Ջոն Քեյսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քեյսիկ
անգլ.՝ John Kasich
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Օհայո նահանգի համալսարան (1974)[1] և Sto-Rox High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար, բանկիր, ներդրումային բանկիր, գրող և հեռուստահաղորդավար
Ազգություն Խորվաթները ԱՄՆ-ում և Czech Americans?
Դավանանք կաթոլիկություն, Anglican Church in North America? և Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 13, 1952(1952-05-13)[2] (71 տարեկան)
Ծննդավայր McKees Rocks, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ John Richard Kasich
Հայր John Kasich?
Մայր Anne Kasich?
Ամուսին Karen Waldbillig Kasich? և Mary Lee Griffith?
 
Կայք՝ johnkasich.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջոն Ռիչարդ Քեյսիկ[5] (հանդիպում է նաև «Կասիչ», անգլ.՝ John Richard Kasich /ˈkeɪsɪk/[6], մայիսի 13, 1952(1952-05-13)[2], McKees Rocks, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքագետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Օհայոյի 69-րդ և ներկա նահանգապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քեյսիկը ծնվել է Պենսիլվանիա[7] նահանգի Պիտսբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող Մակիս-Ռոքս արդյունաբերական գյուղում՝ Աննա և Ջոն Քեյսիկների ընտանիքում[8]։ Վերջինս աշխատում էր փոստատար։ Հայրը ծագմամբ չեխոսլովակ էր, իսկ մայրը՝ խորվաթ[9][10]։ Մակիս-Ռոքսի ավագ դպրոցն ավարտելուց հետո Քեյսիկն ընդունվել է Օհայոյի պետական համալսարան, որտեղ միացել է Alpha Sigma Phi եղբայրությանը։ 1974 թվականին քաղաքագիտության բնագավառում ստացել է արվեստների բակալավրի աստիճան[11]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումն ավարտելուց հետո Քեյսիկն աշխատել է Օհայոյի օրենսդիր մարմնում որպես հետազոտող[12]։ 1975-1978 թվականներին եղել է սենատոր Բազ Լեքենսի վարչական օգնականը[13]։

1978 թվականին Քեյսիկն ընտրվել է Օհայո նահանգի Սենատում։ Ընտրություններում հաղթել է ներկայիս դեմոկրատական սենատոր Ռոբերտ Օշոնեսիին՝ ստանալով քվեների 56 %-ը[14]։ 26 տարեկանում դարձել է Օհայո նահանգի ամենաերիտասարդ սենատորը[15]։ Սենատում առաջին գործերից մեկը աշխատավարձի ավելացման մերժումն էր[16]։

1982 թվականին Քեյսիկը քվեարկել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում։ Հաղթելով հանրապետական պրայմերիզը՝ ստացել է քվեների 83 %-ը[17]։ Ընդհանուր ընտրություններում պարտվել է ներկայիս կոնգրեսական, դեմոկրատ Բոբ Շամանսկուն (ձայների 50% և 47% տարբերությամբ)[18]։ 1982 թվականին Քեյսիկը վերընտրվել է 8 անգամ[19]։

1995 թվականին, երբ հանրապետականները կազմել են ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը՝ Քեյսիկը ընտրվել է բյուջետային հանձնաժողովի ղեկավար։ Երբ Քեյսիկը սկսել է ղեկավարել բյուջետային հանձնաժողովը՝ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը մոտ 163 միլիարդ դոլար էր, իսկ իր պաշտոնավարման ավարտին՝ 2001 թվականին բյուջեի ավելցուկը կազմել է ավելի քան 236 միլիարդ դոլար[20]։

Քեյսիկը նաև զբաղեցրել է Կոնգրեսի սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

2000 թվականին Քեյսիկը չի ձգտել վերընտրվել, փոխարենը որոշել է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում[21][22]։ Սակայն անհաջող դրամահավաքի պատճառով դադարել է պայքարել[23][24]։

2001-2007 թվականներին Քեյսիկը Fox News հեռուստաալիքի Heartland with John Kasich ծրագրի հաղորդավարն էր։ Նաև մասնակցել է Hannity & Colmes and Hannity հեռուստաշոուին։

Քեյսիկը մի շարք կորպորացիաների խորհրդի անդամ էր, ներառյալ Invacare Corporation- ը և Norvax Inc-ը։ 2001-2008 թվականներին Կոլումբուսում Lehman Brothers ներդրումային բանկի գործադիր տնօրենն էր[25]։

Քեյսիկը մի շարք կորպորացիաների տնօրենների խորհրդի անդամ էր, ներառյալ Invacare Corporation-ը և Norvax Inc-ը։ 2001-2008 թվականներին Կոլումբուսում գտնվող «Lehman Brothers Investment Bank» մասնաճյուղի կառավարիչն էր։

