Կարմիր սարսափ
ԽՍՀՄ պատմության հետ կապված թեմաներ |
ԽՍՀՄ պատմություն |
---|
Կարմիր սարսափ (անգլ.՝ Red Scare), հասարակության կամ պետության կողմից կոմունիզմի, անարխիզմի կամ ձախակողմյան այլ քարոզչության հավանական վերելքի պայմաններում համատարած վախի խթանում[1]։ Հաճախ բնութագրվում է որպես քաղաքական քարոզչություն։ Տերմինն առավել հաճախ օգտագործվում է Միացյալ Նահանգների պատմության երկու ժամանակաշրջանների համար, որոնք հիշատակվում են այս անունով։ Առաջին Կարմիր սարսափն առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և պտտվում էր ամերիկյան բանվորական շարժման, անարխիստական հեղափոխության և քաղաքական արմատականության սպառնալիքի շուրջ։ Երկրորդ Կարմիր սարսափն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ ազգային կամ արտասահմանյան կոմունիստները լրտեսություն էին անում կամ կազմաքանդում ամերիկյան հասարակությունը և դաշնային կառավարությունը։ Անունը կապված է կարմիր դրոշի հետ՝ որպես կոմունիզմի ընդհանուր խորհրդանիշ։
Առաջին Կարմիր սարսափ (1917-1920)
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Կարմիր սարսափը սկսվել է 1917 թվականի ռուսական հեղափոխության և հետագա կոմունիստական հեղափոխությունների հետ ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։ Միացյալ Նահանգներում Առաջին համաշխարհային պատերազմի տարիները խիստ հայրենասիրական էին. անարխիստական և ձախակողմյան սոցիալական աժիոտաժը սրել էր ազգային, սոցիալական և քաղաքական լարվածությունը։ Քաղաքագետ և ԱՄՆ կոմունիստական կուսակցության նախկին անդամ Մյուրեյ Բ. Լևինը գրել է, որ Կարմիր սարսափը «համաժողովրդական հակաարմատական հիստերիա է, որը հրահրվել է աճող վախի և անհանգստության պատճառով, որ Ամերիկայում բոլշևիկյան հեղափոխությունը մոտ է, հեղափոխություն, որը կփոխի եկեղեցին, տունը, ամուսնությունը, բարեկրթությունը և ամերիկյան ապրելակերպը»[2]։
Լրատվամիջոցների միջոցով նման մտավախությունները սրվել են, քանի որ կողմնորոշում էին դեպի հակաօտար տրամադրություններ՝ կապված եվրոպացի վերջին ներգաղթյալների աշխույժ բանավեճի հետ՝ անարխիստական տարբեր ձևերի վերաբերյալ՝ որպես համատարած աղքատության հնարավոր լուծումներ։ Աշխարհի արդյունաբերական բանվորներ (Industrial Workers of the World - IWW) միջազգային արհմիությունը, որը նաև հայտնի է որպես Wobblies, աջակցեց մի քանի աշխատավորական գործադուլների 1916 և 1917 թվականներին։ Այս գործադուլները ընդգրկեցին արդյունաբերության մի շարք ոլորտներ, ներառյալ պողպատի մշակումը, նավաշինությունը, ածխի արդյունահանումը, պղնձի արդյունահանումը և այլ ոլորտներ, որոնք անհրաժեշտ են պատերազմի ժամանակ անհրաժեշտ կարիքների համար։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919 թվականին գործադուլների թիվը հասավ ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 3600 առանձին գործադուլներ բանվորների լայն շրջանում, օրինակ. պողպատե աշխատողներ, երկաթուղային խանութների աշխատողներ և Բոստոնի ոստիկանական բաժանմունք[3]։
Մամուլում աշխատողների այս գործադուլները ներկայացրեցին որպես «արմատական սպառնալիքներ ամերիկյան հասարակությանը»՝ ոգեշնչված «ձախ, օտարերկրյա գործակալների սադրիչներից»։ IWW-ն և աշխատողներին համակրող անձինք պնդում էին, որ մամուլը «խեղաթյուրում է օրինական աշխատանքային գործադուլները» որպես «հանցագործություններ հասարակության դեմ», «դավադրություններ կառավարության դեմ» և «կոմունիզմ հաստատելու դավադրություններ»[4]։ Աշխատավորության հակառակորդները գործադուլները դիտարկում էին որպես IWW-ի արմատական, անարխիստական հիմքերի ընդլայնում, որը պնդում է, որ բոլոր աշխատողները պետք է միավորվեն որպես սոցիալական դաս, և որ կապիտալիզմը և աշխատավարձի կապիտալիստական համակարգը պետք է վերացվի[5]։
1917 թվականին, որպես պատասխան Առաջին համաշխարհային պատերազմին, Կոնգրեսն ընդունեց 1917 թվականի լրտեսական ակտը՝ կանխելու ազգային պաշտպանությանն առնչվող ցանկացած տեղեկատվության օգտագործումը Միացյալ Նահանգներին վնասելու կամ նրա թշնամիներին օգնելու համար։ Վիլսոնի վարչակազմն օգտագործեց այս ակտը, որպեսզի «դավաճանություն հրահրող» ցանկացած ենթատեքստով նյութ դարձնի «փոստով ուղարկելու ոչ ենթակա»։ Լրտեսական դեպքերի և այն ժամանակվա փոստատար գեներալ Ալբերտ Ս. Բուրլեսոնի պատճառով 74 առանձին թերթեր չէին ուղարկվում փոստով[6]։
