ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականություն, ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունն այլ երկրների հետ։ Արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը և իրականացվում է պետական դեպարտամենտի կողմից՝ պետքարտուղարի գլխավորությամբ։
Պաշտոնապես արտաքին քաղաքականության դոկտրինան ԱՄՆ քաղաքացիների և միջազգային հասարակության բարօրության նպատակներով ավելի անվտանգ, դեմոկրատական և ծաղկող աշխարհի ապահովումն է[1]։ Միացյալ Նահանգները, աշխարհում ունենալով ամենազարգացած դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը, չափազանց կարևոր դեր են խաղում միջազգային հարաբերություններում։ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամը։ ԱՄՆ-ի դիվանագիտական զանգվածն ակտիվորեն մասնակցում է միջազգային հակամարտությունների և վեճերի զգալի մասի լուծմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը ջանք էր գործադրում, որպեսզի համաշխարհային քաղաքական հարթակում առաջատար դիրքեր դուրս գա։ 1914-1917 թվականներին ԱՄՆ-ը մտցրեց չեզոքության քաղաքականությունը, որը դրական անդրադարձավ երկրի տնտեսության վրա։
1920-ական թվականներին ԱՄՆ-ը պայքարում էր Լատինական Ամերիկայում քաղաքական էքսպանսիայի դեմ՝ հողեր գնելով և իր ընկերությունների միջոցով վարկեր տրամադրելով։ Այդ շրջանի որոշ երկրներում ԱՄՆ-ն ուղղակիորեն վերահսկում էր ֆինանսները և մաքսատունը՝ մի շարք դեպքերում իր ներկայությունն ամրապնդելով զորքով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ԱՄՆ-ի ղեկավարող էլիտայի շրջանում հայտնի էր մեկուսացման դոկտրինան։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտը և 1945 թվականի օգոստոսին Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները փոխեցին եվրոպական և համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի դերն ու նշանակությունը։ 1947-1952 թվականներին Արևմտյան Եվրոպայի երկրներին տնտեսական օգնության ծրագրի բավականին հաջող իրականացումը, որն ստացավ Մարշալի ծրագիր անվանումը, հնարավորություն տվեց ԱՄՆ-ին վերջնականապես ամրապնդել իր դիրքերը որպես Արևմտյան Եվրոպայի, այնուհետև աշխարհի տարբեր երկրների վրա տնտեսական և քաղաքական ազդեցություն ունեցող երկիր։ Ինչպես 2012 թվականին նշում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ստիվեն Ուոլթը՝ ԱՄՆ-ը «հեգեմոնիա է արևմտյան կիսագնդում»[2]։
1940-ական թվականներից Միացյալ Նահանգները մասնակցել են աշխարհում տեղի ունեցող բազում զինված հակամարտությունների և ռազմական հեղաշրջումների, որոնց թվում են 1953 թվականին Իրանի հեղաշրջումը, 1961 թվականին Խոզերի ծոցի գործողությունը, պատերազմները Հարավսլավիայում, Աֆղանստանում և Իրաքում։
Ինչպես 2002 թվականին նշում էր «Ժենմին Ժիբաոն»՝ սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը ձգտում էր ստեղծել իր կողմից ղեկավարվող միաբևեռ աշխարհ[3]։
Պրոֆեսոր Ջոն Նիկոլաս Գրեյի կարծիքով ԱՄՆ-ի աշխարհում առաջինը լինելու հնարավորությունը կորցնելը նշանավորվեց Իրաքում պատերազմի սկսմամբ, որն արագացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամով (2008 թվականից)[4]։
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանի՝ Ջեյմս Ֆրանկլին Քոլինզի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերանայման և առաջնայնությունների փոփոխման մասին խոսակցությունները որևէ հիմք չունեն․ ԱՄՆ-ի առջև նախկինի պես կանգնած են Չինաստանի զսպման, իսլամական արմատականության խնդրի լուծման, նավթային ռեսուրսների վերահսկման, ՆԱՏՕ-ի ամրապնդման, Տրանսատլանտյան հարաբերությունների զարգացման, Հեռավոր Արևելքի դեմոկրատական պետությունների, Հնդկաստանի հետ դաշինքի կնքման հարցերը, հատուկ նշանակություն ունի Իրանի հետ խնդիրը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Миссия и Ценности» (PDF) (անգլերեն). www.state.gov. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Гарвардский профессор о внешней политике США: «Иран? Я не настроен оптимистично»
- ↑ «О визите Дж. Буша в Европу Жэньминь Жибао». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ The NS Profile: John Gray
- ↑ «Отношение США к политике Турции на Кавказе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История внешней политики и дипломатии США, 1775—1877 / Отв. ред. Н. Н. Болховитинов. М.: Междунар. отношения, 1994.
- История внешней политики и дипломатии США, 1867—1918 / Отв. ред. Г. П. Куропятник. М.: Наука, 1997.
- Иноземцев Н. Н. Внешняя политика США в эпоху империализма. М.: Госполитиздат, 1960.
- Зубок Л. И. Экспансионистская политика США в начале XX в. М.: Наука, 1969.
- Современная внешняя политика США. В 2-х тт. Т.1-2 / Отв. ред. Г. А. Трофименко. М.: Наука, 1984.
- Американский экспансионизм. Новое время / Отв. ред. Г. Н. Севостьянов. М.: Наука, 1985.
- Американский экспансионизм. Новейшее время / Отв. ред. Г. Н. Севостьянов. М.: Наука, 1986.
- Брусиловская О.И. Внешняя политика США: концептуальные основы и реальность // Записки історичного факультету Одеського державного університету ім. І.І. Мечникова. - Одеса, 1998. - Вип. 7. - С. 240-247.