Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրամփ-Փենսի նախագահական քարոզարշավի տարբերանշան
Դոնալդ Թրամփ
(ԱՄՆ նախագահի թեկնածու)
Մայք Փենս
(ԱՄՆ փոխնախագահի թեկնածու)

Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ, ԱՄՆ 45-րդ նախագահի, բիզնեսմենի և հեռուստահաղորդավարի, 2016 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի, փրայմերիզի և դեբատների մեծամասնության հաղթողի նախընտրական քարոզարշավ։ Թրամփի հիմնական ռազմավարությունը կոկուսների և փրայմերիզների բավական թվով հաղթանակն էր, որպեսզի առաջին փուլում քվեների մեծամասնությունը ստանար՝ ապահովելով նախագահական թեկնածությունը։

Թրամփն առանձնանում է իր պոպուլիստական դիրքորոշմամբ ոչ օրինական միգրացիայի նկատմամբ։ Իր կարծիքով անարդար առևտրային համաձայնությունները և ռազմական ներդրումները չեղարկելու ցանկությունը[1][2][3][4][5] նրա համար ապահովեց հատուկ ուշադրություն «կապույտ օձիքներ»-ի կողմից[6]։ Արդյունքում Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդը[7][8][9][10][11]։ Որոշ համաշխարհային առաջնորդներ անհանգստություն էին արտահայտել նրա՝ նախագահ դառնալու հեռանկարի վերաբերյալ[12][13]։

2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում՝ ընտրողների ձայների քանակով անցնելով Հիլարի Քլինթոնին[14]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Թրամփը համաժողովի ժամանակ 2015 թվականին

1988 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ Թրամփը դիտարկվում էր որպես նախագահի պոտենցիալ թեկնածու գրեթե յուրաքանչյուր նախագահական ընտրության ժամանակ[15][16][17]։ 1999 թվականի հոկտեմբեր ամսին Թրամփն իրեն հայտարարեց հեղափոխությունների կուսակցության կողմից հավակնորդ նախագահի թեկնածու դառնալու համար[18], սակայն հանեց իր թեկնածությունը 2000 թվականի փետրվարի 14-ին[19]։ 2004 թվականին Դոնալդ Թրամփը դարձավ դեմոկրատ՝ բացահայտ աջակցություն հայտնելով Հիլարի Քլինթոնին[20]։ 2009 թվականին Թրամփը միացավ Հանրապետական կուսակցությանը։ 2011 թվականի սկզբից Թրամփը սկսեց առանցքային դեր խաղալ 2012 թվականի նախագահակն ընտրություններում հանրապետական թեկնածուների շրջանում[21][22]։

2011 թվականին Պահպանողակաան քաղաքական գործունեության համաժողովի (անգլ.՝ Conservative Political Action Conference) ժամանակ Թրամփն ասաց, որ ինքը «աբորտների արգելման կողմնակից է» և «դեմ է զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությանը»[23][24][25]։ 2008 թվականի դեկտեմբերին Թրամփը դարձավ ԱՄՆ մեքենաների արդյունաբերության փրկման ծրագրի կողմնակից, որը 2012 թվականին ստացավ ամերիկացիների 56 %-ի աջակցությունը (63 % աջակցություն Միչիգան նահանգում)՝ համաձայն Pew Հետազոտական կենտրոնի հարցմանը[26]։

2011 թվականին անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Թրամփը նախընտրական մրցավազքի հավակնորդներից մեկն է[27]։ 2011 թվականի փետրվարին The Daily Beast-ը հարցում անցկացրեց, որը ցույց տվեց, որ շատ քաղաքացիներ չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում[28]։ 2013 թվականին Թրամփը հնարավոր էր համարում 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելը[29]։ 2013 թվականի հոկտեմբերին Նյու Յորք նահանգի հանրապետականները նրան առաջարկեցին թեկնածություն առաջադրել 2014 թվականի նահանգապետի ընտրություններում[30]։

Հիմնական տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփի նախընտրական քարոզարշավը բազմակողմանիորեն ներկայացվել է զանգվածային լրատվական միջոցների կողմից, ինչը թույլ տվեց իրեն մեծ ծախսերից խուսափել վերջինիս կազմակերպման համար և չստանալ Քաղաքական գործողությունների կոմիտեի աջակցությունը, ինչին Թրամփը քննադատել էր բոլոր այն քաղաքական գործիչների հետ միասին, որոնք օգտագոչծում են այդ աջակցությունը[31][32]։ Նա նաև չէր պատասխանել այն հարցին, թե ինչ է ըստ նրա քաղաքական կոռեկտությունը[33][34]։ ԶԼՄ-ը լայնորեն լուսաբանում էին Թրամփի արտահայտությունները ներգաղթի և սահմանների անվտանգության վերաբերյալ, որոնց ժամանակ նա առաջարկել էր արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին, ինչպես նաև կառուցել մեծ պատ ամերիկա-մեքսիկական սահմանին և ժամանակավորապես թույլ չտալ ԱՄՆ՝ մուսուլմանների մուտքը[35][36]։

Թրամփի արտահայտություններն առաջացեցրին ցույցեր, ինչպես նաև հասարակական լայն քննարկումներ։ Որոշ իրադարձությունների ժամանակ նշվել էին դեպքեր, երբ բռնի ուժ էր կիրառվել Թրամփի ցուցարար կողմնակիցների նկատմամբ։ Սակայն Թրամփը հայտարարել էր, որ նա կողմ չէ բռնությանը՝ ցուցարարներին ճնշելու համար[37][38]։ Թրամփը դեմ է հանդես գալիս զրպարտության մեջ դատակակն մեղադրանքներից լրագրողների լայն պաշտպանությանը[39][40]։

2016 թվականի նախընտրական մրցավազքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Թրամփ
(ԱՄՆ նախագահի թեկնածու)
Հիլարի Քլինթոն
(ԱՄՆ նախագահի թեկնածու)
Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի առաջնային տարբերանշան

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածության մասին 2015 թվականի հունիսի 16-ին։ Նրա կարճ ներկայացումը կայացել է Նյու Յորքի Թրամփ Թաուերում նախընտրական ցույցի ժամանակ։ Իր խոսքում Թրամփը ուշադրություն էր դարձնում այնպիսի ներքին խնդիրների, ինչպիսիք են անօրինական ներգաղթը, Ամերիկայում աշխատատեղերի օֆշորինգը, ԱՄՆ պետական պարտքը և իսլամական ահաբեկչությունը։ Քարոզարշավի ժամանակ անընդհատ ընդգծվում էր «Ամերիկան կրկին մեծագույն դարձնենք» կարգախոսը[57]։ Թրամփը նաև հայտարարել էր, որ ինքնուրույն կֆինանսավորի իր նախագահական քարոզարշավը և չհրաժարվեր ցանկացած գումարի, որ կտային հովանավորներն ու լոբիստները[41]։

Այդ հայտարարությունից հետո ԶԼՄ-ը սկսեցին հետաքրքրվել Թրամփի՝ անօրինական ներգաղթի մասին հայտարարություններով, որտեղ նա հայտարարում էր[42][43]:

Aquote1.png Մեքսիկան մեզ է ուղարկում իր մարդկանց, սակայն նրանք մեզ լավագույններին չեն ուղարկում։ Նրանք ուղարկում են խնդիրներով մարդկանց, և նրանք մեզ համար խնդիրներ են առաջացնում։ Նրանք թմրանյութեր են բերում, հանցագործություններն են բերում։ Նրանք բռնակալներ են։ Եվ, իհարկե, կարելի է ենթադրել, որ նրանց թվում կիրթ անձինք էլ կան
- Թրամփի՝ նախագահ դառնալու մտադրության մասին ելույթից հատված, 2015 թվականի հունիսի 16
Aquote2.png

Թրամփի այս հայտարարությունը վիճելի էր։ Այն բերեց նրան, որ Թրամփն ու մի շարք կազմակերպություններ և ձեռնարկություններ, այդ թվում՝ NBC-ը, Macy’s-ը, Univision-ը, NASCAR-ը, հրաժարվեցին աշխատել նրա հետ Նախագահի այլ թեկնածուների արձագանքները ևս տարբեր էին[48]։

Թրամփն ավելի ուշ բացատրեց, որ իր հայտարարություններն ուղղված են բացառապես Մեքսիկայի կառավարությանը, մասնավորապես՝ սահմանի թույլ պաշտպանվածության համար՝ որպես իրենց երկրից հանցագործներին փոխանցելու միջոց։

