Ախալսոփելի (Աբխազիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալսոփել (այլ կիրառումներ)
Գյուղ
Ախալսոփելի
վրաց.՝ ახალსოფელი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ160 մետր
Բնակչություն864 մարդ (1989)
Ժամային գոտիUTC+4
Ախալսոփելի (Աբխազիա) (Վրաստան)##
Ախալսոփելի (Աբխազիա) (Վրաստան)

Ախալսոփելի (մինչ 1943 թվականը` Նայդորֆ, վրաց.՝ ახალსოფელი, Նոր գյուղ), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 12 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 160 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 794 բնակիչ, հիմնականում հայեր[1][2]։ 1970 թվականին, գյուղն ուներ մոտ 900 բնակիչ, որից 600-ը` հայեր։ Բնակվում էին նաև վրացիներ և էստոնացիներ։ 1989 թվականին գյուղում ապրում էր 864 մարդ, հիմնականում հայեր[3]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, ցիտրուսների, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց` հայկական բաժանմունքով, մշակույթի տուն և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են գերմանացիները` XIX դարի սկզբին։ Հայերը եկել են Օրդուից, Տրապիզոնից և Ջանիկից` Մեծ եղեռնի նախօրյակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 195