Դոնալդ Թրամփ Կրտսեր
Դոնալդ Թրամփ Կրտսեր անգլ.՝ Donald Trump Jr. | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1977[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուորթոնի դպրոց, The Hill School և Buckley School? |
Երկեր | Triggered? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | The Trump Organization |
Ամուսին | Վանեսսա Թրամփ |
Ծնողներ | հայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Իվանա Թրամփ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Kai Madison Trump?, Դոնալդ Թրամփ 3-րդ, Տրիստան Միլոս Թրամփ, Քլոե Սոֆիա Թրամփ և Սփենսեր Ֆրեդերիկ Թրամփ |
![]() |
Դոնալդ Ջոն «Դոն» Թրամփ Կրտսեր (անգլ.՝ Donald Trump, Jr., դեկտեմբերի 31, 1977[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ ԱՄՆ-ի նախկին նախագահ, անշարժ գույքի սեփականատեր և զարգացնող Դոնալդ Թրամփի (Donald Trump) և նրա առաջին կնոջ՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփի (Ivana Marie Zelnícková, Ivana Trump) ավագ որդին է։ Ներկայումս Դոն Թրամփը իր քրոջ՝ Իվանկա Թրամփի և եղբոր՝ Էրիկ Թրամփի հետ աշխատում է որպես Թրամփ կազմակերպության (The Trump Organization) գործարար փոխնախագահ։
Պատանեկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոն Թրամփը ծնվել է 1977թ. դեկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասում։ Նա ունի իրենից կրտսեր հարազատ մեկ քույր՝ Իվանկա Թրամփը և մեկ հարազատ եղբայր՝ Էրիկ Թրամփը։ Բացի այդ ունի խորթ քույր՝ Թիֆֆանի Թրամփը, որի մայրը Մարլա Մեյփլսն է և խորթ եղբայր՝ Բարրոն Թրամփը, որի մայրը իր հոր՝ Դոնալդ Թրամփի ներկայիս տիկինն է՝ Մելանյա Թրամփը։
Դոն Թրամփ կրտսերը առանձնահատուկ մտերմություն ունի իր մայրական պապի հետ և սահուն խոսում է չեխերեն[2]։
Դոն Թրամփ կրտսերը կրթություն է ստացել Հիլ Սքուլում՝ Բլրի դպրոցում (The Hill School), որը համալսարանի համար նախապատրաստող ուսումնական հաստատություն է Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն (Pottstown) քաղաքում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Փենսիլվանիայի համալսարանի (University of Pennsylvania) Ուարթոն սքուլում (Wharton School), որտեղ նա ստացել է գիտությունների բակալավրի (Bachelor of Science, B.S.) աստիճան՝ տնտեսագիտության գծով[3]։
Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-2015թթ. Դոն Թրամփ կրտսերը հանդես է եկել որպես հյուր խորհրդատու/դատավոր իր հոր ռեալիթի շոուների բազում էպիզոդներում (The Apprentice, U.S. TV series, The Apprentice, U.S. season 5, 2006, The Apprentice, U.S. season 14, 2015): Հաճախ հանդես է եկել իր հարազատ քրոջ՝ Իվանկայի և հարազատ եղբոր՝ Էրիկի հետ համատեղ։
Դոն Թրամփ կրտսերը ճառով ելույթ է ունեցել 2016թ. ԱՄՆ Հանրապետական կուսակցության համազգային համագումարի (2016 Republican National Convention) երկրորդ երեկոյան[4][5]։ Նա այդ համագումարի պատգամավոր էր[6]։
Անձական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոն Թրամփ կրտսերն ամուսնացած է մոդելուհի Վանեսա Քեյ Հայդոնի հետ (Vanessa Kay Haydon), որն իր տարեկիցն է (ծնվել է 1977թ. դեկտեմբերի 18-ին)։ Նրանք ամուսնացել են 2005թ. նոյեմբերի 12-ին Թրամփներին պատկանող Մար-ա-Լագո (Mar-a-Lago) կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ բնակավայրում (Palm Beach, Florida): Ամուսնական արարողությունը ղեկավարում էր Թրամփի հորաքույրը՝ Մարիաննա Թրամփ Բարրին (Maryanne Trump Barry)[7]։ Վանեսա Քեյ Հայդոնը տիար Չարլզ և տիկին Բոնի Հայդոնների դուստրն է[8],, դանիացու ու հրեուհու սերունդ[9][10]։ Դոն Թրամփի կինը՝ Վանեսան ավարտել է Դուայթ Սքուլը (Dwight School)[11] և հոգեբանություն է ուսումնասիրել Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթթեն Քոլեջում (Marymount Manhattan College)[8] Դոն և Վանեսա Թրամփները հինգ զավակ ունեն. 