Փոլ Ռայան
Փոլ Ռայան | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մայամիի համալսարան (1992)[1], Joseph A. Craig High School? (1988)[2] և Վաշինգտոնի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, congressional staff և congressional staff |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Ծննդյան օր | հունվարի 29, 1970[4][5][6][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Janesville, Վիսկոնսին |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Janna Little? |
Կայք՝ | paulryan.house.gov |
Ինքնագիր | ![]() |
Փոլ Դեյվիս Ռայան (անգլ.՝ Paul Davis Ryan, հունվարի 29, 1970[4][5][6][…], Janesville, Վիսկոնսին), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 62-րդ խոսնակ: Այդ պաշտոնը սկսել է զբաղեցնել 2015 թվականի հոկտեմբերի 29-ից: Առաջին անգամ դարձել է կոնգրեսմեն 1999 թվականին՝ ընտրվելով Վիսկոնսին նահանգից: 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու: Այդ ժամանակ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և Փոլ Ռայանը պարտվեցին Բարաք Օբամային և Ջո Բայդենին:
Ռայանը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ ունի ծայրահեղ պահպանողական հայացքներ[7], այդ թվում նաև «Մեդիքեեր» առողջապահական ծրագրի վերաբերյալ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաքում: Տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օհայո նահանգի Մայամի համալսարանում:
1990-ական թվականներին աշխատել է որպես սենատոր Ռոբերտ Կաստենի օգնական: Վերջինս 1981- 1993 թվականներին եղել է Վիսկոնսին նահանգի սենատոր: Եղել է նաև կոնգրեսմեն Ջեք Քեմփի սփիչռայթերը (ճառերի հեղինակը):
1998 թվականի նոյեմբերին Ռայանը ընտրվել է որպես կոնգրեսմեն՝ Վիսկոնսին նահանգի 1-ին շրջանից: Իր պարտականությունների կատարմանն է անցել 1999 թվականի հունվարին:
Փոլ Ռայանը անդադար վերընտրվել է կոնգրեսմենի պաշտոնում՝ ամեն անգամ ստանալով 55- 68 % ձայն:
2011- 2015 թվականներին Ռայանը գլխավորել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային հարցերով կոմիտեն, որտեղ գլխավորել է նաև բյուջեի հարցերով հանրապետական կուսակցության հանձնաժողովը: Նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բյուջեի նախագծին հակառակ, 2012 թվականին Ռայանը ներկայացրել է «Բարգավաճման նախագիծ» ծրագիրը, որտեղ առաջարկում էր փոփոխություններ իրականցնել նաև «Մեդիքեեր» ծրագրում:
2015 թվականին հոկտեմբերի 29-ին՝ Ջոն Բեյների թոշակի անցնելուց հետո, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ: Նույն օրը անցել է լիազորությունների կատարմանը:
Այն բանից հետո, երբ 2016 թվականի մայիսի 4-ին Դոնալդ Թրամփը փրայմերիզի արդյունքում ընտրվեց հանրապետական կուսակցության թեկնածու, Փոլ Ռայանը հրաժարվեց սատարել նրան՝ հայտարարելով, որ դեռևս պատրաստ չէ անելու այդ քայլը: Ռայանը, պաշտոնապես, աջակցություն է հայտնել Թրամփին հունիսի 2-ին[8], սակայն շարունակել է մշտապես քննադատել նրան:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայր՝ Յանա,
- Որդիներ՝ Սեմ և Չարլի,
- Դուստր՝ Լիզա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.news-herald.com/article/HR/20151029/NEWS/151029471
- ↑ 2,0 2,1 Биографический справочник Конгресса США
- ↑ https://github.com/unitedstates/congress-legislators
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 6,0 6,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Герой консерваторов
- ↑ Спикер Палаты представителей Пол Райан объявил, что поддержит Трампа
|