Քարոզարշավի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը 2015 թվականի հունիսի 16-ի նախընտրական միջոցառման ժամանակ

Նյու Յորքում կարճ ներկայացումցի հետո Թրամփը ուղևորվեց այլ նահանգներ՝ ներառյալ Այովան և Նյու Հեմփշիրը, հանրապետական փրայմերիզից առաջ[52].։ 2015 թվականի հունիսի սկզբին Թրամփը սկսեց քարոզարշավը նաև Արևմուտքում՝ ցույցեր և ելույթներ անցկացնելով Լաս Վեգասում և Լոս Անջելեսում[53][54]։ Հուլիսի 23-ին նա այցելեց մեքսիկական սահման, որպեսզի իր դիրքորոշումն արտահայտեր անօրինական նեգաղթի վերաբերյալ[55]։

Հուլիսին Դաշնային ընտրական հանձնաժողովը ներկայացրեց Թրամփի նյութական ունեցվածքի մանրամասները։ Հաշվետվությունը ցույց տվեց, որ նրա ունեցվածքը ակտիվների տեսքով գերազանցումը է $1, 4 միլիարդը, իսկ պարտավորությունները կազմում են ոչ պակաս, քան $265 միլիոնը[56][57]։ Շուտով Թրամփի գլխավոր մենեջերը հայտարարություն հրապարակեց, որտեղ նշվում էր նախընտրական քարոզարշավի արժեքը դոլարներով10 միլիարդ, իսկ Forbes ամսագիրը գնահատում է այն $4 միլիարդ[58]։

2015 թվականի օգոստոսի 21-ին ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը ներկայացրեց 2016 թվականի նախագահական մրցավազքի մասնակիցների ցանկը, ինչը ցույց տվեց, որ Թրամփը միակ լուրջ թեկնածուն է նախագահի հանրապետական թեկնածուների թվում[59]։

Ջոն Մաքքեյնի մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 18-ին Թրամփի վրա թափվեց քննադատությունների տարափ Ջոն Մաքքեյնին ուղղված խոսքերի համար․ «Նա պատերազմի հերոս չէ» և «Նա պատերազմի հերոս էր, քանի որ հայտնվել էր գերության մեջ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք չէին բռնվել»[60][61]։ Թրամփը խոստովանել էր․ «Եթե ինչ-որ մեկը գերության մեջ է, ես նրանց հերոս եմ համարում»․ սակայն նա քննադատել էր այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին է «Ջոն Մաքքեյնը», վետերանների և սահմանների պաշտպանության հարցերի «լիովին ձախողման» համար[62]։ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի վետերաններին և խոստացել էր «նրանց համար կառուցել գեղեցիկ և աշխարհի ամենաժամանակակից հիվանդանոցները»[62][63][64]։

Ինքը Մաքքեյնն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներողություն կխնդրի Թրամփը, ասել էր[65][66]

Aquote1.png Ես այդպես չեմ կարծում։ Մտածում եմ, որ նա պետք է ներողություն խնդրի բոլոր այն մարդկանց ընտանիքներց, ովքեր զոհել են իրենց կոնֆլիկտներում և նրանք, ովքեր իրենց նվիրել են իրենց երկրի ծառայությանը։
- Մաքքեյնը MSNBC-ին տված հարցազրույցում
Aquote2.png

Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ նա պարտավոր չէ ներողություն խնդրել[67][68][69]։ Politifact-ը փաստում է, որ Թրամփի մեջբերումը հանված էր ենթատեքստից։ Թրամփի մեկնաբանությունները առավել ուշ ստեղծում էին Հանրապետական կուսակցության նախագահի մյուս թեկնածուների անհամաձայնությունները, այդ թվում՝ Ջեբ Բուշի, Սքոթ Ուոքերի, Ռիք Սանտորումի, Ռենդ Փոլի, Բոբի Ջոինդալի, Մաք Հաքաբիի և Քրիս Քրիսթիի։ Երկու թեկնածուներ՝ Ջորջ Պատակին և Ռիք Փերին, բաց կերպով Թրամփին կոչ արեցին դուրս գալ մրցավազքից իր հայտարարությունների պատճառով։ Մյուս կողմից, մյուս երկու թեկնածուները խոսեցին Թրամփի օգտին․ Բեն Քարսոնը և Թեդ Քրուզը նշեցին, որ բոլոր կարծիքները պետք է լսելի լինեն, և Քրուզը կարծիք էր արտահայտել, որ կուսակցությունը պետք է դադարեցնի ներսում կռիվները, որպեսզի միավորվի[70][71]։

Սահմանային պատ և անօրինական ներգաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հայտարարության մեջ Թրամփը խոստացել էր, որ «Մեծագույն պատ»ամերիկա-մեքսիկական սահմանին՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ դրա շինարարության ծախսերը հոգա Մեքսիկան[42][72]:

Թրամն ու հանրահավաքի կողմնակիցները (Մասկատին, 2016 թվականի հունվար):

Ամերիկացի նահանգապետ Թեդ Քրուզը կոնգրեսմեն Սթիվեն Քինգի հետ միասին գովել էր Թրամփին անօրինական ներգաղթին ուշադրություն հատկացնելու համար անօրինական ներգաղթի մասին հարցերում[73][74][75]:

Պաուլինա Վեգան՝ «Միսս Տիեզերքն» ու նախկին «Միսս Կոլումբիան», ասել էր, որ նա չի ընդունի Թրամփի՝ գաղթելու մասին արտահայտությունները[76]: Թրամփը, իր հերթին, նրան անվանել էր «երկերեսանի»[77]: Նա հայտարարել էր, որ չի կարող հրաժարվել իր թագց, քանի որ դա արգելում է անել իր պայմանագիրը, սակայն նա կարող դատարանում Թրամփի դեմ հայց ներկայացնել[78]:

Ավելի ուշ Reuters-ի լրագրողները պարզել էին, որ ամերիկյան կազմակերպությունները ցանկանում էին ԱՄՆ բերել 1100 անօրինական աշխատողի՝ սկսած 2000 թվականից[79]: Թրամփը նաև եղել է Ֆլորիդայի Փալմ Բիչի Մար ա Լագո հանգստավայրում, որը ևս հայտնի է անօրինական ներգաղթյալ աշխատողների մեծ քանակությամբ[80]: Չնայած դրան՝ Pew Research-ը հարցում է անցկացրել և պարզել է, որ ամերիկացիների 59 %-ը դեմ է սահմանին պատ կանգնեցնելուն[81]:

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրայմերիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այովայում դեբատները անհաջող էին[82]։ Թեդ Քրուզը առաջինն էր քվեների թվով՝ գերազանցելով Թրամփին։ Քրուզը, որը քարոզում էր հիմնականում քրիստոնյաների շրջանում,[83] սատարվեց եկեղեցու կողմից։ Թրամփն ավելի ուշ Թվիթերում գրել էր․ «շատ մարդիկ քվեարկել էին Քրուզ Քարսոնի օգտին, քանի որ Քրուզը խաբեբա է»[84]։

Դրանից հետո հաջողրդել էին հաղթանակները Հարավային Կարոլինայում, Նևադայում (45.9 % ձայն)[85][86]։

2016 թվականի մայիսին Թրամփը հաղթեց փրայմերիզներ բազմաթիվ նահանգներում։ Այն բանից հետո, ինչ Թրամփը հաղթեց Ինդիանայում, Քրուզն ու Ջոն Քեյսիքը դուրս մնացին մրցավազքից[87]։ Այդպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն նախագահական ընտրություններում։ Թրամփի՝ Ինդիանայում տարած հաղթանակից հետո Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Փրիբուսը, բացի ամենից, Թրամփին անվանեց ենթադրյալ թեկնածու[88]։ Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Թրամփը հավաքել էր ներկայացուցիչների 1238 քվե, որոնցից 1237-ը անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ դառնալու թեկնածությունը առաջադրելու համար։ Այդպիսով, Թրամփը հաղթեց Հանրապետական կուսակցության փրայմերիզում և ինքնաբերաբար դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցության կողմից։

