Սմիթի օրենք 1940

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սմիթի օրենք, 1940 թվական, «արտասահմանցիներին գրանցելու մասին օրենք», ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսը 1940 թվականին, որով հանցագործություն է համարվել «ուժով կամ բռնությամբ կառավարությունը տապալելու» վերաբերյալ գաղափարների պաշտպանությունը կամ տարածումը։ Սմիթի օրենք է կոչվել նրա հեղինակի՝ ներկայացուցիչների պալատի անդամ՝ Հ․ Սմիթի (H․ Smith) անունով։ Ընդունման ժամանակ նախատեսվել է կիրառել ԱՄՆ-ում գործող ֆաշիստ, պետությունների հետախուզական ծառայությունների դեմ։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օգտագործվել է ընդդեմ կոմունիստական կուսակցության անդամների։ 1948-1955 թվականներին Սմիթի оրենքի, Մակկարեն-Վուդի օրենքի, հակադեմոկրատական այլ ակտերի ուժով կոմկուսի ղեկավարների նկատմամբ կայացվել է 18 դատավարություն, որոնցից շատերը դատապարտվել են երկարատև ազատազրկման։ 1957 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սահմանափակել է Սմիթի օրենքի կիրառումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 458 CC-BY-SA-icon-80x15.png