«Փիլիպոս Ա Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3. Տող 3.
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1593]] թ. [[Աղբակ]] գավառի [[Էրնկան]] գյուղում։ [[1630]] թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը։
Ծնվել է [[1593]] թ. [[Աղբակ]] գավառի [[Էրնկան]] գյուղում։ [[1630]] թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը։
Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորչական, նորոգչական, շինարարական գործերը։ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սբ. Հռիփսիմե]]ի և [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]]ի տաճարները։
Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սբ. Հռիփսիմե]]ի և [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]]ի տաճարները։


[[1637]] թ. գնալով [[Սպահան]] քաղաքը, բերում է [[Լուսավորչի Սուրբ Աջ]]ը, որ [[Աբաս I|Շահ Աբաս Մեծ]]ը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։
[[1637]] թ. գնալով [[Սպահան]] քաղաքը, բերում է [[Լուսավորչի Սուրբ Աջ]]ը, որ [[Աբաս I|Շահ Աբաս Մեծ]]ը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։

15:29, 27 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Փիլիպոս Ա Աղբակեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն։ Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը։

Կենսագրություն

Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում։ 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը։ Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է Սբ. Հռիփսիմեի և Սբ. Գայանեի տաճարները։

1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։ 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Սբ. Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով Պոլիս` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից։

1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը` մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։

Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։

Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Սբ. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։

Նախորդող՝
Մովսես Գ Տաթևացի
Կաթողիկոս
1633–1655
Հաջորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի

Գրականություն

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003։
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002։
  • Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996։

Արտաքին հղումներ