Կանադայի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայի կոմունիստական կուսակցություն
Communist Party of Canada
Communist Party of Canada logo.png
Տեսակ կուսակցություն
Երկիր Կանադա
Առաջնորդ Miguel Figueroa
Հիմնադրված 1921
Գաղափարախոսություն կոմունիզմ և մարքսիզմ-լենինիցմ
Քաղակահան հայացք far-left
Պաշտոնական գույն(եր) կարմիր և դեղին
Շտաբ 290A Danforth Avenue,
Տորոնտո,
M4K 1N6
Թերթ «Կանեյդիան տրիբյուն» («Canadian Tribune»)
Կայք communist-party.ca
Communist Party of Canada Վիքիպահեստում

Կանադայի Կոմունիստական կուսակցությունը (անգլ.՝ Communist Party of Canada, ֆր.՝ Parti communiste du Canada, ԿԿԿ), ստեղծվել է 1921 թվականին, Գուելֆի հիմնադիր համագումարում։ 1922-1924 թվականներին անվանվել է Կանադայի բանվորական կուսակցություն (ԿԲԿ)։ 1924 թվականին մտել է Կոմինտերնի մեջ։ 1931-1935 թթ. և 1940-1943 թթ. գործել է ընդհատակում։ 1941 թ-ին (ԽՍՀՄ[1]-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո) կանադական կոմունիստները հանդես եկան Կանադայում հակաֆաշիստական ուժերի ազգային ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ։ 1943 թվականին ստեղծվեց լեգալ մարքս-լենինյան կուսակցություն, որն անվանվեց բանվորական առաջադիմական կուսակցություն (ԲԱԿ)։ 16-րդ համագումարում (1959) ԲԱԿ վերանվանվեց Կանադայի կոմունիստական կուսակցություն (ԿԿԿ)։ 21-րդ համագումարն ընդունեց նոր ծրագիր, որն առաջ քաշեց ձախ ուժերի միասնական ճակատ ստեղծելու խնդիր։ ԿԿԿ պատվիրակությունները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960 և 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ԿԿԿ-ի կենտրոնական օրգանն է «Կանեյդիան տրիբյուն» («Canadian Tribune») թերթը, տեսականը՝ «Կոմյունիստ վյու-պոյնտ» («Communist Viewpoint») ամսագիրը։

Գլխավոր քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ # Առաջադրված թեկնածուներ # Հաղթած տեղերի քանակ # ընդհանուր ձայներ  % Ժողովրդական քվեարկություն  % վիճարկվեց
1930 6 0 4,557 0.12%
1935 13 0 27,456 0.46%
19401 9 0 14,005 0.36%
19452 68 1 111,892 2.13%
19492 17 0 32,623 0.56%
19532 100 0 59,622 1.06%
19572 10 0 7,760 0.12%
19582 18 0 9,769 0.13%
1962 12 0 6,360 0.08%
1963 12 0 4,234 0.05%
1965 12 0 4,285 0.06%
1968 14 0 4,465 0.05%
19723 31[2] 0 n.a. n.a.
1974 69 0 12,100 0.13%
1979 71 0 9,141 0.08%
1980 52 0 6,022 0.06%
1984 52 0 7,551 0.06%
1988 51 0 7,066 0.05%
19934 n.a 0 n.a. n.a.
19974 n.a 0 n.a. n.a.
2000 52 0 8,779 0.07% 0.39%
2004 35 0 4,564 0.03% 0.31%
2006 21 0 3,022 0.02% 0.32%
2008 24 0 3,639 0.03% 0.35%
2011 20 0 2,894 0.02% 0.31%

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дело Гузенко
  2. «Liberals bid to cut flow of pipeline controversy»։ Windsor Star։ հոկտեմբերի 17, 1972։ Վերցված է հունիսի 1, 2012 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тим Бак. Тридцать лет коммунистического движения в Канаде (1922—1952): пер. с англ. / Тим Бак. — М.: Издательство иностранной литературы, 1953. — 197 с.
  • История Коммунистической партии Канады, 1921—1976: Пер. с англ. / Предисл. У. Каштана, послесл. Н. Мостовца. — М.: Политиздат, 1984. — 279 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png