Jump to content

Սթիվեն Բենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Բենոն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ (1976), Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Հարվարդի բիզնես դպրոց (1985), Հարվարդի համալսարան, Benedictine High School? և Virginia Tech College of Architecture and Urban Studies?
Մասնագիտություն՝ կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, իմիջմեյքեր, political adviser, strategist, քաղաքական գործիչ, սցենարիստ, բանկիր, քաղաքագետ, ներդրումային բանկիր, ռադիոհաղորդավար, խորհրդական և ձեռնարկատեր
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1953(1953-11-27)[1][2][3][…] (70 տարեկան)
Ծննդավայր Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Cathleen Houff?[4], Mary Piccard?[4] և Diane Clohesy?[4]

Սթիվեն Քևին «Սթիվ» Բենոն (անգլ.՝ Stephen Kevin Bannon, նոյեմբերի 27, 1953(1953-11-27)[1][2][3][…], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ալտերնատիվ-պահպանողական քաղաքական ակտիվիստ, որը ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 2017 թվականի հունվարի 20-ից մինչև օգոստոսի 18 եղել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական և ռազմավարական հարցերով ավագ խորհրդականը՝ նախագահի ամենաազդեցիկ վարչական աշխատակիցներից մեկը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն, ռազմական ծառայություն, գործնական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում ստացել է արվեստի բակալավրի կոչում, Ջորջթաունի համալսարանում՝ արվեստի մագիստրոսի կոչում, իսկ Հարվարդի համալսարանում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։ 1976-1983 թվականներին Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայել է որպես սպա։ 1984-1990 թվականներին աշխատել է Goldman Sachs բանկում, հետագայում ստեղծել է սեփական ներդրումային բանկը՝ Bannon & Co, որը մասնագիտացվել է զանգվածային հաղորդակցության և կինոարտադրության միջոցների կապիտալ ներդրման մեջ (որոշ ժամանակ ֆինանսավորել է «Սայնֆելդ» սերիալը)։ 1998 թվականին վաճառել է իր ներդրումային բիզնեսը՝ վաստակելով նշանակալի կարողություն[6][7]։

Հրապարակախոս և պահպանողական քաղաքական ակտիվիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Breitbart կայքի ղեկավարները Գայ Ֆոքսի դիմակներով հայտնվում են Պահպանողական քաղաքական գործողության ամենամյա կոնֆերանսին

Որպես ռեժիսոր, սցենարիստ կամ պրոդյուսեր, նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմ, ընդ որում առաջիններից մեկն է եղել Ռոնալդ Ռեյգանի մասին ապոլոգետիկ «Չարի երեսի առաջ» (In the Face of Evil) ֆիլմը։ Բենոնի կինեմատոգրաֆիական գործունեության վաղ շրջանում ձախակողմյան քաղաքականության դեմ պայքարի արդյունքում նրա հերոսներն են դարձել «Թեյախմության շարժման» այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսի են Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը, Մայքլ Լին և այլն[8]։ Նկարահանվել են նաև այլ ֆիլմեր, այդ թվում «Կրակ և խորություններ։ Կին-պահպանողականների զարթոնքը» (Fire from the Heartland: The Awakening of the Conservative Woman)՝ նվիրված Մարգարետ Թետչերի, Սառա Փեյլինի և Էնն Կոուլթերի քաղաքական դերին, որոնք դարձել են ազատական ֆեմինիստական շարժման «անսպասելի արդյունքը»։

Արդյունքում Բենոնը խստացրել է վերաբերմունքն ամերիկյան հասարակության վերնախավի հանդեպ, դարձել է «Կառավարության հաշվետվողականության ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիր, որը հայտնի է դարձել ամերիկյան քաղաքական էլիտայի նշանավոր ներկայացուցիչներին անօրինական քայլերում մեղադրող մի քանի գրքերի հրապարակման շնորհիվ՝ «Clinton Cash: The Untold Story of How and Why Foreign Governments and Businesses Helped Make Bill and Hillary Rich», «Bush Bucks: How Public Service and Corporations Helped Make Jeb Rich» և այլն[9]։

