«Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
պետք է ջնջել նոր տարբերակը
Տող 1. Տող 1.
{{Ձուլել|Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի}}
{{արագ|}}
'''Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան)''', ամենայն հայոց կաթողիկոս [[1858]]-[[1865]] թթ.: Հաջորդել է [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցուն]]: Ծնվել է [[1802]]-ին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում։ Մահացել է [[1865]] [[օգոստոսի 22]]-ին [[Վաղարշապատ]]ում և ամփոփվել է [[Սուրբ Գայանե վանք]]ի գավթում։
'''Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան)''', ամենայն հայոց կաթողիկոս [[1858]]-[[1865]] թթ.: Հաջորդել է [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցուն]]: Ծնվել է [[1802]]-ին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում։ Մահացել է [[1865]] [[օգոստոսի 22]]-ին [[Վաղարշապատ]]ում և ամփոփվել է [[Սուրբ Գայանե վանք]]ի գավթում։



17:34, 6 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան), ամենայն հայոց կաթողիկոս 1858-1865 թթ.: Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն: Ծնվել է 1802-ին Կոստանդնուպոլսում։ Մահացել է 1865 օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում։

Կենսագրություն

1826-ին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ 1838-ին օծվել է եպիսկոպոս։ 1844-ին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ 1845-ին վերաբացել է դեռևս 1845-ից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հինադրել նոր դպրոցներ։ 1855-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։ Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858-ի մայիսի 17-ին, օծվել 1859օգոստոսի 15-ին։ 1861-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սահմանադրությունը։Մատթեոս Ա Կոստանդուպոլսեցի ծնվել է 1802 թվականին Կոստանդուպոլսում, մահացել 1865 թվականի օգոստոսի 22–ին Վաղարշապատում: Ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում:

Պատմություն

Ներսես Աշտարակեցու մահից հետո Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է կաթողիկոս ընտրել արմտահայ եպիսկոպոսներից որևէ մեկին։ Առաջադրված երկու թեկնածուներից Ալեքսանդր II–ը 1858 թվականին Հայոց կաթողիկոս է հասատատում Մատթեոս արքեպիսկոպոսին, որը 1844-1848 թվականներին եղել էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը։ Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։

1861 թվականին հաստատում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահմանում ծխական ու թեմական դպրոցների ծրագրերն ու կանոնագրերը։ Մատթեոս Ա–ն փորձում է ընդլայնել Հայոց կաթողիկոսի իրավասությունները։ Այդ նպատակով նա կազմում է Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և ուղարկում կառավարության հաստատմանը։ Սակայն կանոնադրության հաստատման պատասխանը այդպես էլ չի ստանում։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն իր ժամանակի նշանավոր աստվածաբաններից էր, ուներ բեղմնավոր գրիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որտեղ քննադատում է բողոքականներին և կաթոլիկներին։


Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդուպոլսեցի Քերեստեճյանը։