Փրայմերիզի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգ Դեմոկրատական կուսակցություն Փրայմերիզի տարեթիվ Թեկնածուներ հանրապետականներից Փրայմերիզի տարեթիվ Երրորդական կուսակցություններ Օր.
Այովա Հիլարի Քլինթոն (49, 9%)
Բերնի Սանդերս (49, 6%)
1 փետրվարի Թեդ Քրուզ (28%)
Դոնալդ Թրամփ (24%)
Մարկո Ռուբիո (23%)
Բեն Քարսոն (9%)
Ռենդ Փոլ (5%)
Ջեբ Բուշ (3%)
Քարլի Ֆիորինա(2%)
Ջոն Քեյսիք(2%)
Մայք Հաքաբի(2%)
Քրիս Քրիսթի (2%)
Ռիք Սանտորում (1%)
1 փետրվարի
Նյու Հեմփշիր Բերնի Սանդերս (60, 1%)
Հիլարի Քլինթոն (37, 7%)
9 փետրվարի Դոնալդ Թրամփ (35, 3%)
Ջոն Քեյսիք(15, 8%)
Թեդ Քրուզ (11, 7%)
Ջեբ Բուշ (11%)
Մարկո Ռուբիո (10, 6%)
Քրիս Քրիսթի (7, 4%)
Քարլի Ֆիորինա(4, 1%)
Բեն Քարսոն (2, 3%)
9 փետրվարի [89]
Նևադա Հիլարի Քլինթոն (52, 6%)
Բերնի Սանդերս (47, 3%)
20 փետրվարի Դոնալդ Թրամփ (45, 9%)
Մարկո Ռուբիո (23, 9%)
Թեդ Քրուզ (21, 4%)
Բեն Քարսոն (4, 8%)
Ջոն Քեյսիք(3, 6%)
23 փետրվարի [90][91]
Հարավային Կարոլինա Հիլարի Քլինթոն (73, 4%)
Բերնի Սանդերս (26%)
27 փետրվարի Դոնալդ Թրամփ (32, 5%)
Մարկո Ռուբիո (22, 5%)
Թեդ Քրուզ (22, 3%)
Ջեբ Բուշ (7, 8%)
Ջոն Քեյսիք(7, 6%)
Բեն Քարսոն (7, 2%)
20 փետրվարի Կանաչներ.
Ուիլյամ Քրեմլ (5 պատվիրակ)
Ջիլ Սթայն (3 պատվիրակ)
[92][93]
Ալաբամա Հիլարի Քլինթոն (77, 8%), Բերնի Սանդերս (19, 2%) 1 մարտի Դոնալդ Թրամփ (43, 4%)
Թեդ Քրուզ (21, 1%)
Մարկո Ռուբիո (18, 7%)
Բեն Քարսոն (10, 2%)
Ջոն Քեյսիք(4, 4%)
1 մարտի
Ալյասկա Բերնի Սանդերս (79, 6%)
Հիլարի Քլինթոն (20, 2%)
26 մարտի Թեդ Քրուզ (36, 4%)
Դոնալդ Թրամփ (33, 6%)
Մարկո Ռուբիո (15, 2%)
Բեն Քարսոն (10, 8%)
Ջոն Քեյսիք(4%)
1 մարտի
Ամերիկյան Սամոա Հիլարի Քլինթոն (68, 4%)
Բերնի Սանդերս (25, 7%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (9 պատվիրակ) 22 մարտի
Արկանզաս Հիլարի Քլինթոն (66%)
Բերնի Սանդերս (30%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (32, 8%)
Թեդ Քրուզ (30, 5%)
Մարկո Ռուբիո (24, 8%)
Բեն Քարսոն (5, 7%)
Ջոն Քեյսիք(3, 7%)
1 մարտի
Վերմոնտ Բերնի Սանդերս (85, 7%)
Հիլարի Քլինթոն (13, 6%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (32, 3%)
Ջոն Քեյսիք(30%)
Մարկո Ռուբիո (19, 1%)
Թեդ Քրուզ (9, 6%)
Բեն Քարսոն (4, 1%)
1 մարտի Սթեյն
Վիրջինիա Հիլարի Քլինթոն (64, 3%)
Բերնի Սանդերս (35, 2%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (34, 8%)
Մարկո Ռուբիո (32%)
Թեդ Քրուզ (16, 7%)
Ջոն Քեյսիք(9, 5%)
Բեն Քարսոն (5, 9%)
1 մարտի
Ջորջիա Հիլարի Քլինթոն (71, 3%)
Բերնի Սանդերս (28, 2%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (38, 8%)
Մարկո Ռուբիո (24, 5%)
Թեդ Քրուզ (23, 6%)
Բեն Քարսոն (6, 2%)
Ջոն Քեյսիք(5, 6%)
1 մարտի
Կոլորադո Բերնի Սանդերս (59%)
Հիլարի Քլինթոն (40, 3)
1 մարտի Թեդ Քրուզ (33 պատվիրակ) 1 մարտի Կանաչների փրայմերիզը հաղթել է Սթեյնը
Մասաչուսեթս Հիլարի Քլինթոն (49, 7%)
Բերնի Սանդերս (48, 3%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (49%)
Ջոն Քեյսիք(17, 9%)
Մարկո Ռուբիո (17, 8%)
Թեդ Քրուզ (9, 5%)
Բեն Քարսոն (2, 6%)
1 մարտի Կանաչներ՝ Սթայն (51 %)
Քուրի (9 %)
Քրեմլ (4 %)
Չերնի (4 %)
Մեսփլեյ (3 %) (1 մարտի)
Մինեսոտա Բերնի Սանդերս (61, 7%)
Հիլարի Քլինթոն (38, 3%)
1 մարտի Մարկո Ռուբիո (36, 2%)
Թեդ Քրուզ (29%)
Դոնալդ Թրամփ (21, 4%)
Բեն Քարսոն (7, 4%)
Ջոն Քեյսիք(5, 8%)
1 մարտի Կանաչներ՝ Ջիլ Սթայն (84.3 %)
Քուրի (5.9 %)
Քրեմլ (4.8 %)
Չերնի (2.4 %)
Մեսփլեյ (1.2 %) (1 մարտի);Լիբերտարիանցիներ -Ջոնսոն
Օկլահոմա Բերնի Սանդերս (51, 9%)
Հիլարի Քլինթոն (41, 5%)
1 մարտի Թեդ Քրուզ (34, 4%)
Դոնալդ Թրամփ (28, 3%)
Մարկո Ռուբիո (26%)
Բեն Քարսոն (6, 2%)
Ջոն Քեյսիք(3, 6%)
1 մարտի
Թենեսի Հիլարի Քլինթոն (66%)
Բերնի Սանդերս (32, 5%)
1 մարտի Դոնալդ Թրամփ (38, 9%)
Թեդ Քրուզ (24, 7%)
Մարկո Ռուբիո (21, 2%)
Բեն Քարսոն (7, 6%)
Ջոն Քեյսիք(5, 3%)
1 մարտի
Տեխաս Հիլարի Քլինթոն (65, 2%)
Բերնի Սանդերս (33, 2%)
1 մարտի Թեդ Քրուզ (43, 8%)
Դոնալդ Թրամփ (26, 8%)
Մարկո Ռուբիո (17, 7%)
Ջոն Քեյսիք(4, 3%)
Բեն Քարսոն (4, 2%)
1 մարտի Կանաչներ՝ Սթեյն
Կանզաս Բերնի Սանդերս (67, 9%)
Հիլարի Քլինթոն (32, 1%)
5 մարտի Թեդ Քրուզ (47, 5%)
Դոնալդ Թրամփ (23, 5%)
Մարկո Ռուբիո (16, 8%)
Ջոն Քեյսիք(11%)
5 մարտի
Կենտուկի Հիլարի Քլինթոն (46, 8%)
Բերնի Սանդերս (46, 3%)
17 մայիսի Դոնալդ Թրամփ (35, 9%)
Թեդ Քրուզ (31, 6%)
Մարկո Ռուբիո (16, 4%)
Ջոն Քեյսիք(14, 4%)
5 մարտի
Լուիզիանա Հիլարի Քլինթոն (71, 1%)
Բերնի Սանդերս (23, 2%)
5 մարտի Դոնալդ Թրամփ (41, 5%)
Թեդ Քրուզ (37, 8%)
Մարկո Ռուբիո (11, 2%)
Ջոն Քեյսիք(6, 4%)
5 մարտի
Նեբրասկա Բերնի Սանդերս (57, 1%)
Հիլարի Քլինթոն (42, 9%)
5 մարտի Դոնալդ Թրամփ (61, 5%) 10 մայիսի
Մեն Բերնի Սանդերս (64, 1%)
Հիլարի Քլինթոն (35, 5%)
6 մարտի Թեդ Քրուզ (45, 9%)
Դոնալդ Թրամփ (32, 6%)
Ջոն Քեյսիք(12, 2%)
Մարկո Ռուբիո (8%)
5 մարտի Մարտի 13-ին կանաչների կուսակցությունից հաղթել է Ջիլ Սթեյնը
Պուերտո Ռիկո Հիլարի Քլինթոն (59, 7%)
Բերնի Սանդերս (37, 9%)
