Իվանկա Թրամփ
Իվանկա Թրամփ անգլ.՝ Ivanka Trump | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 թվականի մարտի 29 | |||
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Չոութ Ռոզմարի Հոլ, Ուորթոնի դպրոց[1], Չեյփինի դպրոց, Ջորջթաունի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության բակալավր[1] (2004) և Բակալավր | ||
Մասնագիտություն՝ | գործարար, մոդել, ոչ գեղարվեստական գրող, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի, նորաձևության դիզայներ և գրող | ||
Դավանանք | հուդայականություն[2] | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1981[3][4][5] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | ||
Դինաստիա | family of Donald Trump? և Kushner family? | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Ivana Marie Trump | ||
Հայր | Դոնալդ Թրամփ | ||
Մայր | Իվանա Թրամփ | ||
Ամուսին | Ջարեդ Քուշներ | ||
Զավակներ | Արաբելա Ռոուզ Քուշներ, Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշներ և Թեոդոր Ջեյմս Քուշներ | ||
Կայք՝ | ivankatrump.com | ||
Պարգևներ | |||
Իվանկա Մարի Թրամփ (անգլ.՝ Ivanka Marie Trump, հոկտեմբերի 30, 1981[3][4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատիրուհի, ֆոտոմոդել, գրող։
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանկա Մարի Թրամփը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում` բիզնեսմեն Դոնալդ Թրամփի և չեխ մոդել Իվանա Թրամփի ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնացած են եղել 1977-1992 թվականներին։ Իվանկան ունի երկու հարազատ եղբայր, ավագը Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերն է (ծնված 1977 թվականին), կրտսերը` Էրիկ Ֆրեդերիկ Թրամփը (ծնված 1984 թվականին), ինչպես նաև արյունակից քույր և եղբայր` Թիֆանի Թրամփը (ծնված 1993 թվականին, հոր և Մառլա Մեյփլզի ամուսնությունից) և Բերոն Ուիլյամս Թրամփը (ծնված 2006 թվականին, հոր և Մելանյա Թրամփի ամուսնությունից)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանկան ավարտել է «Chapin» դպրոցը և «Choate Rosemary Hall» քոլեջը։ Նա նաև երկու տարի ուսանել է Ջորջթաունի համալսարանում, բայց հաջորդ տարիներին տեղափոխվել է Փենսիլվանիայի համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 2004 թվականին և տնտեսագիտության ոլորտում ստացել բակալավրի աստիճան[6][7][8]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանկան իր գործունեությունն սկսել է որպես ֆոտոմոդել։ Առաջին անգամ «Seventeen» ամսագրի շապիկին հայտնվել է 1997 թվականին։ Դրանից հետո լուսանկարվել է մի շարք ամսագրերի համար։ 2000-ական թվականների սկզբին Իվանկան սկսել է ավելի քիչ ժամանակ տրամադրել մոդելային գործին՝ նախընտրելով բիզնեսն ու գրականությունը։
Փենսիլվանիայի համալսարանի տնտեսական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է անշարժ գույքով զբաղվող «Forrest City» ընկերության մենեջերների բարձրագույն էշելոն։ Այդտեղից նա տեղափոխվել է «Dynamic Diamond Corp» ընկերության մարքեթինգի բաժին, որը մասնագիտացած է ադամանդների վաճառք իրականացնելու գործում։ Ավելի ուշ հիմնադրել է «Ivanka Trump Collection» ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվող սեփական ընկերությունը։ «Trump Organization» ընկերության փոխնախագահն է[9]։
2006 թվականին մասնակցել է հանրահայտ «Թեկնածու» ռեալիթի շոուին, որտեղ նրա հայրը միաժամանակ հանդես է եկել հաղորդավարի և պրոդյուսերի դերում, և մնացել վեց թողարկումներում։ Հանրաճանաչության ալիքի վրա Իվանկային սկսել են հրավիրել տարբեր հեռուստահաղորդումների, և դրանցից մի քանիսում նա իրեն հաջողությամբ փորձել է առաջատարի դերում։ 2009 թվականին լույս է տեսել Իվանկայի հեղինակած «The Trump Card: Playing to Win in Work and Life» գիրքը (այն մի քանի ամիս բիզնես գրականության բեսթսելլերների ցանկում էր)[10]։
2007 թվականին «Maxim» ամսագրի «Maxim Hot 100» վարկանիշում Իվանկան զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը, իսկ «Top 99 Women of 2007» վարկանիշում` 99-րդ հորիզոնականը։
2017 թվականի մարտի 29-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` չվճարվող հիմքով օգնականն է[11]։
2018 թվականին Իվանկան հայտարարել Է «Ivanka Trump» հագուստի իր բրենդի փակման մասին, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա աշխատանքի վրա՝ որպես նախագահի` անվճար հիմունքներով խորհրդական[12]։
