Վրաստանի վիզային քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրաստան այցելողները պետք է վիզա ստանան Վրաստանի դիվանագիտական առաքելություններից մեկում, եթե նրանք չեն ժամանում վիզաներից ազատված երկրներից մեկից, ժամանման պահին վիզա ստանալու իրավունք ունեցող երկրներից կամ էլեկտրոնային վիզա ստանալու իրավունք ունեցող երկրներից։ Այցելուները պետք է ունենան ենթադրյալ կացության ժամկետում վավեր անձնագիր (կամ անձը հաստատող փաստաթուղթ, եթե Թուրքիայի, Ուկրաինայի կամ ԵՄ-ի քաղաքացի են), մինչդեռ Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել վավեր կամ ժամկետանց անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով[1]։

Վիազային քաղաքականության քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի վիզային քաղաքականություն

Վիզային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին նոր օրենք է ընդունել, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այն փոփոխվել է 2015 թվականի հունիսի 9-ին, երբ կացության առավելագույն ժամկետը երկարաձգվեց մինչև մեկ տարի[2][3]։ Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան, սահմանված է ոչ թե նոր օրենքով, այլ Վրաստանի կառավարության առանձին ենթաօրենսդրական ակտով[4]։ Առանց վիզայի երկրների ցանկը նույնպես հաստատվել է 2015 թվականի հունիս 9-ին։ 2014 թվականի սեպտեմբերին ազատ վիզայի երկրների ցանկից հեռացվել են Բոլիվիան, Կուբան, Դոմինիկան, Գվատեմալան, Իրաքը, Պարագվայը, Պերուն, Սենթ Քիթս և Նևիսը, Սենթ Լյուսիան, Սուրինամը և Տրինիդատ և Տոբագոն[5]։

Հետևյալ երկրների և տարածքների քաղաքացիները կարող են այցելել և 1 տարի մնալ Վրաստանում (եթե այլ նշումներ չկան).[6][7][8]

1 — Սաուդյան Արաբիայի օտարերկրյա ռեզիդենտները պետք է ավիաընկերության գրանցման ժամանակ ներկայացնեն Սաուդիան Արաբիայի իրենց ռեզիդենտության վկայականի վավերացված անգլերեն թարգմանությունը, այլապես գրանցումը կարող է մերժվել։

2 — կարող են մուտք գործել ID քարտով[12]
3 — կարող են մուտք գործել ID քարտով, եթե ժամանել են անմիջապես Ուկրաինայից
4 — վիզան տրվում է Բերմուդայի, Բրիտանական Վիրջինյան կղզիների, Կայմանյան կղզիներ, Ֆոլքլենդյան կղզիների, Ջիբրալթարի ու Թերքս և Քայքոս կղզիների քաղաքացիներին։

Վիզան տարածվում է նաև հետևյալ խմբերի վրա.[13]

  • Վրացական սփյուռքի անդամ հանդիսացող այլ երկրների քաղաքացիներ, որոնցից այլ կերպ է պահանջվում մուտքի արտոնագիր` 30 օրից ոչ ավելի կացության ժամկետով,
  • ՄԱԿ-ի անձնագիր ունեցողներ մինչև 1 տարի կացության ժամկետով,
  • Վրաստանում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք,
  • Գայանայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իրանի, Չինաստանի և Պերուի դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողներ,
  • ԵՄ-ի / Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի / ՊԾՀԽ-ի վավեր վիզաներ կամ ռեզիդենտային անցագրեր, ԵՄ երկրների անդրծովյան տարածքների (բացառությամբ Անգիլիայի, Մոնտսերատի, Փիթքերն կղզիների, Սուրբ Հեղինեի կղզիի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի), Ավստրալիայի, Իսրայելի, Կանադայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի կամ Միացյալ Նահանգների քաղաքացիներ, 180 օրվա ընթացքում 90 օր կացության ժամկետով[14]։ Այնուամենայնիվ, շատ դեպքեր են եղել, երբ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ երկրներում իրական բնակության վայր ունեցող անձանց մերժել են տրամադրել մուտքի վիզա որևէ պատճառ նշելով, հատկապես, երբ նրանք Հնդկաստանի և Պակիստանի քաղաքացիներ են[15][16]։

Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի փոխադարձ այցերի մասին Պարագվայի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին և դեռևս չի վավերացվել[17]։ Սերբիայի և Ֆիջիի հետ սովորական անձնագրերի սեփականատերերի համար փոխադարձ այցերի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մարտին[18][19]։

