«Ախալքալաք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 79. Տող 79.
== Քաղաքի պատմություն ==
== Քաղաքի պատմություն ==
[[Պատկեր:Akhalkalak Sb.Khach ekeghetci.JPG|ձախից|մինի|Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը|248x248px]]
[[Պատկեր:Akhalkalak Sb.Khach ekeghetci.JPG|ձախից|մինի|Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը|248x248px]]
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] կողմից հայ [[Զաքարյաններ]]ին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ<ref>Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25:</ref>։
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] կողմից հայ [[Զաքարյաններ]]ին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ<ref>Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25։</ref>։

19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։

07:02, 3 Մարտի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Քաղաք
Ախալքալաք
ახალქალაქი
Դրոշ Զինանշան

Քաղաքի կենտրոնական Մեսրոպ Մաշտոցի հրապարակը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1064 թ.
ԲԾՄ1707±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն8295 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 93,8 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախալքալաքցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ261
Պաշտոնական կայքakhalkalaki.ge
Ախալքալաք (Վրաստան)##
Ախալքալաք (Վրաստան)
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Ախալքալաք[1] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։

Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է[2], որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։

Անվանում

Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, հայերեն՝ քալաք ― քաղաք)։

Քաղաքի պատմություն

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը

Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[3]։

19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։

Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։

Նշանավոր ախալքալաքցիներ

Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը և այլ հայտնի դեմքեր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  3. Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախալքալաք» հոդվածին։