1919 թվականի ապրիլին ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են դավադրությունների շարք. փոստային առաքմամբ 36 ռումբ էր ուղարկվել ԱՄՆ քաղաքական և տնտեսական կառույցի նշանավոր գործիչներին` Ջ. Պ. Մորգան կրտսերին, Ջոն Դ. Ռոքֆելլերին, Գերագույն դատարանի դատավոր Օլիվեր Ուենդել Հոլմսին, ԱՄՆ գլխավոր դատախազ Ալեքսանդր Միտչել Փալմերին և ներգաղթի ծառայության պաշտոնյաներին։
Փալմերյան ռեյդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի հունիսի 2-ին ութ քաղաքներում միաժամանակ ութ ռումբ էր պայթել։ Թիրախներից մեկն էլ Վաշինգտոնում ԱՄՆ գլխավոր դատախազ Փալմերի տունն էր, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել էր ռմբակոծողը, որը իտալա-ամերիկացի արմատական էր Ֆիլադելֆիայից (Փենսիլվանիա)։ Այնուհետև Փալմերը հրամայեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը ձեռնարկել ռեյդեր, որոնք պատմության մեջ հայտնի են որպես «Փալմերյան ռեյդեր» (1919-1921)[7][8]։ Նա 249 ռուս ներգաղթյալներին արտաքսեց «խորհրդային տապան», օգնեց ստեղծել Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և դաշնային գործակալների միջոցով բանտարկեց ավելի քան 5000 քաղաքացու և խուզարկեց տները՝ չհարգելով նրանց սահմանադրական իրավունքները[9]։
Այնուամենայնիվ, 1918 թվականին, ռմբակոծություններից առաջ, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ճնշում էր գործադրել Կոնգրեսի վրա՝ օրենսդրորեն ընդունելու 1918 թվականի հակաանարխիստական ապստամբության օրենքը՝ պաշտպանելու պատերազմի ժամանակների բարոյականությունը՝ քաղաքականապես անցանկալի մարդկանց արտաքսելու միջոցով։ Ըստ իրավագիտության պրոֆեսոր Դեյվիդ Դ. Քոուլի` նախագահ Վիլսոնի «դաշնային կառավարությունը հետևողականորեն թիրախավորում էր օտարերկրյա արմատականներին՝ արտաքսելով նրանց... իրենց ելույթների կամ գաղափարների համար՝ քիչ ջանք գործադրելով ահաբեկիչներին գաղափարական այլախոհներից տարբերակելու համար»[7]։ Նախագահ Վիլսոնը օգտագործեց 1918 թվականի Խռովության մասին օրենքը, որպեսզի սահմանափակի խոսքի ազատությունը՝ քրեականացնելով Միացյալ Նահանգների կառավարության շահերին հակասող համարվող խոսքը[10]։
Սկզբում մամուլը գովաբանում էր փալմերյան միջոցառումները. The Washington Post թերթը գրել է. «Ազատության խախտման շուրջ բծախնդրության վրա վատնելու ժամանակ չկա», իսկ The New York Times թերթը գրել է, որ ձերբակալվածներին հասցված վնասները «հուշանվերներ են այն նոր ագրեսիվ վերաբերմունքի, որը դաշնային գործակալները կիրառում են կարմիրների և կասկածյալ-կարմիրների դեմ»[11]։
Այնուամենայնիվ, Պալմերյան ռեյդերը քննադատվեցին որպես հակասահմանադրական` հանրությանը հայտնի տասներկու իրավաբանների կողմից, այդ թվում, ապագա Գերագույն դատարանի դատավոր Ֆելիքս Ֆրանկֆուրթերի, ով հրապարակեց «Զեկույց Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության անօրինական պրակտիկայի մասին»՝ փաստելով ԱՄՆ Սահմանադրության չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և ութերորդ փոփոխություններ համակարգված խախտումները Փալմերի կողմից արտոնված «ապօրինի գործողությունների» և «չհիմնավորված բռնության» միջոցով։
Պաշտպանվելով Փալմերը զգուշացրեց, որ 1920 թվականի մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, սկսվելու է ձախակողմյան հեղափոխություն։ Երբ դա տեղի չունեցավ, նա ծաղրի ենթարկվեց և մեծապես հեղինակազրկվեց։ Փալմերի նկատմամբ քննադատությունն ուժեղացավ այն փաստով, որ ձերբակալված և արտաքսված հազարավոր օտարերկրացիներից 600-ից քիչ տեղահանություններն էին հիմնավորվել ապացույցներով։ 1920 թվականի հուլիսին Փալմերի երբեմնի խոստումնալից Դեմոկրատական կուսակցության հայտը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ձախողվեց[12]։ 1920 թվականի սեպտեմբերի 16-ին Ուոլ Սթրիթը ռմբակոծվեց Federal Hall National Memorial-ի և JP Morgan բանկի մոտ։ Թեև և՛ անարխիստները, և՛ կոմունիստները կասկածվում էին որպես ռմբակոծության պատասխանատուներ, ի վերջո, ոչ մի անձի մեղադրանք չներկայացվեց ռմբակոծության համար, որի հետևանքով զոհվել էր 38 և վիրավորվել 141 մարդ[13]։
