Սքոթ Ուոքեր
Սքոթ Ուոքեր անգլ.՝ Scott Walker | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մարկետ համալսարան (1990) և Darien High School? (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հերետիկոսություն[1], Nondenominational Christianity?[1] և բապտիստություն[1] |
Ծննդյան օր | նոյեմբերի 2, 1967[2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Scott Kevin Walker |
Հայր | Llew Walker? |
Ամուսին | Tonette Walker? |
Կայք՝ | scottwalker.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Սքոտ Քիվեն Ուոքեր (անգլ.՝ Scott Kevin Walker, նոյեմբերի 2, 1967[2][3], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ 2011-2019 թվականներին եղել է Վիսկոնսինի նահանգի 45-րդ նահանգապետը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ, կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթ Ուոքերը ծնվել է Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգսում՝ Պատրիսիա Էննի և Լեվելին Սքոթ Ուոքերի ընտանիքում։ Մայրը հաշվապահ էր, իսկ հայրը՝ բապտիստական քահանա[4][5]։ Ընտանիքը տեղափոխվել է Պլեյնֆիլդ, իսկ երբ Ուոքերը դարձել է 10 տարեկան, տեղափոխվել են Դելավան՝ մի քաղաք, որի բնակչությունը 8000 մարդ էր։ Այստեղ հայրը հայտնի քարոզիչ է դարձել[4][6]։
Միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին Ուոքերը այցելել է «Ամերիկյան լեգեոն» կազմակերպության կողմից իրականացվող երկշաբաթյա ղեկավարության և կառավարման թրեյնինգներին՝ «Badger Boys State»-ը՝ Վիսկոնսինում, և «Boys Nation»-ը՝ Վաշինգտոնում[7][8]։ Այդ ժամանակ նա Վաշինգտոնում հանդիպել է Ռոնալդ Ռեյգանին, որը դարձել է նրա ոգեշնչողը և կուռքը։ Բոյսկաուտների շարքերում Ուոքերը հասել է ամենաբարձր՝ «Սկաուտ արծիվ» աստիճանի[4][9]։
1986 թվականին Ուոքերն ավարտել է Դարիենի միջնակարգ դպրոցը[10] և ընդունվել Միլուոքիի Մարկետտի համալսարան[11]։ Նա այնտեղ սովորել է չորս տարի, բայց չի ավարտել։ Զուգահեռաբար Ուոքերը աշխատել է «IBM»-ում՝ ոչ լրիվ աշխատանքային օրով[12]։ 1990-1994 թվականներին աշխատել է Ամերիկյան Կարմիր խաչում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին՝ 22 տարեկանում, Ուոքերն առաջին անգամ առաջադրվել է Վիսկոնսին նահանգի Օրենսդիր ժողովում, սակայն պարտություն է կրել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գվեն Մուրից[13][14]։ Բայց արդեն 1993 թվականին՝ արտահերթ ընտրություններում, նա հաղթել է դեմոկրատ Քրիս Ամենթին[12][15]։ Ուոքերը վերընտրվել է չորս անգամ և աշխատել օրենսդիր ժողովում մինչև 2002 թվականը, երբ դարձել է Միլուոքի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը։
Օրենսդիր ժողովում աշխատելիս Ուոքերը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել քրեական արդարադատության ոլորտի նկատմամբ և եղել ուղղիչ հիմնարկների և դատարանների կոմիտեի նախագահ[16]։ Տարիներ շարունակ նա աշխատել է մի շարք այլ կոմիտեներում, այդ թվում՝ առողջապահության կոմիտեում, ֆինանսական ինստիտուտների կոմիտեում և բնակարանային շինարարության կոմիտեում։ Նա այն օրինագծի ընդունման ակտիվ կողմնակից էր, որն ընտրությունների ժամանակ ընտրողներին պարտադրել է ներկայացնել լուսանկարների վկայականներ։
2009 թվականի ապրիլի վերջին Ուոքերը առաջադրել է իր թեկնածությունը Վիսկոնսինի նահանգապետի պաշտոնում[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին նա հաղթել է բաց նախնական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 59%-ը, մինչդեռ նախկին կոնգրեսական Մարկ Նյումանը հավաքել է 39%[18]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին Ուոքերը հաղթել է համընդհանուր ընտրություններում՝ հավաքելով ձայների ընդհանուր թվի 52%-ը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Թոմ Բարեթը՝ 46%[19]։
Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոքերը ցանկացած պարագայում դեմ էր աբորտներին, այդ թվում՝ բռնաբարության, արյունապղծության կամ մոր կյանքը պաշտպանելու դեպքում[20][21]։ Նա աջակցում է սեռական լուսավորությանը, հանրային դպրոցներում սահմանափակ ժուժկալությանը, ինչպես նաև դեմ է պետության կողմից աջակցվող առողջապահական ծառայություններին, որոնք ապահովում են մինչև 18 տարեկան անձանց առանց ծնողների համաձայնության ծննդյան վերահսկողության, թեստավորման և սեռական հիվանդությունների բուժման գործընթացը։ Նա պաշտպանում է դեղագործների իրավունքը հրաժարվել դեղատոմսերը կրոնական կամ բարոյական նկատառումներով լրացնելուց[20][22]։ Ուոքերն աջակցում է մեծահասակների ցողունային բջիջների հետազոտությանը, սակայն դեմ է մարդու սաղմնային ցողունային բջիջների հետազոտությանը[15][23]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականի փետրվարին Ուոքերը ամուսնացել է Տոնետա Տարանտինոյի հետ[24]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ալեքսը և Մեթը[25][26]։ Ամուսինները Վաուվատոսի միջկրոնական ավետարանական եկեղեցու անդամներ են[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.jsonline.com/news/statepolitics/walker-learned-early-lessons-at-fathers-iowa-church-b99435429z1-290442461.html
