Ֆուլխենսիո Բատիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆուլխենսիո Բատիստա
Fulgencio Batista y Zaldívar
Fulgencio Batista, 1938.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Cuba.svg Կուբա
Կուսակցություն՝ Liberal Party of Cuba
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3]
Ծննդավայր Banes, Holguín Province, Կուբա
Վախճանի օր օգոստոսի 6, 1973(1973-08-06)[4][1][2][3] (72 տարեկանում)
Վախճանի վայր Մարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա
Թաղված San Isidro Cemetery
Ամուսին Marta Fernandez Miranda de Batista և Elisa Godinez Gomez de Batista
 
Պարգևներ

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Pulitzer Prize for International Reporting, Grand Cross Special Class of the Order of Merit of the Federal Republic of Germany և Grand Cross special issue of the Order of Merit of the Federal Republic of Germany, special issue

Ֆուլխենսիո Բատիստա ի Սալդիվար (իսպ.՝ Fulgencio Batista y Zaldívar, հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3], Banes, Holguín Province, Կուբա - օգոստոսի 6, 1973(1973-08-06)[4][1][2][3], Մարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա), 1940-1944թթ․ եղել է Կուբայի նախագահ, իսկ 1952-1959թթ․՝ միապետ, հեռացվել է Կուբայի հեղափոխության ժամանակ։ Բատիստան 1933թ․ ապստամբության ժամանակ օգտագործում է իր ուժերը Խերարդո Մակկադոյի ավտորիտար գերակայությունը կործանելու համար, ապա ինքն է նշանակում զիված ուժերի գնդապետ և հաջողությամբ ղեկավարում է Հինգ Անդամների Կառավարությունը։ Գալով իշխանության Բատիստան չեղյալ է հայտարարում 1940թ․ի Սահմանադրությունը և մարդիկ զրկվում են իրենց քաղաքական ազատություններից, ընդհուպ մինչև գործադուլի իրավունքից։ Դրա հետևանքով սկսվում է տնտեսական լճացում, թեժանում է պայքարը կուբացի հարուստների և աղքատների միջև։ Երկրում սկսվում են ցույցեր, որոնք դաժանորեն ճնշվում են։ Դրանք խլում են 1000-20000 մարդու կյանք։ 1956-1958թթ ապստամբությունների հետևանքով, որը գլխավորում էին Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, ապա նրանց են միանում այլ պարտիզանական խմբեր, Բատիստայի կառավարությունը վերջնական պարտություն է կրում։

Վաղ մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատիստան ծնվել է 1901թ․ Կուբայում, Բելիսարիո Բատիստա Պալերմոյի և Կարմելա Սելվիդար Գոնզալեսի ընտանիքում, ովքեր կռվել են Կուբայի Անկախության պատերազմում։ Բատիստան հաճախել է տեղական հանրային դպրոց, ապա Ամերիկյան Քուակեր դպրոց։ Մոր մահից հետո, 14 տարեկանում հեռանում է տնից։ Սկզբնական շրջանում աշխատում է եղեգնուտներում, որպես բանվոր։ Եղել է դերձակ, մեխանիկ, փայտածուխ վաճառող և այլն։ 1921թ մեկնել է Հավանա և անցել զինվորական ծաոայության։ 1923թ լքել է բանակը և աշխատանքի է անցել գյուղական ոստիկանուրյունում։ Հետագայում վերադառնում է բանակ և դառնում քարտուղար, իսկ 1933թ միանում է մի խումբ ենթասպաների կազմակերպած <Սերժանտի դավադրություն> օպերացիային, որի նպատակը երկրի համար ավելի լավ պայմաններ ստեղծելն ու զարգացնելն էր։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Էլիզա Գոդինեսի հետ։ Ունեցել են 3 երեխա։ Նրանք բաժանվել են 1945 թվականին։ Հետո ամուսնացել է Մարտա Ֆերնանդես Միրանդայի հետ և նրանից ունեցել 5 երեխա։ Նաև ունեցել է ապօրինի դուստր՝ Ֆերմինա Բատիստան։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա փաչելուց հետո Բատիստան ապրել է Մադերիայում, ապա Լիսբոնում, որտեղ էլ իր կյանքի վերջին տարիներին գրել է գրքեր։ Մահացել է 1973թ օգոստոսի 6-ին սրտի կաթվածից։ Ասում են, իբր, դրանից 2 օր առաջ, Ֆիդել Կաստրոյի մի խումբ մարդասպաններ իրականացրել են նրան սպանելու իրենց ծրագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.