5 հունիսի Մարկո Ռուբիո (71%)
Դոնալդ Թրամփ (13%)
Թեդ Քրուզ (8, 6%)
Ջոն Քեյսիք(1, 3%)
6 մարտի
Այդահո Բերնի Սանդերս (78%)
Հիլարի Քլինթոն (21, 2%)
22 մարտի Թեդ Քրուզ (45, 4%)
Դոնալդ Թրամփ (28, 1%)
Մարկո Ռուբիո (15, 9%)
Ջոն Քեյսիք(7, 4%)
8 մարտի [94]
Հավայի Բերնի Սանդերս (71, 5%)
Հիլարի Քլինթոն (28, 4%)
26 մարտի Դոնալդ Թրամփ (42, 4%)
Թեդ Քրուզ (32, 7%)
Մարկո Ռուբիո (13, 3%)
Ջոն Քեյսիք(10, 6%)
8 մարտի
Միսիսիպի Հիլարի Քլինթոն (82, 5%)
Բերնի Սանդերս (16, 6%)
8 մարտի Դոնալդ Թրամփ (47, 2%)
Թեդ Քրուզ (36, 1%)
Ջոն Քեյսիք(8, 8%)
Մարկո Ռուբիո (5, 3%)
8 մարտի
Միչիգան Բերնի Սանդերս (49, 7%)
Հիլարի Քլինթոն (48, 3%)
8 մարտի Դոնալդ Թրամփ (36, 6%)
Թեդ Քրուզ (24, 7%)
Ջոն Քեյսիք(24, 3%)
Մարկո Ռուբիո (9, 3%)
8 մարտի
Վայոմինգ Բերնի Սանդերս (55, 7%)
Հիլարի Քլինթոն (44, 3%)
9 ապրիլի Թեդ Քրուզ (70, 9%)
Մարկո Ռուբիո (14, 5%)
Դոնալդ Թրամփ (7%)
Ջոն Քեյսիք(2, 6%)
12 մարտի
Կոլումբիա շրջան Հիլարի Քլինթոն (78%)
Բերնի Սանդերս (20, 7%)
14 հունիսի Մարկո Ռուբիո (37, 3%)
Ջոն Քեյսիք(35, 5%)
Դոնալդ Թրամփ (13, 8%)
Թեդ Քրուզ (12, 4%)
12 մարտի
Հյուսիսային Մարիանյան կղզիներ Հիլարի Քլինթոն (54%)
Բերնի Սանդերս (34, 4%)
12 մարտի Դոնալդ Թրամփ (72, 8%)
Թեդ Քրուզ (24%)
Ջոն Քեյսիք(2, 1%)
Մարկո Ռուբիո (1, 1%)
15 մարտի
Իլինոյս Հիլարի Քլինթոն (50, 6%)
Բերնի Սանդերս (48, 6%)
15 մարտի Դոնալդ Թրամփ (38, 8%)
Թեդ Քրուզ (30, 2%)
Ջոն Քեյսիք(19, 7%)
Մարկո Ռուբիո (8, 7%)
15 մարտի Կանաչներ՝ Ջիլ Սթեյն (87 %) (12 փետրվարի) [95]
Միսուրի Հիլարի Քլինթոն (49, 6%)
Բերնի Սանդերս (49, 4%)
15 մարտի Դոնալդ Թրամփ (40, 8%)
Թեդ Քրուզ (40, 6%)
Ջոն Քեյսիք(10, 1%)
Մարկո Ռուբիո (6, 1%)
15 մարտի Լիբերտարիանցիներ - Ընդդեմ բոլորի-45%
Օհայո Հիլարի Քլինթոն (56, 1%)
Բերնի Սանդերս (43, 1%)
15 մարտի Ջոն Քեյսիք(47%)
Դոնալդ Թրամփ (35, 9%)
Թեդ Քրուզ (13, 3%)
Մարկո Ռուբիո (2, 3%)
15 մարտի Ապրիլի 3-ին փրայմերիզը ահղթել է Ջիլ Սթեյնը
Հյուսիսային Կարոլինա Հիլարի Քլինթոն (54, 6%)
Բերնի Սանդերս (40, 8%)
15 մարտի Դոնալդ Թրամփ (40, 2%)
Թեդ Քրուզ (36, 8%)
Ջոն Քեյսիք(12, 7%)
Մարկո Ռուբիո (7, 7%)
15 մարտի Լիբերտարիանցիներ (49 %)
Ֆլորիդա Հիլարի Քլինթոն (64, 4%)
Բերնի Սանդերս (33, 3%)
15 մարտի Դոնալդ Թրամփ (45, 7%)
Մարկո Ռուբիո (27%)
Թեդ Քրուզ (17, 1%)
Ջոն Քեյսիք(6, 8%)
15 մարտի [96]
Արիզոնա Հիլարի Քլինթոն (56, 3%)
Բերնի Սանդերս (41, 4%)
22 մարտի Դոնալդ Թրամփ (46%)
Թեդ Քրուզ (27, 6%)
Ջոն Քեյսիք(10, 6%)
22 մարտի Մարտի 22-ին Ջիլ Սթեյնը հաղթել է փրայմերիզը
Յուտա Բերնի Սանդերս (79, 2%)
Հիլարի Քլինթոն (20, 3%)
22 մարտի Թեդ Քրուզ (69, 2%)
Ջոն Քեյսիք(14, 8%)
Դոնալդ Թրամփ (14%)
22 մարտի
Վաշինգտոն Բերնի Սանդերս (72, 7%)
Հիլարի Քլինթոն (27, 1%)
26 մարտի Դոնալդ Թրամփ (75, 5%) 24 մայիսի
Վիսկոնսին Բերնի Սանդերս (56, 6%)
Հիլարի Քլինթոն (43%)
5 ապրիլի Թեդ Քրուզ (48, 2%)
Դոնալդ Թրամփ (35%)
Ջոն Քեյսիք(14, 1%)
5 ապրիլի Կանաչներ՝ Սթեյն [97]
Նյու Յորք Հիլարի Քլինթոն (57, 5%)
Բերնի Սանդերս (41, 6%)
19 ապրիլի Դոնալդ Թրամփ (59, 2%)
Ջոն Քեյսիք(24, 7%)
Թեդ Քրուզ (14, 5%)
19 ապրիլի
Դելավեր Հիլարի Քլինթոն (59, 7%)
Բերնի Սանդերս (39, 5%)
26 ապրիլի Դոնալդ Թրամփ (60, 7%)
Ջոն Քեյսիք(20, 4%)
Թեդ Քրուզ (15, 9%)
26 ապրիլի
Կոնեկտիկուտ Հիլարի Քլինթոն (51, 8%)
Բերնի Սանդերս (46, 4%)
26 ապրիլի Դոնալդ Թրամփ (57, 9%)
Ջոն Քեյսիք(28, 4%)
Թեդ Քրուզ (11, 7%)
26 ապրիլի Կանաչներ՝ Սթեյն
Մերիլենդ Հիլարի Քլինթոն (62, 5%)
Բերնի Սանդերս (33, 8%)
26 ապրիլի Դոնալդ Թրամփ (54, 1%)
Ջոն Քեյսիք(23, 2%)
Թեդ Քրուզ (19%)
26 ապրիլի
Փենսիլվանիա Հիլարի Քլինթոն (55, 6%)
Բերնի Սանդերս (43, 5%)
26 ապրիլի Դոնալդ Թրամփ (56, 6%)
Թեդ Քրուզ (21, 7%)
Ջոն Քեյսիք(19, 4%)
26 ապրիլի Կանաչներ՝ Սթեյն
Ռոդ Այլենդ Բերնի Սանդերս (54, 7%)
Հիլարի Քլինթոն (43, 1%)
26 ապրիլի Դոնալդ Թրամփ (62, 9%)
Ջոն Քեյսիք(24%)
Թեդ Քրուզ (10, 3%)
26 ապրիլի
Ինդիանա Բերնի Սանդերս (52, 5%)
Հիլարի Քլինթոն (47, 5%)
3 մայիսի Դոնալդ Թրամփ (53, 3%)
Թեդ Քրուզ (36, 6%)
Ջոն Քեյսիք(7, 6%)
3 մայիսի
Արևմտյան Վիրջինիա Բերնի Սանդերս (51, 4%)
Հիլարի Քլինթոն (35, 8%)
10 մայիսի Դոնալդ Թրամփ (77%) 10 մայիսի
Օրեգոն Բերնի Սանդերս (56, 2%)
Հիլարի Քլինթոն (42, 1%)
17 մայիսի Դոնալդ Թրամփ (64, 2%) 17 մայիսի
Կալիֆորնիա Հիլարի Քլինթոն (53, 1%)
Բերնի Սանդերս (46%)
7 հունիսի Դոնալդ Թրամփ (74, 6%) 7 հունիսի
Մոնտանա Բերնի Սանդերս (51, 5%)
Հիլարի Քլինթոն (44, 2%)
7 հունիսի Դոնալդ Թրամփ (73, 7%) 7 հունիսի
Նյու Ջերսի Հիլարի Քլինթոն (63, 5%)
Բերնի Սանդերս (36, 5%)
7 հունիսի Դոնալդ Թրամփ (80, 4%) 7 հունիսի Կանաչներ՝ Սթեյն
Նյու Մեքսիկո Հիլարի Քլինթոն (51, 5%)
Բերնի Սանդերս (48, 5%)
7 հունիսի Դոնալդ Թրամփ (70, 6%) 7 հունիսի
Հարավային Դակոտա Հիլարի Քլինթոն (51%)
Բերնի Սանդերս (49%)
7 հունիսի Դոնալդ Թրամփ (67, 1%) 7 հունիսի
Արդյունքում Հիլարի Քլինթոն (34)
Բերնի Սանդերս (23)
Դոնալդ Թրամփ (41)
Թեդ Քրուզ (11)
Մարկո Ռուբիո (3)
Ջոն Քեյսիք(1)
Ջիլ Սթայն (3)

Հանրահավաքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփն անցկացրել է բազմահազարանոց հանրահավքներ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում[98][99][100][101]։ Թրամփը «անընդհատ գրավում է հազարավոր մարդկանց Այովայում ցույցերում, շատ ավելին, քան Հանրապետական կուսակցության իր մրցակիցներից ցանկացածը։»[99]

Օգոստոսի 21-ին Թրամփը անցկացրեց նախընտրական հանրահավաք Լեդ Փիբլզ մարզադաշտում Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում։ Այս հանրահավաքին մասնակցել էր 30 հազար մարդ։

Միսիսիպի նահանգի Բիլոքսի շրջանում անցկացրած հանրահավաքի ժամանակ՝ 2016 թվականի հունվարին, Յութուբերը դեմոկրատներին և անկախ պատգամավորներին կոչ արեց սրահում փոխել իրենց կուսակցական պատկանելությունը՝ դառնալով հանրապետական այն բանի համար, որպեսզի քվեարկեն Թրամփի օգտին[102]։

Թրամփի հանրահավաքը UIC Pavilion-ում (Չիկագո 11 մարտի 2016)

Միսիսիպիում Թրամփի կողմնակիցների և նրա հակառակոդների միջև լեզվական և ֆիզիկական բախումներ տեղի ունեցան։ Հանրահավաքը բաումներ հրահրեց[103][104]։ Թրամփին մեղադրեցին բռնություն հրահրելու մեջ[105][106][107][108][109]։

Քարոզարշավի ղեկավարների փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 20-ին Թրամփը Փոն Մանաֆորթին նշանակեց նախընտրական քարոզարշավի նոր ղեկավար այն բանից հետո, երբ այդ պաշտոնում նրա նախորդը՝ Քորի Լևանդովսկին, որը նշանակալի աստիճանով նպաստել էր հանրապետական փրայմերիզում թեկնածուի հաղթանակին, կոնֆլիկտի մեջ մտավ թիմի մյուս անդամների հետ նախագահական ընտրություններին պատրաստվելու ժամանակ ռազմավարությունների և մարտավարություններ մշակելիս[110]։

2016 թվականի օգոստոսի 17-ին Թրամփը Սթիվեն Բենսոնին՝ Breitbart News պահպանողական տեղեկատվական կայքի ղեկավարին, որը «ձախից» քննադատել էր Հանրապետական կուսակցության հիմնադրումը, նշանակեց իր քարոզարշավի նոր ղեկավար՝ Մանաֆորթի փոխարեն[111], որի նկատմամբ հայտնվեցին մեղադրանքներ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած ոչ օրինական ֆինանսական հարաբերությունների վերաբերյալ[112]։

Քարոզարշավի ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Թրամփի քարոզարշավը ստացել է $7, 5 միլիոն՝ ֆիզիկական անձանց հանգանակությունների տեսքով, $250, 318-ը՝ անվերադարձելիության սկզբունքով հանգանակել է ինքը Թրամփը, և $17.78 միլիոն վարկ՝ թեկնածուից[113]։

Լուսաբանումը ԶԼՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը հանդես է գալիս Արիզոնայի ցույցի ժամանակ (2016 թվականի մարտ)

Թրամփը ինչև 2016 թվականի փետրվարը շատ համեստ գումար է տվել գովազդի համար, ավելի քիչ այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Ջեբ Բուշը ($82 մլն), Մարկո Ռուբիոն ($55 մլն) և Թեդ Քրուզը ($22 մլն)[114]։ Սակայն Թրամփը օգտնվում էր անկախ ԶԼՄ-ից ավելի շատ, քան ցանկացած այլ թեկնածու։ Իր քարոզարշավի ամենասկզբից 2016 թվականի փետրվարին Թրամփը ստացավ մոտավորապես 2 միլիարդ դոլար անկախ ԶԼՄ-ից, ինչը երկու անգամ գերազանցում է այն գումարը, որը ստացել էր Հիլարի Քլինթոնը[114]։ Փետրվարին Թրամփը աշխատել էր $400 միլիոն[114]։ Նաև նշվում է Թրամփի կողմից անկախ ԶԼՄ-ի լայն օգտագործումը սեփական նախընտրական քարոզարշավը տարածելու նպատակով[115][116][117][118];

Հարցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 7-ին երեք նահանգներում Քվինիփեքսի համալսարանի անցկացրած հարցումների տվյալներով՝ Օհայոյում հանրապետականներից առաջատարը Դոնալդ Թրամփն էր (23 %), Բեն Քարսոնը (18 %), Ջոն Քեյսիկը (13 %), Փենսիլվանիայում՝ Դոնալդ Թրամփը (23 %), Բեն Քարսոնը (17 %), Մարկո Ռուբիոն (12 %), Ֆլորիդայում՝ Դոնալդ Թրամփը (28 %), Բեն Քարսոնը (16 %), Մարկո Ռուբիոն (14 %)։ Բոլոր երեք նահանգներում դեմոկրատների մոտ առաջատարը Հիլարի Քլինթոնն էր[119]։

Հոկտեմբերի 15-18-ը Wall Street Journal և NBC News հեռախոսային հարցումների տվյալներով՝ հանրապետականների մոտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր (27 %)։ Ապա գալիս էին Բեն Քարսոնը (22 %), Մարկո Ռուբոին (13 %), Թեդ Քրուզը (9 %), Ջեբ Բուշը (8 %), Քարլի Ֆիորինան (7 %)[120]։

2015 թվականի հոկտեմբերի 21-ից 25-ը Նյու Յորք Թայմս թերթի և CBS հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքներով՝ Բեն Քարսոնն առաջին տեղն էր զբաղեցրել՝ ստանալով Հանրապետական կուսակցության անդամների ձայների 26 %ի աջակցությունը։ Թրամփի օգտին պատրաստ էին քվեարկել 22 %-ը, Մարկո Ռուբիոյի օգտին՝ 8 %, Ջեբ Բուշի և Քարլի Ֆիորինայի օգտին՝ 7-ական %, Ռենդ Փոլի, Թեդ Քրուզի, Մայք Հաքաբիի և Ջոն Քեյսիքի օգտին՝ մոտ. 4 %[121]։

2015 թվականի դեկտեմբերի 15-ին Washington Postի և ABC հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն՝ հանրապետականների մոտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր (38 %), երկրորդ տեղում Թեդ Քրուզն էր (15 %), երրորդ հորիզոնականը կիսում էին Մարկո Ռուբիոն և Բեն Քարսոնը՝ 12 %ով[122]։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Monmouth University-ի անցկացրած հարցման տվյալներով՝ հանրապետականների մոտ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել էր 41 %-ի։ Հետո գալիս էին Թեդ Քրուզը (27 %), Մարկո Ռուբիոն (10 %), Բեն Քարսոնը (9 %), Ջեբ Բուշը (3 %)[123]։

2015 թվականի դեկտեմբերի 17-21-ը CNN-ի և ORC-ի հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետականների մոտ առաջատարի դերում Դոնալդ Թրամփն էր (39 %)։ Ապա գալիս էին Թեդ Քրուզը (18 %), Բեն Քարսոնը և Մարկո Ռուբիոն՝ 10 %-ով[73]։

NBC News-ի և SurveyMonkey Weekly Election Tracking Poll-ի՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հունվարի 3-ն անցկացրած հարման տվյալներով՝ հանրապետականների մոտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր 35 %-ով։ Ապա գալիս էին Թեդ Քրուզը (18 %), Մարկո Ռուբիոն (13 %), Բեն Քարսոնը (9 %), Ջեբ Բուշը (6 %)[124]։

Դավադրության տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Տրամփը հաճախ հիշատակվում էր դավադրության տեսությունների մեջ մասնակցություն ունենալու մեջ[125][126][127]։

Թրամփը, օրինակ, քննարկել է մի շարք համոզմունքներ, որ կապված են պատվաստումների՝ աուտիզմ առաջացնելու հետ[125][126]։ Թրամփը չի ենթադրում որևէ պատվաստման արգելում, այլ հակառակն է հայտարարում․ «ես պատվաստումների կողմից եմ, այն բանի կողմնակից, որ դրանք դարձնենք ավելի ու ավելի երկար, սակայն քիչ դոզաներով, և ես կարծում եմ՝ Դուք կտեսնեք աուտիզմի վրա ազդեցության նվազումը»։

Յուրաքանչյուր նահանգում ներկուսակցական ձայների տոկոսը

Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը հայտարարել է, որ ինքը «պահպանողական հանրապետական» է[128]։ Արտաքին քաղաքականության հարցով Թրամփի տեսակետը Գերմանիայի նախկին կանցլեր Զիգմար Գաբրիելն անվանել է իրավա-պոպուլիստական, որը նման է Մարին Լե Պենի, Գերտ Վիլդերսի կամ Սիլվիո Բերլուսկոնիի դիրքորոշումներին[129]։

Քարոզարշավի արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 8-ին անցկացվեցին ԱՄՆ նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում Դոլանդ Թրամփը ընտրվեց 45-րդ նախագահ[14]։

Հարկ է նշել, որ Թրամփի հաղթանակը զանգվածային դժգոհություններ առաջացրեց ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Ցույցերի ժամանակ կային այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Նյու Յորքը, Փորթլենդը (Օրեգոն նահանգ), Լոս Անջելեսը, Օքլենդը (Կալիֆորնիա նահանգ), Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա), Դենվերը (Կոլորադո), Մինեապոլիսը (Մնեսոտա), որոնք քվեարկել են հիմնականում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի օգտին[130]։

Թեկնածու Կուսակցությւոն Ընտրողներ Ընտրիչներ
Թվաքանակ[131] %
Դոնալդ Թրամփ Հանրապետական կուսակցություն 62 853 508 46, 10 % 306
Հիլարի Քլինթոն Դեմոկրատական կուսակցություն 65 527 625 48, 05 % 232
Գերի Ջոնսոն Լիբերտարիանական կուսակցություն 4 478 975 3, 29 % 0
Ջիլ Սթայն Կանաչների կուսակցություն 1 450 670 1, 06 % 0
Էվան Մաքմալին (անկախ թեկնածու) 656 095 0, 48 % 0
Դարել Քասլ Սահմանադրական կուսակցություն 172 570 0, 1 % 0
Ընտրողների ձայներ[131]
Հիլարի Քլինթոն
  
48.05 %
Դոնալդ Թրամփ
  
46.10 %

Քարոզարշավի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքագետների կարծիքով՝ Թրամփի հաղթանակը գործերի առկա վիճակից և քաղաքական գործիչների գործողություններից բողոքելու համաշխարհային միտման՝ Brexit-ին և Իտալիայում Սահմանադրական հանրաքվեին հավասարо[132]։ Գլխավորապես նրա հաղթանակին նպաստել են գլխավոր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի հիվանդության մասին լուրերը, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության ձախողումները ներքին և արտաքին քաղաքականության մեջ[133]։

Բազմաթիվ հարցումներ օգնեցին կազմել Թրամփի քվեարկողի «հավաքական» կերպարը։ RT լուրերի գործակալության տվյալենրով՝ նրա երկրպագուն 50-60 տարեկան սպիտակամորթ ամուրի տղամարդն է, հիմնականում առանց բարձրագույն կրթության, ոչ հազվադեպ՝ բիզնեսմեն, դավանանքով՝ բողոքական։ Հարկ է նշել, որ ԱՄՆ հարավային նահանգների բիզնեսմենների 58 %-ը քվեարկել են հենց Թրամփի օգտին[134]։

Հարկ է նշել, որ RT-ի խոսքերով, ընտրություններում նրա գլխավոր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի միջին վիճակագրական ընտրողը 25-40 տարեկան կինն է, որ ունի լատինամերիկյան արմատներ, բարձրագույն կրթություն, կաթոլիկ է, ամուսնացած, ունի մեկ երեխա[134]։

Detroit Free Press-ի խոսքերով՝ Թրամփի հաղթանակի պատճառը դարձավ նաև Քլինթոնի ավելորդ ինքնավստահությունները․ նա չէր այցելել այնպիսի նահանգ, ինչպիսին Վիսկոնսինն է[135]։ Այնպիսի տատանվող նահանգներում, ինչպիսիք են Օհայոն, Ֆլորիդան, Այովան, Թրամփի նեցուկը դարձավ գյուղական բնակչությունը[136]։

