«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն
Վիքիֆիկացում, տեղեկաքարտի, պատկերների ավելացում |
No edit summary |
||
Տող 33. | Տող 33. | ||
Նշանակալից դեր է կատարել [[Պարսկաստան]]ից [[հայեր]]ի ներգաղթի կազմակերպման գործում: [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է [[Անդրկովկաս]]ից՝ նշանակվելով [[Նոր Նախիջևան]]ի և [[Բեսարաբիա]]յի հայոց թեմի առաջնորդ ([[1828]]): |
Նշանակալից դեր է կատարել [[Պարսկաստան]]ից [[հայեր]]ի ներգաղթի կազմակերպման գործում: [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է [[Անդրկովկաս]]ից՝ նշանակվելով [[Նոր Նախիջևան]]ի և [[Բեսարաբիա]]յի հայոց թեմի առաջնորդ ([[1828]]): |
||
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է [[Էջմիածին]], դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և [[ |
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է [[Էջմիածին]], դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և [[Կոստանդնուպոլիս]]ի հայոց պատրիարքարանի հարաբերությունները: |
||
Մահացել է [[1857]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Վաղարշապատ]]ում: |
Մահացել է [[1857]] թ-ի [[փետրվարի 13]]-ին [[Վաղարշապատ]]ում: |
||
Տող 54. | Տող 54. | ||
Պատկեր:Nerses Ashtaraketsi Statue.jpg|Ներսես Աշտարակեցու արձանը [[Աշտարակ]]ում, [[Հայաստան]] |
Պատկեր:Nerses Ashtaraketsi Statue.jpg|Ներսես Աշտարակեցու արձանը [[Աշտարակ]]ում, [[Հայաստան]] |
||
</gallery> |
</gallery> |
||
{{bio-stub}} |
|||
{{կաթողիկոսներ}} |
{{կաթողիկոսներ}} |
||
{{ՀԱԵ-անավարտ}} |
|||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
13:32, 7 Նոյեմբերի 2011-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներսես Ե Աշտարակեցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայան Հայոց Կաթողիկոս (122-րդ) |
Ժամանակամիջոց | 1843-1857 թթ. |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Էջմիածնի ժառանգավորաց դպրոց |
Անունը ծնվելիս | Թորոս Հարությունի Շահազիզյան |
Ծնվել է | 1770 փետրվարի 13 |
Ծննդավայր | Աշտարակ |
Մահացել է | Փետրվարի 13, 1857 թ. |
Մահվան վայր | Ռուսական կայսրություն Էջմիածին |
Թաղված է | Հայաստան [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Ձեռնադրում | 1843 թ. |
← Հովհաննես Ը Մատթեոս Ա → |
Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն:
Կենսագրություն
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան: Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: Երևանյան առաջին արշավանքի ժամանակ (1804 թ.) օգնել է ռուսական զորքերին:
1814-ին նշանակվելով Վրաստանի հայոց հոգևոր թեմի առաջնորդ, ծավալել է տնտեսական և կրթական գործունեություն, Թիֆլիսում հիմնադրել (1824) Ներսիսյան դպրոցը:
1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:
Երևանի գրավումից հետո նշանակվել է երկրամասի ժամանակավոր վարչության անդամ, պարգևատրվել Ալեքսանդր Նևսկու շքանշանով (1828):
Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828):
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները:
Մահացել է 1857 թ-ի փետրվարի 13-ին Վաղարշապատում:
Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` «Պաշտպան հայրենյաց»:
Նրան հաջորդել է Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին:
Գործունեությունը
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին: Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը: Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:
Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:
Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը հայ ժողովըրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերությունների մասին էր: Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը:
Պատկերներ
-
Ներսես կաթողիկոսի գերեզմանը Էջմիածնի Մայր Տաճարի մոտ
-
Ներսես Աշտարակեցու արձանը Աշտարակում, Հայաստան