Breitbart News իրավական տեղեկատվական կայքի հիմնադրի Էնդրյու Բրեյտբարտի մահից հետո՝ 2012 թվականին, արդեն միջոցների տնօրենների խորհրդի մեջ մտնող Բենոնը, Լարի Սոլովի (անգլ.՝ Larry Solov) հետ միասին, գլխավորել է այն ներկայացուցչի պաշտոնում՝ ստանալով գլխավոր տնօրենի աթոռը[10]։ Կայքը հաճախ քննադատել է Հանրապետական կուսակցության աջակողմյան դիրքերից, այդ թվում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին[11]։

2018 թվականի մարտին «The Washington Post»-ը հրապարակել է Cambridge Analytica կազմակերպության նախկին աշխատակցի հաղորդագրությունն այն մասին, որ Բենոնը մինչև 2016 թվականը գլխավորել թիմ, որը հավաքել է ամերիկյան քաղաքացիություն ունեցող մարդկանց և Facebook-յան միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի խորքային վերլուծության տեխնոլոգիայի օգտագործման շրջանակներում մշակեն հանրապետականների նախընտրական քարոզարշավների մեթոդներ[12]։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենոնը` Օվալաձև աշխատասենյակում, նախագահի վարչակազմի աշխատակիցների խմբում է, երբ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կիստոուն XL և Dakota Access Pipeline գազատարների շինարարությունը վերսկսելու մասին (24 հունվարի 2017 տարի2017 թվական հունվարի 24-ին):

2016 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Բենոնին նշանակել է իր ընտրարշավի նոր ղեկավար` Փոլ Մանաֆորտի փոխարեն[13], որին մեղադրել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ անօրինական ֆինանսական կապեր ունենալու մեջ[14]։

2016 թվականի նոյեմբերի 13-ին նորընտիր նախագահ Թրամփը Բենոնին նշանակել է ռազմավարական վերլուծության պատասխանատու և իր ապագա վարչակազմում՝ ավագ խորհրդական[15]։

2016 թվականի նոյեմբերի 15-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Չիչիլինը նախաձեռնել է Դեմոկրատական կուսակցության 169 խորհրդարանականների կողմից ստորագրված նամակ, որը պարունակել է Բենոնի դեմ մեղադրանքներ ռասիզմի, հակասեմիտիզմի և սեքսիզմի մեջ, ինչպես նաև պահանջ Թրամփի նկատմամբ՝ փոխել Բենոնին ապագա վարչակազմում առանցքային պաշտոնի նշանակելու մասին իր որոշումը[16]։

2017 թվականի հունվարի 28-ին Դոնալդ Թրամփն իր հրամանագրով Բենոնին ընդգրկել Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մշտական կազմում՝ միաժամանակ խորհրդից հեռացնելոց շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարին և ազգային հետախուզության տնօրենին, որոնք այդ պահից ի վեր նիստերին կարող էին մասնակցել միայն իրենց իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման դեպքերում[17]:Բենոնը համարվել է Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ աշխատակիցներից մեկը[18]։

2017 թվականի փետրվարի սկզբին հայտնի է դարձել, որ Բենոնը գլխավորել է Ջարեդ Քուշների հետ ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների խումբը, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է դառնար ինքնուրույն վերլուծական կենտրոն, որը չի կրկնօրինակում վարչակազմի մյուս կառույցներից ոչ մեկի աշխատանքը՝ նախագահ Թրամփի համար հանձնարարականներ նախապատրաստելիս[19]։

2017 թվականի ապրիլի 5-ին նախագահ Թրամփը Բենոնին հեռացրել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդից[20]։

2017 թվականի օգոստոսի 18-ին Բենոնը հրաժարվել է տվել ավագ խորհրդականի պաշտոնից՝ Սպիտակ տանը[21] տարաձայնությունների և Շարլոթսվիլում բողոքի ակցիաների ֆոնին[22]։ Ինքը` Բենոնը, հայտարարել է, որ իր հրաժարականը պլանավորված է եղել, սակայն այն ստիպված է եղել հետաձգել Շարլոթսվիլում բախումների պատճառով[23]։