2006 թվականին հանրապետականները Քեյսիկին առաջարկել էին առաջադրվի Օհայո նահանգի նահանգապետի պաշտոնում, սակայն հրաժարվել է մասնակցել այդ մրցավազքին[26]։ 2009 թվականի հունիսի 1-ին Քեյսիկը պաշտոնապես հայտարարել է մարզպետի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին[27]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում հաղթել է գործող դեմոկրատական նահանգապետ Թեդ Ստրիկլենդին։

2016 թվականին առաջադրվել է Միացյալ Նահանգների[28] նախագահի պաշտոնում, սակայն դուրս է մնացել փրայմերիզի փուլում[29]։ Հրաժարվել է աջակցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին[30]։

2018 թվականի դեկտեմբերին ABC հեռուստաընկերությամբ հեռարձակվող «This week» հաղորդմամբ հայտարարել է, որ լրջորեն պատրաստվում է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին[31]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1980 թվականներին Քեյսիկն ամուսնացել է Մերի Լի Գրիֆիտի հետ։ Երեխաներ չունենալու պատճառով ամուսնալուծվել են, ինչից հետո Մերի Լին սկսել է մասնակցել իր նախընտրական արշավներին[32]։ 1997 թվականին Քեյսիկն ամուսնացել է Կարեն Ուոլդբիլիգի հետ և ունեն երկվորյակ դուստրեր՝ Էմման և Ռիզը[32]։

Քեյսիկը երեք գրքերի հեղինակ է՝ «Courage is Contagious» (1998), «Courage is Contagious (2006) և Every Other Monday (2010):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=K000016
  2. 2,0 2,1 Lewis R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 http://www.washingtontimes.com/campaign-2012/candidates/john-r-kasich-36679/
  4. Adams I. HERB BAUM honoredTreasure Coast Newspapers, 2017.
  5. Произношение в оригинале: видео
    Русскоязычные СМИ с написанием Кейсик:
  6. Русскоязычные СМИ с написанием Касич:
  7. «Biography» (անգլերեն). Biographical Directory of the United States Congress. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  8. «John Kasich's Biography» (անգլերեն). John Kasich for Governor of Ohio. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. «Hrvat John Kasich pobijedio Baracka Obamu i Billa Clintona» (խորվաթերեն). Večernji list. 3.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  10. John Kasich. Courage Is Contagious. — Crown Publishing Group, 1999. — 272 с.
  11. «Biography, interest group ratings, public statements, vetoes and campaign finances» (անգլերեն). Project Vote Smart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  12. Laura A. Bischoff. (2010 թ․ հուլիսի 31). «Minister, former psychologist Strickland faces millionaire Kasich» (անգլերեն). Dayton Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  13. «John Kasich's Bio» (անգլերեն). Fox News Channel. 2001 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  14. «Statehouse oath a step back in time for Kasich» (անգլերեն). News Net 5. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  15. Howard Wilkinson. (1999 թ․ փետրվարի 16). «'Little guy' starts White House run» (անգլերեն). The Cincinnati Enquirer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  16. Shutt, Dave (1978 թ․ դեկտեմբերի 21). «Most Ohio Legislators To Take $5,000 Raise». Toledo Blade.
  17. «OH District 12 - R Primary» (անգլերեն). ourcampaigns.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  18. «OH District 12» (անգլերեն). ourcampaigns.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  19. Bill Straub. (1998 թ․ հուլիսի 4). «Kasich is a maverick with youth on his side» (անգլերեն). The Cincinnati Post. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  20. «U.S. Budget Historical Tables» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  21. «Veteran Ohio lawmaker plans to seek GOP presidential nod» (անգլերեն). Deseret News. Feb. 15 1999. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  22. «Kasich forms exploratory committee to run for president» (անգլերեն). CNN.com. 1999 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  23. «Kasich to withdraw from race Smith leaves GOP» (անգլերեն). 1999 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  24. Bush’s purse proving fatal obstacle for Kasich // Pittsburg Post-Gazette. — 13.7.1999. — С. A-6.
  25. «Lehman Hires Kasich» (անգլերեն). New York Times. 2001 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  26. Joe Hallett, Jonathan Riskind. (2005 թ․ հուլիսի 15). «GOP voices urge Kasich to enter race for governor» (անգլերեն). Columbus Dispatch. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  27. «Kasich To Be Sworn In As Ohio's Next Governor» (անգլերեն). 10tv.com. 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  28. John Kasich announces run for president
  29. Kasich drops out of presidential race
  30. Kasich still refuses to endorse Trump
  31. Ohioans eyeing 2020? Kasich, Brown ‘very seriously’ consider runs against Trump
  32. 32,0 32,1 Stephanie Schorow. (2010 թ․ սեպտեմբերի 30). «Is John Kasich Married?» (անգլերեն). politicsdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քեյսիկ» հոդվածին։