Անանկե (դիցաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանկե (այլ կիրառումներ)
Անանկե | |
---|---|
Տեսակ | անձնավորում, այլաբանություն և հին հունական առաջին աստվածներ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Նեցեսսիտատա |
Հայր | Հիդրոս և Քրոնոս |
Ամուսին | Քրոնոս |
Զավակներ | Ադրաստեա |
Ասպարեզ | Պահանջմունք և ճակատագիր |
Ananke Վիքիպահեստում |
Անա՛նկե, Անա՛նկա (հին հունարեն՝ Ἀνάγκη՝ «անհրաժեշտություն», «բախտ»), հունական դիցաբանության մեջ[1] անխուսափելիությունը, ճակատագիրն անձնավորող աստվածուհի[2]։ Ընդգրկված է եղել մի շարք հին մտածողների փիլիսոփայական և կրոնական համակարգերի մեջ։
Անանկեն մոտ է եղել Ադրաստեայի և Դիկեի հետ։
Ըստ օրփեոսականների՝ Ափրոդիտե Ուրանիայի դուստրն է[3]։ Ըստ նրանց[4] և Պլատոնի[5]՝ Մոյրաների մայրն է (Զևսից)։ Ըստ Պլուտարքոսի՝ Զևսից ունեցել է Ադրաստեային[6]։
Ժողովրդական պատկերացմամբ Անանկեն եղել է մահվան աստվածություն (մեռնելու անհրաժեշտություն, անխուսափելիություն)։ Ողբերգակ բանաստեղծների մոտ գերագույն ուժի անձնավորում է, որին ենթարկվում են մինչև անգամ աստվածները։ Անանկեի պաշտամունքը տարածվել է նախ Կորնթոսում, որտեղ նրա համար աստվածուհի Բիայի հետ ընդհանուր սրբավայր էր կառուցվել[7]։ Հռոմում Անանկեի անալոգը Նեցեսսիտատա (լատին․՝ Necessitas՝ անհրաժեշտություն) անվամբ պաշտամունք չունեցավ, այլ դարձավ զուտ գրական կերպար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. В 2 т. Т.1. — М., 1991-92. — С.75
- ↑ Алкман, фр.102 Пейдж, Орфические гимны III 13, Симий Родосский. Крылья Эрота (АП XV 24); Нонн. Деяния Диониса II 678:
- ↑ Орфические гимны LV 4
- ↑ Орфика, фр.126 Керн
- ↑ Платон. Государство X 617с.
- ↑ Плутарх. Почему божество медлит с воздаянием 25
- ↑ Павсаний. Описание Эллады II 4, 7
- ↑ Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 18։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանկե (դիցաբանություն)» հոդվածին։ |
|