Թրամփից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնից հեռանալուց հետո կրկին գլխավորել է Breitbart կայքը[24]։

2018 թվականի հունվարի 3-ին հրապարակվել են լրագրող Մայքլ Վուլֆի Թրամփի օրոք Սպիտակ տան ներքին կյանքի մասին հրապարակման պատրաստվող գրքի հատվածները, մասնավորապես 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության կապակցությամբ։ Հրապարակված նյութերի թվում է եղել Սթիվեն Բենոնի հայտարարությունը, որը 2016 թվականի հունիսին «դավաճանական և ոչ հայրենասեր» է կոչել Թրամփի ընտրարշավի ղեկավարների խմբի (այդ թվում՝ նրա որդի Դոնալդ Թրամփ Կրտսերի) հանդիպումը ռուս փաստաբանի հետ, որից հետո Թրամփի փաստաբանը հանդես է եկել Բենոնի հայցի հնարավոր մեղավորության մասին հայտարարությամբ՝ մեղադրելով նրան զրպարտության, ինչպես նաև նախկին գործատուների նկատմամբ նրա գրավոր պարտավորությունների խախտման մեջ[25]։

2018 թվականի հունվարին ստիպված է եղել լքել Breitbart News-ի ղեկավարի պաշտոնը[26]։ Բացի այդ, Բենոնի գործունեությունը ֆինանսավորելուց հրաժարվելու մասին հայտարարել է միլիարդատեր Ռեբեկա Մերսերը։

2018 թվականի հունվարի 16-ին Բենոնը, որն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեին ցուցմունքներ տալու համար օրակարգ է ներկայացրել Ռուսաստանի հետ Թրամփի վարչակազմի կապերի թեմայով, հրաժարվել է պատասխանել կոմիտեի փակ նիստում կոնգրեսականների հարցերին՝ վկայակոչելով Սպիտակ տան արգելքը[27]։

Ավելի ուշ՝ 2018 թվականին, Բրյուսելում գլխավորել է The Movement վերլուծական կենտրոնը, որը նախատեսված էր ամբողջ Եվրոպայում համախմբել աջակողմյան քաղաքական գործիչներին Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին (այն պաշտոնապես գրանցել է դեռ 2017 թվականի հունվարի 9-ին բելգիացի եվրասկեպտիկ և Ժողովրդական կուսակցության առաջնորդ Միխայել Մոդրիկամենը)[28]։ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին կենտրոնի աշխատանքին միացել է իտալական «Հյուսիսի լիգայի» առաջնորդ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին[29]։

Բենոնը հատուկ ուշադրություն է դարձնում երկրում և արտասահմանում սոցիալական ցանցերի օգտագործմանը քաղաքական նպատակներով։ 2019 թվականի ապրիլի 28-ին Իսպանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ընտրական արշավի ժամանակ, այդ հարցի շուրջ խորհրդատվություն է անցկացրել Vox[30] ուլտրաաջ կուսակցությունը, որը կարողացել է իր կողմը գրավել զգալի թվով նոր ընտրողների և նույն տարվա նոյեմբերին, կայացած ընտրությունների արդյունքում, դարձել է երկրի երրորդ քաղաքական ուժը։

Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենոնը Յոզեֆ Էթվեշի հիշատակին նվիրված դասախոսությամբ Բուդապեշտում (մայիսի 23, 2018):