Քրեական սինդիկալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919-1920 թվականներին մի քանի նահանգներ ընդունեցին «քրեական սինդիկալիզմի» օրենքներ, որոնք արգելեցին բռնության քարոզչությունը սոցիալական փոփոխություններ իրականացնելու և ապահովելու համար։ Սահմանափակումները ներառում էին խոսքի ազատության սահմանափակումներ[14]։ Այս օրենքների ընդունումն իր հերթին առաջացրել էր մեղադրյալների նկատմամբ ոստիկանության ագրեսիվ պահածք` կոմունիստ կամ ձախակողմյան լինելու կասկածանքով նրանց բանտարկության և արտաքսման ժամանակ։ Անկախ գաղափարական աստիճանավորումից, Կարմիր Սարսափը չի տարբերակել կոմունիզմը, անարխիզմը, սոցիալիզմը կամ սոցիալ-դեմոկրատիան[15]։ Որոշ գաղափարախոսությունների դեմ այս ագրեսիվ ճնշումը հանգեցրեց շատ հնչեղ դատական գործերի՝ խոսքի ազատության վերաբերյալ բանավեճի շուրջ։ Շենկն ընդդեմ Միացյալ Նահանգների գործը, որում օգտագործված 1917 թվականի լրտեսության մասին օրենքը և 1918 թվականի ապստամբության մասին օրենքը որպես ակնհայտ և իրական վտանգի չափանիշ, ճանաչվել են սահմանադրական[10]։
Երկրորդ Կարմիր սարսափ (1947-1957)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ Կարմիր սարսափը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (1939-1945), և հայտնի է որպես «մաքարտիզմ»՝ իր ամենահայտնի փաստաբանի՝ սենատոր Ջոզեֆ Մակքարթիի անվամբ։ Մակքարթիզմը համընկել է կոմունիստական լրտեսության նկատմամբ աճող և տարածված վախի հետ, որը հետևանք էր Սառը պատերազմում աճող լարվածության՝ Արևելյան Եվրոպայի խորհրդային օկուպացիայի, Բեռլինի շրջափակման (1948-1949), Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտի, Խորհրդային միության օգտին ԱՄՆ մի քանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից լրտեսության խոստովանությունների և Կորեական պատերազմի բռնկման։
Հակակոմունիստական վախի ներքին պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ականների վերջի, 1950-ականների սկզբի իրադարձությունները՝ Էթել և Ջուլիուս Ռոզենբերգների դատավարությունը (1953), Ալջեր Հիսսի դատավարությունը, Երկաթե վարագույրը (1945-1992) Արևելյան Եվրոպայում և 1949 թվականին Խորհրդային Միության միջուկային զենքի առաջին փորձարկումը (RDS-1) - զարմացրեց ամերիկյան հանրությանը, ազդելով ԱՄՆ ազգային անվտանգության մասին տարածված կարծիքի վրա, որն իր հերթին կապված էր վախի հետ, որ Խորհրդային Միությունը միջուկային ռումբեր կնետի Միացյալ Նահանգների վրա, և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոմունիստական կուսակցությունից (CPUSA) վախի հետ։
Հակակոմունիզմը հենվել էր ԽՍՀՄ-ի և Չինաստանի պատմության և առօրյա կյանքի օրինակների վրա, որոնք ամերիկացիներին համար կոմունիզմի կործանարար դերի ապացույցներ էին։ Առանձնահատուկ շեշտադրում է արվել ստալինյան ռեպրեսիաների և Գուլագ հարկադիր աշխատանքի ճամբարների վրա։
Լրտեսության հետաքննումը Կանադայում սկսել է 1946 թվականի Կելլոկ-Տաշերոյի հանձնաժողովը (պաշտոնապես՝ Թագավորական հանձնաժողով` պետական պաշտոնյաների և այլ անձանց կողմից օտարերկրյա տերության գործակալներին վստահած հույժ գաղտնի և գաղտնի հաղորդակցությանն առընչվող փաստերն ու հանգամանքները հետաքննելու համար)[16] այն բանից հետո, երբ հեքսոգեն (RDX) պայթուցիկ նյութի, ռադարների և այլ զինատեսակների վերաբերյալ հույժ գաղտնի փաստաթղթերը ներքին լրտեսական օղակով փոխանցվել էին Խորհուրդներին[16]։
Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հանձնաժողովում CPUSA նախկին անդամները և ՆԿՎԴ հետախույզները՝ Էլիզաբեթ Բենթլին և Ուիթաքեր Չեմբերսը, վկայել են, որ խորհրդային լրտեսներն ու կոմունիստների համախոհները ներթափանցել են ԱՄՆ կառավարություն Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ընթացքում և հետո։ ԱՄՆ այլ քաղաքացի լրտեսները խոստովանել են իրենց լրտեսական գործողություններն այն իրավիճակներում, երբ նրանց հետապնդելու վաղեմության ժամկետը սպառվել էր։
Հակակոմունիստական վախը և վախը ամերիկացի դավաճաններից սրվել է 1949 թվականին՝ չինացի կոմունիստների կողմից, ովքեր հաղթել էին Չինաստանում Արևմուտքի կողմից հովանավորվող Գոմինդանի դեմ քաղաքացիական պատերազմում, ստեղծել էին կոմունիստական Չինաստանը, իսկ ավելի ուշ՝ ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեայի դեմ Կորեական պատերազմում չինական միջամտությամբ (1950-1953)։
Կարմիր սարսափի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից մի քանիսը պայմանավորված էին նաև ՀԴԲ տնօրեն Ջ. Էդգար Հուվերի և Կենտրոնական հետախուզական վարչության միջև իշխանության համար պայքարով։ Հուվերը օգնում էր ԿՀՎ անդամների «ձախ» պատմություն ունեցող որոշ անդամների հետաքննություններին, ինչպիսին է Քորդ Մեյերը[17]։ Այս հակամարտությունը, հավանաբար, պայմանավորված էր Հուվերի և Ուիլյամ Ջ. Դոնովանի միջև հակամարտությունով, որը սկսվել էր առաջին կարմիր սարսափի ժամանակ և հատկապես շարունակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դոնովանը ղեկավարում էր Ռազմավարական ծառայությունների գրասենյակը (ԿՀՎ-ի նախորդը)։ Նրանք տարբեր կարծիքներ ունեին Խորհրդային Միության հետ դաշինքի բնույթի, իրավասության շուրջ հակամարտությունների, անձի բախումների, Ռազմավարական ծառայությունների գրասենյակի կոմունիստների և հանցագործների որպես գործակալ վարձելու և այլնի վերաբերյալ[18]։
