
Ներկա դրությամբ կղզին գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկներին։
Վարչական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրանոն Վենետիկի ինքնակառավարվող կոմունաներից մեկն է համարվում[5]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու բնակչությունը ժողովրդագրական պիկին հասել է XVI դարում, երբ այն հասավ 30 000 մարդու[3]։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմում է 4616 մարդ։
Մուրանոյի ապակու թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրանոյի ապակու թանգարան (իտալերեն, Museo del vetro), թանգարան ապակու արտադրության պատմության մասին, ինչպես նաև արտադրությունը մուրանյան ապակու, որը գտնվում է Մուրանո կղզում, Վենետիկի հյուսիսում։
Թանգարանը գտնվում է Պալացցո Հուստինիանոսի պալատում, որը երկար ժամանակ եղել է Տորսելլա եպիսկոպոսի նստավայրը։ Սկզբնապես պալատը կառուցվել է գոթական ոճով ինչպես Պատրիցիայն պալատը։ 1659 թվականին շենքը դարձավ Մարկո Հուստինիանոս եպիսկոպոսի նստավայրը, ով հետագայում գնել է պալատ և նվիրել Տորչելլոյի թեմին։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու հիմնական տեսարժան վայրերն են.
- Մուրանոյի ապակու գործարան, 1861 թվական
- Սանտի Մարիա է Դոնատո տաճար XII դար
- Սանտա Մարիա դելի Անջելինի եկեղեցի
- Սան Պիետրո Մարտիրե եկեղեցի
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Всеволожская С.Н. Венеция. — Ленинград: Искусство, 1970. — 222 с.
- Качалов Н.Н. Стекло. — Москва: Издательство Академии наук СССР, 1959. — С. 98—128. — 465 с.
- Красильникова Е.Н. Венеция. — Москва: Вече, 2003. — С. 164-171. — 208 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Venice, the tourist maze, p. 171, Robert Charles Davis, Garry Marvin, 2004
- ↑ 2,0 2,1 Treccani
- ↑ 3,0 3,1 3,2 Britannica
- ↑ Красильникова, 2003, էջ 165
- ↑ «Città di Venezia. Suddivisioni amministrative»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին։ Վերցված է 2016-11-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Статья в Итальянской энциклопедии» (իտալերեն)։ Վերցված է 2016-01-12
- «Сайт музея муранского стекла» (անգլերեն)։ Վերցված է 2016-01-12
- «Murano, l'isola del vetro» (իտալերեն)։ Վերցված է 2016-01-12
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուրանո կատեգորիայում։ |