2 դուստր՝ Քեյ Մեդիսոնը (ծնվել է 2007թ. մայիսի 12-ին), Քլոե Սոֆիան (ծնվել է 2014թ. հունիսի 16-ին)[12]։ և 3 որդի[13]՝ Դոնալդ Ջոն III-ը (ծնվել է 2009թ. փետրվարի 18-ին)[14], Տրիստան Միլոսը (ծնվել է 2011թ. հոկտեմբերի 2-ին)[15][16], և Սփենսեր Ֆրեդերիկը (ծնվել է 2012թ. հոկտեմբերի 21-ին)[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Donald Trump Jr. on Twitter: "I speak Czech fluently '@sofia5013: Jr great work with @operationsmile!! U travel quite a bit-wondering if u r fluent in other languages?'"»։ Twitter։ հունիսի 27, 2012։ Վերցված է հունիսի 1, 2016
- ↑ «Industry Insiders: Donald Trump, Jr., Trumped Again»։ BlackBook։ հունվարի 28, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2015
- ↑ Salant Jonathan D. (հուլիսի 17, 2016)։ «RNC 2016: Complete schedule, speakers, events, what to expect from GOP in Cleveland»։ NJ.com
- ↑ «Republican National Convention diary day 2: Donald Trump formally nominated as 2016 presidential candidate»
- ↑ Mascaro Lisa (հուլիսի 20, 2016)։ «Republican National Convention 2016 Days 1 through 3»։ Los Angeles Times
- ↑ Silverman Stephen M. (նոյեմբերի 14, 2005)։ «Donald Trump Jr. Marries Model Girlfriend»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է հուլիսի 14, 2008
- ↑ 8,0 8,1 «Weddings: Vanessa Haydon, Donald Trump Jr»։ New York Times։ նոյեմբերի 13, 2005։ Վերցված է մարտի 1, 2013
- ↑ Konigsberg Eric։ «The OB-GYN Who Loves Women»։ New York Magazine
- ↑ «Jews in the News: Andy Samberg, Liza Weil and Ivanka Trump»։ Tampa Jewish Federation։ մարտի 1, 2016
- ↑ Williams Alex (նոյեմբերի 21, 2006)։ «Trump Jr.: Finally trading on a famous name»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հուլիսի 14, 2008
- ↑ Michaud Sarah (հունիսի 18, 2014)։ «Donald and Vanessa Trump Welcome Daughter Chloe Sophia»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2014
- ↑ Dagostino Mark (մայիսի 13, 2007)։ «It's a Girl for Donald Trump Jr. and Wife Vanessa»։ People։ Վերցված է հուլիսի 14, 2008
- ↑ Dagostino, Mark (փետրվարի 18, 2009)։ «Donald Trump Jr. 'Extremely Excited' About New Baby»։ People։ Վերցված է մայիսի 5, 2012
- ↑ Ravitz, Justin (հոկտեմբերի 3, 2011)։ «Update: Vanessa, Donald Trump Jr. Welcome Baby Boy Tristan Milos»։ US Weekly։ Վերցված է հոկտեմբերի 5, 2011
- ↑ Michaud, Sarah (հոկտեմբերի 3, 2011)։ «Donald Trump, Jr. Welcomes Son Tristan Milos»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 5, 2011
- ↑ «Donald Trump Jr welcomes a fourth child with wife Vanessa»։ Daily Mail։ հոկտեմբերի 21, 2012։ Վերցված է հոկտեմբերի 22, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A Name He Can Build On
- Դոնալդ Թրամփ Կրտսեր Internet Movie Database կայքում
- Trump 02 Appearances on C-SPAN
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկյան գործարարներ
- Ամերիկյան գործարարության ղեկավարներ
- Ամերիկյան շինարարության գործարարներ
- Չեխական ծագմամբ ամերիկացիներ
- Գերմանական ծագմամբ ամերիկացիներ
- Շոտլանդական ծագմամբ ամերիկացիներ
- Ամերիկյան անշարժ գույքի գործարարներ
- Ամերիկյան գործարարներ Նյու Յորք քաղաքից
- Նյու Յորքցի հանրապետականներ
- Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստասերիալների մասնակիցներ
- Հիլլ Սքուլի շրջանավարտներ
- Թրամփի կազմակերպության աշխատակիցներ
- Թրամփների ընտանիք
- Փենսլիվանիայի համալսարանի Ուարթոն դպրոցի շրջանավարտներ
- Ամերիկացի տնտեսագետներ