Ջոն Քեյսիկի նախագահական ընտրարշավի քաղաքական խորհրդատու Ջոն Ուիվերը մտահոգություն է հայտնել Թրամփի վարչակազմում Բենոնի նշանակման կապակցությամբ՝ իր Թվիթերյան էջում հայտարարելով. «ֆաշիստական մտածողության հետադիմական հայացքների տեր ռասիստը գտնվում է Օվալաձև աշխատասենյակից մի քանի քայլ հեռավորության վրա։ Չափազանց զգոն եղիր, Ամերիկա»։ BreitbartNews կայքի նախկին խմբագիր Բեն Շապիրոն Բենոնին անվանել է «Թրամփի խելամիտ տարբերակ», «ագրեսիվ ինքնաառաջադրվածի մեկը», որը սիրում է հաղթաթուղթ մատուցել հանուն հեղինակության։ Բենոնն ինքը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մեծացել է իռլանդական աշխատավոր ընտանիքում, որն ավանդաբար աջակցել է դեմոկրատական կուսակցությանը և, մասնավորապես, նախագահ Քենեդիի իդեալներին։ Սակայն, գտնվելով 1979 թվականին Պարսից ծոցի Էսկադրային ականակրում, նա հիասթափված է եղել նախագահ Քարթերի գործողություններից Իրանում ամերիկյան պատանդների հետ ճգնաժամի լուծման հարցում և զգալի չափով, դրա պատճառով, թողել է նավատորմի ծառայությունը։ Սակայն Բուշ կրտսերի Հանրապետական նախագահության արդյունքները նրան ոչ պակաս հուսախաբ են արել։ Քննադատները Breitbart կայքն անվանել են նաև «դրախտ այն մարդկանց համար, որոնք Fox News հեռուստաալիքը համարում են չափազանց քաղաքավարի և զուսպ»[31]։

Բենոնի ղեկավարության շրջանում BreitbartNews-ը հրապարակել է նյութեր այնպիսի վերնագրերով, որոնք քննադատները համարում են հակաիսլամական և սեքսիստական (Բենոնն ինքն այս կայքում չի հրապարակվում)[32]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենոնը երեք անգամ ամուսնացած է եղել և երեք դուստրերի հայր է։ Առաջին կինը Քեթրին Հոֆ Ջորդանն է (Cathleen of Jordan), այս ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը՝ Մորին Բենոնը (անգլ.՝ Maureen Bannon): 2011 թվականի տվյալներով՝ Մորինը, որն ավարտել է Վեստ Փոյնտում ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան, 101-րդ օդադեսանտային դիվիզիայում ծառայել է՝ որպես երկրորդ լեյտենանտ։ 1995 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ, նույն տարում ծնվել են երկվորյակ աղջիկները[33]։

1997 թվականին Բենոնը բաժանվել է իր երկրորդ կնոջից՝ Մերի Լուիզա Պիկարդից, որը նրան մեղադրում էր ընտանեկան բռնության և հակասեմիտիզմի մեջ (նրա խոսքով՝ նա հրաժարվում էր նրանց դուստրերին տալ Լոս Անջելեսի հեղինակավոր մասնավոր դպրոցներից մեկը, «քանի որ չէր ցանկանում, որ նրանք սովորեն հրեաների հետ»[34]։

