Թեդ Քրուզ
Թեդ Քրուզ անգլ.՝ Ted Cruz | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան (1992)[1], Հարվարդի իրավունքի դպրոց (1995)[1], Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց, Awty International School? և Second Baptist School? |
Գիտական աստիճան՝ | Բակալավր և Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և law clerk |
Դավանանք | Հարավային բապտիստական կոնվենցիա |
Ծննդյան օր | դեկտեմբերի 22, 1970[2][3][4] (52 տարեկան) |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Rafael Edward Cruz |
Հայր | Ռաֆաել Քրուզ |
Մայր | Էլեանոր Ուիլսոն Քրուզ |
Ամուսին | Հեյդի Քրուզ |
Կայք՝ | tedcruz.org cruz.senate.gov |
Ինքնագիր | ![]() |
Թեդ Քրուզ (ամբողջական անունը՝ Ռաֆայել Էդվարդ Քրուզ, Rafael Edward "Ted" Cruz, դեկտեմբերի 22, 1970[2][3][4], Կալգարի, Ալբերտա, Կանադա), ամերիկացի քաղաքական գործիչ, 2013 թվականի հունվարից՝ Տեխասի նահանգից Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ[5][6]։ Թեդ Քրուզը լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին քաղաքական գործիչն է, որն ԱՄՆ-ի սենատորն է ընտրվել Տեխասից[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում, մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեդ Քրուզը ծնվել է Կալգարիում (Ալբերտա նահանգ, Կանադա) 1970 թվականի դեկտեմբերի 22-ին[6]։ Նրա հայրը՝ Ռաֆայել Քրուզը, Կուբայի էմիգրանտ է, որը ժամանակին կռվել է Ֆիդել Կաստրոյի հետ Ֆուլխենսիո Բատիստա բռնապետի դեմ։ Նա Կուբայից ԱՄՆ է գաղթել 1957 թվականին, չկարողանալով անգլերեն խոսել և իր հետ ունենալով ընդամենը 100 դոլար, ուսանել է Օստինի Տեխասի համալսարանում, ուսման վարձը վճարելու համար ափսեներ է լվացել[8]։ Թեդ Քրուզի մայրը մեծացել է Դելավերում, իռլանդական և իտալական արմատներ ունեցող ընտանիքում։
Թեդ Քրուզը մեծացել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում և ավարտել երկրորդ բապտիստական դպրոցը (Second Baptist High School)։ Որից հետո ընդունվել է Փրինսթոնի համալսարան և ստացել բակալավրի աստիճան, այնուհետև ստացել է իրավունքի դոկտորի աստիճան (J. D.) Հարվարդի Իրավունքի դպրոցում[6]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Տեխասի գլխավոր դատախազ Գրեգ Աբբոթը Թեդ Քրուզին նշանակել Է Տեխասի գլխավոր փաստաբան՝ նահանգի գլխավոր իրավախորհրդատու։ 32 տարեկանում ստանալով այդ պաշտոնը՝ Քրուզը դարձավ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր փաստաբանը[6]։ Նա Տեխասի գլխավոր փաստաբան է աշխատել մինչև 2008 թվականը։ 2004 թվականից մինչև 2009 թվականը Քրուզը դասավանդել է նաև Տեխասի համալսարանի Իրավունքի դպրոցում[6]։
2011 թվականի հունվարին, իմանալով, որ Քեյ Բեյլիի Հաթչիսոնը չի վերընտրվի Տեխասից ԱՄՆ սենատոր, Թեդ Քրուզը հայտարարել է ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին[9].