Նախընտրական մրցավազքի ընթացքում հաստատվում էր այն կարծրատիպը, որ Թրամփին աջակցում են առաջին հերթին սպիտակամորթ տղամարդ ընտրողները եկամուտի ցածր կամ ոչ բարձր մակարդակով («միջին» ընտրողներ)։ Սակայն վերջնական հարցումները և էքզիթ փոլերը ցույց տվեցին հակառակը․ նրա օգտին քվեարկել է նաև ընտրող՝ $50 000-ից բարձր եկամուտով[136]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jonah Goldberg (August 19, 2015)։ «Donald Trump & Bernie Sanders -- America's Populist Backlash - National Review Online»։ National Review 
  2. «How Trump Exposed the Tea Party»։ POLITICO Magazine։ «For years the Republican elite has gotten away with promoting policies about trade and entitlements that are the exact opposites of the policies favored by much of their electoral base. Populist conservatives who want to end illegal immigration, tax the rich, protect Social Security and Medicare, and fight fewer foreign wars have been there all along. It’s just that mainstream pundits and journalists, searching for a libertarian right more to their liking (and comprehension), refused to see them before the Summer of Trump.» 
  3. «Nativism And Economic Anxiety Fuel Trump's Populist Appeal»։ NPR։ September 4, 2015 
  4. Chris Lehmann (August 22, 2015)։ «Donald Trump and the Long Tradition of American Populism»։ Newsweek 
  5. Ben Jacobs (October 13, 2015)։ «The Donald Trump doctrine: 'Assad is bad' but US must stop 'nation-building'»։ The Guardian 
  6. Philip Bump (December 4, 2015)։ «Why Donald Trump's big advantage among those without college degrees is important»։ The Washington Post 
  7. Adam Sexton (January 5, 2016)։ «Donald Trump touts poll results to crowd in Claremont»։ WMUR 
  8. «Donald Trump blasts Barack Obama, touts poll numbers» 
  9. Jennifer Agiesta (July 26, 2015).
  10. «RealClearPolitics - Election 2016 - 2016 Republican Presidential Nomination» 
  11. «Trump tops CNN poll of 2016 Republicans, says he leads 'movement'»։ Reuters։ July 26, 2015 
  12. Reals Tucker (March 10, 2016)։ «What the world thinks: Foreign leaders react to Trump»։ CBS News։ Վերցված է March 29, 2016 
  13. Dorell Oren, Durando Jessica (March 16, 2016)։ «Like 'Hitler'? How world leaders see Donald Trump»։ USA Today։ Վերցված է March 29, 2016 
  14. 14,0 14,1 «Трамп победил Клинтон на выборах президента США: как это было»։ РБК։ Վերցված է 2016-11-09 
  15. Smith Kyle (May 30, 2015)։ «Stop pretending — Donald Trump is not running for president»։ New York Post։ Վերցված է June 16, 2015 
  16. Madison, Lucy (October 4, 2010) «Donald Trump for President in 2012?»
  17. Zwick, Jesse (October 4, 2010) «Donald Trump for President?»
  18. «Donald Trump Ran for President in 2000 in Several Reform Party Primaries»։ Ballot Access News։ Richard Wagner։ Վերցված է June 17, 2015 
  19. «Trump: Reform Party 'A Total Mess'»։ Chicago Tribune։ February 14, 2000։ Վերցված է June 17, 2015 
  20. «Trump in '04: 'I probably identify more as Democrat'»։ CNN։ July 22, 2015։ Վերցված է February 1, 2016 
  21. MacAskill Ewen (May 16, 2011)։ «Donald Trump bows out of 2012 US presidential election race»։ The Guardian։ Վերցված է June 16, 2015 
  22. Diamond Jeremy (June 16, 2015)։ «Trump jumps in: The Donald's latest White House run is officially on»։ CNN։ Վերցված է June 16, 2015 
  23. Gibson, David (February 11, 2011).
  24. Milbank Dana (February 13, 2011)։ «The Donald trumps the pols at CPAC»։ The Washington Post 
  25. «Political Leaders: Donald Trump On the issues»։ Ontheissues.org։ Վերցված է July 6, 2015 
  26. Elspeth Reeve (February 23, 2012)."
  27. Haberman, Maggie (March 7, 2011).
  28. Schoen Douglas (February 21, 2011)։ «Obama Hits 50 Percent Approval Rating, According to New Newsweek/Daily Beast Poll»։ Newsweek / Daily Beast Company LLC։ Վերցված է June 16, 2015 
  29. «Trump researching 2016 Run».
  30. Spector Joseph (October 14, 2013)։ «N.Y. Republicans want Donald Trump to run for governor»։ USA Today։ Վերցված է October 31, 2013 
  31. «Donald Trump Says Super PACs Should Give Money Back, Criticizes Opponents For Campaign Finance»։ International Business Times։ October 23, 2015։ Վերցված է February 9, 2016 
  32. Johnson Jenna (October 23, 2015)։ «Donald Trump tells super PACs supporting his candidacy to return all money to donors»։ The Washington Post։ Վերցված է October 23, 2015 
  33. «Trump to Megyn Kelly: I Don't Have Time For Political Correctness and Neither Does This Country»։ realclearpolitics.com։ Վերցված է February 13, 2016 
  34. Itkowitz Colby (December 9, 2015)։ «Donald Trump says we're all too politically correct. But is that also a way to limit speech?»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է February 13, 2016 
  35. «Donald J. Trump Statement On Preventing Muslim Immigration» (Press Release)։ donaldjtrump.com։ December 7, 2015 
  36. «Donald Trump takes on Clinton, Bush and the Pope»։ CNN։ Վերցված է January 27, 2016 
  37. Nguyen, Tina (March 11, 2016)։ «Donald Trump's Rallies Are Becoming Increasingly Violent»։ Vanity Fair։ Վերցված է March 12, 2016 
  38. Jacobs, Ben (March 11, 2016)։ «Trump campaign dogged by violent incidents at rallies»։ The Guardian։ Վերցված է March 12, 2016 
  39. Horwitz Jeff (February 27, 2016)։ «Trump wants to weaken libel laws amid feuds with reporters»։ Associated Press։ Վերցված է March 15, 2016 
  40. Ferris Sarah (February 28, 2016)։ «Trump doubles down on promise to 'open up' libel laws»։ The Hill։ Վերցված է March 16, 2016 
  41. Adam B. Lerner (June 16, 2015)։ «The 10 best lines from Donald Trump's announcement speech»։ Politico 
  42. 42,0 42,1 Epstein, Reid J., ed. (June 16, 2015)։ «Donald Trump Transcript: 'Our Country Needs a Truly Great Leader' - Washington Wire - WSJ»։ The Wall Street Journal։ Վերցված է July 17, 2015 
  43. Leibovich, Mark (September 29, 2015)։ «Donald Trump Is Not Going Anywhere Where does his political adventure end? "I have no idea. But I'm here now. And it's beautiful."»։ New York Times Magazine։ Վերցված է September 29, 2015 
  44. «Jeb Bush: Donald Trump's Immigration Remarks Offensive»։ The Huffington Post։ July 4, 2015 
  45. «What Scott Walker Would Tell Donald Trump On a Debate Stage»։ Yahoo Screen։ July 13, 2015 
  46. Ali Breland (July 3, 2015)։ «Cruz announces $51 million fundraising haul»։ Politico 
  47. Andrew Rafferty։ «Bernie Sanders: Trump's Immigration Comments 'An Outrage'»։ NBC News 
  48. [44][45][46][47]
  49. «Trump riffs on policy, slams Hillary Clinton in Iowa»։ Desmoinesregister.com։ June 17, 2015։ Վերցված է July 17, 2015 
  50. «Is Donald Trump for real in his campaign for president? New Hampshire thinks so - Metro»։ Boston Globe։ July 2, 2015։ Վերցված է July 17, 2015 
  51. Brandon Gunnoe (June 17, 2015)։ «Donald Trump kicks off campaign in New Hampshire - 7News Boston WHDH-TV»։ Whdh.com։ Վերցված է July 17, 2015 
  52. [49][50][51]
  53. Los Angeles Times [dead link]
  54. «Campaigning in Las Vegas, Trump doubles down on immigration stance - Las Vegas Sun News»։ Lasvegassun.com։ Վերցված է July 17, 2015 
  55. «Border agents cancel meeting with Trump and he's not happy» 
  56. «Donald Trump wealth details released by federal regulators»։ Yahoo News։ Արխիվացված օրիգինալից-ից August 1, 2015-ին։ Վերցված է August 9, 2015 
  57. Executive Branch Personnel Public Financial Disclosure Report (U.S. OGE Form 278e).
  58. «The government just released a document detailing Donald Trump's alleged $10 billion fortune»։ Bloomberg Business 
  59. Wells, Nicholas — Did Time Magazine Just Doom the Donald?, CNBC, August 21, 2015.
  60. «Trump attacks McCain: 'I like people who weren't captured'» 
  61. «Trump on John McCain: 'I like people who weren't captured'»։ Associated Press։ July 18, 2015 