2009 թվականին Բենոնն ամուսնալուծվել է երրորդ անգամ՝ Դայան Կլոուզիի (Diane Clohesy) հետ։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 2016 թվականին նա գրանցվել է, որպես ընտրող, Ֆլորիդայի տան հասցեով, որը 2015 թվականին վարձակալել էր նախկին երրորդ կնոջ համար, բայց ինքը երբեք այնտեղ չի ապրել[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Notable Names Database — 2002.
  5. «Бэннон покинул должность советника Трампа, сообщили СМИ - Mail Новости». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Damian Paletta (2016 թ․ նոյեմբերի 13). «Stephen Bannon Set to Reshape White House Role» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Simon Carswell (2016 թ․ նոյեմբերի 14). «Who is Steve Bannon, Donald Trump's new right-hand man?» (անգլերեն). The Irish Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Conor Friedersdorf (2016 թ․ օգոստոսի 25). «The Radical Anti-Conservatism of Stephen Bannon» (անգլերեն). The Atlantic. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. Chris York (2016 թ․ նոյեմբերի 14). «Who Is Stephen Bannon, Donald Trump's New Chief Strategist And Senior Counsellor?» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. Hadas Gold (2016 թ․ սեպտեմբերի 2). «Steve Bannon's 'tough love'» (անգլերեն). Politico. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. Sabrina Siddiqui in Washington and Lauren Gambino in New York (2016 թ․ օգոստոսի 20). «Steve Bannon: the Machiavellian 'bully' who made Breitbart into 'Trump Pravda'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. Craig Timberg, Karla Adam and Michael Kranish (2018 թ․ մարտի 20). «Bannon oversaw Cambridge Analytica's collection of Facebook data, according to former employee» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  13. Jonathan Martin, Jim Rutenberg, Maggie Haberman (2016 թ․ օգոստոսի 17). «Donald Trump Appoints Media Firebrand to Run Campaign» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. David Wright (2016 թ․ օգոստոսի 15). «Manafort named in Ukrainian probe into millions in secret cash» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. Benjy Sarlin (2016 թ․ նոյեմբերի 14). «Analysis: Breitbart's Steve Bannon Leads the 'Alt Right' to the White House» (անգլերեն). NBC News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. Kyle Cheney (2016 թ․ նոյեմբերի 16). «169 House Democrats call on Trump to ax Bannon» (անգլերեն). Politico. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  17. Glenn Thrush and Maggie Haberman (2017 թ․ հունվարի 29). «Bannon Seizes a Security Role From Generals» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  18. Александр Атасунцев (2017 թ․ փետրվարի 2). «К Трампу подобрались справа». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  19. Коростиков, Михаил.; Строкань, Сергей. (2017 թ․ փետրվարի 7). «Дональд Трамп обрел стратега». Kommersant.Ru. «Коммерсантъ», АО. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  20. Peter Baker, Maggie Haberman and Glenn Thrush (2017 թ․ ապրիլի 5). «Trump Removes Stephen Bannon From National Security Council Post» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  21. Трамп уволил главного стратега Белого дома :: Политика :: РБК
  22. https://www.nytimes.com/2017/08/18/us/politics/steve-bannon-trump-white-house.html?hp&action=click&pgtype=Homepage&clickSource=story-heading&module=first-column-region&region=top-news&WT.nav=top-news
  23. «Трамп уволил главного стратега Белого дома». РБК. 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  24. 'Populist Hero' Stephen K. Bannon Returns Home to Breitbart | Breitbart
  25. Madison Park (2018 թ․ հունվարի 4). «Trump threatens to sue Bannon over Wolff book» (անգլերեն). CNN. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  26. Опального советника Трампа Бэннона вынудили уйти с поста главы Breitbart Русская служба Би-би-си, 10.01.2018
  27. Ben Jacobs (2018 թ․ հունվարի 17). «Steve Bannon refuses lawmakers' questions, following 'White House instructions'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  28. Alastair Macdonald (2018 թ․ հուլիսի 24). «Belgian lawyer launches Trump-inspired anti-EU movement» (անգլերեն). Reuters. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  29. Jason Horowitz (2018 թ․ սեպտեմբերի 7). «Steve Bannon's 'Movement' Enlists Italy's Most Powerful Politician» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  30. Pablo Pardo (2019 թ․ ապրիլի 27). «Make Spain Great Again» (անգլերեն). Foreign Policy. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  31. Harriet Alexander, Charlotte Krol (2016 թ․ նոյեմբերի 14). «Steve Bannon: Who is Donald Trump's chief strategist and why is he so feared?» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. Heather Saul (2016 թ․ նոյեմբերի 15). «Steve Bannon: Some of the worst Breitbart headlines published under Donald Trump's chief strategist» (անգլերեն). Independent. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  33. Keiko Zoll. «Does Steve Bannon Have Children? He Has Some Seriously Questionable Parenting Advice» (անգլերեն). CBS News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. «Donald Trump campaign CEO accused of making anti-Semitic remarks» (անգլերեն). CBS News. 2016 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  35. Gabrielle Levy (2016 թ․ օգոստոսի 26). «Report: Trump Campaign Chief Registered to Vote at a Vacant Florida Home» (անգլերեն). U.S. News & World Report. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Steve Bannon» (անգլերեն). Holliwood Life. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Բենոն» հոդվածին։