2019 թվականի դեկտեմբերի վերջին Իվանկա Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «դիտարկում է վարչակազմից հեռանալու հնարավորությունը 2020 թվականի ընտրություններից հետո»[13]՝ հայտարարելով, որ «կցանկանար ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների դաստիարակությանը»[14]։
Անձնական հարստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը նախագահ Թրամփի ավագ օգնականն է, հրապարակել է իր ընտանիքի եկամուտների մասին հայտարարություն։ Եկամուտների մասին նման տեղեկություն պետք է հրապարակեն Սպիտակ տան կարևոր աշխատակիցները։ Ընդ որում, նրանք իրենք են ցույց տալիս իրենց եկամուտների մոտավոր արժեքը։ Ամուսինների եկամուտների արժեքը գնահատվում է 240-740 միլիոն դոլար։ Իվանկա Թրամփի հագուստի և օծանելիքի արտադրության բիզնեսի արժեքը 50 միլիոն դոլար է։ Նրա մասնաբաժինը «Trump International Hotel»-ում գնահատվում է 5-25 միլիոն դոլար[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հոկտեմբերի 25-ից ամուսնացած է միլիոնատեր Ջարեդ Քուշների հետ (ծնված 1981 թվականին)[16], որի հետ նախքան հարսանիքը հանդիպել է մեկ տարի։ Նա Նյու Յորքի հրեական համայնքի առաջնորդներից մեկի` մուլտիմիլիարդատեր Չարլզ Քուշների որդին է։ Ջարեդ Քուշները գերազանցությամբ ավարտել է համալսարանը, 25 տարեկանում գնել է «New York Observer» թերթը, իրեն դրսևորել որպես տաղանդավոր խմբագիր և 30 տարեկանում արդեն եղել է մեդիա-մագնատ։ Զույգն ունի երեք երեխա` դուստր Արաբելա Ռոուզ Քուշները (ծնված 2011 թվականի հուլիսի 17-ին)[17] և երկու որդիները` Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշները (ծնված 2013 թվականի հոկտեմբերի 14-ին)[18] ու Թեոդոր Ջեյմս Քուշները (ծնված 2016 թվականի մարտի 27-ին)[19]։
Նախքան ամուսնանալը Թրամփն ընդունել է հրեական դավանանքը[20]։ Նա անցել է օրթոդոքսալ գիյուր, ընդունել է Յաել հրեական անունը և այդ ժամանակվանից ի վեր վարում է հրեական ապրելակերպ, ակտիվորեն գումար է նվիրաբերում սինագոգների և հրեական դպրոցների համար[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.whartonny.com/article.html?aid=1819
- ↑ https://web.archive.org/web/20190703120435/https://www.lechaim.ru/events/ivanka-tramp-i-dzhared-kushner-vybrali-habad/
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 GeneaStar
- ↑ La Ferla, Ruth. Introducing the Ivanka, The New York Times, December 27, 2007. Accessed February 19, 2010.
- ↑ Gurley, George. «Trump Power». Marie Claire. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ DePaulo, Lisa. Ivanka Trump’s Plan For Total World Domination Արխիվացված 2009-12-22 Wayback Machine, GQ Magazine, April 2007; accessed February 19, 2010.
- ↑ 9,0 9,1 «Еврейская дочь американского дядюшки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ The Trump Card: Playing to Win in Work and Life, Amazon.com, accessed April 11, 2011.
- ↑ Ivanka Trump To Be An Official White House Employee Covered By Ethics Rules «National Public Radio», 29.03.2017.
- ↑ Korrespondent.net. «Иванка Трамп закрывает свой бренд одежды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ CBS News December 29, 2019, 7:42 Am. «Transcript: Ivanka Trump on "Face the Nation," December 29, 2019» (անգլերեն). www.cbsnews.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Иванка Трамп допустила, что может оставить пост после выборов 2020 года». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Состояние семьи Иванки Трамп оценили в сумму до $740 млн
- ↑ «Ivanka Trump Marries Jared Kusher in Lavish Ceremony». People.com. 2009 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Ivanka Trump tweets birth announcement of 1st child, a daughter born in NYC» Արխիվացված 2016-03-10 Wayback Machine. Washington Post. July 17, 2011. Retrieved July 17, 2011.
- ↑ У Иванки Трамп и Джареда Кушнера родился сын.
- ↑ У миллиардера Трампа родился восьмой внук.
- ↑ Messer, Lesley. Ivanka Trump Converts to Judaism for Fiancé, People, July 17, 2009. Accessed February 19, 2010.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանկա Թրամփ» հոդվածին։ |
|
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Դոնալդ Թրամփ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Ֆոտոմոդելներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Նորաձևության դիզայներներ