Տեխասից ԱՄՆ-ի սենատորի պաշտոնի Հանրապետական կուսակցության թեկնածուի նախնական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսի 29-ին։ Թեդ Քրուզի հիմնական մրցակիցը Տեխասի փոխնահանգապետ Դևիդ Դյուհերսթն էր, որը հավաքել էր ձայների 45%-ը, մինչդեռ Քրուզն ուներ 34%-ը։ Քանի որ Դյուհերսթը հավաքել է 50%-ից պակաս, 2012 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ, որում մնացել են միայն այդ երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում Քրուզը 14 %-ով առաջ է անցել Դյուհերսթից, չնայած այն աջակցությանը, որը վերջինին ցուցաբերել են Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրին և այլ հայտնի քաղաքական գործիչներ[6]։
ԱՄՆ-ի Տեխաս նահանգից սենատորի ընտրությունները կայացել են 2012 թվականի նոյեմբերի 6-ին` դրանցում հանրապետական թեկնածու Թեդ Քրուզին («Շարժման թեյախմություն» աջակցությամբ) ընդդիմացել է դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Փոլ Սադլերը։ Արդեն օրվա ավարտին պարզ էր, որ մեծ տարբերությամբ հաղթում Է Քրուզը, նա ուներ ձայների 57%-ը (Սադլերի մոտ 40%-ի դիմաց)։ Այսպիսով, Թեդ Քրուզը դարձել է լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին քաղաքական գործիչը, որն ԱՄՆ-ի սենատոր է ընտրվել Տեխասից[7]։
ԱՄՆ Սենատում նրա աշխատանքի ժամկետը սկսվել է 2013 թվականի հունվարի 3-ին։ Թեդ Քրուզը Տեխասից դարձել է 1-ին դասի 19-րդ սենատորը և փոխարինել Քեյ Բեյլի Հաթչինսոնին, որն այդ պաշտոնում աշխատել է գրեթե 20 տարի։ Տեխասից ԱՄՆ-ի երկրորդ սենատորը ներկայում Ջոն Քորնինն է, որի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարին։
2016 թվականի նախագահական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև` ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016 և ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզ (2016)
2015 թվականի մարտին Թեդ Քրուզը հայտարարել էր 2016 թվականի նախագահական ընտրություններին որպես Հանրապետական կուսակցության թեկնածու մասնակցելու մասին[10][11]։ 2015 թվականի մարտի 23-ին նա այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն է արել Լինչբերգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) Լիբերթի համալսարանում ունեցած իր ելույթում՝ դառնալով նախագահական ընտրարշավի առաջին մասնակիցը[12]։ Monmouth University-ի անցկացրած հարցման համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Թեդ Քրուզը 27% ձայնով հանրապետականների մոտ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զգալիորեն զիջելով միլիարդատեր Դոնալդ Թրամփին (41%)[13]։
Հանրապետական փրայմերիզների և կոկուսների ամենասկզբում Այովա նահանգում, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 1-ին, Թեդ Քրուզն անսպասելիորեն առաջ է անցել քարոզարշավի առաջնորդ Թրամփից և հավաքել է ձայների 27.6%-ը։ Նյու Հեմփշիրի (փետրվարի 10), Հարավային Կարոլինայի (փետրվարի 21) և Նևադայի (փետրվարի 23) նահանգներում անցկացված բոլոր երեք փրայմերիզներում Քրուզը զբաղեցրել է երրորդ տեղը։
Մարտի 1-ին կայացած «սուպերերեքշաբթիում» Քրուզը հաղթանակ է տարել տասնմեկ նահանգներից երեքում՝ Տեխասում, Ալյասկայում և Օկլահոմայում։ Տեխասում նա հավաքել է ձայների 43.8%-ը և պարտվել 254 ընտրատարածքներից ընդամենը 6-ում։Մարտի 5-ին «սուպերշաբաթում» Քրուզը հաղթել է Կանզաս և Մեն Նահանգներում, որից հետո նա դարձել է միակ թեկնածուն, որը կարող է հաղթել Թրամփին։
Մարտի 8-ին Քրուզը հաղթել է Այդահոյում, որտեղ նա Թրամփից առաջ է անցել ավելի քան 17%-ով, ինչպես նաև երկրորդ տեղն Է զբաղեցրել Միսսիսիպիում, Միչիգանում և Հավայիում։ Մարտի 12-ին Քրուզը հաղթել է Վայոմինգի շրջանային կուսակցական կոնվենցիայում՝ ստանալով ձայների 70.9%-ը։
Մարտի 22-ին Յուտայի կոկուսներում Քրուզը տարավ իր խոշորագույն հաղթանակը՝ ստանալով ձայների 69.2%-ը Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի 16.8%-ի և Դոնալդ Թրամփի 14%-ի դիմաց։
Ապրիլի 5-ին Քրուզը հավաքել է ձայների 48.2%-ը և հաղթել Վիսկոնսինի փրայմերիզում, որտեղ նրան պաշտպանել է նահանգապետ Սքոթ Ուոքերը, իսկ ապրիլի 9-ին Կոլորադոյի կուսակցական կոնվենցիայում Քրուզին պաշտպանել են բոլոր պատվիրակները։ Ապրիլի 16-ին նա ստացել է Վայոմինգի մնացած 14 պատվիրակների ձայները՝ վերջնականապես հաստատելով իր հաղթանակն այդ նահանգում։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու, փոխնախագահի իր թեկնածուն կլինի Կարլի Ֆիորինան։
Քրուզի ընտրարշավի խնդիրներից մեկը կարող էր դառնալ Կանադայում նրա հայտնվելու փաստը, որը հիմք է ծառայում ԱՄՆ-ի սահմանադրության դրույթին չհամապատասխանելու մեղադրանքների համար, որ նախագահը պետք է լինի տեղում ծնված և ապրած քաղաքացի (natural born Citizen): Այս իրավաբանական ձևակերպման մեկնաբանումը երկար ժամանակ մասնագետների միջև վեճերի առարկա է դարձել[14]։
2016 թվականի մայիսի 3-ին Քրուզը պարտություն է կրել Ինդիանայի փրայմերիզում՝ ստանալով ձայների 36.6%-ը Թրամփի 53.3%-ի դիմաց, որից հետո հայտարարել Է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին[15]։
Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեդ Քրուզը խիստ պահպանողական քաղաքական հայացքներ ունի։
Տնտեսական հարցերում նա ազատ առևտրի[16] և նվազագույն աշխատավարձի վերացման կողմնակից է[17], հանդես է գալիս հարկման հարթ սանդղակի ներդրման օգտին[18] և էներգետիկայի, կրթության, առևտրի, բնակարանային շինարարության և քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաև հարկային կառավարման լուծարման օգտին[19]։
Ներքին և սոցիալական քաղաքականության հարցերում Քրուզը աբորտների[20][21], Obamacare-ի, նույնասեռ ամուսնությունների[22], մարիխուանայի օրինականացման հակառակորդն է[23], սակայն աջակցում է մահապատժին, USA Freedom Act-ին և ազատ զենք կրելու իրավունքին։
ВԱրտաքին քաղաքական հարցերում նա, իր խոսքերով, ինչ-որ տեղ գտնվում է Ռենդ Փոլի մեկուսացվածության և Ջոն Մաքքեյնի ակտիվ ինտերվենցիոնիզմի միջև[24]։ Դեմ Է Սիրիական ճգնաժամի ԱՄՆ-ի միջամտությանը՝ նախագահ Բաշշար ալ-Ասադին տապալելու նպատակով, սակայն աջակցում է Իսլամական պետության ոչնչացմանը[25], նաև Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման[26] և Իրանի հետ միջուկային համաձայնագրի հակառակորդն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 http://www.nytimes.com/2012/08/02/us/politics/republican-senate-candidate-in-texas-is-known-as-an-intellectual-force.html
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Ted Cruz» (HTML)։ United States Senate — www.senate.gov։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 04.01.2013
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Tribpedia: Ted Cruz» (HTML)։ The Texas Tribune — www.texastribune.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 28.12.2012
- ↑ 7,0 7,1 Jay Root (նոյեմբերի 6, 2012)։ «Ted Cruz Easily Wins U.S. Senate Race» (HTML)։ The Texas Tribune — www.texastribune.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 28.12.2012
- ↑ «Elections 2012: Ted Cruz» (HTML)։ www.bing.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 28.12.2012
- ↑ «Ted Cruz Makes it a New Game for U.S. Senate in Texas» (HTML)։ www.redstate.com։ հունվարի 19, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 28.12.2012
- ↑ Андрей Бекренев (22 марта 2015)։ «СМИ: сенатор Тед Круз принял решение участвовать в выборах президента США в 2016 году» (HTML)։ ТАСС — tass.ru։ Վերցված է 23.03.2015
- ↑ Jonathan Martin and Maggie Haberman (22 марта 2015)։ «Ted Cruz Hopes Early Campaign Entry Will Focus Voters’ Attention» (HTML)։ The New York Times — www.nytimes.com։ Վերցված է 23.03.2015
- ↑ Ryan Teague Beckwith (23 марта 2015)։ «Ted Cruz Launches Presidential Campaign at Liberty University» (HTML)։ Time — time.com։ Վերցված է 23.03.2015
- ↑ Дональду Трампу ищут замену
- ↑ Robert Clinton (2016-01-27)։ «Ted Cruz Isn't a 'Natural Born' Citizen» (HTML) (անգլերեն)։ US News & World Report։ Վերցված է 2016-02-03
- ↑ Ben Jacobs, Dan Roberts and Ed Pilkington (2016-05-04)։ «Ted Cruz drops bid for Republican nomination, clearing path for Trump» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-05-04
- ↑ «Free Trade, Free Markets: Rating the Congress»։ Cato Institute։ Վերցված է 2016-04-29
- ↑ «What a Ted Cruz White House could mean for businesses»։ Washington Post։ Վերցված է 2016-04-29
- ↑ «Ted Cruz: ‘Abolish the IRS’»։ Washington Post։ Վերցված է 2016-04-29
- ↑ «Ted Cruz forgot to mention he wants to get rid of this really big part of the government»։ Washington Post։ Վերցված է 2016-04-29
- ↑ «Pro-Life Sen. Ted Cruz of Texas to Speak at National Right to Life Convention in Dallas»։ Christian Post։ Վերցված է 2016-04-29
- ↑ «Fikac: Senate hopeful Cruz casts himself as conservative warrior»։ Houston Chronicle։ Վերցված է 2016-04-29
- ↑ Human Rights Campaign։ «Ted Cruz: Not a Fan of Pride Parades | Human Rights Campaign»։ Human Rights Campaign։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին։ Վերցված է 2016-04-29
- ↑ Jacob Sullum։ «Ted Cruz's Cannabis Conversion Reflects The Political Prudence Of Marijuana Federalism»։ Forbes։ Վերցված է 2016-04-29
- ↑ «Republican divide over strategy for Middle East, Iraq is growing»։ Stars and Stripes։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-01-ին։ Վերցված է 2016-04-29
- ↑ «AP Conversation: Cruz: US more secure with Assad in power» (անգլերեն)։ The Big Story։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-04-29
- ↑ «Ted Cruz: Cuba Relations Thaw 'a Tragic Mistake'»։ National Review Online։ Վերցված է 2016-04-29
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