ՌԴՍ-1
ՌՇՀ-1 կամ РДС-1 (Ռեակտիվ Շարշիչ Հատուկ, ռուս.՝ «реактивный двигатель специальный» կամ «Россия делает сама»[1] կամ "իր 501", ատոմային լիցք "1-200"[2]), առաջին խորհրդային ատոմային ռումբն է, այն պարունակում է պլուտոնիում և կառուցված է ներպայթող լիցքով շղթայական պայթման ակտիվացման միջոցով։ Ռումբի հզորությունը — 22 կիլոտոն (երկարությունը 3,7 մետր, տրամագիծը ' 1,5 մ է, զանգվածը 4,6 տ[3]): ԿՀԾ գաղտնազերծված հաղորդագրության համաձայն, այն պատրաստվել է Հայաստանում՝ Հրազդանի կամ Չարենցավանի շրջակայքում[4]։
Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային ատոմային նախագծի իրականացման համար որոշվել էր հետևել ամերիկյան նմանակներին, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցված էր գործնականում։ Դերակատարում ուներ նաև այն, որ խորհրդային հետախուզությունը կարողացել էր հայթայթել ամերիկյան ատոմային նախագծերի գիտա-տեխնիկական տեղեկատվությունն ու նախագծերը։ Հետախուզության մեջ ներգրավված են եղել նաև հայազգի հետախույզներ։
Ենթադրաբար, ամերիկյան տարբերակի նմանակման որոշման սկզբունքային որոշման պատճառով, ՌԴՍ-1 կառուցվածքը նմանակում էր ամերիկյան "Չաղին"(Fat man). Այդուհանդերձ, որոշ համակարգեր, ինչպիսիք են արտաքին թռիչքային իրանը և էլեկտրոնային միջուկը խորհրդային մշակման էին։
ԿՀԾ գաղտնազերծված հաղորդագրության համաձայն, այն պատրաստվել է Հայաստանում՝ Հրազդանի կամ Չարենցավանի շրջակայքում՝ «Զանգու» գործարանում ։ Պատրաստումն ավարտվել է 1949 թ. փետրվարին, որից հետո ռումբը տեղափոխվել է և փորձարկվել է 1949 թվականի հուլիսի 10-ին։ Նախագիծն իրականացվում էր Լավրենտի Բերիայի անմիջական հսկողությամբ, նախագծի գիտական եւ տեխնիկական պատասխանատուն էր պրոֆեսոր Առաքելյանը, ով Միկոյանի դպրոցական ընկերն էր։
Փորձարկումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Փորձարկումների նախապատրաստման պատասխանատվությունը հանձնարարվել էր Յ. Խարիտոնին։ Փորձարկումն անցել է Սեմիպալատինսկի փորձադաշտում։
Շահագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 3-ին 1949 թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհուրդը որոշում է ընդունում՝ թիվ 863-327сс/op, շարային ատոմային ռումբերի կառուցման վերաբերյալ, համաձայն որի Սարով (Արզամաս 16) քաղաքում պետք է կառուցվեր տարեկան 20 ատոմային ռումբ արտադրող գործարան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորհրդային ատոմային ռումբի ստեղծումը
- Հուլեոս և Էթե Ռոզենբերգները
- ՌՇՀ-2
- ԽՍՀՄ միջուկային փորձարկումների Ժամանակագրությունը (1949-1962)
- Միջուկային ակումբ
- Հրամանագիր հոկտեմբերի 29 1949 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В. Новоселов, В. Толстиков. Атомный проект : ТАЙНЫ "СОРОКОВКИ." Archived 2011-11-09 at the Wayback Machine. 23 Апрель 2007 (ռուս.)
- ↑ «РДС-1»։ Сайт "Современная авиация России"։ Արխիվացված օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2011-12-13
- ↑ Музей ядерного оружия Archived 2012-04-15 at the Wayback Machine. // РФЯЦ-ВНИИЭФ
- ↑ «Atom Bomb Plant In Soviet Armenia»։ CIA։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-23-ին։ Վերցված է Հունվար 20, 2017