Նորֆոլկ (ԱՄՆ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1682 թ. | ||
Մակերես | 249,682967 կմ², 249,548292 կմ² | ||
ԲԾՄ | 7 ֆուտ | ||
Բնակչություն | ▼238 005 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | Eastern Daylight Time?[2] | ||
Հեռախոսային կոդ | 757 | ||
Փոստային դասիչ | 23501-23515, 23517-23521, 23523, 23529, 23541, 23551 | ||
Պաշտոնական կայք | norfolk.gov(անգլ.) | ||
| |||
Նորֆոլկ (անգլ.՝ Norfolk), քաղաք-նավահանգիստ Չեսապիսկյան ծովածոցում, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի հարավ- արևելյան մասում։ Նորֆոլկում տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում գտնվող, ԱՄՆ-ի ամենամեծ ռազմա-ծովային բազան:Բնակչությունը կազմում է 238 832 բնակիչ (2006 թվականի դրությամբ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1682 թվականին։ Անկախության պատերազմի ժամանակ եղել է բրիտանական նահանգապետի շտաբը։ Այրվել է ապստամբների կողմից։ Գաղութային շրջանից պահպանվել է միայն գնդակոծված պատերով եկեղեցին։
Բրիտանիայի հետ առևտրի սահմանափակումը, հաճախակի հրդեհները և այլ նավահանգիստների մրցակցությունը սահմանափակեցին Նորֆոլկի զարգացումը մինչև 1870 թվական, երբ այստեղ միացան մի քանի կարևոր երկաթգծեր։
Համաշխարհային պատերազմների ժամանակ Նորֆոլկում կառուցված է մեծ արդյունաբերական-տրանպորտային կոմպլեքս, որը ծառայում է ԱՄՆ-ի Ատլանտյան նավատորմին։ Այստեղ է գտնվում ռազմա-ծովային բազա ԱՄՆ-ի Ռազմածովային ուժեր։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորֆոլկի 50 խոշորագույն գործատուները[3]։
№ п/п | Գործատու |
---|---|
1 | ԱՄՆ պաշտպանության նախարարություն |
2 | Sentara առողջապահություն |
3 | Նորֆոլկ քաղաքի հանրային դպրոցներ |
4 | Նորֆոլկ քաղաք |
5 | Old Dominion University[en] |
6 | Թագավորների դուստրերի մանկական հիվանդանոց |
7 | Նորսիպկո |
8 | Eastern Virginia Medical School[en] |
9 | Norfolk State University[en] |
10 | ԱՄՆ նավատորմի փոխանակում |
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսի 19-ին քաղաքում բացվեց արագնթաց տրամվայ «The Tide» համակարգը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ է գտնվում Մեմորիալ Մակարտուրան, որում տաղվել է գեներալ Դուգլաս Մակարտուրը։
1994 թվականի հունիսին բացվել է ծովային թանգարան «Nauticus»[4]:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտակյուսյու (Ճապոնիա) (1963)
Վիլհելմսհաֆեն (Գերմանիա) (1976)
Ներֆոլկ (Միացյալ Թագավորություն) (1986)
Տուլոն (Ֆրանսիա) (1989)
Կալինինգրադ (Ռուսաստան) (1992)
Գալիֆակս(Կանադա) (2006)
Կագայան-դե-Օրո (Ֆիլիպիններ) (2008)
Կոչին (Հնդկաստան) (2010)
Տեմա (Գանա) (2010)
Նինբո (Չինաստան) (2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ https://www.timeanddate.com/time/zone/usa/virginia
- ↑ «"Norfolk City Community Profile" 2012 (стр. 21)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-21-ին։ Վերցված է 2019-09-22
- ↑ Морской музей «Наутикус»
|