Պեիթո
Պեիթո | |
---|---|
Տեսակ | օվկիանուհիներ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Πειθώ |
Լատինական գրաձև | Suadela |
Երևի համընկնում է | Suadela? |
Հայր | Օվկիանոս |
Մայր | Տեթիս և Աֆրոդիտե |
Զավակներ | Iynx? |
Ասպարեզ | persuasion? |
Հատկանիշներ | համոզմունքի և գայթակղության աստվածուհի |
Peitho Վիքիպահեստում |
Պեիթո (հին հունարեն՝ Πειθώ՝ «համոզմունք»), հունական դիցաբանության աստվածուհի կամ օվկիանոսուհի[1], ով մարմնավորում է համոզմունք և գայթակղություն։ Օվկիանոսի և Տեթիսի դուստրն է։ Հին Հռոմում նրան կոչում էին Սուադելե (Suadela/Suada)։
Ըստ Պավսանիասի՝ հենց Թեսևսն է ստեղծել Ափրոդիտեի և Պեիթոյի պաշտամունքը Աթենքի Միջնաբերդի հարավային լանջին։ Պեիթոն Ափրոդիտեի սպասավորուհին էր կամ ուղեկից[2] և սերտորեն կապված էր սիրո և գեղեցկության աստվածուհու հետ։ Հնագույն արվեստագետների և բանաստեղծներ ուսումնասիրել այս կապը իրենց աշխատանքներում։ ։
Կապը ավելի էր խորացել Հին հունական ամուսնությունների համատեքստում, քանի որ ապագա փեսան պետք է բանակցեր և համոզեր ապագա աներոջը՝ ապագա հարսի ձեռքը խնդրելու և Հարսանյաց գինը վճարելու համար։ Եվ հաջողության հասնում էին այն տղամարդիկ, ովքեր լավ համոզել գիտեին։
Պեիթոն և Ափրոդիտեն երբեն որոշակի չափով նույնացվում էին և Պեիթո անունը դառնում էր Ափրոդիտեի կամ՝ ածականը, կամ՝ անվան համակցությունը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է կարևորվում հունական մշակույթում համոզմունքի (կամ ցանկության) ու սիրո հարաբերությունը։
- Հենց Պեիթոն է համոզում Մեդեային[3] լքել հայրենիքը։
- Զուգում է մանյակով Պանդորայի[4] պարանոցը։
- Ափրոդիտեին թագադրվում ծաղկեպսակով[5], երբ նա ծնունդ է առնում ծովի փրփուրներից։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեիթոյի ծագումը որոշ չափով պարզված չէ։
- Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիա» Պեիթոն Օվկիանոսի և Տեթիսի դուստրն է, ինչը նշանակում է, որ նա օվկիանոսուհի է, հետևաբար, քույր է հանդիսանում այնպիսի նշանավոր աստվածուհիներին, ինչպիսիք են Դիոնան, Դորիսը, Մետիսը և Կալիպսեն։
Սակայն, Հեսիոդոսի դասակարգումը Պեիթոին որպես օվկիանոսուհի, հակասում է մյուս աղբյուրներին։ Նա առավել հաճախ համարվում է Ափրոդիտեի դուստր։ Նաև համարվում էր Հերմեսի՝ սուրհանդակ աստվածի կինը։
- Ըստ Հերմեսիանակտի՝ Պեիթոն Հերմեսի կինն էր և համարվում էր քարիսներից[6] մեկը։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ Պեիթոի անվանվել է աստերոիդ (118) Պեիթո՝ հայտնաբերված 1872 թ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Theoi Project, "PEITHO"
- Images of Political Personifications: Peitho (persuasion) Արխիվացված 2012-06-06 Wayback Machine
- Grimal, Pierre (1996). Dictionnaire de la Mythologie Grecque Et Romaine. Wiley. էջ 349. ISBN 978-0-631-20102-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեիթո» հոդվածին։ |
|