Պատմաբան Ռիչարդ Փաուերսն առանձնացնում է այդ ժամանակաշրջանում հակակոմունիզմի երկու հիմնական ձևեր՝ ազատական հակակոմունիզմ և հակադիվերսիոն հակակոմունիզմ։ Նա պնդում է, որ հակադիվերսիոնը բխում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ աջակողմյանների մեկուսացված ավանդույթից։ Լիբերալ հակակոմունիստները կարծում էին, որ քաղաքական երկխոսությունը բավական է կոմունիստների վտանգը կանխարգելելու համար, մինչդեռ հակադիվերսիոն հակակոմունիստները կարծում էին, որ կոմունիստները պետք է բացահայտվեն և պատժվեն[19]։ Երբեմն հակադիվերսիոն հակակոմունիստները մեղադրում էին լիբերալներին «նույնքան կործանարար» լինելու մեջ, որքան կոմունիստներն են՝ կրոնական արժեքների ենթադրյալ բացակայությամբ կամ «Նյու Դիլ» տնտեսական քաղաքականության մեջ ենթադրյալ «կարմիր ցանցի» ներթափանցմամբ[19]։
Ըստ դեմոկրատ սենատոր և պատմաբան Դանիել Մոյնիհանի՝ գոյություն ունեին սովետական լրտեսության բազմաթիվ ապացույցներ։ Օրինակ, «Վենոնա» նախագիծը բաղկացած էր «Ամերիկայում խորհրդային լրտեսական ցանցերի գործունեության անհերքելի ապացույցներից՝ իրենց անուններով, ամսաթվերով, վայրերով և գործերով»։ Այնուամենայնիվ, Մոյնիհանը պնդում էր, որ քանի որ ինչպես «Վենոնա» նախագծի աղբյուրները գաղտնի են պահվել այդքան երկար, «անգրագետ բանակները բախվել են գիշերը»։ Քանի որ ՄակՔարթին ծայրահեղական հայացքների կողմնակից էր, կոմունիստական դիվերսիայի քննարկումը հակահետախուզության փոխարեն վերածվեց քաղաքացիական իրավունքների հարցի[20]։ Այս պատմագիտական տեսակետը կիսում են պատմաբաններ Ջոն Էրլ Հայնիսը[21] և Ռոբերտ Լուիս Բենսոնը[22]։ Ըստ Մայնիհանի և Բենսոնի, թեև նախագահ Թրումենը ձևակերպել էր Թրումենի դոկտրինն ընդդեմ խորհրդային էքսպանսիայի, հնարավոր է, որ նա ամբողջությամբ տեղեկացված էլ չէր Վենոնայի գործունեության մասին, ինչը նրան անտեղյակ էր դարձնում լրտեսության ներքին չափերի մասին[23]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ականներին կոմունիզմը դարձել էր գրավիչ տնտեսական գաղափարախոսություն, հատկապես բանվորական առաջնորդների և մտավորականների շրջանում։ 1939 թվականին ԱՄՆ ԿԿ-ն (CPUSA) ուներ մոտ 50000 անդամ[24]։ 1940 թվականին՝ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, ԱՄՆ Կոնգրեսը սահմանեց օտարերկրացիների գրանցման մասին օրենք (Սմիթի ակտ, 18 USC § 2385), որով պահանջվում էր դաշնային գրանցում բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար։ Չնայած հիմնականում գործածվել է կոմունիստների դեմ, սակայն Սմիթի ակտը օգտագործվել է նաև աջակողմյան քաղաքական սպառնալիքների դեմ, ինչպիսիք են գերմանա-ամերիկյան միությունը[25] և ճապոնա-ամերիկյան բնակչության ռասայական խտրականությունը (միության գծիկով ամերիկացիներ)[26]։
1939 թվականին Հիտլերի և Ստալինի միջև չհարձակման համաձայնագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցությունը դրսևորել է հակապատերազմական դիրքորոշում և, հետևաբար, հանրության վերաբերմունքը նրանց նկատմամբ նախկինի համեմատ ավելի թշնամական էր դարձել, քանի որ ստացվում էր, որ նրանք համագործակցում են նացիստների հետ։ Այնուամենայնիվ, 1941 թվականին, Նացիստական Գերմանիայի Խորհրդային Միություն ներխուժումից հետո, ԱՄՆ ԿԿ պաշտոնական դիրքորոշումը դարձավ պատերազմամետ` ընդդիմանալով զենքի արդյունաբերության աշխատուժի գործադուլներին և աջակցելով առանցքի ուժերի դեմ ԱՄՆ-ի պատերազմին։ «Կոմունիզմը քսաներորդ դարի ամերիկանիզմ է» կարգախոսով նախագահ Էրլ Բրաուդերը գովազդում էր ԱՄՆ ԿԿ ինտեգրումը քաղաքական հիմնական հոսքին[27]։ Ի հակադրություն, տրոցկիստական սոցիալիստական բանվորական կուսակցությունը դեմ էր ԱՄՆ-ի մասնակցությանը պատերազմին և աջակցում էր աշխատանքային գործադուլներին, նույնիսկ ռազմական արդյունաբերության մեջ։ Այս պատճառով Ջեյմս Պ. Քենոնը և ԱՄՆ սոցիալիստական բանվորական կուսակցության (SWP) այլ ղեկավարներ դատապարտվեցին Սմիթի օրենքի համաձայն։
