Խճանկարային (Ֆաբերժեի ձու)
Խճանկարային | |
---|---|
Ստեղծման թնական | 1914 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II |
Հավաքածու | Թագավորական հավաքածու |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, պլատին, ալմաստ, սուտակ, Տոպազ, Քվարց, շափյուղա, Նռնաքարեր և Լուսնաքար (միներալ) |
Բարձրություն | 9,5 սանտիմետր |
Լայնություն | 7 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Խճանկարային» (ռուս.՝ Мозаичное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[4]։
Այսօր «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու[5] Թագավորական հավաքածուում[6] (Միացյալ Թագավորություն)։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խճանկարային» ոսկերչական ձուն հավաքված է դեղին ոսկե գոտիների համակարգով, որոնց ագուցված է պլատինե ցանցը[7], որը տեղ-տեղ պատված է ներքոհիշյալ նյութերով՝ ադամանդ, շափյուղա, սուտակ, զմրուխտ, քվարց, տոպազ և կանաչ նռնաքար[5]։ Ոսկերիչը Ալբերտ Հոլմսթրյոմն է[8]։ Ձուն բաժանված է հինգ ձվաձև շրջանակի՝ երիզված մարգարիտներից և անթափանց սպիտակ էմալից։ Յուրաքանչյուր հատման վայրում մեկական խոշոր ադամանդ է տեղադրված։ Ձվի գագաթին տեղադրված է լուսնաքար, որի տակից երևում է կայսրուհու անվան և հայրանվան սկզբնատառերը[9]՝ տեղադրված անթափանց, գունատ վարդագույն էմալի վրա[10]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խճանկարային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալն իրենից ներկայացնում է կամեյա[2]։ Վերջինիս վրա Նիկոլայ II կայսեր բոլոր հինգ զավակների[7] կիսադեմերն է՝ պատրաստված ոսկուց և զարդարված մարգարտով, կանաչ նռնաքարով, թափանցիկ կանաչ, անթափանց սպիտակ, շողշողուն բաց վարդագույն էմալով[8]։ Ձվաձև հիմքն ունի սկահակի տեսք՝ զարդարված ադամանդներով, զմրուխտներով և երկու մարգարտով։ Անակնկալի գագաթը պսակված է կայսերական ադամանդակուռ թագով։ Մանրանկարի հակառակ երեսը էմալապատ է, որտեղ նկարված է ծաղիկների զամբյուղ, ստեղծման տարեթիվը և կայսեր զավակների անունները[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1914 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1934 թվականին «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն վաճառում են Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ին[3], որն այն նվիրում է կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[6]։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Mosaic Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 3,0 3,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Gorbutovichwrote, 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00. «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 5,0 5,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 6,0 6,1 «RCIN 9022 - The Mosaic Egg». www.rct.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 7,0 7,1 «Яйцо Мозаичное Фаберже 1914». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 8,0 8,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Crisalli, Joseph (2014 թ․ հունվարի 28). «Stalking the Belle Époque: Mastery of Design: The Fabergé Mosaic Egg, 1914». Stalking the Belle Époque. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ 10,0 10,1 «Мозаичное - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Images of the Mosaic Egg, Buckingham Palace Royal Fabergé exhibition (Flickr).
- A detailed article on the Mosaic egg from http://www.wintraecken.nl/mieks/faberge/
- BBC article including information on the Mosaic Egg
- Տեսանյութ ձվի մասին (անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խճանկարային (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |