Ջարեդ Քուշներ
Ջարեդ Քուշներ անգլ.՝ Jared Corey Kushner | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց և Frisch School? |
Մասնագիտություն՝ | ֆինանսիստ, գործարար, հրատարակիչ, ներդրող, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, անվանի անձ, փաստաբան և միջազգային ֆորումի մասնակից |
Դավանանք | Modern Orthodox Judaism?[1] |
Ծննդյան օր | հունվարի 10, 1981[2][3] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լիվինգսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Դինաստիա | Kushner? |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jared Corey Kushner |
Հայր | Charles Kushner? |
Ամուսին | Իվանկա Թրամփ |
Զավակներ | Արաբելա Ռոուզ Քուշներ, Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշներ և Թեոդոր Ջեյմս Քուշներ |
Պարգևներ | |
Ջարեդ Քուշներ (անգլ.՝ Jared Kushner, հունվարի 10, 1981[2][3], Լիվինգսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գործարար, զարգացման կազմակերպության և New York Observer շաբաթաթերթի սեփականատեր, հրեական ազդեցիկ «Հաբադ Լյուբավիչ» կազմակերպության անդամ։
Զարգացման ամերիկացի մասնագետ Չարլզ Քուշների որդին է։ Զբաղվում է սեփական բիզնեսի զարգացմամբ։ Նրա կինը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է՝ Իվանկա Թրամփը։
2017 թվականի հունվարի 20-ից զբաղեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնը[4]։ Փաստացիորեն, 2015 թվականից եղել է Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավարը, գլխավոր խորհրդականը և վստահված անձը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջարեդ Քուշները ծնվել է 1981 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Լիվինգստոն քաղաքում։ Զարգացման մասնագետ Չարլզ Քուշների ավագ որդին է։ Ազգությամբ հրեա, մեծացել է ուղղափառ հրեաների ընտանիքում։ Հոր ծնողները՝ Իոսիֆ Քուշները (մինչ ամուսնությունը՝ Բերկովիչ) և Ռաիսա (Ռայա) Քուշները Բելառուսական ԽՍՀ-ի Նովոգրուդոկ քաղաքում վերապրել են Հոլոքոստը[5][6][7][8], 1945 թվականին ամուսնացել են Բուդապեշտում և 1949 թվականին արտագաղթել ԱՄՆ։
1999 թվականին ավարտել է հրեական մասնավոր Frisch School-ը, որը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բերգեն քաղաքում։ 2003 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, ստացել պետական կառավարման ոլորտի բակալավրի աստիճան։ 2007 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ ստանալով իրավունքի և գործարար կառավարման մագիստրոսի աստիճան։ Ամերիկացի լրագրող Դենիել Գոլդենը գրում է, որ Քուշների հայրը, որդու համալսարաններ ընդունվելուց առաջ, կատարել է մեծ նվիրատվություններ[9]։ Ուսնակ է եղել Մանհեթենի շրջանային դատախազ Ռոբերտ Մորգենթաուի գրասենյակում[10]։
Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով Հարվարդի ուսանող, կատարել է սեփականության հետ կապված գործարքներ, ստանալով 20 միլիոն դոլարի եկամուտ[11]։ 2004 թվականին, մի շարք մեղադրանքների պատճառով (այդ թվում նաև հարկերից խուսափում), ձերբակալվել է նրա հայրը, այնուհետ դատապարտվել երկու տարի ազատազրկման[12]։
2006 թվականին 10 միլիոն դոլարով ձեռք է բերել New York Observer շաբաթաթերթը[13]։ Համաձայն Vanity Fair-ի, 2013-2016 թվականներին կայքի այցելությունը մեկ ամսվա ընթացքում 1,3 միլիոնից հասել է 6 միլիոնի։ Ընդորում, 6 միլիոնը ոչ թե այցելությունների, այլ անհատական այցելությունների թիվն է[14]։
2008 թվականին դարձել է «Kushner Properties» զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն։ Իրականացրել է օֆիսային և բնակելի շենքերի մի շարք խոշոր գործարքներ, այդ թվում նաև 1,8 միլիարդ դոլարով ձեռք է բերել 41 հարկանի օֆիսային շենք, որը գտնվում է Մանհեթենի Հինգերորդ պողոտայի 666 հասցեում[15]։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ նրա հայրը նախկինում եղել է դեմոկրատների հովանավորը, Քուշները, 2016 թվականի նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելուց հետո, Քուշներն ակտիվորեն մասնակցել է Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին։ 2015 թվականին, Թրամփի նախագահական քարոզարշավի հենց ամենասկզբից, Քուշները ակտիվ մասնակցություն է ունեցել քարոզարշավին, մշակել առաջընթացի նրա ռազմավարությունը նաև սոցիալական ցանցերում, գրել Թրամփի ճառերի տեքստերը։ Չզբաղեցնելով պետական պաշտոններ, բազմաթիվ դիտորդների կարծիքով, Քուշները եղել է քարոզարշավի դե-ֆակտո մենեջերը, Թրամփի գլխավոր խորհրդականը և վստահված անձը[5]։ Ավանդական ԶԼՄ-ներին և հեռուստատեսությանը հակակշիռ լինելու համար, որոնք աջակցում էին Հիլարի Քլինթոնին, Քուշները կազմակերպել է Թրամփի աջակցման արշավը համացանցում և սոցիալական կայքերում, որպեսզի ուղիղ դիմեն հանրությանը[14]։
