Իվանա Թրամփ
Իվանա Թրամփ անգլ.՝ Ivana Trump | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1949[1][2][3][…] |
Ծննդավայր | Զլին, Չեխոսլովակիա[3][4] |
Մահացել է | հուլիսի 14, 2022[5][6] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][7] |
Գերեզման | Trump National Golf Club |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | չեխերեն |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան (1971) |
Մասնագիտություն | մոդել, ձեռնարկատեր, դահուկորդ, վիպասան, գրող, ինքնակենսագիր, դիզայներ, լեռնադահուկորդ և հյուրանոցատեր |
Ամուսին | Դոնալդ Թրամփ և Rossano Rubicondi? |
Ծնողներ | հայր՝ Miloš Zelníček? |
Անդամություն | The Trump Organization |
Երեխաներ | Դոնալդ Թրամփ Կր., Իվանկա Թրամփ և Էրիկ Թրամփ |
![]() |
Իվանա Մարի Թրամփ (անգլ.՝ Ivana Marie Trump), աղջկական ազգանունը՝ Զելնիչկովա (չեխ․՝ Zelníčková; փետրվարի 20, 1949[1][2][3][…], Զլին, Չեխոսլովակիա[3][4] - հուլիսի 14, 2022[5][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][7]), չեխական ծագմամբ ամերիկացի բիզնեսմեն և նախկին ֆոտոմոդել։ 1977-1991 թվականներին եղել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվանա Զելնիչկովան ծնվել է չեխական Զլին քաղաքում, որը հայտնի էր նաև Գոթվալդով անունով։ Ծնվել է Միլոշ Զելնիչեկի և Մարի Ֆրանկովայի ընտանիքում։ Վաղ տարիքից նրա հայրը խրախուսել է զբաղվել դահուկային սպորտով։ 1970-ական թվականների սկզբին ընդունվել է Պրահայի Կարլովի համալսարան[8]։
Զելնիչկովայի խոսքերով, 1972 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, նա ընտրվել էր որպես փոխարինող՝ սլալոմ սպորտաձևում[9]։ Սակայն 1989 թվականին, Չեխոսլովակիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պետր Պրոմեզնին ասել է. «Ո՞վ է Իվանան և ինչու են մարդիկ շարունակում հարցնել նրա մասին։ Մենք բազմիցս փնտրել ենք և խորհրդակցել շատեր հետ, բայց մեր գրառումներում այդպիսի անունով աղջիկ չի եղել»[10]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնալդ Թրամփի հետ բաժանությունից հետո, Իվանա Թրամփը պայմանագիր է կնքել Ուիլյամ Մորիիսի գործակալության հետ և գովազդել հագուստներ, կոսմետիկա և ոսկերչական զարդեր, որոնք վաճառվել են հեռուստատեսային ալիքներից մեկով։ 1995 թվականի հունիսին Թրամփը սկսել է խորհուրդներ գրել «Globe» ամսագրի «Հարցրու Իվանային» սյունակում[11]։ 1998 թվականին նա գնել է Խորվաթիայի վաճառքով երկրորդ թերթը[12], որն ունեցել է 100 000 տպաքանակ։ Բացի այդ, Խորվաթիայում կատարած ներդրումների շնորհիվ, նա մասնակցել է Խորվաթիայում կայացած լողափի պոլոյի առաջնությանը[13][14]։
1999 թվականի փետրվարին Թրամփը հրատարակել է իր սեփական ամսագիրը, որը կոչվում էր «Կյանքը Իվանայի ոճով»[15]։ Իվանա Թրամփը գրել է մի քանի գրքեր, այդ թվում «Սեր սիրո», «Լյուսի Ուիլքինս» և «Ազատ սեր» վեպերը և «Լավագույնը դեռ առջևում է. բաժանման հաղթահարումը և նորից կյանք վայելելը» ինքնակեսնագրությունը։ 2001 թվականին Իվանան իր ներդրումն է ունեցել «Բաժանում» ամսագրի մեջ[16]։ Նա մարմնավորել է իրեն «Առաջին կանանց ակումբ» հոլիվուդյան ֆիլմում, որտեղ բաժանման մասին ասել է. «Տիկնա՛յք, Դուք պետք է ուժեղ լինեք և անկախ։ Եվ հիշե՛ք, եթե չբարկանաք, ապա կստանաք ամեն ինչ»[17]։
2005 թվականին Թրամփը ներգրավվել է համատիրությունների մի քանի ծրագրերի, որոնք, սակայն, անհաջողություն են կրել, այդ թվում նաև չկառուցված «Իվանա Լաս Վեգասը» և Բենթլի Բեյը Ֆլորիդայի Մայամի քաղաքում[18][19]։ 2006 թվականին նա դարձել է ծանոթությունների «Իվանայի երիտասարդ տղամարդը» շոուի հաղորդավար, որը ցուցադրվել է «Oxygen TV»-ով։ 2010 թվականի հունվարին դադարել է «Globe»-ում իր սյունակագրությունը, որպեսզի զբաղվի գործնական այլ հետաքրքրություններով[20]։ Միևնույն տարում դատի է տվել ֆիննական նորաձևության տանը՝ մեղադրելով նրանց հագուստի վաճառքում իր անունը, առանց թույլատվության, վաճառելու մեջ[21]։ Նույն տարում Իվանա Թրամփը մասնակցել է բրիտանական «Celebrity Big Brother 7» հաղորդաշարին՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[22]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evidence zájmových osob StB (EZO)