  62. 62,0 62,1 Brian Powers (July 19, 2015).
  63. Martin Jonathan, Rappeport Alan (July 18, 2015)։ «Donald Trump Says John McCain Is No War Hero, Setting Off Another»։ The New York Times 
  64. Looking Back at Donald Trump’s 2015
  65. «MMcCain: Trump doesn't owe me an apology»։ MSNBC։ July 20, 2015։ Վերցված է January 30, 2016 
  66. Sam Frizell (July 20, 2015)։ «John McCain Says Donald Trump Owes Veterans an Apology»։ Time։ Վերցված է January 30, 2016 
  67. «Donald Trump Says He Does Not Owe John McCain Apology»։ Yahoo!։ July 20, 2015 
  68. David Rogers (July 19, 2015)։ «Donald Trump evades specifics on his draft deferment»։ POLITICO 
  69. Donald Trump avoided Vietnam with deferments, records show. «cbsnews.com».
  70. Benjy Sarlin։ «GOPers denounce Donald Trump amid fiery feud with John McCain»։ MSNBC 
  71. Theodore Schleifer and Ashley Killough, CNN (July 2, 2015)։ «Pataki seeks to pressure GOP field over Trump comments»։ CNN 
  72. «Donald Trump: Mexico going to pay for wall»։ CNBC։ October 28, 2015։ Վերցված է February 17, 2016 
  73. 73,0 73,1 Ali Breland (July 3, 2015).
  74. Mark Hensch (July 1, 2015).
  75. Mark Hensch (July 9, 2015).
  76. «Los comentarios de Trump, injustos e hirientes, dice Paulina Veg» (spanish)։ CNN։ July 2, 2015։ Վերցված է July 6, 2015 
  77. «Donald Trump llama hipócrita a Miss Universo Colombiana»։ El País (spanish)։ July 5, 2015։ Վերցված է July 5, 2015 
  78. «Paulina Vega no 'abdicará' como reina ante Donald Trump» (spanish)։ Univision.com։ July 6, 2015։ Վերցված է July 6, 2015 
  79. «Exclusive: Donald Trump's companies have sought visas to import at least 1, 100 workers»։ Reuters։ August 2, 2015 
  80. Charles V. Bagli and Megan Twohey (February 25, 2016)։ «Donald Trump Taps Foreign Work Force for His Florida Club»։ The New York Times։ Վերցված է February 25, 2016 
  81. Pew Poll: 59 % of Americans Oppose US-Mexico Wall
  82. «RealClearPolitics - Election 2016 - Iowa Republican Presidential Caucus»։ Արխիվացված օրիգինալից-ից February 2, 2016-ին 
  83. «How Ted Cruz won the 2016 Iowa caucuses»։ POLITICO 
  84. Amy Tennery (February 4, 2016)։ «Trump accuses Cruz of stealing Iowa caucuses through 'fraud'»։ Reuters 
  85. «US election 2016: Donald Trump sweeps to victory in Nevada»։ BBC News։ February 24, 2016։ Վերցված է February 25, 2016 
  86. «Trump Easily Wins Nevada Caucuses»։ Time 
  87. SHANE GOLDMACHER and KATIE GLUECK։ «Inside Cruz’s Crumbling Campaign»։ Politico։ Վերցված է 4 May 2016 
  88. «GOP chairman Priebus: 'It will take some time' to unify behind Trump»։ CNN։ May 4, 2016։ Վերցված է May 4, 2016 
  89. Փրայմերիզի արդյունքները Նյու Հեմփշիրում РИА Новости, 10 փետրվարի 2016
  90. Քլինթոնը գերազանցումէ Սանդերսին Նևադայում Կոմսոմոլսկայա Պրավդա, 21 փետրվարի 2016
  91. Թրամփը հաղթում է Նևադայում ՌԻԱ Նովոստի, 24 փետրվարի 2016
  92. Քլինթոնը հաղթում է Հարավային Կարոլինայում Ռոսիյսկայա գազետա, 28 փետրվարի 2016
  93. Առաջնային ընտրություններ Հարավային Կարոլինայում ՏԱՍՍ, 21 փետրվարի 2016
  94. Idaho Democrats pick Sanders by wide margin
  95. Д-р Ջիլ Սթայնը հաղթել է փրայմերիզը Իլինոյսում
  96. Փրայմերիզում քվեարկության արդյունքներ ИА REGNUM, 16 մարտի 2016
  97. The Wisconsin primaries in 90 seconds — CNN Video
  98. Over 10, 000 flock to Florida Trump rally, MSNBC Morning Joe (January 14, 2016).
  99. 99,0 99,1 Cillizza Chris (February 3, 2016)։ «Yes, Donald Trump is still drawing massive crowds»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է March 12, 2016 
  100. Cillizza Chris (January 5, 2016)։ «This crowd shot from Donald Trump's Massachusetts rally is absolutely mind-boggling»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է March 12, 2016 
  101. UTC Emily Cahn2016-02-07 16:37:56։ «Massive crowds turn out for Donald Trump rallies. So why didn't he win Iowa?»։ Mashable։ Վերցված է March 12, 2016 
  102. Supporters Seek to Persuade Democrats to ‘Ditch and Switch’ for Donald Trump, The New York Times, January 7, 2016.
  103. Mathis-Lilley Ben։ «A List, Which Will Probably Get Longer, of Violent Incidents at Trump Events»։ Slate։ Վերցված է March 9, 2016 
  104. Frej Willa։ «Here's a Running List of Racial Things that have Happened at Trump Rallies»։ The Huffington Post։ Վերցված է March 9, 2016 
  105. Maggie Koerth-Baker (March 15, 2016)։ «Donald Trump Incites His Crowds — And His Crowds Incite Him»։ FiveThirtyEight 
  106. Dara Lind (March 13, 2016)։ «The problem with violence at Trump rallies starts with Trump himself»։ Vox Media 
  107. Stephen Collinson (March 14, 2016)։ «Clinton and Sanders accuse Trump of inciting violence»։ CNN 
  108. Wehner, Peter.
  109. Sarlin, Benjy.
  110. Emily Flitter and Emily Stephenson (2016-06-21)։ «Trump fires campaign manager in shakeup for election push» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2016-11-17 
  111. Jonathan Martin, Jim Rutenberg, Maggie Haberman (2016-08-17)։ «Donald Trump Appoints Media Firebrand to Run Campaign» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-11-15 
  112. David Wright (2016-08-15)։ «Manafort named in Ukrainian probe into millions in secret cash» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 2016-11-15 
  113. Keneally Meghan (March 5, 2016)։ «$7.5M in Donations Helping Trump's 'Self-Funded' Campaign»։ ABC News։ Վերցված է March 13, 2016 
  114. 114,0 114,1 114,2 Nicholas Confessore & Karen Yourish, Measuring Donald Trump’s Mammoth Advantage in Free Media, The New York Times (March 16, 2016).
  115. «How much does Donald Trump dominate TV news coverage? This much»։ CNN։ Վերցված է February 17, 2016 
  116. Tyndall Andrew։ «COMMENTS: Campaign 2016 Coverage: Annual Totals for 2015»։ Վերցված է February 17, 2016 
  117. Byers Dylan։ «Donald Trump: Media King, 2015»։ CNN։ Վերցված է February 17, 2016 
  118. Walsh Kenneth։ «How Donald Trump's Media Dominance Is Changing the 2016 Campaign»։ US News & World Report։ Վերցված է February 17, 2016 
  119. Трамп и Клинтон лидируют в трёх ключевых штатах
  120. 2016 National Republican Primary — Trump 25 %, Carson 22 % (NBC News/Wall Street Journal 10/15-10/18)
  121. «Несистемного» миллиардера сменил «несистемный» нейрохирург
  122. Джеб Буш назвал Дональда Трампа «придурком»
  123. Дональду Трампу ищут замену
  124. Poll: Donald Trump Still Leads the GOP Field
  125. 125,0 125,1 Maggie Haberman, Even as He Rises, Donald Trump Entertains Conspiracy Theories, New York Times (February 29, 2016).
  126. 126,0 126,1 Benjy Sarlin, Donald Trump’s Long History of Conspiracy Theories, NBC News (May 3, 2016).
  127. Donald Trump Accuses Ted Cruz’s Father of Associating With Kennedy Assassin, New York Times (May 3, 2016).
  128. «Donald Trump: 'I want to make the country great again'» (en-US)։ Fox News Channel։ May 21, 2015։ Վերցված է February 16, 2016 
  129. The Editorial Board (March 8, 2016)։ «Trying to Read Donald Trump, in Translation»։ The New York Times։ Վերցված է March 9, 2016 
  130. «Митинг против Трампа в американском Портленде перерос в беспорядки»։ Վերցված է 2016-12-11 
  131. 131,0 131,1 Անկախ հետազոտողների ոչ պաշտոնական հաշվարկներ
  132. «Что означает победа Трампа на выборах в США для России?»։ Невские Новости։ Վերցված է 2016-12-09 
  133. «Победа Трампа в оценке российских политиков - ПОЛИТ.РУ»։ polit.ru։ Վերցված է 2016-12-09 
  134. 134,0 134,1 «Бизнесмены — за Трампа, карьеристки — за Клинтон: социологи составили портрет избирателя»։ RT на русском (ru-RU)։ Վերցված է 2016-12-11 
  135. «How Clinton lost 'blue wall' states of Michigan, Pennsylvania, Wisconsin»։ Detroit Free Press։ Վերցված է 2016-12-11 
  136. 136,0 136,1 «Триумф Трампа: почему американцы выбрали неожиданного президента»։ РБК։ Վերցված է 2016-12-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]