2016 թվականի ամռանը նրա սեփական շաբաթաթերթի լրագրողը, Թրամփի թվիթերյան գրառումներից մեկն անվանել է «հակասեմական»[16]։ Քուշները բաց նամակով պատասխանել է այդ նամակին՝ սկսելով պատմել իր հրեա նախնիների մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նովոգրուդոկ քաղաքի գետտոյից, որը գտնվում էր գերմանական բռնազավթման տակ, դեպի Բելառուսի պարտիզանների մոտ։ Քուշները հերքել է Թրամփին ուղղված «ռասսիզմի» և «հակասեմականության» մեղադրանքները՝ նրան անվանելով «տոլերանտ մարդ», որը ջերմորեն ընդունել է աղջկա՝ հրեայի հետ ամուսնանալու գաղափարը։ Քուշները նշել է, որ ինքն ավելի լավ է ճանաչում իր աներոջը, քան՝ լրագրողները։ Քուշների կարծիքով, բազմաթիվ ԶԼՄ-ներ հետապնդում են Թրամփին՝ ծաղրելով նրան և կառչելով բառերին[17]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին ամուսնացել է Իվանկա Թրամփի հետ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է։ Հարսանիքը տեղի է ունեցել ուղղափառ հուդայականության սկբունքներով։ Արդյունքում, Իվանկա Թրամփը ընդունել է հուդայականություն[18]։ Նրանք ունեն երեք երեխաներ[19]։ Ուսումնասիրում է Հաբադ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.golos-ameriki.ru/a/jared-kushner-bio/3675703.html
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Трамп назначил старшим советником своего зятя Джареда Кушнера»։ Русская служба Би-би-си (en-GB)։ 2017-01-10։ Վերցված է 2017-02-04
- ↑ 5,0 5,1 5,2 «Джаред Кушнер: зять и советник с белорусскими корнями»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-01-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ «Еврейское счастье: белорусская история родственников Трампа»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-18-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Rudnik Alesia, Smok Vadzim (նոյեմբերի 18, 2016)։ «What Does Trump's Presidency Mean for Belarus?»։ Belarus Digest (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Rice Andrew (հունվարի 8, 2017)։ «The Young Trump: Jared Kushner's Rise to Unimaginable Power»։ New York
- ↑ Golden D. The Price of Admission: How America’s Ruling Class Buys Its Way into Elite Colleges — and Who Gets Left Outside the Gates. Crown/Archetype. ISBN 9780307497376.
- ↑ Sherman G. The Legacy. New York. July 12, 2009.
- ↑ Widdicombe L. Ivanka and Jared’s Power Play. The New Yorker. August 22, 2016
- ↑ Clarke K. Jared Kushner, the accidental CEO. The Real Deal. February 1, 2014.
- ↑ Seelye K. Developer’s Son Acquires The New York Observer. The New York Times. July 31, 2006.
- ↑ 14,0 14,1 Was Donald Trump’s Son-in-Law the Evil Genius All Along? Vanity Fair. October 27, 2016.
- ↑ Piore A. Behind the record deal for 666 Fifth Avenue. The Real Deal. October 22, 2007.
- ↑ Schwartz D. An Open Letter to Jared Kushner, From One of Your Jewish Employees. New York Observer. 5 July 2016.
- ↑ Kushner J. Jared Kushner: The Donald Trump I Know. New York Observer. 6 July 2016.
- ↑ Ivanka Trump’s rabbi and the state of relations between Israel and American Jews
- ↑ «Inside Ivanka Trump’s Chaotic Life Raising Three Children with Husband Jared Kushner: ‘I’m Exhausted 90 Percent of the Time’»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-04-ին։ Վերցված է 2019-06-17
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 10 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի գործարարներ
- Դոնալդ Թրամփի նախագահություն
- Ամերիկացի ֆինանսիստներ
- Ամերիկացի հրատարակիչներ