- ↑ 4,0 4,1 4,2 Evidence zájmových osob StB (EZO)
- ↑ 5,0 5,1 5,2 https://thehill.com/blogs/in-the-know/3559824-trump-announces-death-of-first-wife-ivana/
- ↑ 6,0 6,1 6,2 Tørmoen A., Solberg K. Ivana Trump er død(նորվ.) — VG, 2022.
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.washingtonpost.com/politics/2022/07/16/ivana-trump-death-accident-torso/
- ↑ van Meter Johnathan (May 1989)։ That's Why the Lady is a Trump։ Spy (Sussex Publishers, LLC)։ ISSN 0890-1759 – via Google Books
- ↑ Bell, B., "They met, they saw and they conquered: Donald and Ivana Trump seemed to have it all", Daily News|location=New York, Feb 11, 1990.
- ↑ van Meter Johnathan (May 1989)։ That's Why the Lady is a Trump։ Spy (Sussex Publishers, LLC)։ ISSN 0890-1759։ Վերցված է հունիսի 30, 2013 – via Google Books
- ↑ «Ask Ivana»։ The Daily Gazette։ հունիսի 1, 1995։ Վերցված է նոյեմբերի 28, 2016
- ↑ Chicago Tribune, 1998, http://articles.chicagotribune.com/1998-01-22/news/9801220095_1_ivana-trump-donald-trump-croatia
- ↑ NAANII GLOBAL Luxury Family Lifestyle -Magazin 'en Vogue'-: Article 'Croatia - 1000 islands - 1rst Beach Polo Tournament Rovinj 12.-15.5.2016' Archived 2017-11-08 at the Wayback Machine.
- ↑ Polo+10, First Croatian Beach Polo 05.2016: http://www.poloplus10.com/rovinj-beach-polo-cup-2016-successful-beach-polo-premiere-croatia-65141/
- ↑ White Diane (փետրվարի 24, 1999)։ «Picture This: Ivana Has Her Own Magazine»։ Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-29-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2016
- ↑ Zwecker, Bill, "Ivana's trump? Divorce column that shares all she's learned", Chicago Sun-Times, January 24, 2001
- ↑ Cettl Robert (2010)։ Film Talk։ Wider Screenings։ էջ 54։ ISBN 9780987050038
- ↑ Robison Jennifer (օգոստոսի 15, 2005)։ «High-Rise Development: Ivana buys into project»։ Las Vegas Review-Journal։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 29, 2005-ին
- ↑ Clarke Norm (հուլիսի 19, 2006)։ «Pamela, Kid Rock finally to marry»։ Las Vegas Review-Journal։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2006-ին
- ↑ Trump Ivana (հունվարի 25, 2010)։ Bye, Bye Ivana!։ Globe: 18։ «Dear Readers: After years of hard work and devoted service as GLOBE's advice columnist, I regretfully have decided to resign from the position. While I have thoroughly enjoyed being a part of the GLOBE family, as well as the many friendships that I have developed over the years, other business pursuits, both nationally and internationally, will not allow me to devote the attention necessary to the column and to my readers.»
- ↑ Ivana Trump sues Finnish designer over name:report Reuters
- ↑ Celebrity Big Brother: Ivana Trump makes a magical entrance into the house Daily Mail, January 9, 2010
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Հուլիսի 14 մահեր
- 2022 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Չեխ մոդելներ
- Ֆոտոմոդելներ
- Կին ինքնակենսագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի դիզայներներ