Լարվածության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականի մարտին Նախագահ Հարի Թրումանը ստորագրել է «Դաշնային աշխատակիցների հավատարմության ծրագիր» հրամանը[28], որով ստեղծում էր քաղաքական-հավատարմության վերանայման խորհուրդներ, որոնք որոշում էին դաշնային կառավարության աշխատակիցների «ամերիկանիզմը» և պահանջում, որ բոլոր դաշնային աշխատակիցները Միացյալ Նահանգների կառավարությանը հավատարմության երդում տան։ Այնուհետև նա առաջարկել էր աշխատանքից ազատել նրանց, ովքեր խոստովանել էին, որ լրտեսել են Խորհրդային Միության օգտին, ինչպես նաև նրանց, ովքեր կասկածվում էին «ոչ ամերիկյան» լինելու մեջ։ Սա հանգեցրեց ավելի քան 2,700 պաշտոնանկությունների և 12,000 հրաժարականների 1947 թվականից մինչև 1956 թվականների ընթացքում[29]։ Այն նաև ծառայել է որպես ձևանմուշ մի քանի նահանգային օրենսդիր մարմինների հավատարմության ակտերի համար, ինչպիսին է Կալիֆորնիայի «Լծակների ակտը» (Levering Act)[30]:
Թրումենի վարչակազմի օրոք է ստեղծվել Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործողությունների հանձնաժողովը՝ որպես պատասխան հանրապետականների կողմից Թրումենի վարչակազմում անհավատարմության մասին մեղադրանքներին[29]։ Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործողությունների հանձնաժողովը (HUAC) և սենատոր Ջոզեֆ Մակքարթիի (Հանրապետական Վիսկոնսի նահանգից) հանձնաժողովներն իրականացրել են «ամերիկյան կոմունիստների» (փաստացի և ենթադրյալ) անհատականության և լրտեսության մեջ (իրական և երևակայական) նրանց կատարած դերի հետաքննություններ` բացահայտելու Խորհրդային Միության օգտին քարոզչություն և դիվերսիոն գործողություններ իրականացնելու գործընթացում դաշնային կառավարություն ներթափանցած լրտեսական ցանցի ընդարձակման արտասովոր չափերը։ Այս գործընթացը նաև սկիզբ է դրել Ռիչարդ Նիքսոնի և Ռոբերտ Ֆ. Քենեդու, ինչպես նաև Ջոզեֆ Մակքարթիի հաջող քաղաքական կարիերային[31]։ HUAC-ը մեծապես հետաքրքրվել է Հոլիվուդի ժամանցային ինդուստրիայի ներկայացուցիչների հետաքննությամբ։ Նրանք հարցաքննում էին դերասաններին, գրողներին և պրոդյուսերներին։ Մարդիկ, ովքեր համագործակցում էին հետաքննությանը, կարող էին նախկինի պես շարունակել աշխատել, բայց մարդիկ, ովքեր հրաժարվում էին համագործակցությունից, հայտնվում էին սև ցուցակում։
Սենատոր Ջոզեֆ Մակքարթին ԱՄՆ-ում առաջացրել էր երկիր կոմունիստների ներթափանցման հետագա վախ` ասելով, որ կոմունիստ լրտեսները ամենուր են, և ինքն Ամերիկայի միակ փրկությունն է` օգտագործելով այս վախը սեփական ազդեցությունը մեծացնելու համար։ 1950 թվականին Ջոզեֆ Մակքարթին ելույթ է ունեցել սենատում՝ մեջբերելով ենթադրյալ կոմունիստների նկատմամբ առաջադրված 81 առանձին դեպքեր և մեղադրանքներ։ Թեև նա քիչ կամ ոչ հիմնավոր ապացույցներ էր ներկայացրել, դա Սենատին ստիպել էր ամբողջական հետաքննություն անցկացնելու կոչ անել[32]։
Սենատոր Մակքարանը ներկայացրել է 1950 թվականին ընդունված Մակքարանի ներքին անվտանգության ակտը, որն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ըստ որի փոփոխվել են բազմաթիվ օրենքներ՝ սահմանափակելով քաղաքացիական ազատությունները՝ հանուն անվտանգության։ Նախագահ Թրումենն ակտը որակել է որպես «Իրավունքների օրինագծի ծաղր» և «երկար քայլ դեպի տոտալիտարիզմ», քանի որ այն կառավարության կողմից կարծիքի ազատության սահմանափակում էր նշանակում։ Նա վետո էր դրել ակտի վրա, սակայն նրա վետոն չեղարկվել էր Կոնգրեսի կողմից[33]։ Ի վերջո, Օրինագծի մեծ մասը չեղարկվել է։
1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական ստեղծումը և 1950 թվականին Կորեական պատերազմի սկիզբը նշանակում էր, որ ասիացի ամերիկացիները, հատկապես չինական կամ կորեական ծագում ունեցողները, հայտնվում են ինչպես ամերիկացի քաղաքացիական անձանց, այնպես էլ պետական պաշտոնյաների կողմից կոմունիստների համախոհ լինելու կասկածի տակ։
Միաժամանակ, որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ համարում էին, որ ամերիկյան կրթություն ստացած չինացի ուսանողներն իրենց գիտելիքները տանելով «Կարմիր Չինաստան` անընդունելի սպառնալիք կլինեն ամերիկյան ազգային անվտանգության համար։ Ծնվեցին այնպիսի օրենքներ, ինչպիսիք են 1950 թվականի Չինաստանի օգնության ակտը և 1953 թվականի փախստականների օգնության ակտը, որոնք զգալի օգնություն էին տալիս չինացի այն ուսանողներին, ովքեր ցանկանում էին հաստատվել Միացյալ Նահանգներում։ Չինացի ներգաղթյալներին քաղաքացիություն տալով հանդերձ` շարունակում էին կասկածել նրանց հավատարմության մեջ։ Ընդհանուր ազդեցությունը, ըստ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնական Ցին Լյուի, այն էր, որ չինացի (և ասիացի այլ) ուսանողները քաղաքականապես աջակցեն ամերիկյան կառավարությանը, սակայն միաժամանակ խուսափեն ուղղակիորեն քաղաքականության մեջ ներգրավվելուց[34]։