Թայվան Թայվանի քաղաքացիներին արգելված է մուտք գործել մնալու կամ տարանցիկ նպատակներով[20]։

Էլեկտրոնային վիզա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ 66 երկրների և տարածքների անձնագրերի սեփականատերերը կարող ժամանումից առաջ առցանց առանձին վճարով ստանալ բազմակի էլեկտրոնային վիզաներ.[21]

180 օրվա ընթացքում 90 օրվա կացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

180 օրվա ընթացքում 30 օրվա կացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտք Աբխազիա և Հարավային Օսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբխազիա և Հարավային Օսիա (որոնք Վրաստանը և միջազգային հանրության մեծ մասը համարում են Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ) մուտքը սահմանային անցակետերով, որոնք գտնվում են Վրաստանի Զուգդիդի և Գորիի մունիցիպալիտետում, վրացական օրենսդրությամբ պատժելի արարք է։ Այժմ վրացական կառավարության կողմից վերահսկվող տարածքից Հարավային Օսիա մուտք գործելն անհնար է ։

Այցելությունների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը հետևյալ երկրների քաղաքացներն են.[22]

Երկիր 2018 2017 2016 2015 2014
Ադրբեջան Ադրբեջան 1,807,068 1,695,084 1,523,075 1,393,257 1,283,214
Հայաստան Հայաստան 1,725,163 1,718,243 1,496,246 1,468,888 1,325,635
Ռուսաստան Ռուսաստան 1,705,142 1,392,842 1,037,564 926,144 811,621
Թուրքիա Թուրքիա 1,312,129 Decrease 1,247,082 Decrease 1,254,089 Decrease 1,391,721 1,442,695
Իրան Իրան 339,462 322,898 147,915 Decrease 25,273 47,929
Ուկրաինա Ուկրաինա 204,952 193,127 172,631 Decrease 141,734 143,521
Իսրայել Իսրայել 173,366 125,320 92,213 59,487 42,385
Գերմանիա Գերմանիա 74,131
Հնդկաստան Հնդկաստան 73,458 59,738 36,410 12,114 4,679
Լեհաստան Լեհաստան 71,668
Ղազախստան Ղազախստան 68,452 56,801 48,809 36,777 28,394
Բելառուս Բելառուս 68,360
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 65,560 56,247 21,257 9,850 5,485
Ընդհանուր 8,326,252 7,556,339 6,360,503 5,901,094 5,515,559

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. Georgia, Civil. «Civil.Ge - Georgia Restores One-Year Visa-Free Rules». www.civil.ge. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  3. «Georgia: New Visa Regulations». www.gov.uk.
  4. «Legal Status of Aliens and Stateless Persons – 100 Questions Regarding the New Law (March, 2014)» (PDF). mfa.gov.ge. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Check if you can enter Georgia and stay for a year visa-free». agenda.ge. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  6. «იმ ქვეყნების ჩამონათვალის დამტკიცების შესახებ, რომელთა მოქალაქეებსაც შეუძლიათ საქართველოში უვიზოდ შემოსვლა». matsne.gov.ge.
  7. «Citizens and stateless persons permanently residing in the countries listed below may enter Georgia without a visa for short-term visit». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  8. Կաղապար:Timatic Visa Policy
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  11. [1](չաշխատող հղում)
  12. «GeoConsul.Gov.Ge - Ministry of Foreign Affairs of Georgia». www.geoconsul.gov.ge. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  13. «GeoConsul.Gov.Ge - Ministry of Foreign Affairs of Georgia». www.geoconsul.gov.ge. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  14. «იმ ქვეყნების ჩამონათვალის დამტკიცების შესახებ, რომელთა ვიზების ან/და ბინადრობის ნებართვების მქონე უცხოელებს შეუძლიათ საქართველოში უვიზოდ შემოსვლა შესაბამისი ვადითა და პირობებით». matsne.gov.ge.
  15. Reporter, Faisal Masudi, Staff (2015 թ․ դեկտեմբերի 24). «Holiday makers turned back from Georgia -- $3,250 worth of holiday expenses wasted». gulfnews.com.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  17. «Georgia-Paraguay launch visa-free travel for diplomats, businessmen». agenda.ge.
  18. «Serbia, Georgia sign visa liberalization agreement - Xinhua - English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  20. Կաղապար:Timatic
  21. «Georgia e-VISA Portal». www.evisa.gov.ge.
  22. Inbound Tourism