Jump to content

Օվկիանոս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օվկիանոս (այլ կիրառումներ)
Օվկիանոս
Տեսակտիտաններ, ծովի հունական աստված և անձնավորում
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրՈւրանոս
ՄայրԳեա
Քույր/ԵղբայրՏեթիս, Հռեա[1], Կրոնոս, Հապետոս, Հիպերիոն, Թեմիս և Թեյա
ԱմուսինՏեթիս[2] և Pompholyge?
ԿողակիցNais?
ԶավակներԿլիմենե, Նեմեսիս, Կալիպսո, Amalthea?, Եվրոպա, Ամփիտրիտա, Մետիս, Տիխե[3], Փիլիրա, Aethra?, Պլեյոնե, Ստիքս, Ասիա, Chryseis?, Պեիթո, Ռոդոս, Plouto?, Հեսիոնե, Դորիս, Clytie?, Կալիրոե, Enipeus?, Lysithea?, Telesto?, Eidyia?, Periboea?, Acaste?, Bolbe?, Ceto?, Zeuxo?, Admete?, Եվրինոմե, Adrasteia?, Ախելոս[4], Nilus?, Inachus?, Alpheus?[5][6][7], Սկամանդր (դիցաբանություն), Sangarius?, Peneus?, Cebren?, Meander?, Simoeis?, Spercheus?, Strymon?, Asterion?, Axius?, Ladon?, Merope?, Դիոնե, Capheira?, Ianthe?, Էլեկտրա[8], Argeia?, Crinisus?, Eridanos?, Ասոպուս, Aeas?, Ardescus?, Aegaeus?, Aesar?, Aesepus?, Evenus?, Istrus?, Asterope?, Caicus?, Daeira?, Caanthus?, Zeuxippe?, Creusa?[9], Termessus?, Symaithos?, Phyllis?, Kydnos?, Cladeus?, Chremetes?, Clitumnus?, Կիֆիսոս, Cephissus?, Cephissus?, Caystrus?, Ismenus?, Hermus?, Իդասպիս, Hebrus?, Haliacmon?, Granicus?, Borysthenes?, Baphyras?, Brychon?, Elisson?, Erasinos?, Ascanius?, Apidanus?, Anaurus?, Anigrus?, Anapos?, Amnisus?, Nephele?, Քարիկլո, Orseis?, Chrysas?, Pamisus?, Meliboea?, Passalus?, Աքերոն, Oceanids?, Klytia?, Acmon?, Phasis?, Ocyrhoe?, Leuce?, Neda?, Տրիպտոլեմոս, Almo?, Galaxaura?, Hippo?, Asterodeia?, Beroe?, Bromie?, Կորիֆ, Dmia?, Dodone?, Idothea?, Ephyra?, Evagore?, Eudore?, Evenus?, Euphrates?, Ganges?, Pactolus?, օվկիանուհիներ, Cerceis?, Amphiro?, Plexaure?, Thrace?, Pasithoe?, Thoe?, Ianire?, Argie?, Xanthe?, Menestho?, Melobosis?, Leucippe the Oceanid?[10], Astydameia?, Polydora? և Phaeno?
ԱսպարեզOceanus?
ՀատկանիշներՀամաշխարհային մեծ գետի, հողերի ջրարբիացման, բոլոր գետերի, ակունքների, ծովային հոսանքների, արևին, լուսնին, աստղերին ապաստան տվող աստված
 Oceanus Վիքիպահեստում

Օվկիանոս (հին հունարեն՝ Ὠκεανός), հունական դիցարանի արգասավորության, համաշխարհային մեծ գետի, հողերի ջրարբիացման, բոլոր գետերի, ակունքների, ծովային հոսանքների, արևին, լուսնին, աստղերին[11][12] ապաստան տվող աստվածը։ Ըստ Հոմերոսի՝ Օվկիանոսը ոչ միայն աստված է, այլ ամեն ինչի սկիզբը[13][14]։ Ըստ Հեսիոդի՝ Օվկիանոսը տիտան է, Գեայի և Ուրանոսի (Երկնքի և Երկրի) որդին, Կրոնի, Հիպերիոնի և Թեայի եղբայրը, Թետիս աստվածուհու եղբայրն ու ամուսինը։ Օվկիանոսն ու Թետիսը լույս աշխարհ բերեցին երեք հարյուր որդի-գետեր (հին հունական գետերի աստվածներ), նույնքան էլ դուստրեր՝ օվկիանիդներ[12][14][15][16]։

Օվկիանոսը չմասնակցեց տիտանների հարձակմանը իր հոր վրա, ինչպես նաև տիտանների և Զևսի ճակատամարտին, դրա համար էլ կարողացավ պահպանել իր բարձր դիրքը[12][15][16][17][18]։

Ըստ Ապոլլոդրոսի՝ Օվկիանոսը Զևսի[12][16] առաջին կնոջ՝ Մետիսի[16] և Պրոմեթևսի հայրն է։ Աստվածները նրան համարում են իրենց ծերացած ծնողը, հոգ են տանում նրա մասին՝ չնայած որ նա ապրում է առանձնության մեջ։

Հեռավոր արևմուտքում Օվկիանոսը գծում է կյանքի և մահվան սահմանը[12][16], այդտեղ էր գտնվում անդրերկրային թագավորությունը[19]։.

Նրա ջրերից ծնվում է Պեգասը[20]։ Էսքիլեսը թևավոր ձիուն[21] համարում էր Օվկիանոսի սեփականությունը։

Որոշ այլ աղբյուրների համաձայն՝ Օվկիանոսի զավակներն են համարվում Տրիպտոլեմոսը և Կերկոպսը, ինչպես նաև Ստիքսը՝ Եքիդնայի[22] մայրը։

Օվկիանոսին է նվիրված 83-րդ օրփեոսյան հիմնը։ Օվկիանոսը Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված»[12] ողբեգության գործող անձանցից մեկն է։

Ըստ Անդրոն Հալիկառնասցու՝ Օվկիանոսի կանայք են համարվել նաև Պարֆենոպան և Պոմֆոլիգան։

Հունական դիցարանում, ի տարբերություն Պոսեյդոնի, Օվկիանոսի կերպարն[12] ամբողջական չէ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  2. Любкер Ф. Tethys (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1359.
  3. Любкер Ф. Τύχη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1428.
  4. Любкер Ф. Achelous (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 8.
  5. Любкер Ф. Ἀλφειός (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 71.
  6. Алфей (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 44.
  7. Алфей (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 486.
  8. Любкер Ф. Electra (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 460.
  9. Любкер Ф. Creusa (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 355.
  10. Παυσανίας 4.30.4 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  11. Любкер, 2007
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Океан // Античный мир. Словарь-справочник. EdwART. 2011.
  13. ГОМЕР
  14. 14,0 14,1 «Введенский Б. А. . Большая советская энциклопедия Том 30 — Большая Советская Энциклопедия Второе издание<». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. 15,0 15,1 Океан Արխիվացված 2014-09-04 Wayback Machine // Щеглов Г., Арчер В. Мифологический словарь, 2006 г.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Тахо-Годи А. А. Мифы народов мира (см. ссылки ниже)
  17. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 3-4 далее
  18. БСЭ (см. ссылки ниже)
  19. Гомер. Одиссея XX 508
  20. Гесиод. Теогония. 282
  21. Эсхил. Прикованный Прометей 395
  22. Эпименид — Мифология греков и римлян
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 575
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվկիանոս (դիցաբանություն)» հոդվածին։