Երկրորդ կարմիր սարսափը խորապես փոխել է ամերիկյան հասարակության բնույթը։ Նրա հետագա բնութագրումները կարող են դիտվել որպես կոմունիստական վախի դեմ լրտեսություն անելուն նպաստղ, ինչպիսին է «Իմ որդի Ջոնը» ֆիլմը (1952), ծնողների կասկածների մասին, որ իրենց որդին լրտես է։ Պատմության ձևով արված բազմաթիվ հաշվետվություններ պարունակում էին ոչ ամերիկյան միտքն ամերիկյան հասարակություն ներթափանցելու, դիվերսիայի, ներխուժման և ոչնչացման թեմաներ։ Նույնիսկ Ցինցինատի քաղաքի բեյսբոլի թիմը` Ցինցինաթի Ռեդս (Cincinnati Reds - կարմիրներ), իրենց ժամանակավորապես վերանվանեցին Ցինցինաթի Ռեդլեգս (Cincinnati Redlegs - կարմիր ոտքեր)՝ խուսափելու համար կարիերայի համար ոչ նպաստավոր և կործանարար ենթատեքստերից, որոնք բնորոշ են «կարմիրներ» (կոմունիստներ) խաղացող լինելուն։
1954 թվականին Կոնգրեսն ընդունել է Կոմունիստական վերահսկողության ակտը, որը թույլ չէր տալիս Ամերիկայի կոմունիստական կուսակցության անդամներին պաշտոն զբաղեցնել արհմիություններում և այլ աշխատանքային կազմակերպություններում[35]։
Լարվածության անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրելով 1940-ական և 1950-ական թվականների քաղաքական հակասությունները՝ պատմաբան Ջոն Էրլ Հեյնսը, ով լայնորեն ուսումնասիրել է Վենոնայի վերծանումները, պնդում է, որ Ջոզեֆ Մակքարթիի՝ «հակակոմունիզմը պարտիզանական զենք դարձնելու» փորձերը իրականում «սպառնացել են [հետպատերազմյան] հակակոմունիստական կոնսենսուսին», դրանով իսկ ի վերջո ավելի շատ վնասել են հակակոմունիստական ջանքերին, քան օգնել[21]։ Միևնույն ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային գործակալների ներթափանցման «ապշեցուցիչ բարձր մակարդակը» մինչև 1950 թվականը հիմնականում ցրվել է[21]։ Լիբերալ հակակոմունիստները, ինչպիսիք են Էդվարդ Շիլսը և Դանիել Մոյնիհանը, արհամարհել են Մակքարթիզմը, և Մոյնիհանը պնդում է, որ Մակքարթիի չափազանց արձագանքը սահմանափակել է «Ամերիկայում խորհրդային լրտեսության ծավալը»[20]։ 1950 թվականին Նախագահ Հարի Թրումանը Ջոզեֆ Մակքարթիին անվանել է «Կրեմլյան ամենամեծ հարստությունը»[36]։
1954 թվականին, բանակին, այդ թվում՝ պատերազմի հերոսներին մեղադրելուց հետո, սենատոր Ջոզեֆ Մակքարթին կորցրեց վստահությունը ամերիկյան հանրության աչքում, և 1954 թվականի ամռանը տեղի ունեցան «Մակքարտիի բանակի» (Army-McCarthy) լսումներ[32]։ Կոնգրեսի իր գործընկերների և լսումների կողմից նա պաշտոնապես դատապարտվեց։ Դրանից հետո Սենատը պաշտոնապես դատապարտեց ՄակՔարթիին, նրա քաղաքական դիրքն ու իշխանությունը զգալիորեն նվազեցին, և կոմունիստների կողմից հնարավոր գրավման գաղափարի շուրջ լարվածության մեծ մասը մարեց[37]։
1955 թվականից մինչև 1959 թվականը Գերագույն դատարանը մի քանի որոշումներ է ընդունել, որոնք սահմանափակում էին կառավարության հակակոմունիստական քաղաքականության իրականացման ուղիները, որոնցից մի քանիսը ներառում էին դաշնային հավատարմության ծրագիրը սահմանափակելը միայն նրանց համար, ովքեր հասանելիություն ունեին գաղտնի տեղեկատվությանը, թույլ տալով մեղադրյալներին առերեսվել իրենց մեղադրողներին՝ նվազեցնելով Կոնգրեսի քննչական կոմիտեների ուժը և թուլացնելով Սմիթի օրենքը[29]։
1957 թվականին «Յեյթսն ընդդեմ Միացյալ Նահանգների»[38] և 1961 թվականի «Սքեյլս ընդդեմ Միացյալ Նահանգների»[39] գործում Գերագույն դատարանը սահմանափակեց Առաջին փոփոխությունը շրջանցելու Կոնգրեսի հնարավորությունը, իսկ 1967 թվականին Գերագույն դատարանի «Միացյալ Նահանգներն ընդդեմ Ռոբելի»[40] գործի ժամանակ Գերագույն դատարանը որոշեց, որ Պաշտպանական արդյունաբերության մեջ կոմունիստների ներգրավվածության արգելքը հակասահմանադրական է[41]։