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Clay Barbour. (October 24, 2010)։ «From preacher’s kid to front-runner: Scott Walker’s small-town roots led to reputation as fiscal hawk» (անգլերեն)։ Wisconsin State Journal։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Mike Doyle. (December 28, 2010)։ «Next Wisconsin gov has Boone family roots» (անգլերեն)։ Rockford Register Star։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Lindsey Boerma. (February 22, 2011)։ «Who Is Scott Walker?» (անգլերեն)։ National Journal։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «BBS Alumni – Notable BBS Graduates» (անգլերեն)։ Badger Boys State։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «Boys Nation alum now governor-elect» (անգլերեն)։ Boys State/Nation. The American Legion։ December 19, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ David Roeder. (February 21, 2011)։ «Wisconsin Gov. Walker turns state into battleground for unions» (անգլերեն)։ Chicago Sun-Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Ann Marie Ames. (7 September 2010)։ «Rock County close to home for Walker» (անգլերեն)։ Walworth County Today։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «Election news – Alumni in the House» (անգլերեն)։ Marquette Magazine. Marquette University։ Winter 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ 12,0 12,1 Preachers kid was drawn to politics early in life(անգլ.). — March 29, 2002. — С. 4B.
- ↑ Lawrence S. Barish.։ «County Vote for Representative to the Assembly» (անգլերեն)։ State of Wisconsin 1991–1992 blue book. Wisconsin Legislative Reference Bureau։ Վերցված է 2012-05-28
- ↑ Bill Glauber. (October 17, 2010)։ «Walker, preacher's son, finds politics calling» (անգլերեն)։ Miwaukee Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ 15,0 15,1 «AP Election Guide 2010»։ The Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «Walker, Scott K 1967» (անգլերեն)։ Dictionary of Wisconsin History. Wisconsin Historical Society։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Steve Schultze. (April 20, 2009)։ «Walker gov announcement expected April 28» (անգլերեն)։ Milwaukee Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «Fall 2010 primary election results» (անգլերեն)։ Milwaukee Journal Sentinel։ September 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «Government Accountability Canvas Reporting System, 2010 Election Results» (անգլերեն)։ State of Wisconsin։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ 20,0 20,1 Patrick Marley, Lee Bergquist. (October 2, 2010)։ «Abortion, birth control are wedge issues in governor's race» (անգլերեն)։ Milwaukee Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «Tom Barrett says Scott Walker wants to ban abortion, even in cases of rape or incest (True)»։ PolitiFact Wisconsin (Milwaukee Journal Sentinel)։ October 21, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Ryan J. Foley. (July 12, 2010)։ «Wisconsin governor candidates Scott Walker and Mark Neumann join abortion debate» (անգլերեն)։ The Post-Crescent. The Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Tom Kertscher. (2010-10-12)։ «Scott Walker says scientists agree that adult stem cell research holds greater promise than embryonic stem cell research» (անգլերեն)։ Milwaukee Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Robert Costa. (February 23, 2011)։ «Gov. Scott Walker: No Stranger to Budget Battles» (անգլերեն)։ National Review Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Scott Walker.։ «Governor» (անգլերեն)։ twitter։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Bruce Drake. (October 8, 2010)։ «Is Scott Walker Married?» (անգլերեն)։ Politics Daily։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ Jessica Vanegeren. (February 1, 2011)։ «First lady Tonette Walker draws on own pain to champion faith-based treatment center» (անգլերեն)։ madison.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Office of the Governor Scott Walker» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Biography» (անգլերեն)։ National Governors Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Biography, interest group ratings, public statements, vetoes and campaign finances» (անգլերեն)։ Project Vote Smart։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Biography» (անգլերեն)։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Issue positions and quotes» (անգլերեն)։ On the Issues։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Campaign contributions» (անգլերեն)։ FollowTheMoney.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Appearances» (անգլերեն)։ C-SPAN programs։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «Profile» (անգլերեն)։ Notable Names Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28
- «2011 State Budget Battle» (անգլերեն)։ Milwaukee Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-05-28