ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ
ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ | |
---|---|
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | ![]() |
Ստեղծման թվական | 1939 |
Շտաբակայան | Eisenhower Executive Office Building, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Ծառայողների թիվ | մոտ. 4000 մարդ |
Կայք | whitehouse.gov/administration/eop/(անգլ.) |
ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ (անգլ.՝ Executive Office of the President, EOP), բյուրոկրատական ապարատ, որն անմիջականորեն ենթարկվում է ԱՄՆ-ի նախագահին և ներառում է նրա օգնականներին և խորհրդականներին, ինչպես նաև տարբեր մակարդակի վարչատեխնիկական անձնակազմ: Գործադիր գրասենյակը գլխավորում Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։ 2019 թվականի հունվարի 2-ից այս պարտականությունները ժամանակավորապես կատարում է Միկ Մալվեյնին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թվականին Ֆրանկլին Ռուզվելտի երկրորդ ժամկետի ընթացքում դրվեցին Սպիտակ տան ժամանակակից ապարատի հիմքերը։ Հանձնաժողովի կողմից ստեղծված Բրաունլոուի հանձնարարականների հիման վրա Ռուզվելտը կարողացավ համոզել Կոնգրեսին հաստատել 1939 վերակազմավորման մասին օրենքը: Ընդունումից հետո ստեղծվել է գործադիր գրասենյակ[2], որը ենթակա է անմիջապես նախագահին։ Այն ժամանակ նրա կառույցի մեջ էր մտնում Սպիտակ տան գրասենյակը և բյուջեի Բյուրոն, այսօրվա վարչաբյուջետային վարչության սկզբնամասը, որը ստեղծվել էր 1921 թվականին և մինչ այդ մտնում էր ֆինանսների նախարարության կազմի մեջ։ Սկզբում դրա կազմում անձնակազմի թվաքանակը բավական համեստ էր։ Բայց դրա ստեղծումը հիմք դրեց Սպիտակ տան աշխատակիցների մեծ և դժվար կառուցվածքավորված ապարատի համար[3]։
Ռուզվելտի ներդրումը նշանակալի է հատկապես նախագահի պաշտոնում նրա նախորդների համեմատ։ Թոմաս Ջեֆերսոնն իր տրամադրության տակ ուներ մեկ սուրհանդակ և մեկ քարտուղար, որոնց աշխատավարձն իր գրպանից էր վճարում։ Դա շարունակվել է մինչև 1857 թվականը, երբ Կոնգրեսը գումար է հատկացրել ծառայողներին վարձատրելու համար։ Գրանթ Ուլիսի նախագահության ընթացքում նահանգների թիվը հասել է 3-ի։ 1900 թվականին Սպիտակ տան աշխատակիցների թիվը ներառում է մեկ նախագահի քարտուղար (ապա նախագահի գլխավոր օգնական), երկու օգնական քարտուղար, երկու գործադիր քարտուղար և յոթ այլ աշխատակիցներ։ Ուորեն Հարդինգի օրոք աշխատակազմն աճել է մինչև 31 աշխատող, չնայած նրանց մեծ մասը աշխատակիցներ էին: Հուվերեի նախագահությամբ, Կոնգրեսը նախագահին ավելացրեց ևս երկու քարտուղար, որոնցից մեկին Հուվերը դարձրեց իր մամուլի քարտուղարը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Trump names budget director Mick Mulvaney as acting White House chief of staff» (անգլերեն)։ Washington Post։ 2018-12-14։ Վերցված է 2019-01-27
- ↑ Mosher Frederick C. (1975)։ American Public Administration: Past, Present, Future (անգլերեն) (2nd ed.)։ Birmingham: University of Alabama Press։ ISBN 0-8173-4829-8
- ↑ Relyea Harold C. (March 17, 2008)։ «The Executive Office of the President: An Historical Overview» (PDF) (անգլերեն)։ Congressional Research Service։ Վերցված է April 14, 2008
- ↑ Burke John P.։ «Administration of the White House»։ Miller Center of Public Affairs, University of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-17-ին։ Վերցված է June 6, 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- WhiteHouse.gov
- Executive Office of the President (EOP)
- Proposed and finalized federal regulations from the Executive Office of the President of the United States