1995 թվականին ամերիկյան կառավարությունը գաղտնազերծել է «Վենոնա» նախագծի մանրամասները Մոյնիհանի հանձնաժողովի կողմից, որը, զուգակցվելով ԽՍՀՄ Կոմինտերնի արխիվների բացման հետ, զգալլիորեն հաստատել է 1940 թվականից մինչև 1980 թվականը Խորհրդային Միության անունից ամերիկացիների կողմից հետախուզական տվյալների հավաքման, ուղղակի լրտեսության և քաղաքականության վրա ազդելու փաստերը[42][43]։ Ավելի քան 300 ամերիկացի կոմունիստներ (ներառյալ պետական պաշտոնյաներն ու տեխնիկները), անկախ այն բանից, նրանք գիտեին, թե ոչ, որ օգնել են ատոմային ռումբի ստեղծմանը, պարզվել է, որ զբաղվել են լրտեսությամբ[29]։ Դրանում, իբր, ներառված էին որոշ պրո-խորհրդային կապիտալիստներ, ինչպիսիք են տնտեսագետ Հարրի Դեքսթեր Ուայթը[44][45] և կոմունիստ գործարար Դեյվիդ Կարը[46]։
Նոր Կարմիր Սարսափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Նյու Յորք Թայմս թերթի, Չինաստանի աճող ռազմական և տնտեսական հզորությունը հանգեցրել է ԱՄՆ-ում «Նոր Կարմիր Սարսափի»։ Ե՛վ դեմոկրատները, և՛ հանրապետականները արտահայտել են «հակա-չինական տրամադրություններ»[47]։ Ըստ The Economist թերթի՝ Նոր Կարմիր սարսափը պատճառ է դարձել, որ ամերիկյան կառավարությունը և Չինաստանի կառավարությունը «ավելի շատ կասկածանքով վերաբերվեն չինացի ուսանողներին» ամերիկյան քոլեջների համալսարաններում[48]։
2019 թվականի մարտի 25-ին ստեղծվել է ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերը հետապնդող խումբ` «Ներկայիս վտանգի կոմիտե. Չինաստան» (CPDC-Committee on the Present Danger: China) անվամբ, որը «Ներկայիս վտանգի կոմիտեի» (CPD-Committee on the Present Danger) չորրորդ իտերացիան (կրկնությունը) է[47]։ CPDC-ն քննադատվել է որպես ԱՄՆ-ում Կարմիր սարսափի քաղաքականության վերածնունդը խթանելու և դավադրության տեսաբան Ֆրենկ Գաֆնիի և պահպանողական ակտիվիստ Սթիվեն Բանոնի հետ կապերի համար[47][49]։ Դեյվիդ Սքիդմորը, գրելով The Diplomat թերթի համար, դա անվանել է «դեռահասների հիստերիայի» ևս մեկ դեպք ԱՄՆ դիվանագիտության մեջ, որպես ևս մեկը «խոցելի խաչակրաց արշավանքներից [որոնք] հանգեցրին ամերիկյան արտաքին քաղաքականության ամենաթանկ սխալներից մի քանիսին»[49]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Red Scare · Decoding Political Propaganda · Nabb Research Center Online Exhibits». libapps.salisbury.edu. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Levin, Murray B. (1971). Political Hysteria in America: The Democratic Capacity for Repression. Basic Books. էջ 29. ISBN 0-465-05898-1. OCLC 257349.
- ↑ «Labour Movements, Trade Unions and Strikes (USA) | International Encyclopedia of the First World War (WW1)». encyclopedia.1914-1918-online.net. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Political Hysteria in America: The Democratic Capacity for Repression (1971), p. 31
- ↑ «Industrial Workers of the World: Constitution Preamble». www.iww.org (անգլերեն). 2021. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ May 2019), Deborah Fisher in. «Espionage Act of 1917». www.mtsu.edu (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 7,0 7,1 Cole, David D. (2003). «Enemy Aliens» (PDF). Stanford Law Review. Stanford Law Review, Vol. 54, No. 5. 54 (5): 953–1004. doi:10.2307/1229690. ISSN 0038-9765. JSTOR 1229690. OCLC 95029839. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Shepley, Nick (2015 թ․ դեկտեմբերի 7). The Palmer Raids and the Red Scare: 1918-1920: Justice and Liberty for All (անգլերեն). Andrews UK Limited. ISBN 978-1-84989-944-4.
- ↑ «The Red Scare [ushistory.org]». www.ushistory.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 10,0 10,1 Cowley, Marcie K. «Red Scare». www.mtsu.edu (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Farquhar, Michael (2003). A Treasury of Great American Scandals. Penguin Books. էջ 199. ISBN 0-14-200192-9. OCLC 51810711.
- ↑ Hakim, Joy (1995). War, Peace, and All That Jazz. New York, New York: Oxford University Press. էջեր 34–36. ISBN 0-19-509514-6.
- ↑ Gage, Beverly (2009). The Day Wall Street Exploded: A Story of America in its First Age of Terror. New York: Oxford University Press. էջեր 160–161. ISBN 978-0-19-514824-4. OCLC 149137353. «The Day Wall Street Exploded.»
- ↑ Kennedy, David M.; Lizabeth Cohen; Thomas A. Bailey (2001). The American Pageant. Houghton Mifflin Company. ISBN 978-0-669-39728-4. OCLC 48675667. «The American Pageant.»
- ↑ O. Dickerson, Mark (2006). An Introduction to Government and Politics, Seventh Edition. Toronto: Nelson. ISBN 0-17-641676-5.
- ↑ 16,0 16,1 Government of Canada, Public Services and Procurement Canada (2002 թ․ հուլիսի 1). «The report of the Royal Commission Appointed under Order in Council P.C. 411 of February 5, 1946 to Investigate the Facts Relating to and the Circumstances Surrounding the Communication, by Public Officials and Other Persons in Positions of Trust of Secret and Confidential Information to Agents of a Foreign Power / Robert Taschereau and R.L. Kellock, commissioners. : CP32-103/1946E-PDF ; Z1-1946/2E-PDF - Government of Canada Publications - Canada.ca». publications.gc.ca. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Mocking Bird Արխիվացված 2006-06-19 Wayback Machine, John Simkin, Spartacus Schoolnet
- ↑ Mark Riebling «Wedge: The Secret War between the FBI and CIA», (Սեպ. Գաղտնի պատերազմը ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի միջև)
- ↑ 19,0 19,1 Powers, Richard Gid (1998). Not without honor : the history of American anticommunism. New Haven: Yale University Press. էջեր 214, 225. ISBN 0-300-07470-0. OCLC 39245533.
- ↑ 20,0 20,1 Moynihan, Daniel Patrick (1998). Secrecy: The American Experience. Yale University Press. էջ 15-16. ISBN 978-0-300-08079-7.
- ↑ 21,0 21,1 21,2 Haynes, John Earl (2000 թ․ փետրվար). «Exchange with Arthur Herman and Venona book talk». JohnEarlHaynes.org. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Benson, Robert Louis; Warner, Michael (1996). Venona Soviet Espionage and the American Response 1939-1957. National Security Agency. էջ xxxiii. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Did Truman Know about Venona?». fas.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Johnpoll, Bernard K. (1994). A Documentary History of the Communist Party of the United States: Volume III Unite and Fight, 1934–1935. Westport, Connecticut: Greenwood Press. էջեր xv. ISBN 978-0-313-28506-6. OCLC 27976811. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Americans for Hitler - the Bund - America in WWII magazine». www.americainwwii.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ MARTIN BRONFENBRENNER. «HYPHENATED AMERICANS-ECONOMIC ASPECTS».
- ↑ Countryman, Edward (2010). «Communism». In Kazin, Michael; Edwards, Rebecca; Rothman, Adam (eds.). The Princeton Encyclopedia of American Political History. Princeton, NJ: Princeton University Press. էջ 175. ISBN 978-0-691-12971-6. OCLC 320801248. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Executive Orders Disposition Tables». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 Storrs, Landon R. Y. (2015 թ․ հուլիսի 2). «McCarthyism and the Second Red Scare». Oxford Research Encyclopedia of American History (անգլերեն). doi:10.1093/acrefore/9780199329175.013.6. ISBN 978-0199329175.
- ↑ "An act to add Chapter 8 to Division 4, Title 1, of the Government Code, relating to an oath or affirmation of allegiance for civil defense workers and public employees, declaring the urgency thereof, to take effect immediately." Statutes and Amendments to the Codes 1950, 3rd Ex. Sess. («Կառավարության օրենսգրքի 4-րդ բաժնի 1-ին վերնագրի 8-րդ գլուխը ավելացնելու մասին ակտը, որը վերաբերում է քաղաքացիական պաշտպանության աշխատողների և պետական ծառայողների երդմանը կամ հավատարմության հաստատմանը, դրա անհետաձգելիությունը հայտարարելով, ուժի մեջ է մտնում անմիջապես»։ Կանոնադրություններ և օրենսգրքերում փոփոխություններ 1950), 3-րդ արտակարգ նստաշրջան, բաժին. 8., Կալիֆորնիայի նահանգային ժողով. էջ 15-17
- ↑ «The Hiss Case in History». The Hiss Case in Story. Harvard, NYU. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 32,0 32,1 «McCarthyism [ushistory.org]». www.ushistory.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Lane, Frederick S. (2009). American Privacy: The 400-year History of Our Most Contested Right. Boston: Beacon Press. էջ 130. ISBN 978-0-8070-4441-4. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին. «long step toward totalitarianism.»
- ↑ Liu, Qing (2020 թ․ մայիս). «To Be an Apolitical Political Scientist: A Chinese Immigrant Scholar and (Geo)politicized American Higher Education». History of Education Quarterly. 60 (2): 138–141, 144. doi:10.1017/heq.2020.10.
- ↑ Peters, Gerhard; Woolley, John T. «Dwight D. Eisenhower: "Statement by the President Upon Signing the Communist Control Act of 1954.," August 24, 1954». The American Presidency Project. University of California – Santa Barbara. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Wheatcroft, Geoffrey (1998 թ․ մայիսի 12). «Anti-Anticommunism Again». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «U.S. Senate: The Censure Case of Joseph McCarthy of Wisconsin (1954)». www.senate.gov. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Yates v. United States, 354 U.S. 298 (1957)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Scales v. United States, 367 U.S. 203 (1961)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «United States v. Robel, 389 U.S. 258 (1967)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Cowley, Marcie K. «Red Scare». www.mtsu.edu (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Venona and the Russian Files». The Hiss Case in Story. Harvard, NYU. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Commission on Protecting and Reducing Government Secrecy. «A Brief Account of the American Experience» (PDF). Report of the Commission on Protecting and Reducing Government Secrecy. VI; Appendix A. U.S. Government Printing Office. էջ A-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Rao, Ashok (2014 թ․ օգոստոսի 24). «This Soviet spy created the US-led global economy». Vox (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «How a Soviet spy outmaneuvered John Maynard Keynes to ensure U.S. financial dominance». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Rich and red: The USSR's prize assets | Harvey Klehr». The Critic Magazine (բրիտանական անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 47,0 47,1 47,2 Swanson, Ana (2019 թ․ հուլիսի 20). «A New Red Scare Is Reshaping Washington». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «The new red scare on American campuses». The Economist. 2020 թ․ հունվարի 2. ISSN 0013-0613. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 49,0 49,1 Skidmore, David (2019 թ․ հուլիսի 23). «The US Scare Campaign Against China: The political calculations behind exaggerating the 'present danger' – from the Cold War to today». The Diplomat. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սարսափ» հոդվածին։ |
|